November 12

Աշտարակի գինու գործարան

Աշտարակի գինու գործարան գինեգործական ձեռնարկություն Հայաստանում։

Գտնվում էր Օշական գյուղում, ուներ բաժանմունքներ Աշտարակում և Ոսկեվազում։ Կազմակերպվել է 1932 թվականին։ 1953 թվականին շահագործման է հանձնվել գործարանի նոր շենքը։ Հագեցված է գինեգործական ժամանակակից տեխնիկայով, ունի 10000 խաղողի վերամշակման կարողություն (գինեգործական սեզոնում)։ Վերամշակվող խաղողի հիմնական տեսակը ոսկեհատն է (խարջին), որից պատրաստվում են բարձրորակ տեսակավոր գինիներ, սեղանի և թնդեցրած գինենյութեր։ Նրա «Աշտարակ», «Օշական», «Բյուրական» և «Ոսկեվազ» գինիները միջազգային է միութենական համտեսներում և ցուցահանդեսներում շահել են 10 մեդալ (3 ոսկե, 7 արծաթե)։ Խաղողի վերամշակումր գործարանում 1980 թվականին հասել է 15 հազար տոննայի։

Ոսկեվազ գինու գործարան

Ոսկեվազի գինու գործարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ոսկեվազ գյուղը գտնվում է Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին։ Շրջանն ունի գինու պատրաստման հնագույն պատմություն։ Բազմաթիվ կարասներ հայտնաբերվել են մոտակա Սուրբ Հովհաննես եկեղեցում, որը թվագրվում է 7-րդ դարով:

Աշտարակի Ոսկեվազ գինու գործարան (նախապատրաստական աշխատանք) — Սարգիս  Խաչատրյան

Գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին, բայց գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին, երբ ռուսաստանցի գործարար Դավիթ Հովհաննիսյանը տեղափոխվեց Հայաստան և հիմնադրեց «Ոսկեվազի Գինու Գործարան, ՍՊԸ»։ Գինիները արտադրվում են միայն խաղողի տեղական սորտերից, իսկ հնեցումը կատարվում է հայկական կաղնու տակառներում:

Ոսկեվազ գինու գործարան — Հարությունյան Քնար 4.1 կուրս

 

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի  մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:

Մեր բոլոր գինիները, առանց բացառության, արտացոլում են Հայաստանի իրական բնույթը: Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: Քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, ով օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը: Ոսկեվազի գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր հեղինակավոր տեղական և միջազգային գինու մրցույթներում` «Mundus Vini», «Decanter World Wine Awards», «Sommelier Wine Awards» և այլն:

Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

November 12

Ագարակի հնավայր

Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում:Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է:Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Առկա են բազում ժայռախորշեր, աստիճանահարթակներ, վիմափոր դամբարաններ, բազում նշանակության կերտվածքներ: Այստեղ իրար հաջորդում են փողոցները, տները, ծիսական, կենցաղային կերտվածքները, բազում են պայտաձև, կլոր փորվածքները, դրանք իրար հետ կապող առուները, զոհարանները… և այս ծիսապաշտամունքային հնավայրի տարածքը կազմում է շուրջ 200 հազար մ:

AriTes | Ագարակ պատմամշակութային արգելոց

 

Դեռևս մ.թ.ա. III հազարամյակի սկզբին, այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված հսկայական պաշտամունքային համալիր, որի տարածքում փորված բազմապիսի կլորավուն, թասիկանման, տաշտականման ավազաններից, ՙլաբիրինթոսներից՚, զոհասեղաններից և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, օգտագործվել են ժամանակին այստեղ իրականացված ծիսական արարողությունների համար։ Այս ամենը նախատեսված են եղել ծիսական նվիրաբերությունների, զոհաբերությունների և այլ արարողությունների համար: Ագարակի հնավայրը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և այստեղ բնակատեղի է եղել նաև Երվանդունիների և Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, ինչպես նաև` զարգացած և ուշ միջնադարում, քանի որ տարածքում առկա են նաև քրիստոնեական ծեսով թաղումներ, ինչը վկայում է, որ միջնադարում տարածքը օգտագործվել է որպես գերեզմանոց: Իսկ Ագարակը որպես բնակավայր առավել զարգացած է եղել մ.թ.ա. 4-ից մ.թ. 4-րդ դարերում: Պեղումների ընթացքում շատ են գտնվել հելլենական և հռոմեական շրջանների դրամներ, ինչը վկայում է, որ այստեղ նաև տարանցիկ առևտուրն է զարգացած եղել: Փաստորեն, այն որպես բնակավայր հին է, նաև` երկարակյաց է, քանզի այստեղ հանդիպում ենք բազմաշերտ մշակույթների: Հնավայրը 2001 թվականից պեղվում է ՀՀ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կողմից:

 

Ագարակ արգելոցում բարեկարգման աշխատանքներ են սկսվում | Լրագիր

November 12

Ագարակ

Ագարակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Ագարակ համայնքում, հեռավորությունը մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան:

Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը. այն սկիզբ է առնում Արագածի լանջերից և հոսելով Տեղեր, Բյուրական, Աղձք բնակավայրերով՝ հասնում է մինչև Ագարակ՝ ոռոգելով շրջակա այգիներն ու դաշտերը:

Aragatsotn province,Agarak village,Surb Astvatsatsin church,2008 y. |  Mapio.net

Գյուղը նախկինում նույն անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Պատմություն

Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը։ Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները՝ կառուցված VII դարում։ Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արևելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը։

2021 թվականին ագարակցի բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ նկարահանվել է «Ագարակ․ հազարամյակների պատմություն» ֆիլմը:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ Ունի տուֆի և ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սահմաններում, հունվարյանը՝ -4 C°։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձևափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։

November 12

Օրգով

Օրգով, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ ԵրկիովԵրկյովԷրգյովԷրգովՈրկովի։

Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Քարայր – կացարան «Ճգնավորի այր»
Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետևյալ կերպ. արոտավայրեր՝ 185 հա, վարելահողեր՝ 2 հա, խոտհարքեր՝ 5 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։ Գյուղում կա Չրախլու կոչվող մատուռը, որի շրջակայքում գերեզմանատուն է։ Ըստ ավանդության Չրախլու նշանակում է ճրագով լի։ Կան ավերված խաչքարեր։ Այստեղ է գտնվում Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայանը։

November 12

Աշտարակ

Քասախ գետի ափին գտնվող Աշտարակը հարուստ է իր բնությամբ, տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողներով, մեծանուն գործիչներով եւ, ամենակարեւորը՝ հյուրընկալ ու ջերմ մարդկանցով:

Աշտարակի մասին առաջին հիշատակումները գրանցվել են 9-րդ դարում: Հնում այն մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Քաղաքի անվան ծագումը կապում են ասուրական Իշտար՝ սիրո եւ պտղաբերության դիցուհի փյունիկյան «Աշտար» արտահայտչաձեւի հետ: Աշտարակում մինչ օրս պահպանվել են վաղ միջնադարյան մեծարժեք հուշարձանները:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Աշտարակն այսօր

 

Աշտարակը գտնվում է Երեւանից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա: Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է, քաղաք է հռչակվել է 1963թ-ին:

 

1950-ականներին, «Թազա» կամրջի կառուցումից հետո իրար միացան Աշտարակ քաղաքը եւ Քասախի ձախ ափի տարածքները: Այսօր միմյանցից առանձնանում են Աշտարակ, Մուղնի, Ձախ Ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը:

Աշտարակում բացառապես հայեր են ապրում: 1970-ականներին տեղի ունեցավ մարդկանց մեծ ներհոսք Սփյուռքից եւ Ջավախքից՝ բնակություն հաստատելով ձախ ափում: Բարձրահարկ շենքեր կառուցվեցին՝ այդ տարիներին բնորոշ խորհրդային ճարտարապետության ոճով:

Վերջին տարիներին Աշտարակում բնակություն են հաստատել նաեւ սիրիահայերը: Երկու տարի առաջ նրանց համար սկսեցին կառուցել «Նոր Հալեպ» թաղամասը, սակայն այսօր շինարարական աշխատանքները կանգ են առել:

 

Աշտարակում այսօր կան պոլիգրաֆիական, պոլիէթիլենային տարաների արտադրություններ: Երկար տարիներ այստեղ զբաղվում են չոր մրգերի պատրաստմամբ, խաղողագործությամբ, կա թռչնի մսի եւ ձվի արտադրություն:

 

Աշտարակում են գտնվում Գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոՖիզիկայի եւ էլեկտրոնիկայի եւ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները:

 

Քաղաքի փողոցներով զբոսնելիս

 

Սեփական մեքենայից կամ տաքսիից բացի, Աշտարակ կարելի է հասնել նաեւ երթուղային տաքսիներով, որոնք շարժվում են Կենտրոնական ավտոկայանից:

 

Աշտարակի հետ ծանոթությունը լավ է սկսել  հրապարակից, որտեղ`Կուլտուրայի տան հարեւանությամբ, տեղադրված է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հուշարձանը, որի հեղինակներն են քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը եւ  ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Նույն հրապարակում կանգուն են մնացել գյուղի մեծահարուստների`Մուխսոնց եւ Գաբրելենց տները: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են ծառերի տեսքով շատրվաններ:

 

Հրապարակից քիչ ներքեւ գտնվում է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի հուշարձանը, որն անցնելուն պես սկսում է Ղափանցյանի անունը կրող, կամ, ինչպես ասում են, «Թանգարանների փողոցը»: Ժամանակին այստեղ կային մի քանի թանգարաններ, որոնցից այսօր գործում է միայն ակադեմիկոս Նորայր Սիսակյանի տուն-թանգարանը:

 

 

Այս փողոցում աչքի է ընկնում երկհարկանի մի տուն` գեղեցկագույն փայտյա պատշգամբով եւ կանաչ, խնամված բակով: Տարիներ առաջ այստեղ եղել է լեզվաբան եւ պատմաբան Գրիգոր Ղափանցյանի տուն-թանգարանը, որը հետագայում տեղափոխել են Ղափանցյանի անվան դպրոց:

 

Այսօր Ղափանցյանի հայրական տանը բնակվում է նախկինում մաթեմատիկայի ուսուցչուհի Սոնիկ Կիրակոսյանը`տղայի ընտանիքի հետ: Նրանք խնամում են ամեն մի ծառն ու թուփը եւ փայփայում են տան շունչը, որն անմիջապես զգում ես`մտնելով լուսավոր սենյակները, որտեղ պահպանվել են բարձր փայտյա առաստաղները, հատակը, դռները:

 

Աշտարակը բաժանված է աջ եւ ձախ ափերի: Ավելի վաղ ժամանակներում բնիկ աշտարակցիները հիմնականում ապրում էին աջ ափի սեփական տներում:

 

Փողոցների երկայնքով այսօր էլ կանգնած են տարիքն առած ընկուզենիները, որոնց շնորհիվ էլ  հայտնի է դարձել Աշտարակի պոպոքը: Սեպտեմբերին Աշտարակում պոպոք գտնելը անհնարին է՝ ընկուզենիները հոկտեմբերի վերջում են սկսում թափ տալ: Շատերի համար այդ գործընթացը լավ ընտանեկան ավանդույթ է: Ստացված բերքից ընտանիքներում այնուհետեւ պոպոքի մուրաբա եւ քաղցր սուջուխ են պատրաստում: Ընկուզենիներից բացի, որոշ տների պատշգամբներին «ոլորված» են խաղողի վազերը:

 

Քաղաքի շուկան գտնվում է ձախ ափում՝ «Թազա» կամրջից այն կողմ: Այստեղ ապակեպատ թոնրատուն կա եւ կարելի է հետեւել հացթուխ կանանց աշխատանքին:

 

Ձորի բերանին է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը: Ժամանակին այստեղ մեծ այգի էր՝ լողավազանով եւ սրճարաններով: Ցավոք, այժմ այս տարածքը (ինչպես նաեւ հուշարձանը) գտնվում են բացիթողի վիճակում: Ասում են, այգու բարեկարգումը ընդգրկված էր այս տարվա հրատապ ծրագրերի ցանկում, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղափոխվեց հաջորդ տարի:

 

Աշտարակի ձորը

 

Այսօր, երբ լսում են Աշտարակի ձորի մասին, հիմնականում պատկերացնում են հյուրանոցային համալիրը, ջրաշխարհը եւ ռեստորանները: Մենք անտեսեցինք բոլոր ժամանակակից վայելքները եւ իջանք 17-րդ դարի եռակամար կամրջի մոտ:

 

Անմիջապես կամրջի տակ գտնվում է Մուխսոնց Ջրաղացը, որն ամենամեծերից մեկն էր Արագածոտնում: Թեեւ ջրաղացի տարածքը եւս սեփականաշնորհված է եւ համարվում է վճարովի հանգստյան գոտի, այստեղ կարելի է գալ եւ պարզապես նստել գետի ափին` չօգտվելով տաղավարներից:

 

Ի դեպ, ըստ տեղացի ձկնորս պապիկի` Քասախի ջրերում նաեւ իշխան են որսում:

 

Երբ գարունը նոր է բացվում, Քասախի ափին դուրս է գալիս «ջրկոտեմը»: Այն նման է սովորական կոտեմի, միայն աճում է անմիջապես ջրի կողքին: Ասում են, ժամանակին ավանդույթ կար՝ իջնել ձոր, ջրկոտեմ քաղել, տեղում դնել այն լավաշի մեջ եւ ուտել:

 

 

«Պարտադիր» տեսարժան վայրերից

 

Եթե կամրջով անցնեք եւ գնաք դեպի վերեւ, կհայտնվեք «Կարմրավորի թաղում», որտեղ գտնվում է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Այն հիմնվել է 1948թ-ին՝ գրողի հայրական տան տեղում, իսկ ներկայիս շենքը կառուցվել է 1990թ-ին:

 

Թանգարանի ներսում կարելի է ծանոթանալ գրողի գործունեությանը վերաբերող նյութերին, անձնական իրերին, որոնց թվում կա նաեւ գրողի ձեռնափայտը` Ղազարոս Աղայանի փորագրած գլխով:

 

Պռոշյանն ու Աղայանը մտերիմ ընկերներ են եղել, սակայն սիրել են վիճել տարբեր թեմաների շուրջ: Պռոշյանն էլ այդ հատուկ պատվիրված ձեռնափայտով սիրում էր զբոսնել եւ ասել, որ «Աղայանի բկից բռնած ման է գալիս»:

 

 

Թանգարանի տարածքում կա նաեւ թոնրատուն, մառան՝ ցանկության դեպքում այգում  կազմակերպվում են նաեւ հյուրասիրություններ: Այստեղ տեղի են ունենում նաեւ տարբեր ներկայացումներ:

 

Թանգարանը բաց է երեքշաբթիից-կիրակի: Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն անվճար է բոլորի համար, իսկ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ դպրոցականների համար:

 

 

Այս շրջակայքում, որտեղ «իրար գլխի» կանգնած են մեկ հարկանի խարխուլ տները, կարելի է մշտապես հանդիպել զբոսաշրջիկների, քանի որ հենց այստեղ են գտնվում Աշտարակի ամենահայտնի եւ հին երեք եկեղեցիները` Կարմրավորը, Ծիրանավորը եւ Սպիտակավորը:

 

 

Եղեկեցիների անվան ծագման հետ շատ գեղեցիկ, բայց շատ տխուր լեգենդ է կապված` երեք քույրերի եւ Սարգիս անունով երիտասարդի  մասին: Ըստ լեգենդի, քույրերը միաժամանակ սիրահարվում են Սարգսին եւ ավագ քույրերը, որոշելով երջանկության իրավունքը զիջել փոքրին, հագնում են կարմիր եւ ծիրանագույն զգեստներ եւ նետվում են ձորը: Փոքր քույրն էլ, իմանալով այդ մասին, հագնում է սպիտակ զգեստ եւ նույնպես իրեն գցում է ժայռից: Խեղճ Սարգիսն էլ դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի բերանին երեք եկեղեցի են հայտնվում, որոնք անվանվում են քույրերի վերջին օրվա զգեստների գույներով:

 

Սպիտակավորն ու Ծիրանավորը գտնվում են Պռոշյանի տուն-թանգարանից մի փոքր ներքեւ`«Բերդաթաղ»-ում: Ծիրանավորը Աշտարակի ամենահին եկեղեցին է: Որոշ տվյալներով՝ նախաքրիստոնեական ժամանակ այդ վայրում վիշապապաշտության տաճար է եղել: Այնուհետեւ, շատ հեթանոսական վայրերի պես, տաճարը վերացրել են եւ նրա հիմքերի վրա կառուցել եկեղեցի, որը 5-6 դարերում վերակառուցվել է որպես  եռանավ բազիլիկ եկեղեցի: Ավելի ուշ այն ծառայել է նաեւ որպես ամրոց, ինչի համար ստացել է Փոքաբերդ անունը:

 

19-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով եկեղեցին կիսավեր է՝ բացակայում են տանիքը եւ պատերից մեկը: Ներսում շատ յուրահատուկ, միստիկ  լռություն է. ցանկություն է առաջանում նստել վայրի խոտով պատված ավերակներին եւ երկար ժամանակ այդպես մնալ:

 

 

Սպիտակավորը կանգնած է անմիջապես ձորի բերանին: Կարմրավուն տուֆից կառուցած փոքրիկ եկեղեցի է՝ երկու մուտքով, որոնցից մեկը դուրս է գալիս քարափի վրա: Եկեղեցու պատերն ամբողջովին պահպանվել են, փլուզված է միայն տանիքը:

 

 

Կարմրավորը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Պռոշյանի տուն-թանգարանից վերեւ: Այն կառուցվել է 7-րդ դարում եւ միակն է Հայաստանում, որը պահպանել է իր օրիգինալ կարմիր տանիքը: Կարմրավորի մոգությունը ներսում է թաքնված՝ անհավանական գմբեթի մեջ:

 

Այս եկեղեցու մասին շատ գեղեցիկ տողեր է գրել 20-րդ դարի մեծագույն ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը.

 

“Дверь – тише воды, ниже травы,

Встал на цыпочки и заглянул внутрь: но там же купол, купол!

Настоящий! Как в Риме, под которым тысячные толпы, и пальмы, и море свечей, и носилки.

Кому же пришла идея заключить пространство в этот жалкий погребец, в эту нищую- темницу,  чтобы ему  там воздать достойные псалмопевца почести?”

 

Կարմրավորի բակում է թաղված բանաստեղծ Գեւորգ Էմինը:

 

Ո՞րտեղ գիշերել Աշտարակում

 

Քաղաքի կենտրոնում, ակադեմիկոս Սիսակյանի փողոցում կգտնեք «Աշտարակ» հյուրանոցը: Մտնելով ներս, տպավորություն է ստեղծվում, որ այստեղ Խորհրդային տարիներից ի վեր ոչինչ չի փոխվել: Չի երեւում եւ ոչ մի աշխատակից, որը կարող է պատասխանել մեր հարցերին: Բավականին երկար ժամանակ շրջելուց հետո մի կնոջ հանդիպեցինք, որը պատմեց, որ հյուրանոցում գործում է միայն երրորդ հարկը, իսկ առաջին երկուսը վարձակալությամբ տրվում են տարբեր հիմնարկություններին:

Հյուրանոցում գիշերելու ցանկության դեպքում պետք է նախօրոք պայմանավորվել:

 

 

Pascal & Diodato

 

Աշտարակը ժամանցային վայրերով լի քաղաք չէ: Այստեղ կան մի քանի սրճարաններ եւ բիստրոներ, մասնավորապես՝ քաղաքի ձախ ափում: Բնակիչները խոստովանում են, որ երիտասարդների համար այստեղ հետաքրքրություններ գրեթե չկան: Սրճարաններից առանձնանում է միայն Pascal & Diodato-ն: Այն գտնվում է Կարմրավոր եկեղեցու հարեւանությամբ:

 

 

Սրճարանը ստացել է իր անվանումը երկու հայի պատվին. Եվրոպայի առաջին սրճարանը Լոնդոնում բացել է ծագումով հայ Հարություն Պասկալը՝ 1652-ին: Իսկ 1685թ-ին ավստրիաբնակ Հովհաննես Աստվածատուրը (Դիոդատոն) հիմնել է առաջին սրճարանը Վիեննայում:

 

Աշտարակի սրճարանն էլ 2010-ին բացել են Ֆրանսիայից եւ Ավստրիայից եկած լիբանանահայեր Պիեր եւ Տիրան Բաղդադյանները: Ավելի վաղ՝ 2007-ին, եղբայրները Աշտարակում հիմնել են շատերի կողմից արդեն սիրված Gourmet dourme շոկոլադի արտադրությունը:

 

 

Pascal and Diodato սիրում են նաեւ հարեւան քաղաքներից գալ եւ նույնիսկ հարսանյաց խնջույքներ են կազմակերպում այստեղ: Հոկտեմբերին սրճարանում տեղի է ունենում ամենամյա «Պոպոքի տոնը՝ Պոպոքի տանը» միջոցառումը:

 

«Այրուձի»

 

Աշտարակում մի վայր կա, որը մեկ անգամ այցելելուց հետո սկսում ես անընդհատ մտածել այնտեղ վերադառնալու մասին: Դա «Այրուձի» հեծյալ ակումբն է, որն արդեն երկար տարիներ մարդկանց հնարավորություն է տալիս «շփվել» ձիերի հետ:

 

 

Այստեղ կարող եք մասնակցել ձիերի կերակրելուն, զբոսանքին, ձեզ կսովորեցնեն առաջին անգամ ձի նստել եւ տիրապետել ամենակարեւոր հմտություններին: Ավելի քան 20 տարի Ձիարշավարանի տարածքում նաեւ մանկական ամառային ճամբար է գործում: Առողջական խնդիրներ ունեցող բալիկներին եւս բերում են այստեղ՝ հիփոթերապիայի:

 

November 12

Ադրբեջանի մասին….

Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքն նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ։‌ Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում՝ Ատրպատական։‌ Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլար)։

 

Ադրբեջանական 10 միֆերը հայերի և Հայաստանի մասին

Միֆ 1. Ղարաբաղի հայերն իրենց շատ լավ էին զգում Խորհրդային Ադրբեջանում, 1986թ. դրությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի տնտեսապես եւ սոցիալապես ամենազարգացած շրջանն էր: Ղարաբաղյան շարժումը հորինեցին «երրորդ ուժերը», որոնք հետո նաեւ պատերազմ հրահրեցին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

 

Միֆ 2. Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում հայերի ջարդերը Ռուսաստանի դրդմամբ հրահրել եւ իրականացրել են Կապանից եկած հայերը, որպեսզի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ատելություն սերմանեն: Ի դեպ, այս թեզն օրեր առաջ հնչեցրեց նաեւ Ադրբեջանի նախագահը:

 

Միֆ 3. Առանց ռուս զինվորականների օգնության հայերը չէին կարող հաղթել Ղարաբաղյան պատերազմում: Ավելին՝ ռազմաճակատում կռվում էին հենց ռուսները, իսկ հայերը նրանց հետեւից գալիս ու տիրանում էին ադրբեջանցիների ունեցվածքին:

 

Միֆ 4. Ադրբեջանը եւ Արցախը հեշտությամբ լեզու կգտնեն, հենց հայկական զորքը դուրս գա Արցախից: Արցախցիներին ոչ մի վտանգ էլ չի սպառնում, չէ որ նրանք Ադրբեջանի նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես եւ մնացած բոլորը, իսկ սահմանադրությունը հավասարապես երաշխավորում է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ նրանց ազգությունից:

 

Միֆ 5. Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղություն կնքել թույլ չի տալիս առաջին հերթին հայկական Սփյուռքը, որը սպառնում է դադարեցնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորումը: Դրան հատկապես խոչընդոտում է Սփյուռքում ավանդական հայկական կուսակցությունների ղեկավարությունը, որը մեծ ազդեցություն ունի ՀՀ իշխանության վրա:

 

Միֆ 6. Հայաստանի եւ Արցախի վերջին երկու տասնամյակների բոլոր քիչ թե շատ հաջողված նախագծերն իրականացվել են Սփյուռքի բարերարների միջոցներով: Իսկ հայաստանցիները միայն ռեստորաններ եւ խանութներ են կառուցել:

 

Միֆ 7. Հայաստանի եւ Արցախի տնտեսական վիճակն օրեցօր վատանում է եւ մի քանի տարուց օրհասական է դառնալու: Այդ ժամանակ հայերը կդիմեն Ադրբեջանին փրկության ճիչով՝ փոխարենն առաջարկելով Արցախը եւ հարակից տարածքները:

 

Միֆ 8. Հայաստանի բնակիչների մեծամասնությանը չի հուզում Արցախի ապագան, մարդկանց համար ավելի կարեւոր է սեփական բարեկեցությունը: Հայաստանցիները եւ արցախցիները բոլորովին տարբեր բաների մասին են երազում:

 

Միֆ 9. Հայկական արտաքին քարոզչությունը համակարգում են Ռուսաստանում բնակվող հայազգի լրագրողները: Հենց նրանք էլ ղեկավարում են հակաադրբեջանական պրոպագանդան:

 

Միֆ 10. Ադրբեջանը թե տնտեսական, թե ռազմական առումով բազմակի անգամ գերազանցում է Հայաստանին, հեշտությամբ մի քանի օրում կարող է հաղթել նոր պատերազմում, սակայն հարգելով գերտերությունների խնդրանքը՝ «վերջին շանսն» է տալիս հայերին զիջումների գնալու եւ պատերազմից խուսափելու համար:

November 12

EST վերլուծություն

Իմ կատարած հարցմանը մասնակցել է 20 անձ: Հարցման պատասխաններից ակնհայտ երևում է, որ առաջատարը Երևանի պետական հումանիտար քոլեջն է, երկրորդ տեղը գրավել է Եվրոպական քոլեջը , իսկ երրորդը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջը:

 

Երևանի պետական հումանիտար քոլեջ =  որակյալ ու հետաքրքիր կրթություն

Եվրոպական քոլեջ = պրակտիկաներով ու հանդիպումներով լի քոլեջ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ = Ճամփորդություններ, կրթության թվային տարբերակ և շատ հնարավորություններ

 

Ըստ հարցման արդյունքների Երևանի պետական հումանիտար քոլեջն ապահովվում է որակյալ կրթություն

2 րդ տեղում է ՄՍԿՀ-ն

3 րդ տեղում է Հայ- հունական պետական քոլեջը և Եվրոպական քոլեջը

 

November 12

Ֆիզիոգնոմիկա

Ուղղանկյուն դեմք ունեցող մարդիկ ֆիզիոգնոմիայի մեջ
Որպես կանոն, ուղղանկյուն կամ քառակուսի դեմքի տերերը ուժեղ տրամադրվածություն ունեցող մարդիկ են։ Նրանք կարող են տարբերվել համառությամբ, սրությամբ և էներգիայով։ Այդպիսի անհատները քիչ են խոսում, բայց միշտ ընդգծված են:

Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում և ինչպես հասնել դրան։ Գործնական և պրագմատիկ տրամաբանները, տիրապետում են համոզելու շնորհին և հաճախ վեճերում կարող են հասնել սոփիզմի: Նման մարդիկ ուժեղ վերլուծաբաններ են, բնածին համբերության և հաստատակամության շնորհիվ միշտ գործը հասցնում են մինչև վերջ։ Նրանք հազվադեպ են տրվում զգացմունքներին ու հույզերին։ Բացասական հատկություններից կարելի է նշել բնավորության որոշակի կոշտություն և հաստատակամություն. հնարավոր է նաև ժլատություն և ագահություն։

Физиогномика глаза. Близко посаженные глаза физиогномика

Եռանկյուն դեմք ունեցող մարդիկ ֆիզիոգնոմիայի մեջ

Եռանկյուն դեմքի տերերը չափազանց արտասովոր անհատականություններ են: Նրանք շատ հնարամիտ են, ստեղծագործ և խելացի: Նման մարդիկ հիանալի խոսողներ են և հումորի հիանալի զգացում ունեն։ Նրանք լի են էներգիայով նոր ձեռքբերումների համար։ Այնուամենայնիվ, այս տեսակի որոշ ներկայացուցիչներ հակված են տրամադրության փոփոխության, արագ «այրման» և ուժի կորստի: Ազատասեր անհատներ, ովքեր չեն ճանաչում ավտորիտար իշխանություն իրենց վրա։ Թերություններից՝ հնարավոր է իրականությունը զարդարելու միտում և քննադատություն։

Կլոր դեմք ունեցող մարդիկ ֆիզիոգնոմիայի մեջ

Անհավանական եռանդուն, նախաձեռնող և իմպուլսիվ անհատներ են, անսասան լավատեսներ։ Արագ և աշխույժ մտքի տերեր, առատաձեռն և վեհ բնություն։ Նման մարդիկ, որպես կանոն, միշտ լի են նոր գաղափարներով և նպատակներով, բայց շատ արագ են գործի անցնում՝ չմտածելով բոլոր մանրամասների և ձախողման հնարավոր հետևանքների մասին։ Նրանց հիմնական բացասական բնավորության գծերից մեկը հետադարձ հայացքն է և ռիսկի դիմելը: «Կլոր» դեմքի տերերը, որպես կանոն, շատ իշխանատենչ ու ունայն անհատականություններ են։ Նրանք հիանալի առաջնորդներ են, ովքեր կարողանում են իրենց թիմին «լիցքավորել» հաջողության համար:

Օվալ դեմքը ֆիզիոգնոմիայի մեջ

Օվալաձև դեմքի ձևի տերերը իմպուլսի և ոգեշնչման մարդիկ են: Նրանք ինտելեկտուալ զարգացած են, հետաքրքրասեր, արագ սովորում և ամեն ինչ ընկալում են անմիջապես: Այնուամենայնիվ, նման անհատները կարող են արագ «վառվել» իրենց աշխատանքում։ Դրանք կառավարելը դժվար է, և արդյունավետ առաջնորդության համար պետք է փնտրել ձեր հատուկ մոտեցումը յուրաքանչյուրի նկատմամբ: Այդպիսի մարդիկ ստեղծագործական են, նրանք հիանալի արվեստագետներ են կամ ստեղծագործական մասնագիտությունների այլ մասնագետներ։ Թերություններից – գործնականության և հաստատակամության բացակայություն; նրանք կարող են թողնել աշխատանքը առանց այն ավարտելու:

 

Տրապեզոիդ դեմքը ֆիզիոգնոմիայում (երկրաչափական պատկերներից սեղանի տեսք ունեցող)

Եթե ​​տեսնում եք տրապեզոիդ դեմքի ձև ունեցող մարդու, իմացեք, որ նրանք մաքուր պրագմատիկ և պահպանողական են: Նման մարդիկ ունեն շատ գործնական մտածելակերպ և միաժամանակ թույլ երևակայություն։ Որպես կանոն, նրանք դժվարությամբ են ապրում փոփոխություններ ու նորամուծություններ։ Բնավորությամբ՝ շփվող և դրական: Հավակնոտ, աչքի է ընկնում կարիերայի աճի մեծ ցանկությամբ։ Թերությունների թվում՝ ագահությունը և չափից դուրս պահպանողականությունը։

 

Ֆիզիոգնոմիկա և դեմքի պրոֆիլ

Եթե ​​ճակատային մասը դուրս է ցցված, ապա նրանք լիովին ակտիվ ու նախաձեռնող մարդիկ են, ովքեր դրական են վերաբերվում իրեն շրջապատող աշխարհին։ Նման մարդիկ հակված են ստեղծագործելու, բայց հաճախ կարող են վատ հիշողություն ունենալ։

Եթե ​​քթի հատվածը դուրս է ցցված, ապա դուք ունեք ծնված թերահավատ, ով հազվադեպ է ինչ-որ բան ընդունում և սովոր է բոլոր եզրակացություններին հանգել սեփական մտքով:

Եթե ​​բերանի հատվածը դուրս է ցցված, ուրեմն ձեր առջև մարդ է, ում համար շատ կարևոր է վայելել այն, ինչ անում է։ Այս ցանկությունը տարածվում է ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի վրա:

Համաչափ պրոֆիլով մարդիկ շատ խորաթափանց են և ուշադիր են մանրուքների նկատմամբ։ Նրանք արագ են մտածում, հեշտությամբ հարմարվում են նոր հանգամանքներին և լավ վերլուծական հմտություններ ունեն։

Ավելի «կլորացված» պրոֆիլ ունեցող մարդկանց ավելի շատ ժամանակ է պետք տեղեկատվության մասին մտածելու համար, նրանք ավելի դանդաղ են մտածում և որոշումներ կայացնում, բայց ամուր և վստահ են:

 

Ֆիզիոգոմիա և մարդու ճակատ Ճակատը մարդու մտածելակերպի անմիջական ցուցիչն է։ Հենց ճակատի ձևով կարելի է հասկա

նալ, թե ինչպես է այն մշակում տեղեկատվությունը, որքան արագ է մտածում և որոշումներ կայացնում: Ուռուցիկ ճակատը վկայում է մարդու հարուստ երևակայության, նրա կրեատիվության և կոշտ սահմաններից դուրս գալու ցանկության մասին։ Նման մարդը արագ է մտածում, ունի վերլուծական միտք և միշտ այլընտրանքային ուղիներ է փնտրում հարցի լուծման համար։

Թեք ճակատը (հետ շեղումով) լավ հիշողության և արագ արձագանքման ցուցանիշ է։ Որպես կանոն, նման ճակատի ձև ունեցող մարդիկ չեն սիրում շատ ժամանակ ծախսել մտածելու վրա և նախընտրում են կիրառել արդեն իսկ ապացուցված մեթոդներ և ընթացակարգեր։

Ուղիղ ճակատը բնութագրում է այն մարդկանց, ովքեր հակված են ուղիղ մտածողության և քայլ առ քայլ խնդիրների լուծմանը: Որպես կանոն, նրանց համար շատ դժվար է կլանել այն տեղեկատվությունը, որը ստացել են արագ և անհետևողականորեն, ուստի ժամանակ է պետք իրենց գլխում այդ ամենը «դասավորելու» համար:

 

Կզակի ձևի ֆիզիոգոմիա
Կզակը և ստորին ծնոտը վկայում են մարդու բնավորության ուժի մասին։ Զարգացած հանգույցներով լայն ստորին ծնոտը ուժեղ և վճռական անհատականության ցուցանիշ է: Նման մարդը սովոր է միշտ հասնել սեփականին, ինքնահավան է, սիրում է իշխանություն և ձգտում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել թիմում։

Նեղ ծնոտը վկայում է կոնֆլիկտներից զերծ մարդու մասին: Նման մարդը բարդ իրավիճակները լուծում է փոխզիջումների միջոցով, չի ձգտում ենթարկել ուրիշներին և չի հանդուրժում ավտորիտար ղեկավարությունը իր նկատմամբ: Դուրս ցցված կզակը համառության, ինքնավստահության և դժվարությունները հաստատակամորեն հաղթահարելու ունակության խորհրդանիշ է։

Թեք կզակը, ընդհակառակը, ցույց է տալիս մարդու զգույշ էությունը, ով հակված է խուսափել կոնֆլիկտներից և կյանքի դժվարին իրավիճակներից։ Ըստ ֆիզիոգնոմիայի՝ կզակի փոսիկը ինքնավստահ բնույթի տարբերակիչ հատկանիշ է։ Որոշ դեպքերում այս վստահությունը կարող է հասնել նարցիսիզմի, հպարտության և էգոցենտրիզմի:

November 12

Армянский лаваш — еда, которую нельзя заменить ничем другим

Армянский лаваш — еда, которую нельзя заменить ничем другим

«Хлеб — это самый великодушный подарок природы, еда, которую нельзя заменить ничем другим».

Антуан-Огюст Пармантье (1737–1813), французский агроном и фармацевт

Хлеб — самый главный из зерновых продуктов на армянском столе. Среди всех видов хлеба место одного из наиболее распространённых и самых любимых у армян занимает лаваш. Этот плоский, тонкий, овальной формы хлеб размером примерно до 1 м в длину, около 0,5 м в ширину и весом не более 250 грамм выпекают из пшеничной (а в прошлом иногда и из особого сорта ячменной) муки в традиционных печах — тонирах.

Лаваш готовят из кислого недрожжевого теста. В тесто для лаваша добавляется специальная закваска (обычно кусочек теста от предыдущей выпечки). Готовое тесто раскатывают скалкой на традиционном низком круглом или четырёхугольном столике. Затем тонко раскатанное тесто натягивается на специальную «подушку» и налепляется на раскалённые внутренние стенки тонира. Через 30–35 секунд пропечённый хлеб вытаскивается специальным железным прутом с острым загнутым концом.

Армянка выпекает лаваш в тонире. Харберд, конец XIX века – начало XX века. Фото © Project SAVE Armenian Photo

Выпечка хлеба — весьма трудоёмкое занятие. В старину тесто для лаваша месила старшая в доме женщина, а раскатывала его невестка, передавшая раскатанное тесто свекрови для выпечки. В этом процессе нередко принимали участие родственницы и соседки. Готовый хлеб соответственно делился между ними. Поскольку лаваш не теряет своих вкусовых качеств практически неограниченное время, его выпекают впрок, а в некоторых областях с суровой зимой, например, в Арарате, Арагацотне, Шираке и Гехаркунике, — сразу на несколько месяцев. В этом случае его высушивают, складывают в стопки, укрывают и хранят в прохладном помещении. Чтобы восстановить мягкость и вкус такого хлеба, его достаточно сбрызнуть водой и завернуть на 20–30 минут в полотенце.

В лаваш можно завернуть сыр, мясо, зелень, соленья (так получается армянский бутерброд — бртуч), а на Пасху в лаваш заворачивают яйцо с тархуном. Армяне любят крошить сухой лаваш в суп и наваристый бульон, а мясные и овощные блюда нередко подают на лаваше и даже переносят завёрнутыми в него.

В Армении есть и другие виды национального хлеба, например, матнакаш и бокон. Их выпекают главным образом в лесных районах, причём как в тонирах, например, в Арцахе и Сюнике, так и в подовых печах — в Лори и Тавуше. В этих районах печи растапливаются дровами. Такой хлеб можно хранить только несколько дней, а чтобы восстановить свежесть, его слегка сбрызгивают водой, а затем подогревают.

С хлебом связано много традиций, определяющих особое отношение армян к нему. Например, хлеб не полагалось резать ножом, его можно было только отламывать рукой, чтобы он не потерял свою «способность» поддерживать изобилие в доме. В народе верили, что если «отрезать чей-то хлеб», то можно «лишить человека благосостояния». Перед тем как съесть кусок хлеба, старики подносили его ко лбу. Грешно было ронять хлеб на землю, наступать на него или оставлять на земле крошки, иначе они могли попасть к злым духам, которые, по древнему поверью, там жили. Если же хлеб всё-таки падал на пол, то его с извинениями поднимали, целовали и, попросив у Господа прощения, клали обратно на стол. Увидев обронённый кем-то кусок хлеба на земле, с таким же извинением его нужно было положить на любое возвышенное место, где птицы могли бы его склевать. Хлеб, как символ благополучия, играл большую роль в обрядах жизненного цикла.

Хлеб у армян, составляя основную часть рациона, входит в общее понятие «еда»: «есть (вообще)» и «есть хлеб» — синонимы в армянском языке, а слова «завтракать», «обедать» и «ужинать» часто заменяют словами «hац утел» («хлеб есть»).

Продавцы лаваша. Ереван, 1903 год. Фото © old.yerevan.no1

Легенда о лаваше

Случилось так, что в одном из боёв царь Арам попал в плен к ассирийскому владыке Навуходоносору. А поскольку это ещё не означало безоговорочную победу одного над другим, Навуходоносор поставил условие:

— Десять дней ты не будешь есть хлеба. А на одиннадцатый — сразишься со мной в стрельбе из лука. И если победишь, значит ты сильнее меня, и я тебя отпущу.

Арам думал всю ночь, а наутро попросил, чтобы ему из армянской армии, стоящей у границ Ассирии, принесли самый красивый шит. Навуходоносор не возражал, и гонцы ассирийского царя пришли к армянам и передали просьбу Арама. Всю ночь слуги царя гадали, зачем тому понадобился щит. А смекнув, спрятали в него тонкий лаваш и передали гонцам.

Никто из ассирийцев не слышал о лаваше — попробуй догадайся, что хлеб можно спрятать за медной обшивкой! Арам, увидев щит, только покачал головой:

— Нет, он недостаточно хорош. Можно принести другой?

И гонцы каждый день до истечения условного срока ездили к границе и снова и снова приносили Араму вместе с новым щитом лаваш. На одиннадцатый день Арам и Навуходоносор вышли на стрельбище. Навуходоносор был уверен, что Арам, оставшись без хлеба, пал духом и утратил силу. Но вот чудеса — Арам вышел победителем в состязании и с честью возвратился в свою страну! Лаваш спас его. Вернувшись на родину, царь повелел, чтобы с этого времени в Армении вместо других хлебов пекли только лаваш.


Хлеб — бессменный участник армянских народных преданий, традиций, ритуалов, праздников. В старину согласие на сватовство скреплялось разорванным пополам листом лаваша, одна часть которого оставалась у невесты в доме, а другая уносилась в дом жениха. На Новый год обязательно выпекали свежий хлеб, независимо от имеющихся запасов. Женщины, выпекая хлеб, гадали также на домочадцев: пекли именные хлебцы в виде человечков (они назывались Асил-Басил). Если человечек выпекался хорошо — год должен был стать удачным для члена семьи.

Сейчас, конечно, хлеб чаще покупают в магазине, хотя по-прежнему предпочитают, особенно по праздникам, хлеб домашней выпечки. Заметные изменения в хлебопечении стали происходить, начиная с тяжёлых в экономическом отношении 1990-х годов. Так, во многих сельских семьях хлеб для повседневного использования стали выпекать не только в тонирах, но и электрических печках-духовках, что обходится дешевле, хотя и отражается на его вкусовых качествах. Рыночные отношения привели к тому, что сейчас пекут лаваш на заказ, практически во всех селах появились частные пекарни, где хлебопеками иногда работают и мужчины.

Подготовлено по материалам: 1. Армяне / отв. ред. Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц ; Ин-т этнологии и антропологии им. Н.Н. Миклухо-Маклая РАН ; Ин-т археологии и этнографии НАН РА. — Москва : Наука, 2012. — (Народы и культуры). 2. С. Саркисян. Вкусное путешествие по Армении. — Москва : ИД «Флюид ФриФлай», 2016. 3. Армянская кухня. — Москва : Эксмо, 2014.

November 12

Մարդկային ռեսուրսներ. Human resources (HR)

Մարդկային ռեսուրսները առանձին բաժին կամ ընդհանուր ընկերություն է, որը զբաղվում է մարդկային ռեսուրսների ու կազմակերպության վերահսկողությամբ։ Ի տարբերություն կադրերի բաժնի, մարդկային ռեսուրսների բաժինը զբաղվում է աշխատակիցներ փնտրելով, ընտրելով և գործավարությամբ։ «HR»- ները պատասխանատու են և՛ աշխատակիցների, և՛ մոտիվացիոն սխեմաների զարգացման համար (հավելավճար. բոնուսներ, սոցիալական փաթեթներ), և՛ անձնակազմի սովորեցմամբ, և՛ որակի բարձրացմամբ։

Human Resource Management (HRM): Definition & Functions - HRM Exam

Ձեռնարկության ներքին միջավայրում կարևոր նշանակություն ունի աշխատողների մասնագիտական որոկավորման մակարդակը, նրանց վարքագծի փոփոխությունները, որոնք վճռորոշ ազդեցություն են թողնում նպատակների իրականացման և խնդիրների լուծման արդյունավետության վրա։

ՄՌԿ (HR) մասնագետները կենսական կարևորություն ունեն յուրաքանչուր ընկերության համար, որն ունի կայուն ու երկարատև զարգացման նպատակ: Ընկերությունը առողջ գործում ու զարգանում է միայն մարդկանցով, մարդկանցով, որոնք լինում են ստեղծագործ, բերում են նորարարություններ ու փոփոխություններ:

ՄՌԿ մասնագետները կանգնած են բիզնեսի և աշխատակազմի միջև, և երբ խոսում ենք պրոֆեսիոնալ ՄՌԿ մասնագետների մասին, խոսքը բալանս պահել կարողացող ու կշեռքի երկու նժարներն իրար հավասարեցնել փորձող, ամենապոզիտիվ ու դրական, երբեք չընկճվող ու միշտ հարաբերություններ ստեղծող ու բարելավող անհատների մասին է։ ՄՌԿ մասնագետ լինելու համար իսկապես կան որոշակի մարդկային որակներ, որոնք կենսական նշանակություն ունեն ու չնայած այն կարծրատիպային մոտեցմանը, թե ՄՌԿ մասնագետները ուղղակի միշտ ուրախ ու պարապ մարդիկ են, իրականում դա այդպես չէ։ Ոչ թե պարապ, այլ դրական էներգետիկան հաստատ պետք է ՝ ՄՌԿ ոլորտում հաջողություններ ունենալու համար։

ՄՌԿ մասնագետի ամենաբարդ դերն իրականացնելու համար որպես մասնագետ անհրաժեշտ է բանակցել ու որոշումներ կայացնել, իսկ այնուհետև այդ որոշումները ճիշտ ու գրագետ մատուցելու կարողություն է պետք: Պետք է կարողանալ նաև բիզնեսն ու շուկան վերլուծել, մարկանց վարքի ու հոգեբանության կոդը գտնել ու կառավարման հոգեբանությունը ճիշտ կիրառել: ՄՌԿ մասնագետների մյուս կարևորագույն որակը ` մարդասիրությունն ու մարդակենտրոն լինելն է: Սիրել մարդկանց հետ շփվել, լինել էմպատիկ, ակտիվ լսել իմանալ, կարողանալ տեսնել մարդու ներսի լույսը ՝ պոտենցիալն, ու օգնել գտնել մարդու ճիշտ տեղը ընկերությունում։

ՄՌԿ ոլորտը սիրելու համար պետք է սիրել առաջնորդություն, հոգեբանություն, մարքեթինգ, վաճառք, բիզնես վերլուծություն, բանակցություններ ու իհարկե նաև ` իրավագիտություն։