November 18

Կոնֆլիկտների կառավարման մեթոդները💛

Յուրաքանչյուր կոլեկտիվում անխուսափելի են կոնֆլիկտները: Ուստի դրանցից խուսափելու , կամ կոնֆլիկտը կառավարելու համար անհրաժեշտ են մեթոդներ: Մենեջմենթի և աշխատակազմի կառավարման շատ մասնագետներ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում այս հարցին: Արդյունքում կոնֆլիկտների գործընթացների կառավարման արդյունավետությունը նվազում է:

  Կոնֆլիկտի գործընթացի պրակտիկ կառավարումը կազմակերպության շրջանակներում կոնֆլիկտի գերծընթացների կառավարման միջոցների (մեթոդների) իրականացման ընդհանրացված ուղղությունն է: Ազդեցության օբյեկտ են հանդիսանում կոնֆլիկտի գործընթացները: Կոնֆլիկտի վրա ազդելու մեթոդաբանության հարցն առավել հիմնախնդրային է, քանի որ հենց մեթոդաբանությամբ է որոշվում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների ուղղությունը, ինչը թույլ է տալիս նպատակաուղղված ազդեցություն գործել կոնֆլիկտի գործընթացի վրա: Դրա համար մեթոդներն ու տեխնոլոգիաները պետք է արդյունավետ լինեն: Դրանց հիմնական նպատակը գործընթացի փոփոխումը կամ վերափոխումն է: Հաճախ ընտրված (որոշված) մեթոդը հետագայում փոխվել չի կարող: Ժամանակահատվածը թույլ չի տալիս դա իրականացնել, քանի որ կոնֆլիկտը փոփոխվում է, այսինքն՝ տվյալ որոշակի կետում այն տարբերվում է նրանից, ինչպիսին նախորդ և հաջորդ կետերում է: Այդ պատճառով էլ հարկավոր է գործընթացի հերթական վերլուծությունը կատարել և արդեն դրա հիման վրա որոշել կոնֆլիկտի վրա ազդելու մեթոդը:    Պրակտիկայում կոնֆլիկտի կառավարման ոչ արդյունավետ կազմակերպումը կարող է հանգեցնել ավելի մեծ ռեսուրսներ ծախսելուն, կազմակերպության համար ռիսկերի մեծացմանը, ինչպես նաև կոնֆլիկտն անկառավարելու դառնալուն: Այդ պատճառով էլ ցանկացած կազմակերպության համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործել կոնֆլիկտների կազմավորման համակարգը:

Կոնֆլիկտների կառավարման նպատակով պրակտիկայում կիրառվող հիմնական կազմակերպական մեթոդների թվին են պատկանում.

  • Կոնֆլիկտի գործընթացի կազմակերպման մեթոդը,
  • Կոնֆլիկտի գործընթացների մոտիվացման մեթոդը,
  • Կոնֆլիկտի գործընթացների պլանավորման մեթոդը,
  • Կոնֆլիկտի գործընթացների վերահսկման մեթոդը:

Այս մեթոդները ներառում են բախումների վրա նպատակաուղղված ազդեցություն գործելու բոլոր գործողությունները, և այդ պատճառով կազմում են կոնֆլիկների կառավարումը կազմակերպելու արդյունավետ համակարգը:

Կոնֆլիկտների գործընթացների կառավարման մեթոդները պրակտիկայում կարող են կիրառվել ինչպես առանձնացված, այնպես էլ՝ համակարգային ձևով: Ընդ որում՝ որոշակի դեպքում այդ մեթոդներն անմիջականորեն կախված են կազմակերպության յուրահատկություններից, գործընթացից և այլն:

Կոնֆլիկտների գործընթացի կազմակերպման պրակտիկ մեթոդն ենթադրում է որոշակի տիպի ազդեցություն կոնֆլիկտի գործընթացի վրա: Մեթոդի շրջանակներում կիրառվում են տեխնոլոգիաներ, որոնք ուղղված են գործըթացի փոփոխմանը: Մեթոդն ենթադրում է նաև ակտիվ, նպատակաուղղված ազդեցություն կոնֆլիկտի գործընթացի վրա:

Պրակտիկայում այս մեթոդը հիմնականն է: Կիրառման առումով այն առավել պարզ է: Օրինակ՝ այն կարող է գործադրվել այնպիսի տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչպիսին պատժամիջոցներ գործադրելն է: Պատժամիջոցներ կիրառելու տեխնոլոգիա ասելով նկատի ունեն կոնֆլիկտի վրա այն ձևով ազդելը, երբ տվյալ իրավիճակում անհրաժեշտ վարքի մոդելներ են առաջարկում և պատժամիջոցներ են գործադրում դրանց չկատարելու դեպքում: Մարդը բավական բարդ է որպես ազդեցության ու կատարման օբյեկտ, այդ պատճառով էլ աշխատակիցը կարող է և չենթարկվել կազմակերպության մեթոդներին, չնայած դրանից հետո նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու:

Կոնֆլիկտի գործընթացում մոտիվացիայի կիրառումն իրականացվում է մասնակիցների վրա նպատակաուղղված ազդեցություն գոծելու շրջանակներում: Ընդ որում  ազդեցությունն ուղղված է մարդու հոգեկանի մոտիվացիոն բաղադրիչին: Ընդհանուր իմաստով մոտիվացիան այն պատճառներն են, որոնք մարդուն մղում են ինչ-որ գործողությունների: Կոնֆլիկտի գործընթացի շրջանակներում մոտիվացիոն բաղադրիչը ներկայացված է այն պատճառներով, որոնք աշխատակիցներին մղում են մասնակցելու դրա գործընթացին; Հենց այդ պատճառով են որոշում ոչ միայն կոնֆլիկտային իրավիճակի գոյության բուն փաստը, այլ նաև դրա ընթացքը: Հաճախ կոնֆլիկտին մասնակցելու մոտիվացիան որոշակի նպատակներ և խնդիրներ իրականցնելու պահանջմունքն է: Ընդ որում՝ կոնֆլիկտը ձևավորվում է այդ նպատակներն ու խնդիրներն ուղղակիորեն իրականացնելու անհնարինության արդյունքում:

Կոնֆլիկտների գործընթացում մոտիվացիան ենթադրում է ազդեցություն թողնել աշխատակիցների՝ կոնֆլիկտին մասնակցելու մոտիվացիայի վրա: Մոտիվացիայի օգտագործումն առավել արդյունավետն է, բայց նաև՝ պրոբլեմատիկ է գործադրման առումով: Այն բավական հազվադեպ է կիրառվում պրակտիկայում, քանի որ մեծ քանակությամբ ռեսուրսների օգտագործում է պահանջում: Դրա կիրառման նպատակահարմարությունն որոշվում է նրանով, որ դրա միջոցով կարելի է ազդել գործընթացի պատճառային բաղադրիչի վրա: Կոնֆլիկտին մասնակցելու մոտիվացիան կարելի է ուժեղացնել, թուլացնել կամ նույնիսկ վերացնել:

Առանձնացում են կոնֆլիկտի գործընթացի տնտեսական և բարոյական մոտիվացիաներ: Տնտեսական տեխնոլոգիայի շրջանակներում հաճախ կիրառվում է նյութական միջոցներով ազդեցություն գործելը: Կոնֆլիկտի գործընթացի կառավարման մեջ բարոյական մոտիվացիայի կիրառումն առավել արդյունավետ է: Օրինակ՝ կարելի է ձևավորել իրավիճակ, որի շրջանակներում կոնֆլիկտի պատճառը հրատապ չէ, ինչի արդյունքում դրա նկատմամբ աշխատակիցների ուշադրությունը կնվազի:

Կոնֆլիկտի գործընթացների պլանավորումն այդ գործընթացների վրա անմիջական ակտիվ ազդեցություն չի ենթադրում: Կոնֆլիկտի պլանավորումը թույլ է տալիս այն դիտարկել հեռավոր ապագայում:

Կոնֆլիկտը, որպես գործընթաց, ենթադրում է որոշակի ժամանականյին տևողություն, այդ պատճառով էլ անհրաժեշտ է դիտարկել դրա զարգացման հնարավոր տարբերակները: Կոնֆլիկտն իր բնույթով դինամիկ է, այդ պատճառով էլ դրա պլանավորումը թույլ է տալիս ձևակերպել և գնահատել կոնֆլիկտի կառավարման նպատակով կիրառվող տեխնոլոգիաների ազդեցության աստիճանը:

Պլանավորումը ծառայում է որոշակի ժամանակահատված անցնելուց հետո կոնֆլիկտի գործընթացի վիճակի մասին տեղեկույթ ստանալուն: Ստացված տեղեկատվությունը իր հերթին թույլ է տալիս ձևավորել տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան փոփոխել կոնֆլիկտի գործընթացի ենթադրվող վիճակը: Պլանավորման արդյունքների միջոցով կարող է որոշումն կայացվել այն մասին, որ կոնֆլիկտի այս կամ այն գործընթացը կարելի է չկառավարել, քանի որ դրա վիճակը համապատասխանում է կազմակերպության պահանջմունքներին: Չնայած նրան, որ կոնֆլիկտի գործընթացի պլանավորումը որոշակի ռեսուրսներ է պահանջում, պլանավորումը դրական ազդեցություն է գործում դրա գործընթացների կառավարման արդյունավետությանը

Կոնֆլիկտի գործընթացի վերահսկումը հիմնվում է չափանիշային վերլուծության վրա: Որոշում է կոնֆլիկտի գործընթացի էտալոնային ձևը, այսինքն՝ դրա չափանիշները: Այդ էտալոնային ձևը պետք է աչքի ընկնի անաչառությամբ, համակերպվածությամբ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հաշվի առնել կոնֆլիկտի գործընթացի աճը: Կոնֆլիկտի մոդելավորման վրա պաշարների մեծ ծախսատարության պատճառով այն վերածում են մանրատարրերի, այսինքն՝ առանձնացնում են կոնֆլիկտի միայն որոշ բաղադրիչներ: Այդ մանրատարրերը պետք է կոնֆլիկտի գործընթացի ցանկալի վիճակի չափանիշները լինեն:

Կոնֆլիկտների գործընթացների կառավարման պարբերաշրջանն իր մեջ ներառում է.

  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման նպատակների ձևակերպումը,
  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման խնդիրների ձևակերպումը,
  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման մեթոդների ձևակերպումը,
  • Կոնֆլիկտների գործընթացների կառավարման տեխնոլոգիաների ձևակերպում:

Ռ. Աղուզումցյան, Ա. Լոքյան «Կոնֆլիկտի կառավարումը կազմակերպություններում


Posted November 18, 2022 by manukyantamara in category Հոգեբանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*