November 28

Ադրբեջան💛


1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

2. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

3. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

4. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

 

November 28

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին

Պղնձի դարի (էնեոլիթյան) հնավայր ՀՀ մայրաքաղաք Երևանի հարավ–արևմտյան մասում, Հրազդան գետի (այժմ Երևանյան լճի) ձախ ափին, բլրի վրա: Շենգավիթի բլուրն ունի 6 հա տարածք, երեք կողմից լանջերը զառիվայր են, հարավային կողմից ծանծաղ ձորակ է: Բնակավայրը բաղկացած է կացարանների միակցված խմբից, շրջապատված է խոշոր քարերով, շարված ամրոցային պարսպով, որն ունի աղյուսե պատերով քառանկյուն աշտարակներ: Հյուսիսային կողմից կա դեպի գետը տանող ստորերկրյա անցք: Շենգավիթում բացվել են 4 հաջորդական ժամանակաշրջանների մշակույթ ներկայացնող շինարարական համալիրների շերտեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. IV-II հազարամյակի սկզբին: Տները կառուցվել են նախորդ շերտի մնացորդների վրա: Առաջին շերտի բնակատեղին պատկանում է ուշ նեոլիթին: Դրան բնորոշ է կավի, հարդի ու ավագի խառնուրդով, բաց դեղնավուն անգոբով պատած մակերեսով, եղևնաձև նախշերով, էլուստավոր շուրթերով կոպիտ խեցին: Երկրորդ շերտից հայտնաբերվել են պղնձե գործիքներ ու զարդեր: Այդ, ինչպես և հաջորդ երկու շերտերին բնորոշ է սն, կարմիր–նարնջագույն, փայլեցված մակերեսով, գորշ կամ կարմիր աստառով, փորագիր երկրաչափական նախշերով, կլոր կանթերով խեցին՝ վրան փորագիր ու վերադիր համակենտրոն շրջաններ, պարույրներ, փոսիկներ, զիգզագներ, թռչունների, այծերի, ձիու, եղջերվի ու այլ պատկերներ: Շենգավիթի բնակատեղիից գտնվել են շարժական կլոր օջախներ ու դրանց պատվանդաններ: Հայտնաբերված գործիքները մեծ մասամբ քարից են: Գտնվել են ոսկրե ու քարե բրիչներ, մանգաղի կայծքարե շեղբեր, օբսիդիանից շեղբեր, քարե աղորիքներ, սանդեր, վարսանդներ, մուրճեր, կացիններ, գուրզեր, իլիկի գլուխներ, քարե, ոսկրե ու պղնձե նետասլաքներ, սայլի անվի քարե ու կավե մանրակերտներ, հերուններ, ասեղներ, կարթեր և այլն:

Շենգավիթ հնավայր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Շենգավիթի բնակիչներն ապրել են 6-10 մ տրամագծով կլոր և դրանց կից քառանկյուն կացարաններում: Կառույցներն ունեն քարե հիմք և աղյուսե պատեր, բնակարանների հատակը պատած է խճաքարով ու աղյուսով: Բնակարանների կենտրոնում, օջախի կողքին, գտնվում է քարե սյան պատվանդանը, որի վրա հենվել է ձողերից ու եղեգներից պատրաստված կոնաձև տանիքը՝ նման հայկական հազարաշեն ծածկին: Քառանկյուն շենքերն ունեցել են հարթ ծածկ: Այս կառույցները եղել են նահապետական ընտանեկան մեծ համայնքի բազմասենյականոց տներ: Շենգավիթը հողագործական–անասնապահական հնագույն բնակատեղի է: Դեռևս մ. թ. ա. III հազարամյակում այնտեղ գոյություն է ունեցել զարգացած անասնապահություն և ոռոգովի արորային հողագործություն (ցանել են գարի, ցորեն, կորեկ, ընտելացվել են կենդանիների շատ տեսակներ): Պարիսպներից դուրս բացված են զուզային ընտանիքի տոհմային դամբարաններ, որոնցից յուրաքանչյուրում թաղված են տասնյակ մարդիկ: Դամբարաններից հայտնաբերվել են կավամաններ, սարդիոնից, ագատից ուլունքներ, նետասլաքներ, գնդասեղներ, կացին, հերուն, դուր, ոսկե ու արծաթե զարդեր և այլն:

Պատկեր:Բնակատեղի Շենգավիթ 12.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

2012թ ին կատարված պեղումների արդյունքում բացվել են միմյանցից 40 մետր հեռավորության վրա գտնվող տաճարական 2 համալիրներ: Դրանցից մեկը պահպանվել է արտակարգ լավ և գիտնականների կողմից անվանել է «Հրո տաճար»: Դեպի կիսագետնափոր, խորհրդավոր խավարում թաղված սենյակն են տարել 3 աստիճաններ, բացվել է 90 սմ լայնությամբ մուտք: Աստիճանների և մուտքի համադրությունը Շենգավթում առաջին անգամ է հավաստվում: Դիմացը` սրբարանն է, կավակերտ զոհասեղանը, որի վրա կանգնեցված է եղել փայտե կուռքը: Դիմացը` օջախ–կրակարանն է: Այս կրակի սրբազան մոխիրը չէր կարելի թափել, քանի որ այն կշփվեր «պիղծ» երևույթների հետ: Որպեսզի այդ կրակը կարելի լիներ պահել, մուտքից աջ, երկու` հում աղյուսից պատրաստված ավազաններում, պահվել է մոխիրը: Այստեղ ձևավորված է եղել կրոնական բարդ համակարգ, որտեղ կրակը բացառիկ դերակատարում է ունեցել` որպես արևի երկրային կրկնակ: Մեկ այլ տեղում պահպանվել է միայն սրբարան–զոհասեղանի ստորին հատվածը: Դիմացը հարթակ է, որի վրա պետք է դրված լիներ կլոր օջախը: