January 27

Դիջիթեք 2023💛

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ նախագիծ

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛

Էլի հունվար, էլի քարտեզ ու Դիջիթեք/Սովորելու ամիս…

Այս տարի արդեն պատրաստվել էինք նորություններով հանդես գալ բոլոր դպրոցներում: Բացի կրտսեր դպրոցներից, քարտեզագրության դասընթացներ ենք ունեցել նաև Միջին դպրոցում և Քոլեջում: Իրականում չէի ասի որ բարդ էր, բայց չեմ էլ ասի որ հեշտ էր: Ամեն դպրոց տարբերվում է, թե համակարգմամբ, թե սովորողներով: Առաջին դասընթացը՝ արդեն ավանդույթ դարձած Հարավից ենք սկսում: Ու ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս տարի Հարավից շաատ գոհ ենք: Համակարգված, խելացի ու տաղանդավոր… Ինչու ոչ նաև տարօրինակ: Վաղարշակը այն տղան էր, ով Դիջիթեքի ընթացքում Հարավային դպրոցում ցույց է տվել իր ակտիվությունը ու հետաքրքրությունը աշխարհագրության, քարտեզագրության ու հիմա զարմանալի կլինի, բայց նաև Հիտլերի ու Գերմանիայի հանդեպ:

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Հարավային դպրոցում

Դասընթաց Հարավային դպրոցում

Քարտեզագրությունը այն կարևոր գիտություններից մեկն է, որ կարծում եմ չկա մեկը, ում պետք չի գալու…

Այս դասընթացների ընթացքում բոլոր դպրոցներում և քոլեջում ներկայացրել ենք մի շարք քարտեզագրական ծրագրեր, որոնց միջոցով ավելի հեշտ կարելի է կողմնորոշվել, օգտվել ու ինչու ոչ նաև ծրագրեր, որոնք միջոցով շատ բաներ կբացահայտեք…

Դասընթացները Միջին դպրոցի հետ հետաքրքիր էր անցնում, քանի որ նախ չենք կարող համեմատել նրանց Կրտսեր դպրոցների սովորողների հետ, նրանք ավելի հասուն ու ուշադիր էին լսում: Միասին զրուցում էինք նաև Հայաստանի տեսարժան վայրերի, առանձնահատկությունների մասին ու դրանք գտնում քարտեզների մեջ: Միջին դպրոցի սովորողները առաջարկում էին նաև ծրագրեր, որոնց մասին նույնիսկ մենք տեղյակ չէինք:

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ դասընթացներ

Դասընթաց Արևելյան դպրոցում

Արևելյան դպրոցում նույնպես կային սովորողներ ովքեր ամեն անգամ սպասում էին մեր հանդիպմանը, սակայն կային նաև սովորողներ, որոնց ընդհանրապես չէր հետաքրքրում քարտեզագրությունը: Սիրում եմ, երբ խումբը հետաքրքրված ու ուշադիր լսում է, ու սովորելուց բացի իր իմացած գիտելիքով արագ օգնում է կողքինին:

Կարծում եմ հունվարյան դիջիթեքը մեծ հնարավորություն է տալիս Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողին, ու ինչպես ասում են,,

Մենք մենակ չենք սովորում, այլ նաև սովորեցնում ենք ուրիշներին:


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*