July 5

Արատես…💛

Ինչպես գիտենք բոլորս, Արատեսը սեբաստացիների անպակաս մասնիկն է։ Ինչպես տարվա բոլոր եղանակներին, այնպես էլ այս ամառ մեր խումբն ուղևորվեց այնտեղ` վայելելու իր հանգիստն ու նոր շունչ տալու Արատեսին։

Հավաքվել էինք երկրորդ ու երրորդ կուրսերով, իսկ ուսուցիչներից մեզ հետ էին պատվելի Թամարը, ընկեր Նելլին և ընկեր Մարիամը (ռուսերենի ուսուցչուհին)։)

Առավոտյան ժամը 08:30 հավաքվեցինք, որպեսզի առևտուր անենք Արատեսում երեք օր ապրելու համար։) Ժամը 09:30 շարժվեցինք։

Առաջին օրը` մինչև Արատես հասնելը, կանգառ արեցինք Վաղաշենում։ Այցելեցինք Սևանի ափ, հիացանք Հայաստանի “ծովով”, զրուցեցինք Վաղաշենի ճամբարականների հետ, մի քիչ խաղացինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ճանապարհին նաև կանգ առանք Բերդկունքում, որի նկարները կտեղադրեմ պատումի վերջում։ Իսկ հետո հասանք Արատես, տեղավորվեցինք մեր սենյակներում, արդեն ժամը 6-ն էր։ Ընթրեցինք, ու խարույկի շուրջ տեղավորվեցինք, մեր հետաքրքիր խաղերը սկսելու համար։ Ժամը 22:00 պառկեցինք քնելու։

 

Օր 2

Արթնացել ենք ժամը 08:00 լվացվել ու գնացել ենք նախաճաշելու։ Նախաճաշից հետո ամեն ինչ հավաքեցինք, մի փոքր հանգստացանք որպեսզի հողը մշակենք և քախան անենք։ Դա աղջիկները իհարկե, իսկ քոլեջի տղաները վերակառուցեցին վրանը։ Հետո մեր սիրելի ընթերցումներն արեցինք պատվելի Թամարի հետ։ Ճաշեցինք, հանգստացանք, ամեն մեկս մեր գործերով զբաղվեցինք մինչև 19:00, իսկ ընթրիքից հետո հավաքվեցինք խարույկի շուրջ մինչև ուշ գիշեր…

Օր 3

Քանի որ ուշ էինք քնել, բայց առավոտյան պետք է գնայինք, բոլորով մեկ մարդու պես ժամը 08:00 արթնացանք, հավաքեցինք սենյակներն ու մեր իրերը, քանի որ պետք է նոր խմբեր ժամանեին Արատես։ Ավտոբուսը պետք է գար ժամը 10:00- 12:00 ընկած ժամանակահատվածում, սակայն այն եկավ ժամը 16:30 և մենք մինչ այդ ոչինչ չունեինք անելու, քանի որ 70 նոր մարդիկ արդեն Արատեսում էին….

Ժամը 21:00 հասանք եկեղեցու բակ և գնացինք միմյանց հրաժեշտ տալով..💛

 

Վլոգը ստորև`

 

June 2

Dragon boat Երևանյան լճում💛

 

Ողջույն։ Այսօր ամենահավեսսս ու հիշարժան օրերից մեկն էրր։ Փորձել եմ այն, ինչ երբեք չէի փորձել։ Ու հիմա այնքա՜ն ոգևորված ու ուրախ եմ։ Գնացել էինք թիավարելու ամենալավ թիմի հետ։ Սկզբում օգնեցինք միասին «դրակոնին» իջեցնել Երևանյան լճի ափ, իսկ հետո վերցրեցինք թիակներն ու նստեցինք։ Իրականում այդքան էլ դժվար չէր, սակայն միևնույնն է մեծ վախ կար ընկնելու համար։ Վերջում նույնիսկ մի քանիսիս մոտ ցանկություն առաջացավ միանալ թիմին։💛 Շատ հավես ու հետաքրքիր էր պտտվելը Երևանյան լճով։ Շատ ուրախ կլինեմ, եթե այն ամբողջությամբ մաքրեն…
Մի խոսքով ավելի լավ է նկարներին նայեք ու նախանձեք`

May 23

Դեպի Արմաղան💛

Ողջույն: Մասիսի 20-ին ունեցանք կրեատիվ ու հետաքրքիր արկածներով լի ճամփորդություն:  Ժամերգությունից հետո հավաքվեցինք և շարժվեցինք դեպի ՀՀ տարածքով ամենամեծ մարզ՝ Գեղարքունիք: Միացրեցինք երաժշտություն և սկսեցինք մեր ուրախ օրը, երգելով ու պարելով շարունակեցինք մինչև Արմաղան հասնելը: Երբ իջանք ավտոբուսից, հասկացանք, որ մեզ բարդ ճանապարհ է սպասում, հագնվեցինք շատ տաք, քանի որ քամին գրեթե տանում էր բոլորիս ու սկսեցինք հաղթահարել բարձունքը:

Եթե իմանայի ինչ կա լեռան գագաթին, դժվար թե այդպես կամաց ու հոգնելով բարձրանայի…

Երբ հասանք, միանգամից մեր առաջ բացվեց շատ գեղեցիկ ու հիանալի տեսարան: Արագ վազելով ու թռվռալով մոտեցանք լճին, իսկ հետո դեպի եկեղեցի…

Ընդմիջում արեցինք հենց Արմաղանի գագաթին, զրուցեցինք ու երգեցինք, ամենահետաքրքիր մթնոլորտն էր ստեղծվել..

Ճանապարհը իջնելն արդեն հեշտ էր թվում, տեղանքում կողմնորոշվելը՝ նույնպես, քանի որ մեզ հետ էին ընկեր Տիգրանն ու ընկեր Մարիամը:

Այս օրը նույնպես դասվեց անմոռանալի ճամփորդությունների շարքին:💛

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

January 28

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ 💛

Ողջույն։ Ուզում եմ պատմել երեկվա մեր անմոռանալի, ցուրտ ու միաժամանակ հավես ճամփորդության մասին։ Ամենալավ խմբով գնացել էինք Լեռնանիստ, որտեղ մեզ լի՜քը արկածներ էին սպասվում։ Սկզբում փուչիկներով բարձրացանք վերև, որտեղից որ սղալու էինք։ Շատ հետաքրքիր ու վախենալու էր, նամանավանդ երբ ձյուն էր գալիս ու անընդհատ ավելի էր շատանում։

Սկզբում հերթով էինք իջնում, իսկ հետո մեր փուչիկներն իրար կապելով, իջնելու ընթացքում աղմկելով ու ադրենալին ստանալով։ Շատ թրջվելուց, խաղալուց ու մրսելուց հետո, գնացինք տնակի մեջ մի բան ուտելու, որից հետո պիտի վերադառնայինք արդեն։

Բոլորս ուրախ- ուրախ տեղավորվեցինք ավտոբուսի մեջ, որը պարզվեց, ձյան պատճառով չէր կարողանում տեղաշարժվել, և բոլորս իջանք հրելու և տեղաշարժելու այն։

Իսկ ընկեր Մարիամը այդ ամենը հավաքել է մի տեսանյութի մեջ, որը կարող եք դիտել`

 

 

 

 

November 19

Դեպի Գյումրի 💛

Ճամփորդության օր՝ նոյեմբերի 28

 

Մեկնումը՝ 09։00 Քոլեջի բակից

Երթուղի՝ Երևան- Աշտարակ-Թալին- Մարալիկ- Գյումրի

Վերադարձը՝ նույն օրը 20։00

Համակարգող`

 

Նպատակը՝

Ծանոթանալ Գյումրի քաղաքի տեսարժան վայրերին, փողոցներին, մարդկանց ու պատմությանը,թանգարանների այցելություն։

Այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան

Այց եկեղեցի՝ Սուրբ Յոթ Վերք

Քայլք Գյումրիի փողոցներով։

 

 

Ընթացքը՝

Վարպետաց փողոց, այց Մհեր Մկրտչյանի թանգարան

Այցելություն կինոների նկարահանման շենքերը՝ Շիրազի 22, Աճեմյան 2,«Վարդուշենց տուն», Թումանյան-Ջիվանի փողոցների խաչմերուկ։Պլպլան ժամ, Սլաբոտկա թաղամասեր։

 

Նախապատրաստական աշխատանքներ՝

Քոլեջի Զբոսաշրջության բաժնի սովորողների կողմից քայլքի նախագծում,ներկայացում

Այցելած վայրերի մասին տեղեկատվության հրապարակում։

 

Անհրաժեշտ իրեր՝

 

Ջուր

Բրդուճ

Մարզական տաք հագուստ

Հարմարավետ կոշիկ

 

November 16

Դեպի Գեղարդ💛

Ողջու՛յն։ Այսօր ճամփորդության էինք։ Առաջին կանգառն էր Չարենցի կամարը, որը կառուցել է` Ռաֆայել Իսրայելյանը։ Հաջորդ կանգառը Գառնու տաճարն էր, որը նվիրված է Միհրին։ Ես այնտեղ երբեք չէի եղել։ Հետո գնացինք Քարերի սիմֆոնիա։ Որը առաջացել է քամու էրոզիայից։ Որը ի դեպ շատ հետաքրքիր էր ու գեղեցիկ։ Այնտեղ հանդիպեցինք զբոսաշրջիկների, որոնց հետ պարեցինք և զարմացրեցինք նրանց մեր ազգային պարերով։ Հետո ուղևորվեցինք դեպի Գեղարդ։ Ընդմիջում արեցինք, հետո բարձրացանք վերև։ Տեսանք Ջուղայի խաչքարերը, բարձրացանք դեպի եկեղեցին։ Շատ հիանալի տեսք ուներ։ Այս ճամփորդությունը ամենահետաքրքիր ու հիշվող ճամփորդությունն էր ինձ համար։💛

July 11

Արատես💛

Ողջու՜յն։ Հիմա կպատմեմ, թե ինչպես է անցել մեր Արատեսյան օրերը։ Հուլիսի 6 ին առավոտյան ժամը 8:00 շարժվել ենք Սբ. Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին միմյանց հետ զրուցելով, երաժշտություն լսելով հասանք Արատես։
Առաջին անգամս էր Արատեսում։ Ու ոնց ասում են, ամեն ինչի առաջինը լավն է։ Անկեղծ, շատ շատ հետաքրքիր է անցել առաջին օրս Արատեսում։ Միասին նախ ճանապարհի սկզբին այցելեցինք Հակասելավային պատնեշ, ապա` թանգարան և նոր դեպի Արատես։ Ահա կարող եք դիտել`

Հետո հասանք Արատես, տեղավորվեցինք, մեզ հետ էին նաև մայր դպրոցի մի խումբ սովորողներ, որոնց հետ անցկացրինք 3 օր։ Միասին հավաքվեցինք վրանների մոտ` խարույկի շուրջ։ Պարեցինք երգեցինք զրուցեցինք և քննարկեցինք մեր վաղվա անելիքները, ապա գնացինք քնելու։❤️Երկրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր է անցել։ Առավոտյան նախավարժանքներ, խաղեր, նախաճաշ, այնուհետև հանդիպում ԱԻՆ-ի մասնագետների հետ։ Հետո լողացանք գետում և երեկոյան ընթրեցինք ու քնեցինք։ 
Ֆոտոշարքը`

Երրորդ օրը շատ հետաքրքիր անցավ։ Արթնացանք, ռազմական նախավարժանքներն արեցինք, նախաճաշեցինք։ Հետո միասին զրուցեցինք, հետաքրքիր խաղեր խաղացինք, հանգստացանք։ Հետո բոլորով գնացինք գետ, լողացանք և վերադարձանք։ Միասին երեկոյան նստեցինք խարույկի շուրջ, մաֆիա խաղացին մինչև ուշ գիշեր, իսկ ես` քնկոտս, վաղուց քնած էի..

Հաջորդ օրը հազիվ արթնացանք, հավաքվեցինք, գնացինք ռազմավարական նախավարժանքների, հետո նախաճաշեցինք, մի փոքր հանգստացանք ու ընկեր Տիգրանի հետ գնացինք երկար քայլելու սարերի միջով։ Հետ վերադարձանք, բոլորս հոգնած էինք, ես իհարկե քնեցի, հետո մինչև արթնացա ճաշի ժամն էր։ Ճաշեցինք, հետո երկար ժամանակ ունեինք մեր իրերը դասավորեցինք, լողացանք, հանգստացանք։ Երեկոյան էլի հավաքվեցինք խարույկի շուրջ և քնեցինք շատ ուշ։❤️

Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, հավաքվեցինք, հավաքեցինք մեր շուրջը, սենյակները, հանձնեցինք և ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Ճանապարհին էլ Սևանով գնացինք։❤️Այսքանով ավարտվեց մեր անմոռանալի օրերը Արատեսում։❤️

Միայն մի բան կասեմ, Արատեսը այն վայրն է, որտեղ բոլորը դառնում են մի ընտանիք։❤️

April 30

Դեպի Արթիկ💛

Ողջու՜յն։💛Առավոտյան արթնացա բարձր տրամադրությամբ։ Այսօր ճամփորդության օր էր։ Քոլեջի բակից ժամը՝ 09։00 շարժվեցինք։ Մեզ հետ էին ուսուցիչներից՝ ընկեր Մարիամը, պատվելի Թամարը և նրա քույրը։💛 Առաջին կանգառը՝ Հառիճի վանքն էր։ Ճանապարհին զրուցելով, երգելով ու միասին խաղեր խալալով հասանք տեղ։ Իջանք, ուսումնասիրեցինք գեղեցիկ տարածքը, շրջեցինք վանքի բակով։ Իրականում այնպիսի գեղատեսիլ տեսարան էր, որ հիանալ կարելի էր։ Մտանք եկեղեցին, երգեցինք, նույնիսկ բարձրացանք խորանի վրա։ Հետո դուրս եկանք ու սկսեցինք շրջել եկեղեցու մոտակայքում։ Միայն այդ լռության համար արժեր գնալ, նույնիսկ օրերով մնալ։ Ընդմիջեցինք հենց գետի ափին գտնվող տաղավարում։💛 Դրանից հետո միմյանց օգնելով բարձրացանք ձորը, որտեղից տեսարանը ավելի հետաքրքիր էր։ Հետո բարձունքը հաղթահարելով իջանք։ Տեղավորվեցինք ավտոբուսը և շարժվեցինք դեպի՝ Սբ. Գևորգ եկեղեցի, որը կառուցվել էր 7֊րդ դարում։ Այն նույնպես շատ գեղեցիկ էր։ Ճիշտ է, շատ վատ վիճակում էր, բայց ներսում հետաքրքիր նախշած քարեր կային։ Հետո շարժվեցինք դեպի Լմպատավանքի եկեղեցին։ Այդ եկեղեցու մասին կան շատ հորինվածքներ։ Օրինակ՝ 15֊ամյա հաշմանդամ մի պատանու, սայլակի վրա բարձրացրել են Լմպատավանքի եկեղեցի, ծնողները սկսել են աղոթել և 15 րոպե հետո տղան ոտքի է կանգնել և սկսել է քայլել։ Եկեղեցին այդքան էլ քանդված տեսք չուներ, շրջեցինք եկեղեցու տարածքով, աղոթեցինք և վերադարձանք ավտոբուս։ Տեղավորվեցինք և շարժվեցինք դեպի տուն, ճանապարհը անցկացնելով՝ երգելով ու պարելով։💛Շնորհակալություն այս հիշարժան օրվա համար։💛

April 16

Հին Նորք💛

Բարև։ Այսօր առավոտյան մի խումբ զբոսաշրջիկներով, ընկեր Մարիամի և ընկեր Տիգրանի հետ ուղևորվեցինք դեպի Հին Նորք։💛Ճանապարհին այդքան էլ չենք զրուցել, որովհետև շատ մոտ էր և արագ տեղ հասանք։ Այնտեղ մեզ էր սպասում ընկեր Շողերը։ Նա ամբողջ քայլքի ընթացքում մեզ ներկայացնում էր հետաքրքիր պատմություններ։💛 Պտտվեցինք, տեսանք հին շենքեր, շինություններ, որոնցից շատերը արդեն ավերվել էին, ու ցավոք մարդիկ անտեսում են դա։ Տեսանք գինու մառաններ, այցելեցինք մի պապիկի տուն, ով որոշել էր վերականգնել իր տանը գտնվող մառանները և այցելուներին ընդունել մառանները տեսնելու համար։💛 Իրականում շատ գեղեցիկ էր, մեծ սիրով կապրեի այնտեղ։ Շնորհակալություն այսօրվա հագեցած ու հիանալի օրվա համար։💛

Մանրամասն կարող եք դիտել՝ այստեղ։