October 31

Ժյուլ Վեռն-“Աշխարհի շուրջը 80 օրում”💛

Վեպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա շրջանցել Երկրագունդը՝ արևելքից–արևմուտք ութսուն օրից ոչ ավել ժամանակահատվածում, որն այդ ժամանակվա համար հնարավոր առավելագույն արագությունն էր, հաշվի առնելով տրանսպորտային տեխնիկական հնարավորությունները։ Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա։ Ճանապարհի ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ վտանգների։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Պասպարտուն փրկում են հիասքանչ Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Հետագայում տիկին Աուդան դառնում է Ֆոգի կինը։ Ճանապարհորդությանը խանգարում է նաև հետախույզ Ֆիքսը։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից խոշոր գումար, իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Մեծ Բրիտանիա, նա որոշում է հաջորդ օրը՝ երկուշաբթի, ամուսնանալ Աուդայի հետ։ Եվ ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ հոգևորականը ասում է, որ հաջորդ օրը կիրակի է։ Այդպես խիզախ և անվրդով պարոն Ֆոգը շահում է գրազը։ Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը՝ բացի այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից։

Ամփոփումը գրադարակում։

October 31

Պաուլո Կոելյո-Ալքիմիկոսը💛

Գրքի գլխավոր հերոսը հովիվ Սանտիագոն է, ով ապրում է Անդալուսիայում: Մի օր Սանտիագոն երազ է տեսնում, որը դրդում է նրան հասնել եգիպտական բուրգերին, որպեսզի գանձ գտնի։2․Պաուլո Կոելիո-“Ալքիմիկոսը”

Ծեր գնչուհին գանձի 10 տոկոսի դիմաց մեկնում է երազը։ Հետո երիտասարդ ճամփորդը հանդիպում է Սալիմի արքա Մելքիսեդեկին, ով իրեն համոզում է ուղևորվել Եգիպտոս, և տալիս է երկու քար՝ Ուրիմ և Թումիմ, որոնք դժվար որոշում ընդունելիս կօգնեն գտնել ճիշտ պատասխանը։

Այսպես Սանտիագոն վաճառում է իր ոչխարները և ուղևորվում դեպի Աֆրիկա։ Նա կորցնում է իր ամբողջ կարողությունը և ստիպված է լինում աշխատել մի վաճառականի մոտ։ Աշխատած գումարով ուղևորվում է դեպի եգիպտական բուրգեր։ Էլ Ֆայում անապատի օազիսում գտնում է Ալքիմիկոսին։

Ալքիմկոսը սովորեցնում է Սանտիագոյին ճանաչել «աշխարհի ոգին», պատմում է ալքիմիայի մասին և օգնում առաջ գնալ իր ճակատագրի ճանապարհով։ Նա սիրահարվում է Ֆաթումային։ Սանտիագոն գանձը գտնում է ոչ թե Եգիպտոսում, այլ իր հայրենիք Իսպանիայում:

Ամփոփումը գրադարակում։

October 30

Դանիել Քիզ-“Ծաղիկներ Էլջերնոնի համար”💛

Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։

Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի։

Ամփոփումը գրադարակում։

October 30

Ալբեր Քամյու-“Ժանտախտը”💛

Վեպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր.

«Իսկ ինչ է ժանտախտը, – հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, – դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:

Մարդիկ պայքարում էին սարսափելի վարակը հաղթահարելու, չարին հաղթելու համար: Բայց պայքարի այդ շղթան դեռ անընդհատ պետք է շարունակվեր: Վեպի ավարտին սարսափելի հիվանդության նահանջը նշող քաղաքացիների ուրախ բացականչությունների ներքո բժիշկ Ռիեն մտածում էր այն մասին, որ այդ ուրախությունը ժամանակավոր է, որ

«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:💛

Ամփոփումը գրադարակում։

October 30

«Գրական ակումբ»-ի իմ ընտրանին💛

Իմ ամենասիրելի գիրքը Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի “Փոքրիկ Իշխանն” է։ Գիրքը հետաքրքիր է նրանով, որ ամեն կարդալիս հասկանում ես, որ “չես հասկացել”։ Ամեն անգամ ընթերցելիս գիրքը ավելի հետաքրքիր է դառնում։

Ներկայացնեմ իմ սիրելի հատվածները գրքից։

► Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:💛

***

► Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:💛

girl reading book

image découverte par Sem Horan. Découvrez (et enregistrez !) vos images et vidéos sur We Heart … | Girl photography poses, Photography poses women, Girl photography Reading in the bus | Vintage | The Readers | Bookworm | Booklover | Bibliophilia | Photo, Pictures, Goals pictures

Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի…💛

***

Այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:💛

***

Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:💛

***

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:💛

***

Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…💛

***

Ես փորձում եմ պատմել նրա մասին, որպեսզի հանկարծ չմոռանամ նրան:💛

***

Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը: – Գիտես…երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը: – Ուրեմն այն օրը,երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը շատ էիր տխուր:💛

***

Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:💛

***

Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել:💛

***

Չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…💛