January 18

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Արևելյան դպրոցում 💛

Դասընթացի շրջանակներում այցելել ենք Արևելյան դպրոց։ Քարտեզների մասին ինֆորմացիան փոխանցեցինք Արևելյան դպրոցի սովորողներին ևս։ Սովորողները այդքան էլ ուշադիր չէին դասընթացի և քարտեզագրության նկատմամբ, չհաշված մի քանի սովորողի։

 

Ներկայացրել ենք ծրագրերը, հետաքրքիր փաստեր քարտեզագրության մասին։ Վերջում շատ են տվել հարցեր, որոնց սիրով պատասխանել ենք։

January 13

Դասընթաց Միջին դպրոցում 💛

Այսօր մեր դասընթացները միացրեցինք իրար ու ստացանք հետաքրքիր արդյունք։ Սկզբում Հրաչուհի Մանվելյանը և Բելլա Աբրահամյանը ներկայացրեցին քարտեզագրության հետաքրքիր ծրագրերը, որոնց շնորհիվ սովորողները ավելի հեշտ կկարողանան ճանապարհը գտնել, եթե օրինակ գտնվում են լեռների վրա։ Իսկ հետո ես ու Ռոզան միացանք նրանց` ներկայացնելու մեր նյութը` քարտեզներ, մասշտաբ և վերջում էլ մի քանի հետաքրքիր ծրագրեր ինչպիսիք են`
Windy- այս ծրագրի միջոցով կարող ենք տեսնել, թե ինչ եղանակ է աշխարհի յուրաքանչյուր հատվածում


Earthquake latest- Իսկ այս ծրագրի շնորհիվ մենք կարող ենք տեսնել, թե որտեղ է եղել վերջին երկրաշարժը, նույնիսկ մագնիտուդը
Worldomers- Այս կայքի միջոցով կարող ենք հետևել թե ամեն վայրկյան աշխարհում ինչքան մարդ է ծնվում և մահանում

Զրուցեցինք, նրանք նույնպես իրենց մոտ ներբեռնեցին ծրագրերը հետո ուսումնասիրելու համար։
Կարծում եմ դասընթացը հաջող ստացվեց։
Ֆոտոներ`

January 11

ԴիջիԹեք 2023/ Դասընթաց Արևելյան դպրոցում💛

Հարավային դպրոցի դասընթացն ավարտելուց հետո տեղափոխվել ենք Արևելյան, գիտելիքները փոխանցելու այս դպրոցի սովորողներին։ Երբ իմացան, որ ծրագրեր ենք ուսումնասիրելու, ավելի հետաքրքրությամբ էին սպասում վերջին։

Իրականում միշտ ծրագրերի դիտման ժամանակ մեծ աղմուկ է բարձրանում, քանի որ բոլորը ուզում են իրենց ցանկացած երկիրը տեսնել։ Այդպես քննարկելով անցկացրեցինք մեր դասընթացը, ու բոլորը սպասում են մեր մյուս արդեն գործնական աշխատանքներին։)

January 11

ԴիջիԹեք 2023/ Դասընթաց Հարավային դպրոցում💛

Այս տարի ևս շարունակում ենք ԴիջիԹեք -ի շրջանակներում դասավանդել քարտեզագրություն, սակայն արդեն մեր թեմայի ծավալը մեծացրել ենք։ ԴիջիԹեք 2023-ի առաջին դասընթացը տեղի ունեցավ Հարավային դպրոցում։

Սկզբից ներկայացրեցինք քարտեզ, քարտեզի ընդհանուր բնութագիր, մասշտաբ, զուգահեռականներ և հորիզոնականներ ու հարցերով ամփոփելուց հետո արդեն անցանք քարտեզագրման ծրագրերը ներկայացնելուն։ Իրականում ծրագրերն ավելի հետաքրքրությամբ էին լսում քան քարտեզների մասին։ Ու մեր մյուս դասին արդեն կանցնենք ավելի գործնական աշխատանքների, քանի որ բոլորը սպասում են պատրաստ։ Երբ նշեցինք որ քարտեզները տարբեր տեսակների են լինում, մի սովորող հարցրեց,- բա Սովետի քարտեզ չկա՞, էն ժամանակ ավելի լավ էր էլի։ Մի խմբին էլ նացիստական Գերմանիայի քարտեզն էր հետաքրքրում։ Էնքան հետաքրքիր սերունդ ունենք փաստորեն։ Դասընթացի վերջում մոտեցել ու քարտեզագրման ծրագրերի անուններն էին հարցնում։ Վստահ եմ կյանքում հաստատ պետք կգան քարտեզագրման գիտելիքները։

December 23

Դիջիթեք 2022 մասնագիտական ուսուցման հարթակ Երևանի «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր

 

Թեմաներ՝- Զբոսաշրջություն

  • Քարտեզագրություն
  • Quest-ի կազմում
  • Ճամփորդական երթուղիների մշակում
  • Էլեկտրոնային, թվային և թեմատիկ քարտեզաուսուցում
  • Միջազգային տուրիստական կայքեր

 

Օգտագործվող գործիքներ ՝

Տևողությունը՝ Հունվարի 10-ից 30-ը

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, բոլոր հետաքրքրված անձիք։

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ

Խնդիրներ՝

· Ձեռք բերվող տեղեկատվության, գիտելիքների, հմտությունների կիրառելիություն

· Յուրացրած կարողությունների, հմտությունների / թվային տեխնոլոգիաներ/ ներկայացում

· Հանդիպումների շնորհիվ մասնագիտությունների մասին ավելի լայն պատկերացում, մասնագիտական կողմնորոշման գործնական փորձաշրջան

· Աշխատաշուկայում առկա գործընկերների հետ ծանոթացում և վերջիններիս ծանոթությունը կրթահամալիրի գործերին

Գրանցման հայտ
Մասնակիցները գրանցվում են մինչև դեկտեմբերի 24-ը
Մասնակիցը պարտավորություն է կրում դասընթացի ծրագրով պայմանավորված ամբողջական փուլերի մասնակցության համար

Հավաստագիր
Հավաստագիր տրվում է այն մասնակցին, ով կատարել է տվյալ դասընթացի ծրագրով նախատեսված ամբողջ աշխատանքը, ում երաշխավորել է դասընթացավարը

Մասնագիտական հանդիպումների ժամանակացույց
Ժամանակացույցը հրապարակվում է հանդիպումների-դասընթացների ընթացքում

Նպատակը

Մասնագիտական կողմնորոշում,

21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք պետք են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար

Մասնակիցները ձեռք կբերեն հիմնական հմտություններ ծրագրերի իմացությամբ

Քննարկել հնարավոր համագործակցությունը սովորողների հետ

October 7

Ընդունելությունը կրթահամալիրում, որպես բաց համակարգ💛

Ողջույն։ Այսօր ընկեր Մարիամի և ընկեր Էլյայի հետ այցելել էինք ավագ դպրոցի ընթերցարան և մասնակցում էինք քննարկմանը։ Խոսեցինք հեռավար ուսուցում ընտրած սովորողների քանակներից, այլ երկրներում հեռավար սովորողներից, որն իրականում զարմանալի էր ինձ համար, երբ կրթահամալիրը ունի սովորողներ շատ տարբեր երկրներից, օրինակ` Շվեդիա, Մեքսիկա, Ամերիկա, Չինաստան, Կանադա։

11-րդ դասարանի մի սովորող, պատմեց, թե ինչպես է Նիդեռլանդներում հեռավար սովորելուց հետո, եկել այստեղ առկա շարունակելու։ Նշեց, որ ոչ մի տարբերություն չկա հեռավարի և առկայի միջև, որն էլ հենց ամենակարևորն է։

Մեզ ներկայացվեցին կրթահամալիրի սովորողների ընդունելության, հեռավար և առկա ուսուցման մասին։ Հանդիպումը շատ հետաքրքիր էր։)

 

January 29

Մեդիաուրբաթ💛

Այսօր շատ հետաքրքիր անցավ։💛 Միասին քոլեջում դդմով ուտեստ պատրաստելուց հետո, մենք գնացիք Ագարակ, մասնակցելու Մեդիաուրբաթին։ Սկզբում թոնրի լավաշ համտեսեցինք, հետո էլ դդմով խմորեղեն։  Համտեսելուց հետո, միասին մեծ շրջան կազմեցինք ու սկսեցինք երգել ու պարել։ Շատ հետաքրքիր ու հիշարժան օր ունեցանք այսօր։

Նկարները ստորև՝

   

 

January 29

Մուլինե թելերից թևնոցներ💛

Այսօր օրը շատ հետաքրքիր սկսվեց։ Առավոտյան մասնակցեցի Անուշի՝ մուլինե թևնոցների հյուսելու դիջիթեքին։ Սովորեցի հյուսել և ինձ համար գեղեցիկ թևնոց հյուսեցի։ Սկզբում մի փոքր բարդ թվաց, սակայն արագ սովորեցի և գեղեցիկ թևնոց ստացվեց։💛Ահա, ընթացքը կարող եք դիտել տեսանյութում՝

January 29

Դդմով ուտեստ💛

Ողջույն։💛Իրականում մտածում էի, թե այսօր էլ, սովորական օրերի նման դաս ենք անելու, բայց հենց առավոտյան, ընկեր Մարիամը մեզ ասաց, որ հանենք բաճկոնները, լվացվենք ու անցնենք խոհանոց։💛 Բոլորս լվացվեցինք ու անցանք խոհանոց, ընկեր Նելլին մեզ էր սպասում, միասին պիտի դդումներ մաքրեինք։💛Անցանք գործի, վերցրինք դանակներն ու ուրախ, երգելով սկսեցինք մաքրել։ Հետո պատրաստեցինք ֆարշը և Անուշը սկսեց տապակել թավայի մեջ։ Իրականում շաաատ համեղ էր ստացվել։💛

 

January 27

Թաղիքագործության վարպետության դաս💛

Այսօր ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Մայր դպրոցի  տեղնոլոգիայի դասասենյակը։ Այնտեղ  թաղիկագործության առաջին դասն էր լինելու։ Երեխաները անհամբեր սպասում էին դրան։ Միասին շրջեցինք, տեսանք երեխաների աշխատանքները։ Ամեն մեկը մի հետաքրքիր բան էր հորինում։ Մի աղջիկ, առաջինը ավարտվեց և շատ գեղեցիկ սիրտ էր ստացել, ինձ շատ դուր էր եկել։ Շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն։💛

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображенияПредварительный просмотр изображения