December 9

«Ավետիս» 💛

«Ավետիս»

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

December 3

Երկինքըն ամպել է💛

Երկինքըն ամպել է,
Ինչ անուշ թոն է, – 2անգամ
Գամ դըռնեն անցնեմ,
Հոգյակս հոն է: – 2 անգամ

Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է, – 2 անգամ
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն սուտ է: – 2անգամ

Երկինքըն ամպել է,
Ինչ անուշ երակ, – 2 անգամ
Սըրտիս մեջ լըցավ
Մի բուռը կըրակ: – 2 անգամ

December 3

Թալիշու ճամփեն դուզ ա💛

Թալիշու ճամբեն դուզ ա,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Անտոն կայներ՝ Աշխեն կուզա,
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

«Ինձ պես տըղեն քեզի հետ,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Աստված վըկա, լավ կըսազա»։
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

2. Մարգարի դուռը դուզ ա,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Աշխեն կայներ՝ Անտոն կուզա.
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

«Երկու հարյուրն ի՛նչ անէ,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Իմ հերը շատ բաշլըղ կուզա։
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

3. «Վարդերի սուր փըշերը.
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Հերիք պատռեն իմ փեշերը.
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

Քանի մընամ ես գերի,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,

Արի՛, ինձի տա՛ր գիշերը»։*
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:

November 3

Քաղենք խաղողը

Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Քաղենք Ըռըզգին, աղեկ կտան գին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Քաղենք լալվարին, էս տարվա բարին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Քաղենք Քիշմիշին, տանք մեր Անուշին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Քաղենք Նազելին, չըմընա կալին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:
Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:
Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

November 3

Բաղը քաղինք, խաղողը տարանք💛

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, փըռռա – խաղա
Տըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա: