February 27

Պատմության լուռ վկաների հերթական ճանաչումը💛

Շենգավիթ հնավայր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այցելվող վայրը`Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրեր

Օրը` 03.03.2023

Ժամը` 11:00-15:00

Երթուղին` քաղաքային տրանսպորտով

Մասնակիցներ` 3-րդ և 2-րդ կուրսի զբոսաշրջության բաժնի ուսանողներ

Նպատակը՝ ճանաչել Երևանում և Երևանից դուրս գտնվող պատմական հնավայրերը, որոնք հնարավորություն կտան առավել պատկերավոր և խորը ուսումնասիրել պատմական տվյալ ժամանակահատվածը։ Այցելելով հնավայր կուսումնասիրենք եւ կտեղեկանանք  պատմամշակութային հուշարձանի պահպանության խնդիրներին եւ բացթողումներին։

Խնդիր՝

Փորձել տեղեկանալ հնավայր այցելուների վիճակագրությունը՝ պարզելու թե որքանով է հուշարձանը ճանաչելի եւ հանրային։ Տեղեկանալ հնավայրի պատշաճ պահպանության հետ կապված խնդիրներին։

Ընթացք/քայլեր՝

• Հնավայր-հուշարձանի մասին փնտրել և հավաքել տեղեկություններ համացանցից և գրքերից։

• Իրականացնել ուսումնական ճամփորդություններ դեպի Կարմիր բլուր հնավայր: Իրականացնել շրջայց հնավայրի տարածքում։

•Հնավայր-հուշարձանի ղեկավարի հետ ունենալ զրույց-քննարկում՝ հնավայրի պահպանության ,անվտանգության և բարեկարգման հետ կապված առկա խնդիրների վերաբերյալ։

•Այցելել Երևանի Շենգավիթ հնավայր, շրջայց հնավայրի տարածքում։Ունենալ զրույց-քննարկում։

• Ուսումնասիրությունների ներկայացում տեսանյութերի, տեքստի, լուսանկարների տեսքով։

Լուծում՝

• Հնավայրերը դարձնել ուսումնաական միջավայր՝ հետազոտության և ուսումնասիրության համար

• Հնավայրերը դարձնել հանրաճանաչելի


Նախապատրաստական աշխատանք 

Հրաչուհի Մանվելյան՝

Շենգավիթ հնավայր հիմնական նյութ

Կարմիր բլուր հիմնական նյութ

Անուշ Հարությունյան՝

Շենգավիթ հնավայր

Աննա Հովսեփյան

Ռոզա Խաչատրյան

Արդյունքը՝

Ներկայացնել ուսումնասիրությունները ֆոտո, տեսանյութի, պատումի տեսքով։

 

Պատմության լուռ վկաներ -ը  նախագծով նախատեսված եւ իրականացրած նախորդ ճամփորդությունների ամփոփումները՝

Բիայնական դամբարան ճամփորդության ամփոփում

Էրեբունի ամրոց-թանգարան ճամփորդության ամփոփում

 

Կրթահամալիրից խմբեր, որոնք այցելել են Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրեր ՝

Իվետա Ջանազյան`

Շենգավիթ
Հետազոտական քայլարշավ դեպի Երևանյան քարայր կամ Քարե դար🙂
Շենգավիթ պատմահնագիտական թանգարան
Կարմիր բլուր’ 
2021 թվական – Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի ամրոց
2019 թվական – Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի ամրոց – TV- անվան ծագումնաբանությունը
2019 թվական – 4-1, 4-2 դասարանների ուսումնական բաց պարապմունք Թեյշեբաինի ամրոցում
2016 թվական – Երևանը բլուրներից. Կարմիր բլուր
2015 թվական – Հայրենագիտության ընտրության գործունեության ուսումնական պարապմունք Կարմիր բլուրում

 

Վարդան Կարապետյան՝

Արտագնա պարապմունք Կարմիր բլուր /Թեյշեբաինի/ հնավայրում․նախագիծ
Ամփոփում
January 27

՛՛Պատմության լուռ վկաները՛՛ նախագիծ💛

Այցելվող վայրը` Երևանի բիայնական դամբարան

Օրը` 03.02.2023

Երևանի բիայնական դամբարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մասնակիցներ` 3րդ կուրսի զբոսաշրջության բաժնի ուսանողներ

Նպատակը՝ ճանաչել Երևանում և Երևանից դուրս գտնվող պատմական հնավայրերը, որոնք հնարավորություն կտան առավել պատկերավոր և խորը ուսումնասիրել պատմական տվյալ ժամանակահատվածը։ Այս նախագծի շրջանակներում էլ կգնանք բացահայտելու ու ուսումնասիրելու բոլոր հնավայրերը։ Այցելելով հնավայրեր, կկազմենք հնավայրերի և մնացյալ տեղեկությունների մասին վիճակագրություն։ Վիճակագրությունը կլինի նաև աուդիո տարբերակով` ձայնային։

Լուծում`

• Հնավայրերը դարձնել ուսումնաական միջավայր՝ հետազոտության և ուսումնասիրության համար

• Հնավայրերը դարձնել հանրաճանաչելի

 

Ընթացք/քայլեր՝

• Հնավայր-հուշարձանների մասին փնտրել և հավաքել տեղեկություններ համացանցից և գրքերից։

• Իրականացնել ուսումնական ճամփորդություններ դեպի հնավայր:

• Իրականացնել հարցում առևտրի կենտրոն այցելուների և աշխատակիցների շրջանում: Պարզել, թե անցորդները ինչքանով են տեղյակ հնավայրի մասին։ Արդյունքում կազմել որքան հանրային ու ճանաչելի է հնավայրը։

• Ուսումնասիրությունների ներկայացում տեսանյութերի, տեքստի, լուսանկարների տեսքով։

Արդյունքը ներկայացնել պրեզենտացիայի տեսքով։

December 4

Տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառումը տեղեկատվության մշակման, փաստաթղթավորման և պահպանման ընթացքում

Տեղեկատվության արդի պայմաններում աճում է միջազգային մասշտաբով փաստաթղթերի միօրինականացման և ստանդարտացման նշանակությունը, քանի որ համակարգիչների կիրառման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում առանձին պետության համար ինտերնետ կապի միջոցով, միջազգային հանրության հետ կատարել տեղեկատվաության փոխանակում:

 

Առանց ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման՝ լրատվության այդ հսկա աշխատանքի կազմակերպումը գնալով էլ ավելի է դժվարանում: Կառավարչական և ինժեներատեխնիկական աշխատանքի մեքենայացման և ավտոմատացման միջոցներն ընդունված է անվանել կազմակերպական տեխնիկայի (կազմտեխնիկա) միջոցներ, իսկ դրա այն մասը, որն օգտագործում է աշխատողը կոնկրետ աշխատատեղում, անվանում են փոքր կազմտեխնիկա (անհատական համակարգիչներ, հեռախոսներ, ֆաքսեր, մինչև մատիտ, գրիչ, քանոն, սոսինձ և այլ մանրուքներ):

Ժամանակակից համակարգիչների օգնությամբ կարելի է փաստաթղթերի հետ կատարել աշխատանքի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ փաստաթղթերի նախապատրաստումը և խմբագրումը, ներքին համաձայնեցումը, գրանցումն ու կատարման հսկողությունը, հաղորդումը, պահպանությունը (օպերատիվ և երկարաժամկետ): Փաստաթղթղերի հետ աշխատանքում ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրումը առաջ է բերում փաստաթղթերի նոր տեսակներ, որոնք կարող են ընթերցվել միայն հատուկ մեքենայի միջոցով: Այստեղից էլ այս փաստաթղթերին անվանում են մենաընթեռնելի կամ էլեկտրոնային։

Փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումն այսօր

կապված է համակարգչային ներքին ցանցերի, համացանցի և էլեկտրոնային փոստի զարգացման հետ: Դրանց նկատմամբ պահանջը բացատրվում է շատ հանգամանքներով: Առավել ծանրակշիռ պատճառների թվում նշենք երկուսը.

 

• տվյալներից օգտվողների միջև դրանց օպերատիվ փոխանակումը, ընդ որում՝ օգտվողը կարող է գտնվել ցանկացած վայրում,

 

• փաստաթղթերի հետ աշխատակիցների միաժամանակ աշխատելու անհրաժեշտությունը:

 

Էլեկտրոնային փոստի համակարգերը ստեղծվում են նաև ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման համար, որի պահանջը հատկապես մեծ է ու արդիական, երբ կազմակերպությունն ունի մասնաճյուղերի ցանց, որոնք մշտապես տեղեկություններ են փոխանակում միմյանց հետ։

November 28

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին

Պղնձի դարի (էնեոլիթյան) հնավայր ՀՀ մայրաքաղաք Երևանի հարավ–արևմտյան մասում, Հրազդան գետի (այժմ Երևանյան լճի) ձախ ափին, բլրի վրա: Շենգավիթի բլուրն ունի 6 հա տարածք, երեք կողմից լանջերը զառիվայր են, հարավային կողմից ծանծաղ ձորակ է: Բնակավայրը բաղկացած է կացարանների միակցված խմբից, շրջապատված է խոշոր քարերով, շարված ամրոցային պարսպով, որն ունի աղյուսե պատերով քառանկյուն աշտարակներ: Հյուսիսային կողմից կա դեպի գետը տանող ստորերկրյա անցք: Շենգավիթում բացվել են 4 հաջորդական ժամանակաշրջանների մշակույթ ներկայացնող շինարարական համալիրների շերտեր, որոնք վերաբերում են մ.թ.ա. IV-II հազարամյակի սկզբին: Տները կառուցվել են նախորդ շերտի մնացորդների վրա: Առաջին շերտի բնակատեղին պատկանում է ուշ նեոլիթին: Դրան բնորոշ է կավի, հարդի ու ավագի խառնուրդով, բաց դեղնավուն անգոբով պատած մակերեսով, եղևնաձև նախշերով, էլուստավոր շուրթերով կոպիտ խեցին: Երկրորդ շերտից հայտնաբերվել են պղնձե գործիքներ ու զարդեր: Այդ, ինչպես և հաջորդ երկու շերտերին բնորոշ է սն, կարմիր–նարնջագույն, փայլեցված մակերեսով, գորշ կամ կարմիր աստառով, փորագիր երկրաչափական նախշերով, կլոր կանթերով խեցին՝ վրան փորագիր ու վերադիր համակենտրոն շրջաններ, պարույրներ, փոսիկներ, զիգզագներ, թռչունների, այծերի, ձիու, եղջերվի ու այլ պատկերներ: Շենգավիթի բնակատեղիից գտնվել են շարժական կլոր օջախներ ու դրանց պատվանդաններ: Հայտնաբերված գործիքները մեծ մասամբ քարից են: Գտնվել են ոսկրե ու քարե բրիչներ, մանգաղի կայծքարե շեղբեր, օբսիդիանից շեղբեր, քարե աղորիքներ, սանդեր, վարսանդներ, մուրճեր, կացիններ, գուրզեր, իլիկի գլուխներ, քարե, ոսկրե ու պղնձե նետասլաքներ, սայլի անվի քարե ու կավե մանրակերտներ, հերուններ, ասեղներ, կարթեր և այլն:

Շենգավիթ հնավայր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Շենգավիթի բնակիչներն ապրել են 6-10 մ տրամագծով կլոր և դրանց կից քառանկյուն կացարաններում: Կառույցներն ունեն քարե հիմք և աղյուսե պատեր, բնակարանների հատակը պատած է խճաքարով ու աղյուսով: Բնակարանների կենտրոնում, օջախի կողքին, գտնվում է քարե սյան պատվանդանը, որի վրա հենվել է ձողերից ու եղեգներից պատրաստված կոնաձև տանիքը՝ նման հայկական հազարաշեն ծածկին: Քառանկյուն շենքերն ունեցել են հարթ ծածկ: Այս կառույցները եղել են նահապետական ընտանեկան մեծ համայնքի բազմասենյականոց տներ: Շենգավիթը հողագործական–անասնապահական հնագույն բնակատեղի է: Դեռևս մ. թ. ա. III հազարամյակում այնտեղ գոյություն է ունեցել զարգացած անասնապահություն և ոռոգովի արորային հողագործություն (ցանել են գարի, ցորեն, կորեկ, ընտելացվել են կենդանիների շատ տեսակներ): Պարիսպներից դուրս բացված են զուզային ընտանիքի տոհմային դամբարաններ, որոնցից յուրաքանչյուրում թաղված են տասնյակ մարդիկ: Դամբարաններից հայտնաբերվել են կավամաններ, սարդիոնից, ագատից ուլունքներ, նետասլաքներ, գնդասեղներ, կացին, հերուն, դուր, ոսկե ու արծաթե զարդեր և այլն:

Պատկեր:Բնակատեղի Շենգավիթ 12.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

2012թ ին կատարված պեղումների արդյունքում բացվել են միմյանցից 40 մետր հեռավորության վրա գտնվող տաճարական 2 համալիրներ: Դրանցից մեկը պահպանվել է արտակարգ լավ և գիտնականների կողմից անվանել է «Հրո տաճար»: Դեպի կիսագետնափոր, խորհրդավոր խավարում թաղված սենյակն են տարել 3 աստիճաններ, բացվել է 90 սմ լայնությամբ մուտք: Աստիճանների և մուտքի համադրությունը Շենգավթում առաջին անգամ է հավաստվում: Դիմացը` սրբարանն է, կավակերտ զոհասեղանը, որի վրա կանգնեցված է եղել փայտե կուռքը: Դիմացը` օջախ–կրակարանն է: Այս կրակի սրբազան մոխիրը չէր կարելի թափել, քանի որ այն կշփվեր «պիղծ» երևույթների հետ: Որպեսզի այդ կրակը կարելի լիներ պահել, մուտքից աջ, երկու` հում աղյուսից պատրաստված ավազաններում, պահվել է մոխիրը: Այստեղ ձևավորված է եղել կրոնական բարդ համակարգ, որտեղ կրակը բացառիկ դերակատարում է ունեցել` որպես արևի երկրային կրկնակ: Մեկ այլ տեղում պահպանվել է միայն սրբարան–զոհասեղանի ստորին հատվածը: Դիմացը հարթակ է, որի վրա պետք է դրված լիներ կլոր օջախը:

September 24

Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական հիմքերը💛

4.3. Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման
ֆինանսատնտեսական հիմքերը

 

Ֆինանսավորումը ամբողջ տնտեսության, սոցիալական ոլորտի, պետության պաշտպանության և հասարակական կյանքի ոլորտների զարգացումը ֆինանսական միջոցներով ապահովումն է: Այն իրականանում
է ձեռնարկատիրական ընկերությունների միջոցների, ոչ բյուջետային
ֆոնդերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական ներդրումների հաշվին:
Ֆինանսավորման շրջանառությունը որոշվում է ձեռնարկատիրական
ընկերություններում ֆինանսական միջոցներով: Ֆինանսական փոխհարաբերություններն ազդում են ընկերությունների բիզնես-ծրագրերի վրա:
Կազմակերպությունների ընդլայնման և ընթացիկ ծախսերի պահպանման համար ընկերությունների նպատակներից կախված՝ ֆինանսավորումը նախատեսված է լինում աշխատավարձի, հիմնական ռեսուրսների
ձեռքբերման, գույքի, վարձակալության, տրանսպորտային ծախսերի,
շենքի կապիտալ վերանորոգման, կապիտալ շինարարության և այլ
ծախսերի համար:
Զբոսաշրջության ոլորտի զարգացումը կապված է արդեն գոյություն
ունեցող և նոր ձևավորվող նյութատեխնիկական բազայի արդյունավետ
օգտագործման, պետական բյուջե ֆինանսական ներհոսքերի մեծացման, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ֆինանսական ներդրումների հետ: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների տնտեսական գործունեության հիմնական խնդիրը զբոսաշրջային արդյունքի,
զբոսաշրջային ծառայությունների շուկայի, զբոսաշրջային ենթակառուցվածքների, զբոսաշրջային ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին զբոսաշրջության ձևավորումն է: Զբոսաշրջային գործունեության
եկամուտները ձևավորվում են հյուրանոցային համալիրներում զբոսաշրջիկների բնակեցման, սննդի, տրանսպորտային և լրացուցիչ ծառայությունների մատուցման և գործունեության այլ տեսակների հաշվին: Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտները վճարում են
եկամտահարկ, հողահարկ, ավելացված արժեքի հարկ, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության և այլ վճարումներ:
Զբոսաշրջային գործունեությունն իրականանում է զբոսաշրջային
գործունեության սուբյեկտների սեփական ֆինանսական ռեսուրսների,
ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական ներդրումների,
ֆինանսական փոխառությունների (թողարկված պարտատոմսերի, բանկային և բյուջետային վարկերի), բարեգործական ներդրումների, ընկերությունների, կազմակերպությունների և քաղաքացիների նվիրատվությունների, ոչ պետական կազմակերպությունների, արտասահմանյան
ներդրողների, զբոսաշրջային վիճակախաղերի և այլ` օրենքով չարգելված աղբյուրների հաշվին:
Ֆինանսավորումը լինում է ներքին և արտաքին՝ պայմանավորված
ֆինանսավորման աղբյուրներից: Ներքին ֆինանսավորումն իրականանում է հենց ձեռնարկության գործունեության շնորհիվ՝ եկամուտից,
ունեցվածքի վաճառքից կամ վարձակալությունից ստացած օգուտներից:
Արտաքին ֆինանսավորումն օգտագործում է սեփականատերերի ներդրած կանոնադրական կապիտալը, վարկերը, պետական սուբսիդիաները (պետության կողմից տրված նպատակային գումար): Ֆինանսավորումն իրականանում է նաև սեփական և փոխառու միջոցների հաշվին:
Զբոսաշրջային գործունեության ֆինանսավորումը բնութագրվում է նրա
կապիտալի եկամտաբերության և շրջանառության աստիճանով,
ֆինանսական կայունությամբ, ֆինանսավորման աղբյուրների զարգացման ընթացքով:

 

4.4. Զբոսաշրջային ծառայությունների իրականացման դեպքում անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

Վերջին տարիներին անվտանգության խնդիրը շատ արդի և կարևոր
է դարձել նաև զբոսաշրջության ոլորտում: Մարդկանց կյանքի անվտանգ
ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնում միջազգային կոնֆլիկտները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի
անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլոգիական և տեխնիկական աղետները: Սրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում և՛ զբոսաշրջային գործունեության, և՛ հյուրընկալող երկրի վրա: Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած
կազմակերպության համար կարևոր խնդիրներ են՝ մարդկանց առողջության և կյանքի ապահովագրում, անձնական գույքի պահպանություն,
շրջապատող միջավայրի պահպանություն: Այս խնդիրները լուծելու համար ծառայություններ մատուցողը պետք է հնարավոր ռիսկերը հասցնի
նվազագույնի, ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ արտակարգ իրավիճակներում: Զբոսաշրջային և հյուրանոցային համալիրների
ղեկավարը պատասխանատվություն է կրում թե՛ իր աշխատակիցների և
թե՛ հաճախորդների անվտանգության համար: Ուստի նա պարտավորվում է մշակել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և
գործելու պլան, որի օգնությամբ հնարավոր է խուսափել մեծ կորուստներից: Ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին
ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճախորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում:
Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը
ստեղծված է հաճախորդների անվտանգությունն ապահովելու և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու նպատակով:
Անվտանգության ծառայության խնդիրը ոչ թե հանցագործության բացահայտումն է, այլ դրա կանխարգելումը: Անվտանգության աշխատակիցները չունեն այն իրավասությունները, ինչ ոստիկանության աշխատակիցները. նրանք իրավունք չունեն հարցաքննելու, հետախուզելու և
նմանատիպ գործողություններ իրականացնելու: Անվտանգության ծառայության հաջող աշխատանքի համար կարևոր է այլ ծառայությունների
հետ ունեցած կապի ամրապնդումը: Հյուրանոցային համալիրների անվտանգությունն ապահովելու համար ծառայությունը մշակում է համալիրի անվտանգության պահպանման սխեմա, որը նախապես համաձայնեցվում է տնօրենի հետ: Անվտանգության ծառայության աշխատակիցը
պետք է լինի հանգիստ, հավասարակշռված անձնավորություն: Ծառայության աշխատանքը հերթափոխային է: Ծառայությունը պետք է ունենա իր համար առանձնացված և կահավորված տարածք, որը պետք է
համալրված լինի անվտանգությունն ապահովող տեխնիկական սարքավորումներով՝ հեռուստացույց, համակարգիչ, տեսախցիկներ, անվտանգության լուսային և ձայնային համակարգ: Ծառայությունը պատասխանատու է նաև կողպեքների, չհրկիզվող պահարանների համար: Ծառայության աշխատակիցը պետք է կրի աչքի չընկնող համազգեստ, իսկ
ատրճանակը պետք է կախված լինի տեսանելի մասում: Անվտանգության ծառայության աշխատակցի ամենօրյա աշխատանքի կարևոր մասն
է յուրաքանչյուր երկու ժամը մեկ շրջել հսկվող տարածքներով, կապ
պահպանել գործընկերների հետ, ինֆորմացիա փոխանակել: Տեխնիկական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության
աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև
կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի
մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական
ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համակարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթացին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործողություններով:
Զբոսաշրջային համալիրներում պետք է խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները: Պետք է
պահպանվեն գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պայմանները,
վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու միջատներից: Մաքրման աշխատանքներն իրականցնում են սպասարկման
ծառայության աշխատակիցները: Բացի զբոսաշրջային համալիրի արտաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնակելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի
պահպանումը և այլն: