January 19

Մշո բարբառի քերականության մի քանի առանձնահատկություններ💛

Ազգագրական փառատոնի ընթացքում միասին կարդում էինք Մշո բարբառով հեքիաթներ, առակներ ու տարբեր պատմվածքներ։ Ես շատ օրինաչափություններ նկատեցի, որ բնորոշ է Մշո բարբառի քերականությանը, ու հիմա մի քանիսը կնշեմ ու կբացատրեմ դրանք։ Քանի որ արմատներով Ապարանից եմ, իսկ այնտեղ բոլորը Մուշի բարբառով են խոսում, արդեն շատ լավ ծանոթ եմ բարբառին ուստի ուզում եմ առանձնացնել մի քանի օրինաչափություններ։

1. Մեր, ձեր անձնական դերանունները, ըստ գրաբարի հետադաս են և դառնում են` մեր- մի, ձեր- ձի,

Օրինակ`

Ձեռք մի- մեր ձեռքը

Գլուխ մի- մեր գլուխը

Տուն ձի- ձեր տունը

 

2. Բառասկզբի ա, ե, ի, ո ձայնավորներից առաջ ավելանում է յ։

Յա- յառջև, յախպուր, յըմեն( յըմեն)- ամենքը

Յե- յերեկ, յելնել

Յի- յիրկուն, յիջնել, յիմնալ ( հիմնալ)- իմանալ

Յո- յոտք, յոդա ( սենյակ)

 

3. Մշո բարբառը պատկանում է կը ճյուղի բարբառներին, որոնց ներկա ժամանակը կազմվում է կը մասնիկով։

Օրինակ`

կըխոսիմ- խոսում եմ,

կըերգիմ- երգում եմ

կըպարիմ- պարում եմ

 

4. Մշո բարբառը գրաբարի նման ունի չորս լծորդություն` ամ, եմ, իմ, ում

Ամ- կարդամ, կարդաս,

Եմ- այն դարձել է իմ, եզակի Ա, Բ և հոգնակի Ա, Բ, Գ դեմքերում և միայն եզակի Գ դեմքում լինում է ե.

Օրինակ` սիրիմ, սիրիս, սիրե, սիրինք, սիրիք, սիրին։

Իմ- քնիմ, քնիս, քնինք…

Ում- հագում, հագուս, հագու…

 

Վերջին չորրորդ ձեր, բայերը վերածում է ներգործականի, ներգործականը` անցողականի։

Օրինակ`

Հագնել- կը հագում, ( հագցնում եմ)

Կարդալ- կը կարդըցում, ( կարդալ եմ տալիս, կարդացնում եմ)։

 

 

5. Կը եղանակիչը դրվում է սահմանական եղանակի ներկա ու անցյալ անկատար  ժամանակներում` բայերից առաջ։

Ձայնավոր սկզբնատառ բայերի դեպքում այն դառնում է թրթռուն գ։ Օրինակ` գ՛ելնամ (կ՛ելնեմ), գ՛իջնամ, կ՛ուտիմ։

 

Բայց` գալ, լալ, տալ, թվալ բայերից առաջ դառնում է գի, կամ կի։

Օրինակ`

գիլամ- լալիս եմ

գիկամ- գալիս եմ

կիտամ- տալիս եմ

կիթվա- թվում է

 

6. Բայերը բացասական են դառնում կամ չ- ով, կամ նախադասվում է օժանդակը ու դառնում է չըմ, չըս, չը, ապա դրվում է բայերից առաջ ու ստացվում է` չըմ կարդա, չըս կարդա, չըկարդա, կամ չկարդամ, չկարդաս, և չկարդա։

 

7. Հըտ, մոտ, վերա ու մեջ նախադրությունները դարձել են` հըտ, մըտ, վըր, մըջ, որոնցից հըտ ու վըր-ը գրական հոլով են պահանջում, օրինակ` վըր մըզի, հըտ քըզի, մըջ տըլի

June 7

Горькое лекарство/ Դառը դեղամիջոց

Նյութը՝ այստեղ

Горькое лекарство

Жил в одной деревне лекарь. Позвали его как-то к больному. Пришёл он, осмотрел больного и прописал лекарство:

— Тут, — говорит, — одна часть горького и десять частей мёда — принимай аккуратно, и ты непременно поправишься.
Больной испугался, что лекарство горькое, и отказался его пить. Тогда лекарь решил показать пример:

— Вот как надо, вот как надо, — приговаривал он и незаметно выпил целую бутылку.
Вскоре лекарю стало плохо — всё внутри горело. Он с трудом поднялся со стула и отправился домой. Больной шёл за ним следом. Каково же было удивление больного, когда в той самой луже, где спасались от жары буйволы, он увидел лекаря.
— Теперь будет два покойника.

Դառը դեղամիջոց

Մի գյուղում ապրում էր մի դեղագործ։ Կանչեցին նրան ինչ-որ հիվանդի մոտ։ Նա եկավ, նայեց հիվանդին և նշանակեց դեղամիջոցներ․
– Ահա, – ասում է նա, – մի մաս դառը և տասը մաս մեղր, զգույշ ընդունիր և դու, իհարկե, անհապաղ կառողջանաս: Հիվանդը վախեցավ, որ դեղերը դառն են և հրաժարվեց խմելուց։ Դեղագործը որոշեց օրինակ ցույց տալ․
-Այսպես է պետք, այսպե՛ս ,-ասաց նա և աննկատելիորեն խմեց շշի ամբողջ պարունակությունը։
Շուտով դեղագործն իրեն վատ զգաց, ներսում ամեն ինչ այրվում էր։ Նա հազիվ վեր կացավ աթոռից և գնաց տուն։ Հիվանդը հետևեց նրան։ Պատկերացրեք հիվանդի զարմանքը, երբ նույն մարգագետնում, որտեղ ցլերը փախչում էին շոգից, նա տեսավ դեղագործին:
-Հիմա երկու մեռած կլինի,- ասաց հիվանդը։

May 13

Մայրենիի ֆլեշմոբ💛

Անուն, ազգանուն, դասարան

․․․․․․․․․․․․․

1․ Հունական և հայկական դիցարանների աստվածները Հայաստանում հելլենական մշակույթի տարածումից հետո համադրվել են. Արամազդը նույնացվել է Զևսին, Անահիտը՝ …, Միհրը՝ …, Վահագնը՝ …., Աստղիկը՝ ….: Հայկական ո՞ր առասպելներն են պարունակում դիցաբանական տարրեր: Թվի՛ր առնվազն երեքը:

Անահիտը՝ Հերա, Միհրը՝ Հելիոս կամ Հեփեստոս, Վահագնը՝ Հերակլես կամ Արես , Աստղիկը՝ Ափրոդիտե:

2․ Հայոց այբուբենն ընդունելով որպես թվային համակարգ՝ գտի՛ր Դավթակ Քերթողի հանելուկներից մեկի պատասխանը՝ Անուն իմ բաղկանայ երիւք տառիւք: — Իմ անունը բաղկացած է երեք տառից: Երրեակն ի միակէ,- Միավորներից` երրորդը: Երկեակն ի տասնեկէ, – Տասնավորներից` երկրորդը: Եւ հնգեակն ի հազարէ: — Հազարավորներից` հինգերորդը:

Պատասխան` ԳԻՐ
Միավորներից` երրորդը – Գ
Տասնավորներից` երկրորդը – Ի
Հազարավորներից` հինգերորդը – Ր

3․Ո՞ր լեզվից է առաջացել դեկտեմբեր ամսանունը. տվե՛ք ծագման մեկնաբանությունը:

Հռոմեացիները մի կարճ ժամանակամիջոցում այս ամիսը կոչել են Ամազոնիա, բայց հետո վերականգնել են հին` դեկտեմբեր անունը, որը նշանակում է տասներորդ:

4․Տրված թևավոր խոսքը ի՞նչ է նշանակում, որտեղի՞ց է ծագում և ի՞նչ իմաստով է գործածվում։ Թէ քո Շարայի որկոր է` մեր Շիրակայ ամբարքն չենք։

Շարա, ըստ Մովսես Խորենացու, Արամայիսի որդին, Արամանյակի թոռը, Հայկ Աղեղնավորի ծոռը, Երաստի և Ամասիայի եղբայրը։ Հայրը շատակեր Շարային տվել է Արագած լեռան հյուսիսում գտնվող արգավանդ դաշտավայրը և նա իր ողջ ընտանիքով բնակվել է այնտեղ։ Գավառը հետագայում կոչվել է Շիրակ։ Այդ օրվանից հայ բանահյուսության մեջ Շարայի շատակերության մասին պահպանվել է հետևյալ առածը.
Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք։

5․ 2 386 749 բարդածանցավոր թվականը քանի՞ բառից է բաղադրված`:

9

6․Գրե՛ք տրված բառերի արևմտահայերեն համարժեքները։ Անգիր, մտածել, ատամ, նավթ, ինժեներ, դպրոց, չեմպիոն, փիլիսոփա

Անգիր-գոց, մտածել- խոկալ, ատամ-ակռայ, նավթ-նայուդ, ինժեներ-ճարտարագետ, դպրոց- վարժարան, չեմպիոն-, փիլիսոփա- իմաստասեր

7․Բացատրե՛ք տրված դարձվածքների իմաստները․ Չինական պարիսպ, Ռուբիկոնն անցնել, Արգոսի աչքեր, աքիլլեսյան գարշապար, տորիչելյան դատարկություն, լակոնական պատասխան։
Չինական պարիսպ – մեծ տարբերությունների, վիհեր և այլն գոյություն ունեն,
Ռուբիկոնն անցնել – վճռական, աննահանջ քայլը կատարել,
Արգոսի աչքեր — Ծածուկ, շատ ուշադիր
հետևող աչքեր:
Աքիլլեսյան գարշապար- անխոցելի
Տորիչելյան դատարկություն-անօդ տարածությունը
Լակոնական պատասխան-կարճ
8․ Նրանցից մեկը մասնագիտությամբ բժիշկ էր, մյուսը` իրավաբան: Ապրում էին միևնույն քաղաքում, ստեղծագործում էին միևնույն ոլորտում, նրանց բաժին հասավ նույն ճակատագիրը: Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ էին ապրում, ի՞նչ ոլորտի և ինչպիսի՞ ճակատագրի մասին է խոսքը։
Բժիշկը Ռուբեն Սևակն էր, իրավաբանը Գրիգոր Զոհրաբն էր, նրանք ապրում էին Կոստանդուպոլսում, նրանք ստեղծագործում էին նույն գրական ժանրում, երկուսն էլ ցեղասպանության զոհ էին։
9․Գտե՛ք տրված օտար բառերի հայերեն համարժեքները՝ Լիդեր, լոզունգ, սայթ, ֆիլիալ; ֆորում, կոնկուրս, սուվերեն։
Լիդեր-առաջնորդ, լոզունգ-կարգախոս, սայթ-կայքէջ, ֆիլիալ- մասնաճյուղ, ֆորում-հրապարակ, մրցարան, կոնկուրս-մրցույթ, սուվերեն-ինքնիշխան։
10․Ի՞նչ են նշանակում տրված բառերը՝ երե, ընդոծին, զանցանք, քեռայր, անմեկին, կոկարդ, դրանիկ, ուղերձ, կոչնակ։
երե-որսի խոտակեր կենդանի, ընդոծին-բնիկ, զանցանք-թեթև հանցանք, քեռայր- քրոջ ամուսին, անմեկին- անբաժան, չբաժանվող, կոկարդ-գդականիշ, դրանիկ-արքունի պաշտոնյա, ուղերձ-նամակ, ճառ, կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչ, նազանգ
11․ Հաճախ կրկնում են․«Մարդուն կարելի է կոտրել, բայց չի կարելի հաղթել»։ Իսկ ի՞նչ ես կարծում դու։ Մի քանի նախադասությամբ գրի՛ր այդ մասին։
May 10

Ժամանակ💛

Մարդը անզոր ժամանակի առաջ, իսկ ժամանակն մեծ զորություն ունի մարդու նկատմամբ: Ինչ էլ անենք, մեզ հարկավոր է օրեր, ժամեր, րոպեներ: Ամեն ինչ սահմանվում է ժամանակով՝  ինչքան աշխատել, ինչքան հանգստանալ և այլն։

Մեր կյանքում շատ է լինում պահեր, երբ երջանիկ ենք, և համոզված եմ, բոլորս էլ ցանկացած կլինենք երկարացնել այդ պահերը։ Կյանքը կարճ է ու մի օր կծերանանք ափսոսալով, որ չենք հասցրել անել այն, ինչ ուզում էինք, ինչի մասին երազում էինք:

Ժամանակը կյանքի մի մասն է, որը և լավ, և վատ հիշողություններ է առաջացնում: Երբ սկսում ես զգալ, որ ժամանակը ուղղակի սլանում է, փախչում, և դու չես կարողանում բռնել նրան, լարվում ես, որպեսզի չկորցնես այն, բայց այն ավելի արագ է սկսում սլանալ:  Իմ կարծիքով, երբ մեծանում ես և ապրում ես անհետաքրքիր կյանքով ժամանակը անցնում է շատ դանդաղ: Պետք է, ինչ որ բանով զբաղվել, որ ժամանակը արագ անցնի և իմաստալից: Երբ մարդիկ երկար ժամանակ փորձում են ժամանակ սպառել, նրանք չեն նկատում, որ ժամանակը թանկ է և պետք է զգույշ օգտագործել, որպեսզի վեր հիշել բոլոր լավ պահերը:

Լսած կլինենք “Ժամանակը ոսկի է” արտահայտությունը։ Պետք է կարողանանք ճիշտ կառավարել մեր ժամանակը, այս կամ այն գործը վաղվան չթողնելով։ Մենք պետք է մեր ժամանակը անիմաստ չվատնենք,  որովհետև ուղղակի քնելով ոչնչի չենք հասնի։ Պիտի ինչքան կարողանանք այսօրվա մեջ անենք շատ գործեր, որոնք կօգնեն հասնել մեր երազանքներին կամ նպատակներին։ Բայց պիտի հիշենք, որ օրվա վերջում ավարտված մեկ գործը ավելի լավ է, քան երկու անավարտը։

April 26

Առաջադրանքներ💛

1․ Տրված նախադասություններին ավելացնել նախադաս և վերջադաս դերբայական դարձվածներ։

Հասմիկը կարդում էր։

Մենք դիտում էինք հեռաստանները։

Նավապետը հրամաններ էր արձակում։

Հասմիկը կարդում էր՝ աչքը չկտրելով պատուհանին նստած ծիծեռնակից։

Աչքը չկտրելով պատուհանին նստած ծիծեռնակից՝ Հասմիկը կարդում էր։

Մենք դիտում էինք հեռաստանները՝ երազելով հասնել հայրենի լեռներին։

Երազելով հասնել հայրենի լեռները՝ մենք դիտում էինք հեռաստանները։

Նավավարների վրա բարկացած ու հիասաթափված՝ նավապետը հրամաններ է արձակում։

Նավապետը հրամաններ է արձակում՝ նավավարների վրա բարկացած ու հիասթափված։

2․ Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք,

 

April 19

Առաջադրանքներ💛

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթներին ճերմակում էին, հունիսին՝ անուշանում։ Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատերներներս իրար էին կպչում։ Օգոստոսի վերջին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ գետնին էին թափվում։ Չամիչներն էլ անուշ էին։ Մինչև Վարագա խաչերը, կամ իրենք իրենց ընկնում էին, կամ էլ նորերն էին աճում։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էին ծառերի տակը։ Խիճեր, խոտեր չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով լողում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը։ Այսինքն՝ մողիների, ուռենիների  ու եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Խողովակները փակում էինք, որպեսզի թթերը առուները չնկնեին և գետը չգնային։ Մաքրում էինք  արմատները, շաբաթը մեկ ջրում էինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

April 14

Մայրենիի ֆլեշմոբ💛

Անուն, ազգանուն *
Թամարա Մանուկյան

Դպրոց, դասարան *
Քոլեջ 1/1 կուրս

1. Անտիկ հեղինակները, փառաբանելով Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզու արգավանդությունը, հավատացնում էին, որ այնտեղ ամեն ինչ կա, անգամ` թռչնի կաթ: Ի՞նչ դարձվածք է առաջացել այս հավաստումից, և ի՞նչ իմաստ է արտահայտում այն:
Ծտի կաթ՝ «Չճարվող, հազվագյուտ մի բան»

2.«Արշակ և Շապուհ» վիպասքում և Ավ. Իսահակյանի «Հայրենի հողը» բալլադում ընդգծվում է մի գաղափար, որի մարմնավորումը հունական դիցաբանության մեջ Անթեյն էր: Ի՞նչ գաղափար է դա:
Մայր հողի ուժը

3. Զանգեզուրի գետերից մեկը սկիզբ է առնում Մեղրու լեռների արևելյան մասից և թափվում Արաքսը: Գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է Բասուտ անունով, այժմ պաշտոնապես կոչվում է Ծավ գետ: Ո՞ր ստեղծագործության մեջ է հիշատակվում այս գետը:
«Ալպիական մանուշակ»

4. Ո՞վ է «Տաղ անձնական» բանաստեղծության հեղինակը, իսկ «Տաղ անանձնական» բանաստեղծության հեղինա՞կը: Եթե դեռ չես կարդացել, համացանցի օգնությամբ գտի՛ր բանաստեղծությունները, կարդա՛, նշի՛ր հեղինակներին:
«Տաղ անձնական» – Եղիշե Չարենց,
«Տաղ անանձնական»- Վահագն Դավթյան

5. Համացանցի օգնությամբ փորձի՛ր պարզել «աքսեսուար» բառի հայերեն տարբերակը: Իսկ դու ի՞նչ բառ կառաջարկեիր:
Ահա համացանցի օգնությունը՝ Բեմական կահավորանքի առարկա՝ իր։
Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ՝ զարդեր, զարդեղեն, բիժուներ։

6. Համացանցի օգնությամբ փորձի՛ր պարզել՝ բանաստեղծական ինչ հատկանիշներ են բնորոշ հայրենին, գանձին, տաղին։
Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։
Գանձը ժամերգությունների միավոր կազմող և պարզ մեղեդիով երգվող ժանր է,  քարոզի մի տեսակ։
Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։

7. Ի՞նչ տառ տեղադրենք, որպեսզի բացատրությունը ճիշտ լինի: Մույ- (կ, թե՞ թ)-հենասյուննշ-ար (խ, թե՞ տ)-վիրաբուժական դանակշաղա- (խ, թե՞ փ)-գայլիկոն։
Մույթ, նշտար, շաղափ

Առաջադրանքները կազմեց Նունե Մովսիսյանը։
Շնորհակալություն💛

April 14

Առաջադրանքներ💛

1․ Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

2․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։

Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար։

Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։

Նա միշտ զբաղվում էր իր ընտանիքի գործերով։

Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։

Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։

Ով չի կառուցում, չի շահում։

Ով կառուցում է, շահում է։

Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։

Ե՛վ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

3․ Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօր, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել, ցերեկ։

4․ Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։

բյուր                 հատոր        -յա         բյուրակնյա

երկու                տոհմ            -յակ      երկհատորյակ

լեռ                     ակն              -որդ      լեռնադահուկորդ

մանր                 դահուկ         -իչ       մանրանկարիչ

ազնիվ               նկար             -իկ      ազնվատոհմիկ

April 12

Առաջադրանքներ💛

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերջին աստիճանի վրդովվեց՝ Հայկին չգտնելով ժամադրավայրում։

Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած։

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը։

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ։

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Մանկամարդ աղջիկը, նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած՝ մանկամարդ աղջիկը, նստել էր մոր առաջ։

2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու

3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

-Ես կկատարեմ քո հրամանները և քո հետ կլինեմ մինչև վերջին շունչը,-ասաց սպարապետը թագավորին։

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

-Մի հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով,-պատասխանեց կինը ամուսնուն։

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

-Գտի՛ր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ,-հեռախոսով պատվիրեց պետը օգնականին։

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։

-Ես չեմ կարող գալ,-հայտնեցի ես ղեկավարությանը, ինձ փոխարինող ուղարկեք։

 

 

April 7

Առաջադրանանքեր💛

1․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելու/ժողովվելու) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

2․ Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրայինլծկամհնչերանգ, մայրաբար, իջնելհամբուրելընձուղտ, չարագույժ, սրտատրոփսրընթաց, մեղմօրոր, գունանկարմթնշաղապօրինիկիսադեմզինվորմամռապատ։

3․Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

գովաբանել- պատվաբանել, փնովել

զուլալ- ջինջ, պղտոր

օգնել- սատարել, խանգարել

մեծ- հսկա, փոքր

սիրելի- համակրելի, ատելի,