May 4

Այցելություն ՀՀ կենտրոնական բանկ 💛

Ողջույն։💛 Այսօր ընկեր Ելենայի հետ միասին այցելեցինք ՀՀ կենտրոնական բանկ։ Ջերմաչափվեցինք և առաջացանք։ Տեղավորվեցինք այնտեղի նախասրահում գտնվող  հետաքրքիր դրամներով  բարձիկների վրա և բանկային գիդը մեզ պատմեց մետաղադրամների ստեղծման և առևտրի զարգացման  պատմությունները։ Իմացանք շատ հետաքրքիր պատմություններ առաջվա մետաղադրամների մասին։💛 Առաջ օգտվել են հռոմեական ու պարսկական դրամներից, որովհետև եղել է ժամանակ, որ Հայաստանը չի ունեցել իր սեփական փողը։ Մետաղադրամները եղել են պղձից, ոսկուց և արծաթից։💛 Պղինձից մետաղադրամները օգտագործել են երկրի ներսում, իսկ արծաթն ու ոսկին՝ երկրից դուրս։ Առաջներում շատ են օգտագործել բարտեր երևույթը, որը չնայած հիմա էլ են օգտագործում՝ հիմնականում գյուղերում։ Դա, օրինակ՝ իրերի փոխանակումն է։ 1 կգ կարտոֆիլով կարող են գնել բլուզ կամ այլ իրեր։💛Լսեցինք հետաքրքիր պատմություններ հին արքաների անուններով հատած դրամների մասին։ Տիգրան Մեծի անունով փողը կոչվել է դրախմա։ Դվինում և Անիում օգտագործել են մոնղոլական դրամներ։ Առաջին բանկը ստեղծվել է 1893թ Արևմտյան Հայաստանում։ Մեզ շատ հետաքրքիր ներկայացրեցին այդ պատմությունները, և՛ ձայնն էր հաճելի և՛ մթնոլորտը։ Բանկը շատ հետաքրքիր դիզայն ուներ, թե՛ դրսից և թե՛ ներսից։💛 Այնտեղ մեզ սովորեցրեցին, թե ինչպես ստուգենք կեղծ և իրական դրամները։ Բանկում կային նաև շատ թանկարժեք ոսկուց դրամներ, սակայն դրանք հնարավոր է գնել միայն Գերմանիայի հետ կապ հաստատելով։ Վերջում նաև մեզ նվիրեցին գեղեցիկ հուշանվերներ։ Շնորհակալություն այս հետաքրքիր օրվա համար։💛

 

March 27

Առաջադրանքներ💛

1. Դիցուք f (x) = x1/7:  Բաղդատել թվերը։

ա) f (15) > f (14)

բ) f (5,3) < f (5,4)

գ) f (0) < f (8,3)

2. Դիցուք f (x) = 15<x:  Բաղդատել թվերը։

ա) f (9) > f (7)

բ) f (5,3) > f (5,4)

գ) f (-22) < f (-20)

դ) f (-3,2) < f (-3,1)

ե) f (-23) < f (23)

զ) f (-8,1) > f (6,2)

March 16

Առաջադրանքներ💛

1. Դիցուք f (x) = x26: Բաղդատել թվերը

ա) f (7) > f (8)

բ) f (0,3) < f (0,4)

գ) f (-24) < f (-23)

դ) f (-5,5) > f (-5,4)

ե) f (-52) < f (52)

զ) f (-7,3) < f (8)

2. Դիցուք f (x) = x31: Բաղդատել թվերը։💛

ա) f (13) < f (12)

բ) f (0,02) < f (0,01)

գ) f (-4) < f (-10)

դ) f (-9,4) > f (-9,5)

ե) f (-73) < f (73)

զ) f (-5,9) < f (6)

3. Հետևյալ թվերը դասավորել աճման կարգով։💛

ա) (3,4)2, (3,4)5, (3,4)3

(3,4)2, (3,4)3, (3,4)5

բ) (0,7)4, (0,7)9, 0,7

0,7, (0,7)4, (0,7)9

գ) (2/5)4, (2/5)7, (2/5)5

(2/5)4, (2/5)5, (2/5)7

դ) (9/8)4, (9/8)7, 9/8

9/8, (9/8)4, (9/8)7

March 9

Նենսի Ռոման💛

Նենսի Գրեյս Ռոման՝ ՆԱՍԱ-ի առաջին կին ղեկավարներից մեկը: Հայտնի է որպես «Հաբլի մայր»՝ Հաբլ տիեզերական աստղադիտակի պլանավորման գործում ունեցած ներդրուների համար: Իր կարիերայի ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել գիտության ոլորտում կանանց խոսքի, կրթության և կանանց շահերի պաշտպանության ոլորտում:💛

Ռոմանը ծնվել է Նեշվիլում՝ երաժշտության ուսուցիչ Ջորջիա Սմիթի Ռոմանի և երկրաֆիզիկոս / մաթեմատիկոս Ռոման Իրվինի ընտանիքում: Հոր տարբեր ընկերություններում և պետական հաստատություններում որպես երկրաֆիզիկոս աշխատանքի շնորհիվ ընտանիքը հաճախ էր շրջագայում: Դստեր լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրանք տեղափոխվեցին Օկլահոմա: Ռոմանը պնդում է, որ ծնողներն ամենից շատ ազդել են գիտության նկատմամբ իր հետաքրքրության վրա։ Աշխատանքից դուրս նա հաճույքով հաճախում էր դասախոսությունների և համերգների և հանդիսանում էր Ամերիկյան համալսարանի կանանց ասոցիացիայի ակտիվ անդամ։💛

Երբ Ռոմանը տասնմեկ տարեկան էր, նա սկսեց հետաքրքրվել աստղագիտությամբ և Նևադայի իր դասընկերների հետ ստեղծեց աստղագիտության ակումբ: Նրանք հանդիպում էին շաբաթը մեկ անգամ և կարդում համաստեղությունների մասին գրքեր: Ռոմանը սովորել է Սուորթմոր քոլեջում և 1946 թվականին ստացել աստղագիտության բակալավրի աստիճան: Ուսման ընթացքում նա աշխատում էր Սպրոուլի աստղադիտարանում: Հետագայում 1949 թվականին նա ստանում է գիտությունների դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանից:💛

Հետազոտողի պաշտոնը մշտական չէր, ուստի Ռոմանը դարձավ հրահանգիչ, իսկ այնուհետև՝ պրոֆեսորի ասիստենտ։ Ի վերջո, Ռոմանը թողեց իր աշխատանքը համալսարանում, կապված այդ ժամանակ կնոջ համար գիտական աշխատանք ստանալու դժվարությունների հետ: Ռոմանը շարունակեց համագործակցել մայր բուհի հետ և 1980-1988 թվականներին աշխատում էր Սուորթմոր քոլեջի Կառավարման խորհրդում։

ՆԱՍԱ-ում աշխատանքի ընթացքում Ռոմանը մշակել և ձևավորել է բյուջե տարբեր ծրագրերի համար ու կազմակերպել գիտնականների մասնակցությունը դրանց: Նա մասնակցություն է ունեցել ուղեծրային արևային աստղադիտարանի և երեք փոքր աստղագիտական արբանյակների արձակմանը: Այս արբանյակներն օգտագործվել են ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթային տեխնոլոգիաներ՝ արևը, տիեզերքը և երկինքը դիտարկելու համար: Աշխատելով Դիքսոն Աշվորթի հետ` նա վերահսկել է նաև ուղեծրային աստղագիտական աստղադիտարանների մեկնարկը, որոնք օգտագործել են օպտիկական և ուլտրամանուշակագույն չափումներ:

Դրա մյուս արձակումները ներառում են չորս գեոդեզիական արբանյակներ: Նա մշակեց պլաններ մի շարք այլ փոքր ծրագրերի համար, ինչպիսիք են Աստղագիտական հրթիռային ծրագիրը, Բարձր էներգետիկական աստղագիտական աստղադիտարանները, ռելյատիվիստական գրավիտացիոն կարմրափոխությունը չափելու զոնդ-հետախուզական հետաքննությունը և Սփեյսլեբի, Ջեմինի, Ապոլլոնի և Սկայլաբի այլ փորձարկումները։💛

Նենսի Ռոմանի առաջին հրատարակություններից մեկը լույս է տեսել 1955 թվականին` Իերկսկի և Մաքդոնալդի աստղադիտարաններում աշխատելուց հետո, «Astrophysical Journal: Supplemental Series» հանդեսում, որն իրենից ներկայացնում էր բարձր արագությամբ աստղերի կատալոգ: Նա փաստաթղթավորել է նոր «շուրջ 600 գերարագ աստղերի ֆոտոէլեկտրական մագնիտուդների, գույների և սպեկտրոսկոպիկ զուգահեռությունների սպեկտրային պարալաքսները»: 1959 թվականին Ռոման հոդված է գրել նաև արտերկրային մոլորակների հայտնաբերման մասին: Ռոմանը հայտնաբերել է նաև, որ ջրածին և հելիում պարունակող աստղերն ավելի արագ են շարժվում, քան այն աստղերը, որոնք առաջացել են այլ, ավելի ծանր տարրերից: Նրա մյուս հայտնագործություններից մեկն այն էր, որ ոչ բոլոր հասարակ աստղերն են նույն տարիքի: Դա ապացուցել է` աստղերի ցածր ցրման սպեկտրում ջրածնի գծերը համեմատելով: Նա նկատել է, որ ուժեղ գծերով աստղերն ավելի մոտ էին Ծիր Կաթինի կենտրոնին, իսկ մյուսներն ավելի էլիպսաձև և ավելի հեռու են շարժվում գալակտիկայի հարթությունից։ Նա ուսումնասիրություններ է կատարել և հրապարակել 1875.0 դիրքի համաստեղության որոնումների վերաբերյալ՝ բացատրելով, թե ինչպես է այն հայտնաբերել, հոդված է գրել նաև Մեծ Արջի համաստեղության վերաբերյալ իր դիսերտացիայի մասին։💛

Credit: Getty Images/Paul Morigi

Ռոմանը, ինչպես մյուս կանանց մեծ մասը, գիտության մեջ կանանց խնդիրների հետ բախվել է քսաներորդ դարի կեսերին: Գործընկերները նրան համոզում էին հրաժարվել աստղագիտությամբ զբաղվելուց, չնայած նա այդ ժամանակ ՆԱՍԱ-ի շատ քիչ կանանցից մեկն էր, մասնավորապես միակ կինը, որ ղեկավար պաշտոն էր զբաղեցնում: Ռոմանը մասնակցել է «Կանայք կառավարման մեջ» խորագրով դասընթացներին Միչիգանում և Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ դասավանդում էին ղեկավար պաշտոններում կանանց մարտահրավերների մասին: Սակայն 1980 թվականին տված հարցազրույցում Ռոմանը հայտարարել է, որ դասընթացներն անբավարար են, և դրանք ավելի շատ վերաբերում են կանանց հետաքրքրություններին, քան կանանց խնդիրներին։💛

March 1

«Մաթեմատիկա» ամսագիր #34. Տոնական համար💛

Միջին դպրոցի ութերորդ դասարանի սովորողները և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմել են հոբելյանական խնդիրներ նվիրված Աշոտ Բլեյանի 2000-րդ գրին:

Արևելյան դպրոցը ներկայացնում է. «2000 ու մի մաղթանք» 

Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ընտրության գործունեությամբ խմբի սովորողները շնորհավորում են սիրելի Աշոտ Բլեյանին  2000-րդ գրի կապակցությամբ և  առաջարկում են հաշվել…

 

Միջին դպրոցը և Արևելյան դպրոցը ներկայացնում են. «2000 ու մի խնդիր»

Միջին դպրոցի ութերորդ դասարանի սովորողները և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմել են հոբելյանական խնդիրներ նվիրված Աշոտ Բլեյանի 2000-րդ գրին:

1.Տրված նկարում շրջանաձև դիագրամով պատկերված է 2019թ.-ին հրապարակված  Աշոտ Բլեյանի  գրերի թիվն ըստ ամիսների: Նայելով նկարին, պարզիր, թե  ո՞ր ամսին է ավելի շատ գիր գրել:

Պատասխան՝ Հունիս ամսին

Լուիզա Եղիազարյան, Միջին դպրոց

2.Տրված նկարում սյունաձև դիագրամով պատկերված է Աշոտ Բլեյանի 2019 թվականին հրապարակված գրերի թիվն ըստ ամիսների:  Ամենաքիչ գիրը ո՞ր ասմին է  նա հրապարակել:

Պատասխան՝ Սեպտեմբեր ամսին

Անահիտ Վերմիշյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

3.Մարտի  մեկին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տոնում է Աշոտ Բլեյանի հոբելյանական  2000-րդ գիրը: Տոնին  մասնակցում էր կրթահամալիրի սովորողների 90%-ը, իսկ դասավանդողների ՝ 50%-ը: Քանի՞ մարդ էր մասնակցում խնջույքին, եթե դպրոցն ունի 2000 սովորող և 400 դասավանդող:
Վիրաբյան Անդրե, Միջին դպրոց, 8-րդ դասարան

4.2021թ.-ի մարտի մեկին կհրապարակվի  Աշոտ Բլեյանի 2000-րդ գիրը, հաջորդ 2000-րդ գիրը, ե՞րբ կհրապարակվի, եթե նա ամեն օր մեկ գիր է գրում:
Կարեն Մարգարյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

Պատասխան՝ 4021 թ.- ի մարտի 1- ին

5.«Մաթեմատիկա» ամսագիրը հրապարակվում է շաբաթը մեկ անգամ, իսկ Աշոտ Բլեյանի գիրը՝  շաբաթը յոթ անգամ: Եթե «Մաթեմատիկա» ամսագիրը մարտի մեկից հրապարակվի շաբաթը յոթ անգամ, իսկ գիրը՝ շաբաթը մեկ անգամ, ապա ե՞րբ դրանց  թողարկման համարները կհամընկնեն, իմանալով, որ մարտի մեկին  գրի 2000-րդ թողարկումն է, իսկ ամսագրի՝ 35-րդ:
Բուշ Լուսինե, Միջին դպրոցի ծրագրի ղեկավար

6.Աշոտ Բլեյանի  2000-րդ գիրն ունեցավ  1000 այցելու, որն 90%-ով շատ է նախորդ օրվա այցելուների թվից: Քանի՞ այցելու ուներ նախորդ օրվա գիրը:
Նանե Ժամհարյան,Միջին դպրոց, 8-րդ դասարան

7.8-4 դասարանում սովորում է 24 սովորող, ընդ որում, նրանք մեկը մյուսից երկուսով շատ գիր են կարդացել:Միասին քանի՞ գիր են կարդացել, եթե ամենաքիչը կարդացողը եղել է Հայկը՝ 10 գիր:
Արփինե Խաչատրյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

8.Աշոտ Բլեյանի 2000-րդ գրի թողարկման կապակցությամբ, 8-5 դասարանի սովորողները որոշեցին  պատրաստել  մրգային աղցան։ Աղցանի համար նրանք օգտագործեցին խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին կշռում են 750գ,  տանձը՝ 650 գ էր, իսկ դեղձը՝ 50 գ-ով ավել էր տանձից։ Քանի՞ գրամ է եղել աղցանը պատրաստելուց հետո:
Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

9.Այս տարի մարտի 1-ին կթողարկվի  Աշոտ Բլեյանի 2000-րդ հոբելյանական գիրը: Եթե նա սկսի ամեն ամիս հրապարակել 50 գիր, ապա 3 տարի հետո՝ մարտ ամսի վերջում, որերո՞րդ գիրը կհրապարակի:
Մանուկյան Սաթենիկ, Միջին դպրոց, 8-րդ դասարան

10.Աշոտ Բլեյանը  երբ է գրել իր առաջին գիրը, եթե նա գրում է ամեն օր, իսկ 2000-րդ թողարկումը կկայանա մարտի մեկին:
Էլլա Ապու-Անթար, Մկրտչյան Անի, Միջին դպրոց, 8-րդ դասարան

 

Ներկայացնում են Արևելյան դպրոցի սովորողները…

11.Ես ծնվել եմ հունվարի 9-ին: Այս տարի՝ իմ ծննդյան օրը, Աշոտ Բլեյանը իր ո՞ր համարի գիրն է  թողարկել, եթե նա ամեն օր մեկ գիր է գրում, իսկ մարտի մեկին կլրանա նրա  2000-րդ գիրը:
Արփի Հակոբյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

12.Աշոտ Բլեյանը  քանի՞ հատ  նոթատետր պետք է օգտագործի իր բոլոր գրերը նոթատետրում գրելու համար, եթե յուրաքանչյուր նոթատետր ունի 40 էջ, իսկ յուրաքանրյուր գիր գրվում է երկու էջում:
Գոհար Ալեքսանյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

13. Աշոտ Բլեյանը քանի՞ գիր կգրի մինչև տարվա վերջին օրը, եթե նա մարտի մեկին կթողարկի իր 2000-րդ գիրը, և մարտի մեկից սկսած, նա ամեն օր մեկ գիր գրի, բայց շաբաթ, կիրակի օրերին՝ հանգստանա:
Եվա Անթառանյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

14.Սյունաձև դիագրամով նշված է Աշոտ Բլեյանի գրերի թիվն ըստ ամիսների: Միայն 2020 թ.-ին քանի՞ գիր է հրապարակվել:

Եվա Խաչատրյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

15.Աշոտ Բլեյանի էջի արխիվը նայելով տեսնում ենք, որ 2014 մարտ ամսին հրապարակվել է 100 գիր:  Քանի անգամ է այն քիչ  այս տարվա մարտի մեկին հրապարակած 2000 գրից:
Ալեքս Հովհաննիսյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

16.Աշոտ Բլեյանը ծնվել է սեպտեմբերի չորսին: Այս տարի՝ նրա ծննդյան օրը, որերո՞րդ գիրը կհրապարակվի, եթե մարտի մեկին հրապարակվել է նրա 2000-րդ գիրը, իսկ նա  ամեն օր մեկ գիր է գրում:
Խաչատրյան Տիգրան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

17.Աշոտ Բլեյանը այս տարվա հունվարին հրապարակել է 31 գիր, իսկ փետրվարին՝ 35 գիր: Այդ երկու ամսվա ընթացքում  քանի՞ գիր է հրապարակել:
Սարգսյան Խորեն, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

18.2020թ.-ի դեկտեմբերին  Աշոտ Բլեյանը հրապարակել է 45 գիր, 2019թ. դեկտեմբերին՝ 40 գիր,  2018թ.-ին՝ 35 գիր: Գտի՛ր օրինաչափությունը և  գրիր, թե քանի գիր կհրապարակի 2021 թ. դեկտեմբերին:
Արզումանյան Անի, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

19.Արևելյան դպրոցում սովորում է 300 աշակերտ, եթե յուրաքանչյուրն  ամեն օր մեկ գիր գրի, իսկ Աշոտ Բլեյանը իր 2000-րդ գրից հետո  էլ գիր չգրի, ապա մեկ շաբաթ հետո Աշոտ Բլեյանըի  գրերի թիվը մեծ կլինի՞ սովորողների  հրապարակած գրերի թվից:
Մարինե Ամիրջանյան, Արևելյան դպրոց,  դասավանդող

20.Քանի՞ տարեկան կդառնա տիար Բլեյանը, երբ նրա գրերի թիվը հասնի  10.000-ին, եթե նա ամեն օր մեկ գիր  է գրում, իսկ մարտի մեկին նրա 2000-րդ գրի թողարկման օրն  է:
Մանե Սարգսյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

 

Հոբելյանական խաչբառ

 

Օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներից՝ գտիր թաքնված անվանումը: Aybuben

Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանելիս կունենաք մեկ տառին համարժեք միավոր։ Այդ տառը տեղադրելով դատարկ վանդակում, ըստ հերթականության, կգտնեք թաքնված անվանումը։

Screenshot_6

1․ Ագարակում կան խոզեր և հավեր, ընդհանուր թվով 986 գլուխ և 2522 ոտք։ Քանի՞ խոզ և քանի՞ հավ կա ագարակում:

Ճիշտ պատասխանելու դեպքում 1 միավոր։

2․ Աննան զատիկի տոնին գնել  էր 9 տուփ ձու։ Քանի՞ հատ ձու էր գնել Աննան, եթե յուրաքանչյուր տուփում կար 30 ձու։

Ճիշտ պատասխանելու դեպքում  2 միավոր։

3․ Մարտն ունի 31 օր: Անին ու Աշոտը մարտի մեկից մինչև 17-ը ամեն օր խաղում էին գործնագործ:  Նրանք  այս ամիս քանի՞ օր չխաղացին գործնագործ ։

Ճիշտ պատասխանելու դեպքում 30 միավոր։

4․ Մեքենան ամեն օր անցնում է 560 կմ,  7 օրում քանի՞ կմ կանցնի։

Ճիշտ պատասխանելու դեպքում  5 միավոր։ 

5․ 2021 թ.-ի գարնանը  քանի՞ տարեկան կդառնա Ալեքսը, եթե նա ծնվել է 2011 թվականի մարտի մեկին։

Ճիշտ պատասխանելու դեպքում  300 միավոր։ 

6․ Դպրոցականներն շաբաթօրյակի ժամանակ պտղատու այգում տնկեցին 10 տանձենի, 6 սալորենի և 8 ընկուզենի: Քանի՞ պտղատու ծառ տնկեցին այգում:

Ճիշտ պատասխանելու դեպքում  1 միավոր։

7․ Քանի՞ խնձոր կա 9 ծառի վրա, եթե  յուրաքանչյուր վրա կար 80 խնձոր։

Ճիշտ պատասխանելու դեպքում  400 միավոր։

February 14

Առաջադրանքներ💛

438

f(x)=1/sinx (πk+π+k)

f(x)=1/1-sinx (π/2+2πk; 5π/2+2πk)

f(x)=2/cosx (-π/2+πk; π/2+2πk)

f(x)=1/cosx-1 (2πk+2π +2πk)

f(x)=7/sinx+1 (-π/4+4πk; π/4+πk)

f(x)=-5/cosx+1 (-π/2+πk; π/2+πk)

439

f(x)=5√sinx [2πk; π+2πk]

f(x)=√cosx+3 [π/2 +2πk; 3πk/2+2πk]

f(x)=1√cosx [-π/2 +2πk; π/2+2πk]

February 8

Դպրոցական փուլ💛

Մաթեմատիկայի օլիմպիադա (15.12.2020թ.)
Դպրոցական փուլ
8 -րդ դասարան /տևողությունը 150 րոպե/

1. A և B թվերի համար սահմանել են հետևյալ գործողությունը A*B, որը A և B թվերի արտադրյալի
թվանշանների գումարն է: Ինչի՞ է հավասար (15*10)*(15*10)-ը:
1) 36 2) 9 3) 12 4) այլ պատասխան

2. Ծաղկանոցում կա 360 մեխակ: Կարմիր մեխակները 80-ով շատ են քան սպիտակները և 160-ով շատ՝
քան վարդագույն մեխակները: Ամենաշատը քանի՞ միանման ծաղկեփունջ կարելի է պատրաստել այդ
ծաղիկներից:
1) 40 2) 80 3) այլ պատասխան 4) 120
3. Հայտնի է, որ a+b=8 ; ab=5: Գտնել 𝑎
3𝑏 + 𝑏
3
a – ն:
1)250 2) 320 3) այլ պատասխան 4) 270
4. ՍՊԱՐԱՊԵՏ բառում տառերը փոխարինել են թվանշաններով (նույն տառերը նույն թվանշանով)
այնպես, որ ստացվել է ամենափոքր թիվը, որը բաժանվում է 45-ի: Գտնել այդ թվի թվանշանների
գումարը:
1) այլ պատասխան 2) 21 3) 18 4) 12
5. Հրաձիգն անվրեպ կրակելով մի քանի անգամ խոցեց 10 նշանակետը, նույնքան անգամ 8 նշանակետը և
մի քանի անգամ 5 նշանակետը՝ ընդամենը հավաքելով 99 միավոր: Քանի՞ կրակոց է արձակել հրաձիգը:
1) 11 2) 15 3) 16 4) այլ պատասխան

February 2

Առաջադրանք💛

Գտնել ամենափոքր բնական թիվը, որը 2-ի բաժանելիս ստացվում է բնական թվի քառակուսի, իսկ 3-ի բաժանելիս՝ բնական թվի խորանարդ։

Պատասխան՝ 648

7 տարի առաջ պապիկի տարիքը 8-ի բազմապատիկ էր, 8 տարի առաջ 9-ի բազմապատիկ, քանի՞ տարեկան է պապիկը, եթե հայտնի , որ նա ծնվել է 20-րդ դարում։
Պատասխան՝ Դիտարկենք 8-ի և 9-ի բազմապատկման աղյուսակը։ Ընդհանուր իրար հաջորդող թվերն են 63 և 64-ը։ Ապա՝
64+7=71
63+8=71
Եթե եռանիշ թվին 1 անգամ աջից, մյուս անգամ ձախից կցագրենք 7 թվանշանը և ստացված թվերից առաջինից հանենք երկրորդը, ապա կստանանք 1323։ Գտնել սկզբնական թիվը։
Պատասխան՝