December 5

Հաշվետվություն՝ Սեպտեմբեր-Դեկտեմբեր💛

Քանի որ այս տարի տեղափոխվել եմ 4-րդ կուրս, առարկաներն ավելի են բարդացել, նամանավանդ մասնագիտական։ Հիմա արդեն ավելի խորացված ենք ուսումնասիրում յուրաքանչյուր առարկան։ Սակայն եթե անկեղծ ոչ բոլորին եմ հասցնում ներկա լինել, բայց ինչ վերաբերում է դրանք կատարելուն, միշտ պատրաստ եմ։ Այս ուսումնական տարվա ընթացքում դեռ չունեմ բացթողումներ։

Ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքները, որոնք իրականացրել եմ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Տնային աշխատանք իսպաներենից

SOCIEDAD MARCADA

Tareas

Mi infancia

Goshavank

Malacia- Sebastia

Departamento de educación prescolar del colegio de Mkhitar Sebastatsi

 

 

Քանի որ լեզուները ինձ մոտ ավելի շատ զարգանում են, երբ տետրումս եմ գրում, այս իսկ պատճառով այդքան շատ հղումներ չունեմ բլոգում։

Ռուսերենից այս տարի ուսումնասիրում ենք տարբեր ճամփորդություններ իրականացնող ճամփորդների, ուսումնասիրել ենք նրանց կյանքը ու գործունեությունը։

Марко Поло

Культурный туризм

ВАЙОЦ ДЗОР

Марко Поло 

Монастырь Котаванк и Ваневан

Фернан Магеллан 

Америго Веспуччи

Гегаркуникская область 

Основные понятия туризма

 

Տնային հանձնարարություն անգլերենից՝

Classwork

My old dream…

Cultural tourism

10 Culturally Rich Destinations You Need To Visit

Homework

Cultural tourism part 2

Presentation

Popular types of tourism in Armenia 

 

Զբոսաշրջությունից ընկեր Տիգրանի հետ միասին աշխատել ենք ուսումնասիրել զբոսաշրջության տեսակները այլ երկրներում։

Իսկ ընկեր Բելլայի հետ անցնում ենք հյուրանոցային ծառայությունների ուսումնասիրություն։ Ներքևում ներկայացրել եմ երկու առարկաների աշխատանքները միասին։

Իմ աշխատանքները՝

Տաթևի վանական համալիր

Տուր-փաթեթ

Երկաթուղային տրանսպորտը տուրիզմում

Արկածային տուրիզմը Իսպանիայում 

Каньонинг

Հուշագիր Իրանի մասին 

50 փաստ, որոնք դուք պետք է իմանաք Չինաստան մեկնելուց առաջ

Զբոսաշրջությունը Հայաստանում

Հոլին Հնդկականում

Շուկայաբանությունից իրականացված աշխատանքներ`

Սպառողական վարքագծի վրա ազդող գործոնները

Մարքեթինգային տեղեկատվության հավաքագրման մեթոդները

January 27

Դիջիթեք 2023💛

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ նախագիծ

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛

Էլի հունվար, էլի քարտեզ ու Դիջիթեք/Սովորելու ամիս…

Այս տարի արդեն պատրաստվել էինք նորություններով հանդես գալ բոլոր դպրոցներում: Բացի կրտսեր դպրոցներից, քարտեզագրության դասընթացներ ենք ունեցել նաև Միջին դպրոցում և Քոլեջում: Իրականում չէի ասի որ բարդ էր, բայց չեմ էլ ասի որ հեշտ էր: Ամեն դպրոց տարբերվում է, թե համակարգմամբ, թե սովորողներով: Առաջին դասընթացը՝ արդեն ավանդույթ դարձած Հարավից ենք սկսում: Ու ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս տարի Հարավից շաատ գոհ ենք: Համակարգված, խելացի ու տաղանդավոր… Ինչու ոչ նաև տարօրինակ: Վաղարշակը այն տղան էր, ով Դիջիթեքի ընթացքում Հարավային դպրոցում ցույց է տվել իր ակտիվությունը ու հետաքրքրությունը աշխարհագրության, քարտեզագրության ու հիմա զարմանալի կլինի, բայց նաև Հիտլերի ու Գերմանիայի հանդեպ:

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Հարավային դպրոցում

Դասընթաց Հարավային դպրոցում

Քարտեզագրությունը այն կարևոր գիտություններից մեկն է, որ կարծում եմ չկա մեկը, ում պետք չի գալու…

Այս դասընթացների ընթացքում բոլոր դպրոցներում և քոլեջում ներկայացրել ենք մի շարք քարտեզագրական ծրագրեր, որոնց միջոցով ավելի հեշտ կարելի է կողմնորոշվել, օգտվել ու ինչու ոչ նաև ծրագրեր, որոնք միջոցով շատ բաներ կբացահայտեք…

Դասընթացները Միջին դպրոցի հետ հետաքրքիր էր անցնում, քանի որ նախ չենք կարող համեմատել նրանց Կրտսեր դպրոցների սովորողների հետ, նրանք ավելի հասուն ու ուշադիր էին լսում: Միասին զրուցում էինք նաև Հայաստանի տեսարժան վայրերի, առանձնահատկությունների մասին ու դրանք գտնում քարտեզների մեջ: Միջին դպրոցի սովորողները առաջարկում էին նաև ծրագրեր, որոնց մասին նույնիսկ մենք տեղյակ չէինք:

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ դասընթացներ

Դասընթաց Արևելյան դպրոցում

Արևելյան դպրոցում նույնպես կային սովորողներ ովքեր ամեն անգամ սպասում էին մեր հանդիպմանը, սակայն կային նաև սովորողներ, որոնց ընդհանրապես չէր հետաքրքրում քարտեզագրությունը: Սիրում եմ, երբ խումբը հետաքրքրված ու ուշադիր լսում է, ու սովորելուց բացի իր իմացած գիտելիքով արագ օգնում է կողքինին:

Կարծում եմ հունվարյան դիջիթեքը մեծ հնարավորություն է տալիս Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողին, ու ինչպես ասում են,,

Մենք մենակ չենք սովորում, այլ նաև սովորեցնում ենք ուրիշներին:

May 10

Հաշվետվություն💛

Ողջույն: Ուսումնական տարին սկսելուն պես սկսվեց մեր հունվարյան դիջիթեքը: Դիջիթեքի ընթացքում ես ու ընկերուհիս ՝որպես կամավորական աշխատանք, վարում էինք քարտեզագրության դասընթացներ և 4-5-րդ դասարանի սովորողներին դասավանդում էինք քարտեզագրություն:

Մեր դասընթացներին կարող եք ծանոթանալ ստորև՝

Հարավային դպրոց

Արևելյան դպրոց

Արևմտյան դպրոց

Հյուսիսային դպրոց

Ամփոփելով դիջիթեքը և հունվարը` իմ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Հունվար ամիսը ավարտվեց արկածային ու հաճելի ճամփորդությամբ՝

հղում

Փետրվար ամսին ընկեր Տիգրանի և ընկեր Էլյայի հետ հետաքրքիր նախագիծ մտածեցինք, վերնագիրը՝ «Ձեզ դուր կգան մեր ուրբաթները»…, այն մինչ օրս շարունակում ենք: Տեսանյութում ներկայացված է մեր առաջին ուրբաթը:

հղում

Անգլերենի ուսուցչուհու հետ միասին ֆիլմեր էինք դիտում ու քննարկումներ անցկացնում:

Film “Wonder”

Wonder Movie True Story Auggie Inspiration RJ Palacio

Film “Good will hunting”

Ռուսերենով սովորել ու ուսումնասիրել ենք Լոռու մարզի տեսարժան վայրերն ու առանձնահատկությունները:

Санаин 💛

Այս ամենից զատ`որոշել էի ուսումնասիրել ազգային փոքրամասնությունների և սկսեցի հենց եզդիների մշակույթից, իսկ ավելի կոնկրետ՝ թաղման արարողությունից:

Իմ հոդվածը՝ այստեղ:

Ինչ անել, որ եզդի աղջիկներն ավելի ուշ ամուսնանան. Բաքոյանի անհանգստությունը եւ Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը՝ պաշտպանելու «չծնված ...

How to save tourism from itself? ( in my opinion)

Իմ առաջին տուր-փաթեթը՝ հղում:

My favourite type of tourism

У нас был такой интересный проект, в ходе которого студенты представили свои личные проекты.

Результат здесь

Աշխատանքային հիմունքներ առարկայի շնորհիվ իրականացրել եմ մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն, որը օգնեց մոտավորապես հասկանալ իմ մասնագիտության հետ կապված ամեն ինչ:

Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն

Նախագիծ անգլերենից՝ Life hacks in Yerevan

«Երևանա ծռեր»՝ Կարա Բալա-պատմություն

The present-(in my opinion)

Poems in english

Ընկեր Էլյայի հետ ամեն չորեքշաբթի և հինգշաբթի այցելում էինք Ազգային գրադարան, ոչինչ չեմ գրի այստեղ, միայն կարող եք կարդալ իմ վերլուծությունը՝ հղում:

Զբոսաշրջային ապրանքի ստեղծում և իրացում- պրեզենտացիա

Հարցազրույց իսպաներենով-Entrevista con una escritora famosa` հղում:

Եվ վերջում ուզում եմ ամփոփել մեր մյուս յուրօրինակ ճամփորդությամբ՝ հղում:

Предварительный просмотр изображения

January 27

Հունվարյան հաշվետվություն 💛

Ողջույն։ Այս հաշվետվության մեջ կներկայացնեմ, թե ինչ նախագծեր եմ իրականացրել հունվար ամսվա ընթացքում։ Նախ ասեմ, որ քննությունները նույնպես հունվարին էր, ու շատ դժվար էր համատեղել ամեն ինչ։

Դիջիթեք 2022-ի շրջանակներում ես էլեկտրոնային նամակագրության պատասխանատու էի, որը միաժամանակ դժվար և հետաքրքիր էր ինձ համար։

Պատասխանում էի սովորողների ուղարկած լոգոներին, և դրանք տեղադրում կայքում։

Բացի դրանից, նաև դասընթաց եմ վարել Ռոզայի հետ, միասին պատրաստվել ենք ուղիղ 1 շաբաթ, իսկ հետո արդեն այցելել ենք 4 դպրոցները։

Ունեցել ենք 5 դասընթաց, որի համար մեզ տրված էր 1 ժամ, ու կարծում եմ մատչելի ենք անցկացրել դասընթացները ու սովորողների մեջ հետաքրքրություն ենք առաջացրել աշխարհագրություն առարկայի ու քարտեզների հանդեպ։

Դիջիթեքը հնարավորություն տվեց լինելու դասընթացավարի կարգավիճակում, հասկանալու դրա առավելություններն ու թերությունները։

Ես հասկացա, որ կարողանում եմ որոշ չափով կառավարել դասընթացն ու ավելի լավ տարբերակներ մշակել մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացնելու համար։

Մեր դասընթացների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ `

Դասընթաց Հարավային դպրոցում


Դասընթաց Արևելյան դպրոցում


Դասընթաց Արևմտյան դպրոցում


Դասընթաց Հյուսիսային դպրոցում


Դասընթաց Հյուսիսային դպրոցում (2)

Վերջում էլ Հոդված եմ գրել, որպես առաջին քայլեր, մեր ձեռքբերումների, ձախողումների ու հնարավորությունների մասին։

Քանի որ շատ եմ սիրում հայոց լեզուն ու գրականությունը, ցանկություն հայտնեցի մասնակցել նաև պատվելի Թամարի և առաջին կուրսեցիների նախագծին, այն նախագծին, որը անցած տարի մենք էլ էինք արել, բայց ուրիշ բարբառներով։

Ես որոշեցի գրել Մշո բարբառի քերականության մի քանի առանձնահատկությունների մասին, որոնք ինձ քաջ ծանոթ էին, քանի որ արմատներով Ապարանից են տատիկս ու պապիկս, իսկ այնտեղ բոլորը Մուշի բարբառով են խոսում։

Դրա մասին կարող եք կարդալ ` այստեղ։

Կարծում եմ, հագեցած հունվար եմ ունեցել, ու հենց տարվա առաջին ամսում շատ բաներ եմ հասցրել անել, մի քայլ մոտ լինելով իմ մասնագիտությանը։