May 16

Հասարակագիտության ընդհանուր ամփոփում💛

Հասարակագիտական ամփոփման ռուբրիկ

միավոր կտրվի հասարակական նախաձեռնությանը, որի 5 կրիտերիաներն են․

  1. հասարակության կյանքում դրական փոփոխություն
  2. շարունակականություն
  3. հասարակության ներգրավածություն
  4. թիրախավորում
  5. հստակ պլանավորում, ներկայացում, գործողություններ, ամփոփում

Հասարակական նախաձեռնությունը՝ այստեղ

Փոդքասթեր․ 2 փոդքասթ 0,5 միավորով։ Փոդքասթի կարևոր նախապայման են նախապես թեմայի ուսումնասիրությունը, նվազագույնը 5 րոպե տևողությամբ։ Կարող եք․

  1. Ընտրել գրական ստեղծագործություն,էսսե, որը վերաբերում է հասարակությանը և դրա մասին խոսել։
  2. Կարող եք խոսել շրջակա միջավայրի մասին։
  3. Թեմաներ, որոնց շուրջ կարող եք խոսել https://www.teachthought.com/education/50-of-the-best-podcasts-for-high-school-students/

Փոդքաստ-Թրաֆիքինգ
Փոդքաստ-Ինչպե՞ս անել ամեն ինչ

Հոդվածներ․ 2 հոդված 0,5 միավորով։ Հոդվածները վերլուծելու սկզբունքները․

  1. Գրել ընդհանուր 5 նախադասությամբ հոդվածի կամ հեղինակի մասին։
  2. Գրել ինչը դուր եկավ /5 նախադասություն/
  3. Գրել ինչի հետ համաձայն չեք /5 նախադասությամբ/
  4. Գրել եզրակացությունը /5 նախադասությամբ/
  5. Բառերի քանակը 250-300
  6. Թեմաները՝ հասարակական

Հոդված՝ Պիեռ Բուրդիե-Հանրային կարծիք գոյություն չունի💛
Հոդված՝ Հարցեր Պիեռ Բուրդիեին💛

 Քաղաքական կուսակցություններ․ մինչև ապրիլի 30 սահիկաշարի կամ ձեր ընտրած տարբերակով ներկայացնում եք ձեր ձևավորած քաղաքական կուսակցությունը, որը․ 3 միավոր

  1. պետք է ունենա անվանում, ծրագիր, անդամներ
  2. պետք է բխի ուսանողների և քոլեջի շահերից
  3. պետք է ունենա կանոնադրություն

Կուսակցության մասին՝ այստեղ

May 16

Փոդքաստներ💛

Փոդքաստի մասնակիցներ՝ 1/1 կուրսի ուսանողուհի՝ Թամարա Մանուկյան, 1/2 կուրսի ուսանողներ՝ Թամարա Աղասյան, Էմիլ Ավետիսյան

Փորձարկում կենդանիների վրա՝

Աղբահանության խնդիրը Հայաստանում՝

 

May 12

Հասարակական նախաձեռնություն💛

Ողջու՛յն։ Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում ապահովել հասարակական բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նապապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Թամարա Մանուկյան
  3. Էմիլ Ավետիսյան
  4. Թամարա Աղասյան

Այսպիսով մենք պատրաստվում ենք`

• Թղթերի վրա գրել հաճելի և զվարճալի խոսքեր(ինչպես նաև կոմպլիմենտներ),

• Թղթերով ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել,

• Բարի պաստառներ ամրացնել պատերին,

• Փոքրիկ համեղ բաներ բաժանել

• Ինչպես նաև կարող են լինել հումորային օրեր, որտեղ մենք պռանկներ կկատարենք։


Իհարկե դա և՛ կարող է բարձրացնել, և՛ չի կարող, և ամենինչ կախված է դիմացինից, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ որպեսզի դիմացինի մոտ առաջանա մոտիվացիա։ Կաշխատենք կոնֆլիկտներից հեռու մնալ և չնեղացնել դիմացինին։

 

Առաջին քայլերը`

•Ամսի 24-25-ին ամրացնել պաստառ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի պատերին։ Ինչպես նաև փորձել զվարճացնել ուսանողներին և ուսուցիչներին։

Ամփոփում`

Նկարներն ու վիդեոները արվելու են նրա համար, որպեսզի ցույց տանք բոլորին, թե ինչքան ուժեղ կարող է մարդ ուրախանալ մի չնչին բանից։ Իհարկե մենք հաշվի ենք առնում դիմացինի ցանկությունն ու իրավունքը, և եթե դիմացինը չի ուզում, որ նրան նկարահանեն, ապա մենք չենք նկարի նրան։ Այսպիսով կփորձեմ նկարների տեղը խոսքերով ներկայացնել։

Այսօր մենք փոքրիկ թղթիկների վրա գրեցինք մի քանի զվարճալի և հաճելի խոսքեր, որոնք պետք է որ բարձրացնեին դիմացինի տրամադրությունը(նկարները ներքևում)։

      

Օրվա ընթացքում փնտրեցինք ուսուցչուհիների և բաժանեցինք այդ թղթիկները։ Առաջին ուսուցչուհին ում մենք մոտեցանք դա ռուսերենի ուսոցչուհին էր՝ Ընկեր Մարիամը, ով ժպտաց և նույնիսկ ծիծաղեց մեր գրածից։ Ընկեր Ելենա հավեսով ծիծաղեց, մեր կազմակերպիչ Ընկեր Մարիամը նույնպես ծիծաղեց։ Ուսուցիչնեչից բացի քոլեջից դուրս գտանք մի անցորդի ում նույնպես տվեցինք այդ թղթիկներից։ Նա ուրախացավ միջի խոսքերը կարդալուց՝ “Ժպտա քեզ շատա սազում”։

Իհարկե ցավալի է, երբ դուք չեք կարող տեսնել այդ ամենը ձեր աչքերով, սակայն մենք կգնենք նրանց ովքեր համաձայն կլինեն տեսանյութին և կկիսվեն ձեր հետ ժպիտով💛։

 

Հունիսի 1ից-3ը

Պատերին ժպիտով պաստառներ ամրացնել և դիտել ընթացքին, թե ով իր օրվա համար ժպիտ կվերցնի։

May 5

Պիեռ Բուրդիե-Հանրային կարծիք գոյություն չունի💛

Նախ և առաջ, վերլուծությունս սկսեմ նրանով, որ ինձ շատ դուր եկավ Պիեռ Բուրդիեն, իր մտքերով, մտածելակերպով։ Ընտրեցի հենց “Հանրային կարծիք գոյություն չունի” հոդվածը, որովհետև վերնագիրը հետաքրքրեց սկզբից, հետո էլ մտածում էի, որ խորացված թեմա կլինի, վերաբերվող ընդհանուր հանրային կարծիքին։ Եվ ես չէի սխալվում։)💛

Հենց ամենասկզբի նախադասությունը հերիք էր՝ հասկանալու համար, թե ինչ հետաքրքիր պիտի լինի շարունակությունը։

Նախ և առաջ կցանկանայի հստակեցնել, որ որևէ մտադրություն չունեմ մեխանիկական ու դյուրին կերպով անվավեր
ճանաչել հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, այլ ընդհակառակը, անողոք վերլուծության ենթարկելով՝ քննել նրանց աշխատանքն ու գործառույթները: 

Որից հետո, նա հարցականի տակ է դնում երեք կանխադրույթ։

Ըստ առաջին կանխադրույթի՝ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ
ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն: Բայց Բուրդիեն, նույնիսկ հնարավոր էր համարում ապացուցել, որ որ դա
այդպես չէ, և կարծիքների համատեղման փաստը, որոնք բացարձակապես միևնույն իրական ուժը չունեն, տանում է անիմաստ արտեֆակտների առաջացմանը:

Երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին
նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների
շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպ ասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են
առաջադրված լինելու:

Ըստ Բուրդիեի այդ երեք կանխադրույթները շեղումների շարքից են․․․Հասարակական կարծիքի ուսումնասիրության ժամանակ
շատ հաճախ ներկայացնում են տեխնիկական բնույթի կշտամբանքներ: Սակայն այդ կշտամբանքները անհիմն են։ որ հանրային կարծիք ուսումնասիրող կենտրոնների կողմից ներկայումս օգտագործվող գործիքներն այդ առարկությունն անհիմն են դարձնում: Նրանց
հանդիմանում են նաև խորամանկ հարցեր առաջ քաշելու կամ,
ավելի շուտ, խորամանկորեն ձևակերպված հարցերի համար:
Դա ավելի ճիշտ է, ու հաճախ է պատահում, որ հարցը տալու
ձևից արդեն եզրակացնում են հարցի պատասխանը: Օրինակ, խախտելով հարցաթերթի կառուցվածքի կանոնը, որը պահանջում է “տալ նրանց հնարավորություն” բոլոր հնարավոր պատասխանների համար, սակայն նրանք նույնիսկ հնարավոր չեն տալիս նաև այլ տարբերակներ մտածել։

Հոդվածից արդեն կարելի է պարզ հասկանալ, թե ինչքան խորամանկություններ կան, ու հետաքրքիր կլիներ հարցում իրականացնել դրանց ի հայտ գալու
սոցիալական պայմանների մասին:

Հանրային կարծիքն ուսումնասիրող ինստիտուտների կողմից կրթության վերաբերյալ խնդիրը, օրինակ, կարող է առաջադրվել միայն այն դեպքում, երբ այն դառնում է քաղաքական հարց:

Ահա, Պիեռ Բուրդիեի կարծիքով, միանգամից երևում է տարբերությունը՝ ինստիտուտների և հետազոտական կենտրոնների։

Ես հասկացա, որ հասարակական կարծիքը ուսումնասիրող, թե՛ ինստիտուտները և թե՛ հետազոտական կենտրոնները ստեղծում են մի նոր պրոբլեմների ամբողջություն։

Ստեղ մի բան էլ ինձ շատ դուր եկավ, նու ավելի չիշտ համապատասխանում էր իրականության հետ, որի հետ ես նույնպես համաձայն եմ։

Կարճ ասած՝ քաղաքական գործիչը
նա է, ով ասում է. «Աստված մեզ հետ», իսկ այսօր դա հավասարազոր է. «Հանրային կարծիքը մեզ հետ է»: Այսպիսին է հան-15
րային հարցման խորքային հետևանքը՝ արձանագրել գոյություն
ունեցող միտքը՝ որպես միանձնյա հանրային կարծիք, հետևաբար լեգիտիմացնել մի քաղաքականություն ու ամրապնդել ուժի
փոխադարձ կապերը, որն այն ստեղծում կամ դարձնում է հնարավոր:
Վերջում կցանկանայի կրկնել այն, ինչ նշեցի սկզբում:

Օրինակ՝ դուք հարցնում եք. «Դրակա՞ն եք տրամադրված
Պոմպիդուի կառավարության նկատմամբ»: Գրանցել եք 30%
տոկոս չպատասխանած, 20%՝ այո, 50%՝ ոչ արդյունք: Կարող եք
ասել, որ դրական չտրամադրված պատասխանողները գերակշռում են դրական տրամադրվածների նկատմամբ, և մնացորդն
էլ 30% է: Կարող եք նաև վերահաշվարկել դրական տրամադրվածների և չտրամադրվածների տոկոսները՝ բացառելով չպատասխանածները: Այս պարզ ընտրանքը ֆանտաստիկ նշանակություն ունեցող տեսական հնարք է։
Հաշվի առնել չպատասխանածները նշանակում է վարվել
ինչպես համապետական ընտրություններում, որտեղ կան չլրացված կամ անվավեր ընտրաթերթիկներ, ինչը նշանակում է քվեարկության գաղտնի փիլիսոփայությունը պարտադրել հանրային կարծիքի ուսումնասիրմանը:

Դե, նկատած կլինենք, որ ինչքան էլ ցավալի է, բայց մահացած մարդկանց անուններով էլ նույնիսկ քվեարկություններ են անում և քվեարկում են իրենց ցանկացած կուսակցության կողմից։ Այստեղ նույնիսկ կարող ենք առաջ քաշել անարդարությունը․․․

Եվ վերջում ինձ դուր եկած այս հատվածը կթողնեմ այստեղ։

Օրինակ՝ կանխատեսել, թե ինչպիսին կդառնա համալսարանը առաջիկա տասը տարիների ընթացքում, կարծում եմ՝ դրա համար լավագույն հիմքն ստեղծում է հասարակական մոբիլիզացված
կարծիքը: Այնուհանդերձ, փաստը, որի մասին վկայում են
«չպատասխանածները», այն փաստը, որ որոշ կատեգորիաների հակումներ չեն հասնում հանրային կարծիքի կարգավիճակին, այլ կերպ ասած՝ ձևավորված կարծիքը, որը հավակնում է
ունենալ արտահայտման կապակցվածություն, հանրային ար-26
ձագանք, ընդունում և այլն, չպետք է ստիպի եզրահանգել, թե
իբր ճգնաժամի պայմաններում կարծիք չունեցող մարդիկ կընտրեն ինչպես պատահի: Եթե հարցը նրանց համար քաղաքականապես է ձևակերպված (աշխատավարձի խնդիրը, աշխատողների համար աշխատանքի պարբերականության խնդիրները),
ապա նրանք ընտրություն կկատարեն՝ քաղաքական իրազեկության տերմիններից ելնելով: Եթե խոսքը գնում է մի խնդրի մասին, որը նրանց համար քաղաքականապես սահմանված չէ
(ներձեռնարկատիրական հարաբերությունների ճնշողականությունը), կամ եթե այն ձևավորման ճանապարհին է, ապա նրանք
խորապես ուղղորդված կլինեն ենթագիտակցական համակարգի
կարգադրմամբ, որն ամենատարբեր ոլորտներում կողմնորոշում
է նրանց ընտրությունը՝ գեղագիտականից կամ սպորտից սկսած
մինչև տնտեսագիտական:

Կարճ ասած՝ հանրային կարծիք գոյություն չունի, համենայն դեպս այնպես, ինչպես որ պատկերացնում են բոլոր այն
մարդիկ, որոնք շահագրգռված են հաստատելու դրա գոյությունը:💛

April 26

Թրաֆիքինգ💛

Մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սա մի
դաժան հանցագործություն է, որն աշխարհով մեկ անխնա շահագործում է միլիոնավոր
խոցելի կանանց, երեխաների և տղամարդկանց:

Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես «շահագործման նպատակով
մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի
գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով,
առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված
գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն
իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ
օգուտներ տալու կամ ստանալու միջոցով»:

Մարդկանց թրաֆիքինգի են ենթարկում, որպեսզի շահագործեն մի շարք տարբեր
ոլորտներում. օրինակ՝ հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը, երեխաների ապօրինի որդեգրումը
և շահագործումը մուրացկանության միջոցով և որպես անչափահաս զինվորներ:

Երկրների մեծ մասը ներկայում քրեականացրել է թրաֆիքինգը որպես հատուկ
իրավախախտում՝ համաձայն ՄԱԿ-ի Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ
արձանագրության: Սակայն անպատժելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ.
2010-2012 թթ. տարեկան կտրվածքով ամեն 10 երկրից միայն չորսում է գրանցվել 10
կամ ավելի դատապարտում, իսկ գրեթե 15 տոկոսում նույն ժամանակահատվածում
որևէ դատապարտում չի գրանցվել:

Ծնողները, խնամակալները, դայակները, դասավանդողները վաղ տարիքից պետք է խոսեն երեխայի հետ Թրաֆիքինգի մասին:

Պետք է գիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրն այս խնդրի լուծման և կանխարգելման մեջ ուրույն տեղ է զբաղեցնում: Իրազեկման ճանապարհով ապահով միջավայրի ստեղծումը կօգնի նվազեցնել վախն ու անհանգստությունը, շրջանցել վտանգները և հնարավորություն կտա երեխային ապահով ապրել հասարակության մեջ:

Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, որոնց 1/3-ը երեխաներ են։

Թրաֆիքյորներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարկանց վաճառքով և վերջինիս շահագործմամբ: Կան նաև միջնորդներ, ովքեր օգնում են առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին՝ հետագա շահագործման համար: Խարդախությամբ, խաբեությամբ նրանք գրավում են զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական կարգավիճակի  մասին։ Հարկ է նշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ ծանոթ են լինում զոհին, որն էլ նրանց վստահում է:

Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` մեծահասակ, երեխա, կին, տղամարդ, նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը և ո՛չ հավատքը: Թրաֆիքյորները հավաքագրում են զոհերին՝ ուժի, խարդախության, հարկադրանքի միջոցով և ենթարկում շահագործման: Բացահայտվել են շահագործման այլ ձևեր ինչպիսիք են՝ հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը և վաճառքը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանության ճանապարհով:

Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ապահովագրված չէ թրաֆիքինգից:  Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում թրաֆիքինգի զոհ թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հայաստանում թերեւս վիճակագրությունը նույնն է. զոհերի շարքում կանանց թիվն ավելի մեծ է: Ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների, 2008-2017թթ. թրաֆիքինգի զոհերի 73.5%-ը կանայք են, եւ միայն 26.5%-ը՝ տղամարդիկ, իսկ ընդհանուր զոհերի 20.4%-ը` անչափահասներ:

Հայտնաբերված տուժածների շրջանում աճում է երեխաների քանակը. ամեն
երեքից մեկը՝ երեխա է, նրանց մեծ մասը՝ աղջիկ (թրաֆիքինգի ենթարկված
երեք երեխայից երկուսն աղջիկ է):
 Ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները կազմում են թրաֆիքինգից
տուժածների (հայտնաբերված) 70 տոկոսը:
 2014 թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի
գրասենյակի հրապարակած Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ
համաշխարհային զեկույցի համաձայն՝ տուժածներ կան 152 ազգությունից՝ 124
երկրներում. սա, ամենայն հավանականությամբ, շատ մեծ սառցաբեկորի միայն
տեսանելի գագաթն է:
 146 երկիր և տարածք ընդունել է թրաֆիքինգի բոլոր ասպեկտները
քրեականացնող օրենսդրություն, 18 երկիր ունի մասնակի օրենսդրություն, 9
երկիր չունի մարդկանց թրաֆիքինգի դեմ օրենսդրություն:
 Որոշ տարածաշրջաններում հիմնական մտահոգություններից է երեխաների
թրաֆիքինգը. Աֆրիկայում և Միջին Արևելքում երեխաները կազմում են
հայտնաբերված տուժողների 62 տոկոսը:
 Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տուժողները հիմնականում
թրաֆիքինգի են ենթարկվում սեռական շահագործման նպատակով (66 տոկոս),
մինչդեռ Արևելյան և Հարավային Ասիայում և խաղաղօվկիանոսյան
տարածաշրջանում հիմնական պատճառը հարկադիր աշխատանքն է (64
տոկոս): Ամերիկյան տարածաշրջաններում երկու տեսակն էլ հայտնաբերվում է
գրեթե հավասար չափով (48 տոկոս՝ սեռական շահագործման դեպքում, 47
տոկոս՝ հարկադիր աշխատանքի դեպքում)

 

April 24

Միասնական օգնություն անօգնականներին💛

Միասնական օգնություն անօգնականներին – Ջեմմա Զարգարյան

Միասնական օգնություն անօգնականներին – Լիլիթ Գրիգորյան

Կարծում եմ, որ բոլորն էլ տեսնում են անօգնական մարդկանց, բայց քչերն են ցանկանում օգնել նրանց։ Շատերը նաև ծաղրում են, չհասկանալով, որ կարող են հայտնվել նույն իրավիճակում։ Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ կարող է լինել նրա հետ օրեր կամ  տարիներ հետո։

Եվ թեկուզ մեր խղճի համար, ցանկացած կլինենք օգնել թեկուզ չնչին  բանով։ Կամ, թեկուզ մոտենալ, զրուցել նրանց հետ, փորձել գոնե մեր խորհուրդներով օգնել։ Ես միշտ ուզել եմ մոտենալ ու հարցնել․
-Ողջու՛յն, ինչ-որ բանով կարո՞ղ եմ օգնել։

Կամ նույնիսկ ուղղակի ծանոթանալ։ Բայց, երբ գիտեմ, որ մենակ եմ, ինքս իմ մեջ վախենում եմ։ Իսկ երբ լսեցի Ջեմմայի նախաձեռնության մասին, իրականում շատ ուրախացա և միանգամից ցանկացա գրանցվել նրա նախագծում։ Նախագիծը հիմա կներկայացնեմ։💛

Մեր նախագծի շրջանակներում մենք բոլորս համատեղ ջանքերով փորձելու ենք իրականացնել բարեգործական ծավալուն այս աշխատանքները, որի հիմքում ընկած է լինելու՝ այս ամենը տարածել ամենուրեք, բոլորին ներառել մեր խմբի մեջ և այդպես շարունակ առաջ գնալ։ Մեզ համար մեծ նշանակություն ունի աղքատ մարդկանց օգնելը։ Իրականացնելու ենք հետևյալ քայլերը՝
1․ Փորձել մեր կարողությունների շրջանակնեում փոքրիկ գումարով կամ գնումներով օգնել նրանց։2. Դրսում ապրող անօգնականի կամ անօգնականների տեսնելով՝ փորձել նրանց հետ միասին օգնութուն խնդրել անցորդներից, նրանց մեջ բարություն սերմանելով՝ անօգնականների նկատմամբ։3. Բացի օգնություն ակնկալելուց, փորձել սեփական ուժերով աշխատանք գտնել, նրանց համար կամ ինչ-որ գործ որի արդյունքում նրանք դուրս կգան այդ իրավիճակից։4. Փորձել որոշ անօգնական մարդկանց (տղամարդկանց) սովորեցնել, որ եթե՝ հասարակությունը գումար է տրամադրում իրենց հացի կամ շատ անհրաժեշտ հագուստի համար, անհրաժեշտ չէ՛ ստացված հասույթը վատնել խմիչքի վրա, որը ներառված է տղամարդկանց մոտ 60%-ի մոտ։ 

5․ Տանը պահվող ոչ անհրաժեշտ իրեր՝ հիմնականում հագուստ, նվիրել անօգնական մարդկանց։

6․ Նախաձեռնությունը ի վերջո տարածել հասարակության ողջ շրջանակներում։

7. Նրանց բացատրել, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է օգնություն ակնկալել և ալարկոտության մատնվել, այլ սեփական ուժերով մի միջոց գտնել՝ իհարկե մեր օգնությամբ։

8. Նախագիծը տարածելով փոքրիկ կազմակերպություն ստեղծել, որը հետագայում կունենա անվանում։

9. Վերջին կարևորագույն քայլը՝ ծերանոց բացելու աշխատանքներ իրականցնել, կապվելով ղեկավարության հետ։

 

April 20

Հարցեր Պիեռ Բուրդիեին💛

Ողջու՛յն։💛 Ես՝ ընթերցելով “Հարցեր Պիեռ Բուրդիեին” հոդվածը, փորձեցի վերլուծել այն։ Իրականում, սկզբում դժվարացա ընտրել, թե որ հոդվածը կարելի է վերլուծել ու  մտածեցի, որ լավ կլինի հենց հոդվածների հեղինակին ավելի լավ ճանաչելու համար, կարդամ հարցազրույց, որը կատարվել է հենց նրա հետ։💛

  • Քաղաքական դաշտում իմ ունեցած միջամտություններն ավելի վաղ բնույթ են կրում, բայց պակաս տեսանելի են, քանի որ այդ ժամանակ ես ինքս ինձ համար պակաս
    տեսանելի էի:

Բուրդիեն էստեղ շեշտում է, որ իր ունեցած միջամտությունները պակաս տեսանելի են, քանի որ առաջ, նա ինքն իր համար պակաս տեսանելի էր։

  • Հուսով ենք գրքերի միջոցով զսպել կամ գոնե ստիպել հարգել որոշ կանոններ:
  • Փաստացի, մտավորականները իշխանություն չեն ցանկանում, նրանք ցանկանում են արդյունավետ
    ստվերային իշխանություն, ցանկության դեպքում «ոչ» ասելու
    կարողություն:

Այսպես ասեմ` ինձ ջղայնացնում է փարիզեցու թեթևամտությունը, այն կատակային տոնը, որով նա պարտավորվում է խոսել
լուրջ թեմաներից, որն էլ իր հերթին թույլ է տալիս ամեն տեսակ վերափոխություններ ու խղճի դեմ գործելու ցանկացած դրսևորումներ: Փարիզեցու թեթևամտությունը սպանում է համոզմունքը:💛

Նրա հարցազրույցը, պատասխանները, կարծում եմ կհետաքրքրի բոլորին։ Իրոք,նա այնպիսի հետաքրքիր պատասխաններ է տալիս, ինձ շատ դուր եկավ նրա ինքնավստահությունը, իսկ թե որտեղից ես տեսա կամ հասկացա նրա ինքնավստահության աստիճանը․․․ Իրականում հարցերի պատասխանները ուսումնասիրելով ես այդպես կարծեցի։ Ես գրեթե բոլոր հարցերի պատասխանների  հետ համաձայն եմ, միայն  թե, կա մի բան, որի կողքով չկարողացա ուղղակի անցնել։ Ահա այդ նախադասությունը՝

Այն, ինչ թուլացած է, դա այն է, ինչը կոչում եմ պետության
«ձախ ձեռքը» (հիվանդանոցներ, սոցիալական ծառայություններ, տիրապետող հանրային ծառայություններ), և այնտեղ է,
որտեղ կանայք ամենաշատ են ներկայացված…

Այստեղ, ես համաձայն չեմ, որովհետև Պիեռ Բուրդիեն սխալ է ասում։ Եթե իհարկե ճիշտ եմ հասկացել իր խոսքը։ Նա կանանց ներկայացնում է որպես թույլ “ձախ ձեռք”, իսկ տղամարդկանց՝ աջ ձեռք։ Սակայն ես դրա հետ համամիտ չեմ, ինչու՞ է կարծում, որ միայն տղամարդիկ կարող են ուժեղ լինել ամեն հարցում, իսկ կանայք՝ թույլ։

Իսկ ընդհանուր հարցազրույցը ու Պիեռ Բուրդիեի պատասխանները ինձ շատ դուր եկան։ Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց կարդալու ու վերլուծելու այսպիսի հետաքրքիր հոդված։💛

 

March 15

ՀՀՈՒԱԿ- Հայաստանի Հանրապետություն ուժեղ աղջիկների կուսակցություն💛

Կուսակացության անդամներ՝ 1-1 կուրս

Ղեկավար՝ Անուշ Հարությունյան

Կուսակցության անդամներ՝

 

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Ռոզա Խաչատրյան
  3. Մելանյա Սարգսյան
  4. Ագապի Օհանյան
  5. Յանա Խաչատրյան
  6. Իզա Նազարյան
  7. Ասյա Եղիազարյան
  8. Էլեն Աբրահամյան
  9. Թամարա Մանուկյան  
  10. Աննա Հովսեփյան   
  11. Բելա Մարտիրոսյան
  12. Վիկտորյա Պողոսյան
  13.  Անի Աթաբեկյան
  14. Ժասմինա Վարդանյան
  15. Հրաչուհի  Մանվելյան 
  16. Անահիտ Ղազարյան
  17. Թերեզա Դավթյան
  18. Լինա Կոստանյան
  19. Ջեմմա Զարգարյան
  20. Ռոզա Փուրթոյան

 

Խորհրդանշանը՝

Քոլեջի հիմնախնդիրները՝

1․ Բուժկետ

Առաջակում ենք քոնեջում բուժկետ ունենանք, քանի որ այն անհրաժեշտ է։ Առավել ևս համաճարակի պայմաններում այն առավել անհրաժեշտ է մեզ։ Այն նաև ավելի հարմար կլինի այն ուսանողների համար, ովքեր հեռու են բնակվում, եթե կարելի է ինչ-որ խնդիր լուծել հենց տեղում, ապա ինչու՞ ուսանողներին ուղարկել տուն։

2․ Միջանցքներում գույների պակասը։ 

Քոլեջի միջանցքները բավականին հին են և մռայլ։ Հատակը լիովին քարից է և անապահով։ Առաջարկում ենք միջանցքներում դրվեն զանազան գույնզգույն և հետաքրքիր նկարներ։ Կարելի է նաև մեր ուսանողների ձեռքով նկարած նկարները փակցնենլ։

3․Քոլեջի արտաքին տեսքը

Քոլեջը արտաքինից ընդհանրապես հրապուրիչ տեսք չունի։ Ճիշտ է, վրան կան նկարած նկարներ, սակայն դրանք շատ հին են և գրեթե չեն երևում։ Կարելի է պարզապես վրայից թարմացնել։

4․ Ջերմաչափում

Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթներում մեզ ամեն առավոտ ջերմաչափում էին, բայց հիմա դա վերացել է։ Դա շատ կարևոր գործոն է, քանի որ մենք դեռ չեք հաղթահարել վիրուսը։ Առաջարկում ենք ամեն օր 2-3 ուսանող հերթապահեն և բելերին անխտիր ջերմաչափեն։

5.Վարդակների պակասը

Քոլեջում մենք աշխատում ենք համակարգիչներով և երկար աշխատելուց հետո համակարգիչների մարտկոցները նստում են։ Քանի որ լսարաններում չեն հերիքում վարդակները, մենք առաջարկում ենք ավելացնել 3-4 տեղանի խրոց անցումներ։ Դրանց շնորհիվ շատերը կկարողանան միաժամանակ լիցքավորել իրենց համակարգիչները և ակտիվ մասնակցել դասերին։

6. Նոր բաժիններ 

Քոլեջում կան քիչ բաժիններ մենք առաջարկում ենք ,որ բաժինները շատանան, նաև դրանց մեջ ներառվի իրավաբանական բաժինը։

 

ՔՈԼԵՋԻ ԼԱՎ ԿՈՂՄԵՐԸ

Իրականում քոլեջի դրական կողմերը անթիվ են, բայց փորձել ենք ամենկարևորների մասին գրել։

1․ Ազատություն

Այստեղ բոլորին տրված է ազատություն ամեն հարցում։ Դա իսկապես շատ լավ է և մենք պարզապես չէինք կարող դրա մասին չխոսել։ ՈՒսանողները կարող են դասին ներկայանալ ամեն տեսակի հագուստով, այն հագոստով, որը հեմց իրենց է հարմար։

2․ Դասամիջոցներ

Վերջին տարում, գրեթե ոչ մի կրթական հաստատություններում չի թույլատրվում դասամիջոցներին դասարանից կամ լսարանից դուրս գալ։ Սակայն, դա մեզ թույլատրվում է և մենք դա շատ ենք գնահատում։

3․Ուսուցիչ-ուսանող հարաբերություններ

Այդպիսի հարաբերություններ գրեթե չկան, քանի որ բոլոր ուսուիչները ձգտում են ընկերական լինել բոլոր սովորողների հետ։ Դրա հետ մեկ տեղ, ուսուցիչները բավական խստությամբ են մոտենում ուսանողների սովորելու թեմային։ Նրանք թույլ չեն տալիս, որ այդ ընկերական հարաբերությունները թույլ տան մեզ, որպեսզի այն չսովորելու և ծուլանալու առիթ դառնա։

4. Զանգ 

Քոլեջում դասամիջոցների և դասերի համար տեղեկացնող զանգերը չեն գործում։ Մենք հասկանում ենք, թե ինչ նապտակներով։ Քանի որ այդ զանգը կարող է խանգարել մեր նախադպրոցական երեխաների անդորրը։