September 3

Հեքիաթի ժամ

Բարև։ Այսօր ես առաջին անգամ մասնակցեցի հեքիաթի ժամին․․․Ասեմ, որ առաջին տպավորությունս ոչ միայն Վերնատան,այլև քոլեջի մասին շատ հիանալի էր։ Ժամը 13։30-ին բոլորով հավաքվել էինք Վերնատանը և կարդում էինք Հովհաննես Թումանյանի թարգմանած <Աներևույթ թագավորությունը> հեքիաթը։ Բոլորը լուռ լսում էին նրանց, ովքեր կարդում էին։ Հերթով փոխանցելով և քննարկելով, հիանալի միջավայրում, շատ գեղեցիկ լուսավորությամբ,կարդացինք ու վերջացնելուց հետո <ընկանք երազանքների գիրկը>։Մեր շատ սիրելի անգլերենի ուսուցչուհին՝ ընկեր Սարգսյանը,մեզ պատմեց երազների մասին, իսկ մենք պատմեցինք մեր տեսած արտասովոր երազները և սկսեցինք քննարկել և պարզաբանել դրանք։ Իսկ ընկեր Սարգսյանը մեզ խորհուրդ տվեց ամեն օր գրել մեր տեսած երազները ու դա ինձ շաատ հետաքրքրեց, հիմա սպասում եմ , որպեսզի քնեմ, արթնանամ ու գրեմ տեսածս երազը․․․Այսքանը մեր շաատ հետաքրքիր ու հաճելի հեքիաթի քննարկումից։