January 31

Հունվարյան ստուգատես💛

Բարև։ Ես Թամարան եմ՝ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” Քոլեջի, 1/1 կուրսի ուսանողուհի։ Այսօր ուզում եմ ներկայացնել հունվար ամսվա իմ հաշվետվությունը։ Նախ նոր տարին սկսելուն պես, ես իմ անհատական նախագծերի շարքում ավելացրեցի «Ամանորյա ֆիլմեր» վերնագրով հետաքրքիր նյութ, որով առաջարկեցի ֆիլմեր, որոնք հետաքրքիր էր դիտել ամանորին։💛Նաև հետաքրքիր նյութ ունեմ՝ «Ավանդական ուտեստներ» վերնագրով, որտեղ ներկայացնում եմ հայկական ավանդական համեղ ուտեստները։

Պատվելի Թամարի դասերի ընթացքում՝ սովորող-սովորեցնող նախագծով, ռուսերենից թարգմանել եմ՝ Воин и пахарь/Զինվորը և հողագործը հեքիաթը։💛

Մասնակցել եմ տարբեր դիջիթեքների, հղումները ստորև՝

Անիմեի հանդիպում – Այս հանդիպմանը ներկայացրել եմ Լիլիթի հետ, քննարկել ենք ընդհանուր “անիմե” տերմինի մասին, մանրամասն կարող եք կարդալ հղումով։💛

Մարքեթինգ-Այս հանդիպմանը քննարկել ենք մարքեթինգի, բիզնեսի և բիզնեսներ ստեղծելու մասին։💛

Առողջ սնունդ-Հանդիպմանը քննարկել ենք, թե ինչ սնունդ պետք է օգտագործել, որպեսզի չվնասենք մեր օրգանիզմը։💛

Հեքիաթների և երազների մասին քննարկում -Դիտել ենք “Գտնված երազը” մուլտֆիլմը և զրուցել երազների մասին։💛

Ֆիլմոգրաֆիա -Դիջիթեքի ընթացքում հասկացանք, թե ինչպե՞ս են նկարվում ֆիլմերը, ֆիլմերի հետաքրքիր կադրերը։

Ազգագրության փառատոն. Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հյուրն է Գևորգ Վարդանյանը 

Թաղիքագործության վարպետության դաս

Դդմով ուտեստ

 

Մուլինե թելերից թևնոցներ– Այս դիջիթեքի ընթացքում հյուսել ենք գեղեցիկ թևնոցներ։

Մեդիաուրբաթն Ագարակում

       

 

 

 

January 30

Ղափամայի ծես💛

Բարև։💛Այսօր առավոտյան 10։00 գնացի քոլեջ, բոլորն արդեն հավաքվել էին։ Ընկեր Դիանայի, ընկեր Ելենայի, ընկեր Մարիամի ու մի քանի ուսանողների հետ գնացինք եկեղեցի։💛 Ճանապարհին միասին սկսեցինք ձնագնդի խաղալ ու ձներով միմյանց հարվածել, արդյունքում տուժվում էր միայն ընկեր Մարիամի հեռախոսը։ Մի խոսքով, մինչև եկեղեցի հասնելը մի լավ ուրախացանք և իհարկե մրսեցինք։💛 Հասանք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք, անցանք առաջ, տեղավորվեցինք և սպասեցինք մինչև մյուսներն էլ հավաքվեն և սկսենք ծեսը։💛 Այս ամենից հետո, բոլորով շարժվեցինք դեպի մայր դպրոց։ Մի փոքր ուշացել էին, արդեն երգում ու պարում էին, մենք էլ միացանք նրանց։💛Հետո համտեսեցինք դդմով տարբեր կերակուրներ, իսկապես շատ համեղ էին։ Միասին շարունակեցինք երգել ու պարել։ Այնտեղ էր նաև տաղանդավոր Ռուբեն Մաթևոսյանը։ Միասին երգեցինք հետևյալ երգերը՝

Ազգ իմ փառապանծ

Այստեղ եմ ծնվել

Երևանի սիրուն աղջիկ

Խորոտ էր, կոլոտ էր։

Հետո մի լավ պարեցինք և տուն վերադարձանք։ Շնորհակալություն հետաքրքիր ու հիշարժան օրվա համար։💛

 

 

January 10

Ավանդական ուտեստներ💛

Իմ ամենասիրելի տոներից մեկը Ամանորն է։ Այն տարբեր երկրներում նշվում է տարբեր ձևերով։ Շատ եմ սիրում նաև ամանորյա ուտեստները,  որոնք պատրաստում ենք մեծ սիրով ու բարձր տոնական տրամադրությամբ։ Իրականում ուսումնասիրեցի, թե ինչ ուտեստներ են պատրաստել ամանորին հնում։ Հիմա կփորձեմ համեմատել։ Եթե այսօր Նոր տարվա սեղանի հիմնական ուտետներից են մսեղենն ու ձկնեղենը, ապա նախկինում Հայաստանում տոնական  ուտեստների հիմնական բաղադրիչը ձավարն էր։ Ամանորի սեղանի պարտադիր ուտեստն էր «Պասուց տոլման», որը ինչքան գիտեմ, պահպանվել է մինչ օրս։💛

Պասուց տոլմայի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ աղանդեր՝ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ:

Հարիսան` հայկական ազգային կերակուր | Արհեստագործ

Իսկ այժմ Նոր տարվա սեղանին հայտնվել են մեծ թվով մսեղեն ուտեստներ՝ քյուֆթա, նրբաբլիթ, հետո նաև ի հայտ եկավ  խոզի բուդը դնելու ավանդույթը։ Այն մինչ այժմ էլ կա։ Բոլորը հյուր են գնում միմյանց, շնորհավորում Նոր տարին ու փորձում ամանորյա ուտեստներից։💛

Պատրաստում ենք Շատ Համեղ Ավանդական Նրբաբլիթներ / Բլինչիկներ / Բլինչիկ ենք Պատրաստում / Blinchik - YouTube

Տոլմա

Մսով կոտլետ