November 27

Բաց դաս-26․11․2020💛

Ես մասնակցեցի Սեբաստացու օրերին նվիրված Ընկեր Ելենայի բաց դասին։ Թեման վաճառքի մեխանիզմներն էին։ Սկզբից 3-րդ  կուրսի ուսանողուհի Միլենա Սարգսյանը և ընկեր Ելենան մեզ ներկայացրեցին նյութը։ Իսկ հետո ուսանողները առաջարկեցին մի քանի ապրանքների վաճառքի ներկայացում։ Օրինակ նոթատետրի, հեռախոսների վաճառում, ներկայացում։ Ուսանողներից մեկը՝ որպես վաճառող, ներկայացնում էր գնորդին, օրինակ հեռախոսների որակը, տարբերությունները և առաջարկում էր ընտրել էժան և որակյալ ապրանք ըստ գնորդի ցանկության💛։ Նկարները ստորև՝

 

November 23

Սեմինար Մայր դպրոցում💛

Այսօր ընկեր Ելենայի հետ առաջին անգամ մասնակցեցինք սեմինարի, որը տեղի ունեցավ մայր դպրոցում։  Սեմինարը նվիրված էր կրթության կատարելագործմանը կորոնավիրուսի ժամանակներում։ Ուսուցիչները ներկայացրեցին իրենց նախագիծը։ Աշակերտները և ուսանողները ունեն կրթության ձևը ընտրելու իրավունք։ Նրանք կարող են ընտրել՝ առկա կամ հեռավար ուսուցումը։ Այն աշակերտները, որոնք ընտրել էին առկա ուսուցումը, ներկայացրին թե ինչպես են իրականացնում դասընթացները, իսկ այն աշակերտները, ովքեր հեռավար էին, նրանց հետ կապվեցին Microsoft Teams հավելվածի միջոցով և նրանք նույնպես հետ չմնացին սեմինարից։ Մի քանի աշակերտներ խոսեցին ու ներկայացրեցին, թե ինչպես է կատարվում իրենց հեռավար ուսուցումը։ Ոմանց ուսուցիչները ուղարկում են հանձնարարությունը, նրանք կատարում են և ուղարկում ուսուցչին, իսկ ոմանք էլ միանում էին դասի ժամանակ և դասը անցկացնում իրենց ընկերների հետ, նրանք առկա, մյուսները՝ հեռավար։ Նախագիծը հետաքրքիր էր, կարևորն այն է, թե ինչ ձևով էլ լինի, երեխայի կրթությունն ապահովված է։💛

 

November 20

Ես մասնակից եմ Սեբաստացու օրերին💛

Սեբաստացու օրեր

Ես մասնակից եմ Սեբաստացու օրերին։ 3 ամիս է, ինչ հաճախում եմ քոլեջ։ Արդեն հասցրել եմ մասնակցել տարբեր նախագծերի ու միջոցառումների։💛 Ստորև կներկայացնեմ աշխատանքներս՝

Սեբաստացու օրեր. համակարգումը՝ Թամար Ղահրամանյանի💛

Ներկայացրել եմ Հայաստանը՝ իմ, սեբաստացուս աչքերով💛

Xaltaxchi surb hovhannes mature - YouTube

ԿՈՇԻ «ԱՂՋԿԱ ԲԵՐԴ» ԱՄՐՈՑ – idiscoverarmenia

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում. համակարգումը՝ Էլյա Սահակյանի💛

Ներկայացրել եմ թե ո՞վ ենք մենք՝ հայերս, որտեղից ենք եկել, մի փոքր մեր պատմությունից և թե ու՞ր ենք պատրաստվում գնալ💛

Պատրաստվում եմ մասնակցել՝

Իմ ծառն ունեմ կրթական պարտեզում. համակարգումը՝ Նելլի Գեղամյանի💛

Երկուշաբթի օրը կազմակերպվում է ծառատունկ Քոլեջի նախնական ընտրված տարածքում, որի ընթացքում,  ուսանողները կունենան իրենց կանաչ հետքը Քոլեջում💛

Ծառատունկ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Սեբաստացի պատանիները. երաժշտական կանգառ. համակարգումը՝ Մարինե Մկրտչյանի💛

Մեր սիրելի ընկեր Մարինեի հետ, երգելու ու պարելու ենքք💛

Մխիթար Սեբաստացի. համակարգումը՝ Մարիամ Քալանթարյանի💛

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 3982f7f3651f30bb348fe37d271d5fb01949518782422873544.jpg

Տոլմայի փառատոն. համակարգումը՝ Դիանա Բարսեղյանի, Մարիամ Քալանթարյանի💛

Բարի ավանդույթ. Թբիլիսիում տոլմայի փառատոն է անցկացվել. լուսանկարներ

Հինչ, վըդեղ, հիբի. համակարգումը՝ Էլյա Սահակյանի💛

Սեբաստացու օրեր. համակարգումը՝ Ելենա Օհանյանի💛

Նաև պատրաստվում եմ մասնակցել ընկեր Նելիի՝

Դոշաբի պատրաստման նախագծին💛

Թթի դոշաբ միջոց հազի դեմ մեծերի և փոքրիկների համար Тутовый дошаб (сироп) рецепт - YouTube

Սեբաստացու օրերի շրջանակներում նախատեսում ենք պատրաստել սպիտակ խաղողի դոշաբ։ Դոշաբը կօգտագործվի քոլեջում, նաև կվաճառվի ցուցահանդես վաճառքի ժամանակ։💛

Մասնակցել եմ Մարիամ Քալանթարյանի «Мхитар Себастаци» նախագծին💛

Իմ աշխատանքը ՝ այստեղ

 

Мхитар

Նոյեմբերի 28-ին պատրաստվում եմ մասնակցել <<Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում>>

Մասնակցել եմ Սեմինարի- ամփոփումը ՝ այստեղ