February 22

Հանդիպում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրենի թեկնածու Սուսան Մարկոսյանի հետ💛

Ողջու՛յն։💛Այսօր 15։00 տեղի ունեցավ մեր հանդիպումը կրթահամալիրի տնօրենի թեկնածու Սուսան Մարկոսյանի հետ։ Հանդիպման կազմակերպիչը 2-րդ կուրսի ուսանողուհի՝ Դիանա Բարսեղյանն էր։ Մինչ հանդիպումը մեզ հանձնարարվել էր ուսումնասիրել կրթահամալիրի տնօրենի թեկնածու՝ Սուսան Մարկոսյանի կենսագրությունը, ծանոթանալ զարգացման ծրագրին։

Սկզբում նա ներկայացավ, պատմեց մի քանի բան իր մասին, ապա մենք սկսեցինք հարցեր տալ։ Հարցին, թե արդյո՞ք փոշմանել եք, որ Ձեր թեկնածությունն եք առաջադրել, ժպտալով պատասխանեց՝ ոչ։ Բոլորն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Ուսանողները, երբ գիտեին, որ նոր տնօրեն է ընտրվելու, արդեն վախեցած էին, քանի որ մտածում էին, որ ամբողջ նախագիծը ու ուսումնական պլանը միանգամից փոխվելու է, սակայն ամենևին էլ այդպես չէր։

Հարցին, թե ի՞նչն է Ձեզ մոտիվացնում, տիկին Սուսանը պատասխանեց․

-Ամեն բացվող օրը։💛

Կրթահամալիրի զարգացման ծրագրում, կար կետ, որում ասվում էր, որ նպատակ ունեն ընդլայնելու կրթահամալիրը։ Ինձ դա շատ դուր եկավ։ Վերջում էլ հարցրին, արդյո՞ք կբացվի “Մխիթար Սեբաստացի” համալսարան։

Տիկին Սուսանը ասաց, որ եղել է ժամանակ, որ քննարկել են այդ մասին, սակայն դեռ հստակ որոշված չէ։

Հանդիպման վերջին 15 րոպեներին, խոսեցինք տիկին Սուսանի նախասիրություններից, սիրելի ուտելիքից, ֆիլմից և այլն։ Շատ հետաքրքիր անցավ մեր հանդիպումը։ Կարծում եմ, որ տիկին Սուսանը՝ վաղուց լինելով կրթահամալիրի անդամներից, կկարողանա ավելի ու ավելի զարգացնել մեր կրթահամալիրը։

Շնորհակալություն։💛

 

February 1

“Սպիտակ գառան երազը”քննարկում💛

Մեզ հանձնարարված էր դիտել “Սպիտակ գառան երազը” կարճամետրաժ հայկական ֆիլմը։ Այն քննարկելու էինք Կրթահամալիրի պատմության ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյանի հետ։ Ես ֆիլմը դիտել էի երեկոյան, նույնիսկ քունս տանում էր, այդքան էլ հետաքրքիր չէր թվում, սակայն մինչև վերջ նայեցի, անջատեցի ու քնեցի։ Երբ արդեն հավաքվել էինք, սկսեցինք քննարկումը, մի պահ մտքերով ընկա, ուզում էի հասկանալ ինքս իմ մեջ, արդյո՞ք ինձ դուր էր եկել ֆիլմը, ի՞նչ եմ հասկացել ֆիլմից։ Դե իհարկե ոչինչ էլ չէի արել։ Բայց, երբ սկսեցին ամեն մեկն իր կարծիքը արտահայտել ֆիլմի վերաբերյալ, ես ուշադիր լսում էի յուրաքանչյուրին։ Իրականում այդ պահին նույնիսկ փորձեցի վերհիշել ֆիլմը ու ընդհանուր կարծիք կազմել ֆիլմի վերաբերյալ, և ամեն ինչ տեղն ընկավ։ Ֆիլմը կապեցինք Հայաստանի ներկա իրավիճակի հետ։ Սկզբում շատ հետաքրքիր զրուցեցինք, սակայն վերջաբանը այդքան էլ դուր չեկավ, որովհետև թեման շեղվեց դեպի քաղաքականություն։ Ես ուղղակի չեմ սիրում քաղաքականությունով հետաքրքրվել ու զրուցել։ Սակայն ընդհանուր ֆիլմի քննարկումը շատ հետաքրքիր անցավ, ինձ շատ դուր եկավ։ Շնորհակալություն։💛

Ֆիլմադարանի հղումը՝ այստեղ

Նկարները ստորև՝

January 10

Ամանորյա ֆիլմեր💛

Ես Թամարան եմ, ֆիլմեր այդքան էլ շատ չեմ դիտել, հիմնականում գրքեր եմ կարդում։ Սիրելի ամանորյա ֆիլմերից մեկը՝ Պատահաբար/ Нечаянно ֆիլմն է։ Այն դիտել եմ քրոջս հետ։ Մի փոքր ներկայացնեմ սյուժեն։ Նոր տարվանից մի քանի ժամ առաջ հարևանը գնում է տարեց հարևանուհու տուն` աղ վերցնելու ու պատահաբար սպանում է նրան: Իրավիճակը շտկելու լուծումները ստիպված են որոնել նրա ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հավաքվել են միասին` Նոր տարին նշելու համար:

Ժանրը կոչվում է “սև կատակերգություն”, հիանալի ֆիլմ է։ Ընդհանրապես, ամեն մեկը տարբեր է հասկանում ֆիլմերի իմաստը և ամեն ոք այն ներկայացնում ու պատմում է իր ձևով։ Իրականում ֆիլմը սիրում եմ նաև նրա համար, որ իմ անունից ունեցող դերասան կա ֆիլմում։💛😂

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, ինձ շատ է դուր եկել։

Պատահաբար (ֆիլմ).jpg

 

Ինձ դուր չի գալիս, երբ ամեն ամանորին նայում են նույն կրկնվող ֆիլմերը, դե օրինակ՝ “Տանը մենակ”-ը։ Ես հիմնականում նայում եմ ֆիլմեր, որոնք քիչ են դիտվել, կամ էլ ընդհանրապես հայտնի ու տարածված չեն։ Այդպես ամեն անգամ հետաքրքիր ֆիլմ եմ հայտնաբերում։💛

Ահա մի ֆիլմ, որը նույնպես ինձ դուր է եկել և կառաջարկեմ դիտել։

Ֆիլմի անունը՝ «Բենը վերադարձել է»💛

Ben Is Back' Stumbles Despite a Sensitive Turn by Julia Roberts | Time

Սյուժեն՝

Բեն Բերնսը Սուրբ Ծննդյան նախօրեին որոշել է լքել վերականգնողական կենտրոնը և վերադառնալ տուն: Նրա մայրը ուրախ է որդու վերադարձի կապակցությամբ, բայց հանդիպման օրը նա հասկանում է, որ նա դեռ նույնն է, և նա միայն մեկ օր ունի` տղային դժվարությունից փրկելու համար:💛

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, նաև հուզական։ Իրականում երբ ժանրը դրամա է, ինձ համար միշտ հուզական է։ Ֆիլմում  ներկայացված էր և՛ ուրախ, և՛ տխուր պահեր։💛

December 8

«Մոդիլիանի» ֆիլմի քննարկում💛

Այսօր վերնատանը տեղի ունեցավ «Մոդիլիանի» ֆիլմի քննարկումը։ Բոլորով հավաքվեցինք, նախ մեզ ներկայացրին ֆիլմի սյուժեն, քանի որ շատերս չէինք դիտել ֆիլմը։ Հետո մենք նայեցինք մի հիանալի տեսանյութ ֆիլմի հատվածներից։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք արվեստագետի հետ։ Հասկացա, որ իրոք դժվար է հասկանալ արվեստագետներին։ Տեսանյութից հետո էկրանին հայտնվեցին Մոդիլիանի աշխատանքներից, որոնցով ուղղակի հիանալ կարելի էր։ Քննարկումը ինձ շատ դուր եկավ։ Տուն գնալուց անմիջապես հետո դիտել եմ ֆիլմը։ Ափսոսում եմ, որ ֆիլմը վաղուց չէի դիտել։ Շնորհակալություն։💛

Ժաննա Էբյութերն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ամադեո Մոդիլիանի - Ժաննա Էբյուտերն. մի սիրո պատմություն - VNews

Ցավը անցողիկ է, գեղեցկությունը` մնայուն - yerkir.am

Ստեղծագործելու միակ պատճառը մարդն է. Ա. Մոդիլիանի - YouTube

September 3

Ոսկե Ցլիկը ֆիլմի քննարկում

Ողջույն։ Այսօր հեքիաթից բացի մենք քննարկեցինք <Ոսկե Ցլիկ> ֆիլմը։ Իմ կարծիքով այս ֆիլմը դուր էր եկել բոլորին, քանի որ բոլորը մեծ ոգևորությամբ էին լսում ու պատասխանում հարցերին։Հերթով ասում էինք ֆիլմից բառեր, որոնք մեզ դուր էին եկել և նույնիսկ անգիր էինք արել, բոլորով հերթով ասում էինք ու միասին քննարկում։Ինձ շատ դուր էր եկել Նաջարյանի կերպարը, երբ վերջում, տեսնելով, թե իրեն ինչպես դիմավորեցին նա փոշմանեց․․․Ճիշտ է, մինչև չանցնես այն խնդիրների միջով,որոնք քեզ համար ոչինչ չեն նշանակում, չես հասկանա դիմացինին։Օրինակ՝ եթե Նաջարյանը չանցներ գերանի վրայով, երբեք չէր հասկանա,որ շատ դժվար էր անցնել նեղ գերանի վրայով,իսկ անցնելուց հետո, հրամայեց, որ 4 գերան ևս ավելացնեն։Իսկ ընդհանուր շատ հետաքրքիր անցավ ֆիլմի քննարկումը։ Շնորհակալություն։