November 4

Հայոց պատմություն

100-միավորանող հարցեր

Ո՞վ է երվանդունիների արքայատոհմի հիմնադիրը։+

Հիմնադիր՝ Երվանդ Սակավակյաց։

Ո՞ր թվականին ապստամբեցին Մարաստանի դեմ։+

ք․ա 551թ

Քանի՞ լեզվով էր գրված բեհիսթունյան արձանագրությունը։-

3 լեզվով

Ո՞վ է քրիստոսից առաջ 401թ ին անցել Հայաստանով։+

Քսենոփոնը

Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը։+

մ. թ. ա.331, հոկտեմբերի 1

 

200 միավորանոց հարցեր

Ո՞վ և երբ գրավեց Բաբելոնը։+

Տիգրան Երվանդյան 531թ

Ո՞վ և ի՞նչ լեզուներով է գրի առել Բեհիսթույնյան արձանագրությունը։-

Դարեհ 1-ինի հրամանով, պարսկերեն, բաբելերեն, էլամերեն,

Ե՞րբ աքեմենյան տերությունը բաժանվեց սատրապությունների և որ սատրապությունն էր Հայաստանը։-

20 սատրակություններից 13-րդն էր Հայաստանը։ Ք․ա 449թ

Ո՞վքեր Ք․ա 331թ վերականգնեցին Հայաստանի անկախությունը։-

Ի՞նչ է հելլենիզմը։

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան-,մ.թ.ա. IV – մ.թ.ա. I դդ.։ Տեղական և հունական մշակույթների միաձուլում։+

300 միավորանոց հարցեր։

Ու՞մ խոսքերն են

“Ես ազատության էի ձգտում քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ եւ որդիներիս ազատություն թողնեմ”։+

Երվանդ Սակավակյացի։

Ու՞մ մասին է Խորենացն գրել․

“Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջը։ Նա Կյուրոսին աջակից եղավ և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը”։+

Տիգրանի մասին է խոսքը։

Ո՞վ և ե՞րբ է գրել այս նկարագրությունը, ինչի՞ մասին։+
<<գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ․․․>>։

Քսենոփոնը 401թ․ այսպես է նկարագրում Արմինա երկրում ըմպած գարեջուրը։

Ո՞վ է գրում․
<<ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն>>։+

Քսենոփոնը

Ո՞վ է գրում․
<<Այժմ ես կպատմեմ այն մասին, ինչն ինձ այս քաղաքից հետո թվում է ամենազարմանալին։ Նավերը, որոնցով նավում են գետն ի վար՝ դեպի Բաբելոն, կլոր են և ամբողջովին կաշեպատ։ Արմենիայում, որը Ասորեստանից վերև է, նրանք կտրում են ուռենիներ, որոնցով պատրաստում են նավի կողերը և դրանք պատում կավե ծածկով, նավի հատակի նման․․․ Այդ նավերը պատրաստում են և՛ շատ մեծ, և՛ առավել փոքր։ Դրանցից ամենամեծերն ունեն հինգ հազար տաղանդ կարողություն>>։-

Հերոդոտոսը

400միավորանոց հարցեր

Ի՞նչ գիտեք հայ-մարական հարաբերությունների մասին։

Մ.թ.ա. 612թ Մարական և Բաբելոնյան զորքերի հետ կռվում էին նաև հայկական զորաբանակները, գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանում այն: Մարական զորքերը մ.թ.ա. 585թ. Ճակատամարտում են Լյուդիական թագավորության բանակի հետ Հալիս գետի ափին: Արևի խավարման պատճառով կռիվը ավարտվում է, մտածում են ,որ դա աստվածային նշան է: Կողմերի միջև սահմանը դառնում է Հալիս գետը, իսկ միջև ընկած հողերը հանձնվում են Երվանդականների թագավորությանը։ Երվանդից հետո գահ է բարձրանում նրա որդի Տիգրան Երվանդյանը, որը մ.թ.ա. 550 մասնաքցում էՄարաստանի, հետո մ.թ.ա. 537-538թ. Բաբելոնյանի թագավորության կործանմանը:

Ե՞րբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը, ո՞ւմ գլխավորությամբ, ի՞նչ տարածք էր այն զբաղեցնում։

Մովսես խորենացու հաղորդման համաձայն`Ք. ա.VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը`Սկայորդու գլխավորությամբ:Ըստ Պատմահոր հաղորդման` Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչեւ Եփրատը ընկած ողջ տարածքը:

Ի՞նչ նշանավոր քաղաքներ կային Երվանդականների օրոք։ Ներկայացրե՛ք քաղաքի կառուցվածքն ու նշանակությունը։

Սամոսատ, Արշամաշատ,

Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին։ Ի՞նչ անուններով է հիշատակվում Հայաստանը։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը։

Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության XIII սատրապության մասին։

Այդ տեղում Հայաստանն էր։

500 միավորանոց հարցեր

Ինչո՞ւ էր կարևոր թագավորության վերականգնումը։

Ինչո՞ւ սրվեցին հայ-մարական հարաբերությունները ։

Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն: Այս իրադարձությունները ցնցող ազդեցություն ունեցան Հայոց թագավորի վրա: Նա փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները: Սակայն մարական Կիաքսար թագավորի հրամանով նրա ենթակա պարսից թագավոր Կյուրոսը ժամանեց Հայաստան, որի թագավորը կռիվների մեջ էր երկիր ներխուժած սկյութների կամ խալդայների դեմ: Նա ստիպեց, որ Հայոց թագավորը մարական թագավորին օգնական զորքեր ուղարկի Ասորեստանի դեմ պատրաստվող արշավանքին մասնակցելու համար: Ասորեստանը կործանվեց Ք.ա. 605 թվին.: Մարերն ստեղծեցին հզոր տերություն, որի զորքերը Ք.ա. 585 թ. մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ: Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան: Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը:

Եթե ես լինեի Երվանդունի թագավորներից մեկը, ու՞մ հետ կդաշնակցեի և ինչո՞ւ։ /ժամանակաշրջանը հաշվի առնել/

Ես էլ Կյուրոս Մեծի երևի։

Ո՞ր արքայի օրոք է Երվանդունիների թագավորությունը հասել իր հզորության գագաթնակետին։ Ինչո՞ւ։

Տիգրան Երվանդունու օրոք։

Ինչո՞ւ անկում ապրեց Երվանդունիների թագավորությունը։

 

 

 

November 4

Հայաստանը Սեբաստացիների աչքերով💛

Ես արդեն 3 ամիս է, ինչ քոլեջում եմ սովորում, բայց հասցրել եմ այն շատ սիրել։ Հասկացել եմ, որ ամեն օր,  շաբաթ,  ամիս, ես կարողանում եմ բացահայտել ինքս ինձ։ Հենց քոլեջի առաջին օրն էլ սկսել ենք մեր ճանապարհորդությունները։ Քոլեջում ամեն անգամ իրականացվում են տարբեր նախագծեր, մեդիաուրբաթներ, հետաքրքիր զրույցներ։ Ես եղել եմ Հայաստանի տարբեր վայրերում, սակայն ինչպես Տիարն է ասում, մենք ուղղակի անցել ենք Հայաստանի կողքով՝ չտեսնելով նրա գեղեցկությունը։ Այս տարի մասնակցել եմ երկու ճանապարհորդության։ Առաջինը՝ դեպի Սուրբ Հովհաննես Ղալթաղչի, երկրորդը՝ Կոշի, Արուճի և Թալինի բերդեր։ Ուղղակի հիացած էի, միասին զրույցներ անելով, երգելով, պարելով մեր գնալն ու գալը շատ հետաքրքիր է։ Շատ գեղեցիկ է Հայաստանը Սեբաստացիների աչքերով, հուսով եմ վիրուսը կվերջանա և կթողի մեզ ազատ ճանապարհորդել մեր սիրելի հայրենիքում։ Ուրախ եմ, որ սեբաստացի եմ և որ դեռ շատ լավ պիտի ճանաչեմ իմ Հայաստանը։💛

Հարթագյուղ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան Akhtamar Tour / Ախթամար Տուր - 🙏Ուխտագնացություն դեպի ՂԱԼԹԱՂՉԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ մատուռ 📍Մայիսի 30,31 - 3900 դրամ Հեռ՝ 010606540, 096406540, 077366540, 055366540 ... Xaltaxchi surb hovhannes mature - YouTube

ԿՈՇԻ «ԱՂՋԿԱ ԲԵՐԴ» ԱՄՐՈՑ – idiscoverarmenia

Էքսկուրսիա Արուճավանք - Թալինի տաճար - Գյումրի – Սև բերդ – Հառիճավանք