March 6

Ճանապարհորդություն դեպի Հավուց Թառի վանք💛

Ողջու՛յն։  Ուզում եմ կիսվել այսօրվա տպավորություններովս։💛Առավոտյան  հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և 9։00 շարժվեցինք։ Գնալու էինք Հավուց Թառի վանք։ Երբ սկսեցինք հավաքվել, հասկացա, որ մեզ հետ նաև կրթահամալիրից տարբեր ուսուցիչներ ու երեխաներ կային։ Սկզբում մի պահ թվաց, թե փոշմանում եմ, որ գնում եմ, որովհետև համարյա թե բոլորն անծանոթ էին ինձ։ Սակայն ճանապարհի ընթացքում միասին սկսեցինք զրուցել, ծիծաղել ու մտերմանալ💛 Առաջին կանգառը Չարենցի կամարն էր։ Կանգնեցինք, հիացանք կամարով, նկարվեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Հասանք Խոսրովի անտառ, այնտեղ իջանք, նկարվեցինք ու պատրաստվեցինք լեռը բարձրանալուն։

Քոլեջից մեզ հետ էին՝ ընկեր Մարիամը, ընկեր Դիանան և ընկեր Նելլին։ Մենք  բարձրանում էինք միասին՝ ծիծաղելով, ընկնելով, իրար օգնելով։ Ճանապարհին ձիերի տեսանք, նաև, երբ նոր էինք սկսել բարձրանալը, երևում էր Գառնու տաճարը։ Բարձրանալու ժամանակ ընդմիջում արեցինք, միասին նախաճաշեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Իրականում ճանապարհը շատ ձյունոտ ու ցեխոտ էր ։ Բայց դա մեզ ընդհանրապես չէր խանգարում, որովհետև մեզ հետ էր  տիար Գևորգը։ Իսկ, թե ինչ հետաքրքիր է տիար Գևորգի հետ ճանապարհորդելը, կճանապարհորդեք՝ կիմանաք։

Միասին իրար օգնելով, երգելով հասանք վանքին։ Վանքի մոտ ճաշեցինք, կերանք սնկով համեղ փլավ։ Հետո նստեցինք հանգստանալու։ Նստել ու լսում էինք Մոնայի հորինած հեքիաթները և Արևիկի բանաստեղծությունները։ Այս ամենն ավարտելուց հետո միասին վեր կացանք պարելու ձների մեջ։ Իրականում այնքան էինք ձների միջով բարձրացել, որ չէինք էլ անհանգստանում ձների մեջ պարելու համար։ Միասին հավեսով, ուրախ երգեցինք ու պարեցինք։ Գնացինք վանքը տեսանք, լիքը նկարվեցինք, թավալվեցինք ձների մեջ ու եկավ իջնելու ժամանակը։ Իջնելը, ինչպես միշտ ավելի հեշտ էր ու արագ։ Իջանք, տեղավորվեցինք մեքենայի մեջ ու շարժվեցինք այնտեղ, որտեղից որ եկել էինք։ Շնորհակալություն բոլորին, այս հիանալի ու հիշարժան օրվա համար։💛

Իսկ նկարները կլինեն այն ժամանակ, երբ ընկեր Մարիամը կուղարկի դրանք։😂💛

October 8

Երևանյան թափառումներ💛

Բարև: Մենք այսօր առավոտյան հավաքվեցինք Թումոի դիմաց,ժամը՝8:20: Սպասեցինք Տիարին,նկարվեցինք խոսեցինք և շարժվեցինք դեպի Հրազդանի կիրճ:Ճանապարհին մեզ մոտեցան երկու հատ շուն և մինչև եկեղեցի եկան մեր հետևից: Տիարը մեզ բացատրեց,թե ինչու է կոչվում Աջափնյակ:Կոչվում է Աջափնյակ,քանի որ գտնվում է Հրազդանի կիրճի աջ ափին:Հետո գնացինք Մանկական երկաթուղի, նկարվեցինք ու շարունակեցինք քայլել: Իսկ հետո գնացինք դեպի Սբ. Սարգիս եկեղեցի: Եկեղեցում երգեցինք, աղոթեցինք և մոմ վառեցինք: Կարծում եմ, որ բոլորի մտքում, կար մի ցանկություն, որ մեր զինվորները առողջ և անվնաս գան հասնեն իրենց ընտանիքներին: Եկեղեցուց հետո գնացինք դեպի ավտոբուս և եկանք քոլեջ:

September 11

Ճամփորդություններ

Բարևևև։Այսօր Ճամփորդության օր էր դեպի բերդեր։Արթնացա 6։00 հագնվեցի, պատրաստվեցի, վերցրի պայուսակս ու գնացի քոլեջ։Ժամը 8։30 քոլեջում էինք, 9։00 շարժվեցինք💛Շփվեցինք ու ճանաչեցինք մեր համակուրսեցիներին։ Մեզ հետ էին նաև ընկեր Մարիամը և Պատվելի Թամարը։Միասին զրուցելով,երգելով անցկացրինք ճանապարհը։Առաջին կանգառը `Կոշի գյուղի — Արագածոտնի մարզի Կոշ գյուղ, Կոշի բերդ(աղջկա բերդ) ուղղակի զարմանալի բերդ, պատվելի Թամարը մեզ պատմեց ,թե ինչի համար է կոչվել աղջկա բերդ~ու երևի թե դա միակ բանն է, որն իմ մեջ տպավորվել է ամենից առավել։
Աղջիկը սիրել է տղային, սակայն նրա հայրը դեմ է եղել,չի համաձայնվել աղջկան կնության տալ այդ տղային, իսկ աղջիկը բարձրացել է այդ բերդը և նետվել այդտեղից։Դրանից հետո այդ բերդի անունը մնացել է աղջկա բերդ։💛

Բոլորս հիացած նայում էինք ու շտապում էինք նկարվել։Շատ հետաքրքիր անցավ, իսկ հետո մենք այցելեցինք Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Սուրբ Ստեփանոս ժայռակոփ եկեղեցիներ, ծանոթացանք դրանց աշխարհագրական դիրքին,ճարտարապետական նշանակությանը, ամրոցների ու բերդերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին:Մոմ վառեցինք գործող եկեղեցիներում,իսկ չգործող եկեղեցիների ձևով ու դիրքով ուղղակի հիացանք։Երեխաներն էլ շատ լավն էին,միմյանց օգնելով, բոլոր բարձրունքները հաղթահարելով մենք ավարտեցինք մեր ճանապարհորդությունը Կոշ գյուղում և շարժվեցինք դեպի երկրորդ կանգառ՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղ, այցելություն Արուճի տաճար, Արուճի կիսավեր ամրոց💛նույնպես շատ հետաքրքիր ու զարմանալի էին։Եվ երրորդ կանգառը՝ Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղ,Դաշտադեմի Սուրբ Քրիստափոր եկեղեցի (7-րդ դար), այնտեղ կար նաև Զանգակատուն),Թալինի Կաթողիկե եկեղեցի:Շրջեցինք, ուրախացանք,ճանաչեցինք Թալինը, նաև տեսանք Թալինի հրապարակը։Իսկ վերադարնալիս մենք անցանք Արուճի քարավանատան(իջևանատան) կողքով,կանգնեցինք, ուսումնասիրեցինք և վերադարձանք տուն։ Այսքանը մեր այսօրվա ճանապարհորդությունից։Շնորհակալություն💛