January 19

Հարցման ամփոփում💛

Զբոսաշրջություն

Ընտրել ենք զբոսաշրջություն թեման, քանի որ այժմ սովորում ենք այդ մասնագիտությամբ և շատ հետաքրքիր էր հարցման միջոցով հասկանալ մարդկանց հետաքրքրվածությունը և փորձը զբոսաշրջության շուրջ։

 

Նպատակը` հասկանալ արդյո՞ք մարդիկ սիրում են ճամփորդել։

 

Հարցմանը մասնակցողների քանակը` 74

Արդյունքները՝

Այս երկու հարցերից պարզ հասկացանք, որ հարցմանը մասնակցած մարդիկ սիրում են ճամփորդել ու մեծամասնությունը իր երկրի ներսում հաճախ է ճամփորդում։

Ճամփորդության տեսակների ընտրության մեջ, առաջին տեղում արկածայինն է, մարդկանց մեծամասնությունը նախընտրել է արկածային զբոսաշրջության տեսակը, իսկ երկրորդ տեղում պասիվ  զբոսաշրջությունն է։ Նաև մասնակցածների մեծամասնությունը եղել է արտերկրում։

Իսկ թե որ երկրներում կուզենային ճամփորդել մարդիկ, հիմա կթվեմ ամենաշատ նշված երկրները՝

Գերմանիա, Իսպանիա, Ամերիկա, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա

Ճամփորդության ժամանակ ո՞ր տրանսպորտային միջոցն է հարմար, մեծամասնությունը ընտրել է ինքնաթիռը, երկրորդ ու երրորդ տեղերում են՝ մեքենան, գնացքն ու նավը։

Ինչպես հասկացանք, քիչ մարդիկ են օգտվում զբոսաշրջային փաթեթներից, իսկ ովքեր էլ որ օգտվում են, այդքան էլ գոհ չեն։ Ու միակ խնդիրը վատ մասնագետներն են…

Ըստ հարցման արդյունքների մարդկանց դուր է գալիս ճամփորդել իրենց հարազատների ու ընկերների հետ։

 

Մնացած հարցերն արդեն մասնակիցների անձնական տվյալներն են։

Հարցման մասնակիցների մեծամասնությունը պատկանում է իգական սեռին։

Հարցումը մեծամասնությամբ լրացրել են 15-18 և 18-30 տարիքային խմբերը։

Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնակիցների քանակը` 61,1% է։

Բարձրագույն կրթություն ունեցող մասնակիցների քանակը` 16, 7% է։

Միջնակարգ կրթություն ունեցող մասնակիցների քանակը` 20,8 % է։

Մասնակիցների 64, 4%- ը ուսանողներ են, այսինքն նրանք էլ հենց կազմում են 15-18 տարեկանների խումբը։

 

January 9

Ինքնադիտում, ներհայեցողություն💛

Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

 

 

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է, նրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։

 

Դիտումը նաև հատուկ մեթոդ է,այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

 

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը։

 

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։

 

Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

 

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

 

Ինքնադիտումը սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթ է։

 

Առանձնացվում է երկու կողմ ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։

December 24

Հետազոտման պլան💛

Թեմա` <<Զբոսաշրջություն>>

Ընտրել եմ զբոսաշրջություն թեման, քանի որ այժմ սովորում եմ այդ մասնագիտությունը և շատ հետաքրքիր էր հարցման միջոցով հասկանալ մարդկանց հետաքրքրվածությունը զբոսաշրջության վերաբերյալ։

 

Նպատակը` հասկանալ արդյո՞ք մարդիկ սիրում են ճամփորդել։

 

Ժամանակահատված` դեկտեմբերի 3- հունվարի 3

 

Մասնակիցներ` 15-45 և ավելի, նախատեսված թիվ` 100

 

Գործիք- ստանդարտացված օնլայն հարցաթերթիկ-հարցում։

Հղում

 

 

 

 

 

 

November 19

Սոցիոլոգիական հետազոտություն💛

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.

1. Նախապատրաստական փուլ,

2. դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,

3. հավաքված տեղեկատվությունը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ,

4. Տեղեկատվության մշակման փուլ,

5. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ:

Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես

որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական

հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝

մեքենայական մշակման նախապատրաստելու

անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի,

մեկ դեպքի հետ:

Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Հետազոտության մեջ

հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի:

 

 

Հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից.

1. մեթոդաբանական,

2. ընթացակարգային:

 

Ընթացակարգային (աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության

սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման

միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:

 

 

 

Ընտրանքը սոցիոլոգիայում

Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ:

Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով

նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք

թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ

միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել

գլխավոր համախմբի մասին:

Սակայն ամբողջի մասին դատելը,

նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների

մեծության և հետևությունների հուսալիության որոշումը սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման բաղադրամասերից է:

November 12

Սոցիոլոգիական հարցում💛

Սոցիոլոգիական հարցում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։

 

Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։

 

 

October 15

Պահանջմունքներ, Մասլոուի տեսությունը 💛

Պահանջմունքների բուրգի մասին իր հայեցակարգը Մասլոուն առաջին անգամ ներկայացրեց 1943 թ. «Մարդկային շարժառիթների տեսություն» աշխատությունում և հետագա «Շարժառիթ և անհատականություն» գրքում: Այս բուրգը հուշում է, որ մարդիկ մոտիվացված են կատարել հիմնական պահանջմունքները ՝ նախքան անցնելով այլ, ավելի առաջադեմ պահանջմունքների: Որպես հումանիստ ՝ Մասլոուն հավատում էր, որ մարդիկ ունեն ինքնաիրականացման բնածին ցանկություն, այսինքն ՝ լինել այն ամենը, ինչ կարող են: Այդ վերջնական նպատակներին հասնելու համար, այնուամենայնիվ, պետք է բավարարվեն մի շարք առավել հիմնական պահանջմունքներ, ինչպիսիք են սննդի, անվտանգության, սիրո և ինքնագնահատականի կարիքը: Մասլոուի պահանջմունքների բուրգում հինգ տարբեր մակարդակներ կան: Սկսենք ամենացածր մակարդակից, որը հայտնի է որպես ֆիզիոլոգիական կարիքներ:

 

Բուրգի ամենացածր մակարդակները բաղկացած են ամենահիմնական կարիքներից, մինչդեռ ամենաբարդ կարիքները գտնվում են բուրգի վերին մասում:

 

Բուրգի ներքևի պահանջմունքրը հիմնական ֆիզիկական պահանջներն են, ներառյալ սննդի, ջրի, քնի և ջերմության անհրաժեշտությունը: Երբ ցածր մակարդակի այդ պահանջմունքները բավարարվեն, մարդիկ կարող են անցնել պահանջմունքների հաջորդ մակարդակ, որոնք ուղղված են անվտանգության ապահովմանը: Երբ մարդիկ բարձրանում են բուրգը, պահանջմունքները դառնում են ավելի ու ավելի հոգեբանական և սոցիալական: Շուտով սիրո, բարեկամության և մտերմության պահանջմունքները դառնում են ավելի կարևոր:

 

Բուրգի գագաթում անձնական հարգանքի կարիքը և ձեռքբերումների զգացումը առաջնային են: Կառլ Ռոջերսի նման, Մասլոուն էլ ընդգծեց ինքնահաստատման կարևորությունը, որը անհատական ներուժի հասնելու համար որպես մարդ աճելու և զարգանալու գործընթաց է:

October 15

Ինքնադիտում, ներհայեցողություն 💛

Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

 

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է,նրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։

 

Դիտումը նաև հատուկ մեթոդ է,այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

 

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը։

 

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։

 

Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը։

 

Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

 

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

 

Ինքնադիտումը սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթ է։

 

Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։

 

Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։

 

Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։

 

Առանց ինքնադիտման հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

 

Ներհայեցողությունը (ինտրոսպեկցիա) մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց է։

 

Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

 

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

October 15

Դիտման մեթոդ օբյեկտիվ դիտում💛

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

 

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

 

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

 

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

October 11

Պահանջմունքներ, դրդապատճառներ💛

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքը կարիքի ապրումն է՝ իր հուզական և որոշակի վարքի դրսևորմանը դրդող տարրերով հանդերձ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն: Պահանջմունքներն ամորֆ, չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ: Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

 

Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները: Մոտիվացիան մի շարք մոտիվների ու դեմոտիվատորների և, բացի դրանցից, արտաքին ու ներքին այլ գործոնների ու ստիմուլների համադրությունն է: Դրդապատճառները լինում են ներքին (ինտրինսիվ) և արտաքին (էքստրինսիվ), գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառական է (պոլիդետերմինացված). դրա ուղղորդմանը մասնակից են բազմաթիվ դրդապատճառներ, արտաքին գործոններ, բնավորության կայուն գծեր և այլն:

 

Վարքը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ մարդու դիրքորոշումը: Հոգեբանության մեջ դիրքորոշում է անվանվում մարդու որոշակի կանխատրամադրվածությունը՝ որոշակի ձևով գործելու չգիտակցված կամ կիսագիտակցված պատրաստակամությունը: Հոգեբանության մեջ շատ են օրինակները, երբ դիրքորոշումն ազդում է գործունեության արդյունավետության վրա: Դրական դիրքորոշումը, սակայն, կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դիրքորոշումներն ու դրդապատճառները կարող են կայուն լինել և միասին կազմել անձի ուղղվածություն: