February 12

Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում 💛

Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները:Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկմանեն ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով: Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել,  որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են 5.8%,  ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի,  ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ:  Միաժամանակ նշվում է,  որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում:  Իսկ ՀՀ հյուսիսարևելքում,  Արարատյան դաշտում,  Շիրակում և միշարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում:  Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում,  Սևանում,  Ապարան-Հրազդանում,  Շիրակում,  Արարատյան դաշտում,  Հարավային Սյունիքում 2100թ.  պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%:

Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում կարկտայինօրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է 46 օրով: Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%:

1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերը ընդհակառակը նվազել են 12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում աճել:

December 16

ՀՀ անտառները💛

1. Թվել ՀՀ անտառկազմող հիմնական տեսակները։

Դրանք են`հաճարենին, կաղնին, բոխին և սոճին։

2. ՀՀ անտառային ֆոնդի հողերը տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և առանձնացված է երեք գոտի, նշեք դրանք։

Առանձնացվում է անտառային երեք գոտի` հյուսիսային (62%-ը), հարավային (36 %-ը) և կենտրոնական (2-%ը):

3. Անտառային ծածկույթի տարածման ու զարգացման համար, ո՞ր կլիմայական տիպերն են նպաստավոր։

Միայն չոր մերձարևադարձային ու չափավոր շոգ կլիմային տիպերը:

4. Ի՞նչ նշանակություն ունեն Հայաստանի անտառները։

Հայաստանի անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և առողջապահական նշանակություն։

5. ՀՀ անտառային գոտիներում, ո՞ր տեսակի թռչուններն են տարածված։

Թռչուններից տարածված են փայտփորիկը, անտառային աղավնին, կկուն, հոպոպը և այլն:

 

December 7

Լեռնային վերընթաց գոտիներ 💛

Այսպիսով, եթե ամփոփենք լեռնային երկրներում լանդշաֆտների առանձնահատկությունը, ապա կարելի է եզրակացնել.

1. Բարձունքային գոտիականությունը լեռնային երկրների լանդշաֆտային տարբերակման յուրահատուկ օրինաչափություն է։

2. Բարձրադիր լանդշաֆտային գոտիները գոյություն ունեն բնության մեջ օբյեկտիվորեն և իրենց ներկայացնում են ֆիզիկաաշխարհագրական որոշակի համալիրներ։

3. Լեռնային երկրներում զոնայական օրինաչափությունները չեն անհետանում։

4. Լեռնային երկրներում զոնայական օրինաչափությունների առաջին փուլը տվյալ տարածքում լանդշաֆտային գոտիականության կառուցվածքային առանձնահատկությունների պարզաբանումն է։

5. Գոտիականության տեղական կառուցվածքային առանձնահատկությունները հանդիսանում են լեռնային երկրների տարածքային մասնատման չափանիշ։

 

Ի՞նչ է սպեկտորը։

Լեռնաշղթաների կոնկրետ լանջերի  բարձրունքային գոտիների ամբողջությունը կոչվում է սպեկտոր։

Ի՞նչ է նշանակում ազոնալ։

Հողերի այն տեսակները կամ տիպերը, որոնք վերընթաց գոտիականությանը չեն ենթարկվում, անվանում են ազոնալ:

November 17

Ներկա սաղմոն 💛

Այսօր միասին ֆիլմ դիտեցինք։ Ֆիլմը սաղմոնի մասին էր։ Այն նկարահանվել էր Կամչատկայում։

Հետաքրքիր բնություն ունեցող Կամչատկայում կենդանիները մարդկանցից չէին վախենում, քանի որ մարդ չէին տեսել երբեք և նրանց շատ հետաքրքիր էր։

Սաղմոն ձուկը շատ հայտնի է, քանի որ իր իկռան համեղ է։

 

Ֆիլմում տեսնում էինք, թե ինչպես են արջերը ուտում սաղմոն, նույնիսկ ագռեսիվանում էին, երբ չէին ուտում։ Նրանք արդեն գիտեին սաղմոնների գալու ժամանակը և պատրաստ սպասում էին։

 

Սաղմոնը բազմանալու ժամանակ կարմրում է, թողնում է իկռա և սատկում։

Իրականում ֆիլմը դաժան է։

Ֆիլմում տեսանք նաև թե ինչպես են բռնում սաղմոններին, ինչքան տանջանք են գործադրում, ինչպես են մաքրում։ Վերջում էլ արդեն իկռան լցնում են փաթեթավորման համար նախատեսված ամանների մեջ և տանում վաճառքի։

Չեմ սիրում դիտել ֆիլմեր կենդանական աշխարհի մասին, բայց շատ հետաքրքիր էր։💛

September 27

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՈՒՄ💛

Առանձնացնում ենք 4 հիմնական  շրջանառություններ` քարոլորտային, ջրոլորտային մթնոլորտային և կենսոլորտային։ Նյութերի շրջապտույտը ուղեկցվում է էներգիայի շրջապտույտով:

 

Քարոլորտային շրջանառություն։ 20-րդ դարում պարզվեց քարոլորտի վերին մասի քիմիական կազմը ու ամերիկյան գիտնական Ֆ. Քլարկի անունով քիմիական տարրերի բանակական բաղադրության արտահայտման միավոր համարվեց լարկը, այսինքն նյութի տոկոսային պարունակությունը որևէ ոլորտում։

 

Նյութերի քարոլորտային շրջանառությունը | PH-ից:

Օր. Gi-ը տայգային թթուն անմիջապես լուծվում է ջրում և հեռանում, այդ զոնայում Ca-իսով է (հավերը ձու են ածում առանց կեղևի): Քարոլորտային շրջանառությունը 4 օղակ ունի հողմահարում-տեղատարում, օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան, այստեղից նյութերի շարժում դեպի ցամաքային կեղև, այնտեղից վերելք դեպի երկրի մակերևույթ։

 

Ջրոլորտի շրջանառություն։ Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է: Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահայտվում`

1. Շրջանառություն օդի միջով դեպի ցամաք և ցամաքից դեպի օվկիանոս

 

2 Օվկիանոսային ջրի շրջանառություն հոսանքների միջոցով։ Յուրաքանչյուր տարի օվկիանոսից ու ցամաքից (ջրային տարածք, գոլորշանում է 580 հազար կմ՝ ջուր:

 

Հայտնի է, որ օվկիանոսի ջուրը կանգնած չէ, անընդհատ շարժման մեջ է։ Այդ շարժումը հիմնականում առաջացնում են քամիները, բայց կան նաև այլ գործոններ: Համաշխարհային օվկիանոսում գոյություն ունի համամոլորակային շրջանառություն. հասարակածից տաքացած ջրերը ուղղվում են դեպի բևեռային շրջաններ և ջերմությունը հաղորդում են շրջապատին:

 

Մթնոլորտի շրջանառություն։ Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է։

Երկրի մակերևույթին մոտ շարժման արագությունը կարող է հասնել 100կմ/ժ, իսկ 10-12կմ բարձրության վրա՝ ազատ մթնոլորտում մի քանի 100կմ/ժ։ Օդի նման շարժման շնորհիվ ամենուրեք նրա բաղադրությունը նույնն է։

 

Կենսաբանական շրջանառություն։ Ամենից բարդը և մարդու համար կենսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։ Կենսոլորտի շրջանառության էներգիան արեգակնայինն է, և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկլ։

 

Լանդշաֆտային ոլորտի նյութերի շրջապտույտի մեջ հատուկ տեղ է տրվում ածխածնին: Այս քիմիական տարրը Տիեզերքում երրորդն է ջրածնից և հելիումից հետո և Երկրի վրա կյանքի ստեղծման հիմնական տարրն է: Հողում ածխաթթու գազը մի քանի անգամ ավելի շատ է, քան մթևոլորտում և ավելի շատ է, քան թթվածինը։

 

Թթվածին։ Երկրակեղևի զանգվածի 48% – ը, ջրային ոլորտի 86%-ը, կենդանի օրգանիզմների 70%-ը թթվածինն է։ Միներալների մոտ 1400-ը իրենց կազմում ունեն թթվածին։

 

Օգոնը , մոլեկուլյար -ի ալլոտրոպիկ ձևն է, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ֆոտոքիմիական ազդեցությամբ’ O-ի վրա։ Նման բարենպաստ պայմաններ կան մթնոլորտի շուրջ 50կմ բարձրության վրա։

 

Ազոտը մթնոլորտում կազմում է 78%: Ազոտը օրգանական նյութի կարևոր բաղադրիչ է, և ցամաքի վրա ամեն տարի շրջանառության է մասնակցում 2.3, 109 տ ազոտ: Ազոտի քանակը շատ է հատկապես սևահողերում։ Ամենից շատ N2 կլանում են տեխնիկական կուլտուրաները, N-ի ավելի քանակը սննդամթերքում վնասակար է, առաջացնում է հիվանդություններ:

 

Ֆոսֆորը կենսաքիմիական տարր է։ Մասնակցում է ազոտական նյութերի, ածխաջրերի, սպիտակուցների և այլ նյութերի առաջացմանը, մտնում է կմախքի հյուսվածքների, ուղեղի մեջ և այլն։

 

Ծծումբը կենսաբանական շրջանառության կարևոր քիմիական տարրերից է: S-ը մտնում է մկանների մեջ, ամինաթթուներում, սպիտակուցներում, եթերայուղերում. մասնակցում է մետաբոլիզմին։ Շատ արագ լուծվում է ջրում:

 

Էներգիայի շրջանառությունը- Ցամաքի մակերևույթին նյութերի և էներգիայի շրջանառությունը զբաղեցրել է բազմաթիվ գիտնականների՝ Վ.Ի. Վերնադսկուն, Վ.Ռ. Վիլյամսին և շատ ուրիշների։

 

 

 

 

September 16

Լանդշաֆտային թաղանթը և դրա բաղադրիչները 💛

Երկրաբանական հիմքը։ Սա հենց լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա ապրում ենք և որի վրա ձևավորվում ու ծավալվում են մյուս աշխարհագրական երևույթները։

Հողային բաղադրիչ։ Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում և այն հնարավոր չէ արհեստականորեն ստեղծել։

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ։ Ռելիեֆը երկրագնդի վերին մակերևույթի ձևավորումների ամբողջությունն է։

Կլիմայական բաղադրիչ։ Լանդշաֆտները բնորոշելիս կարևոր է ջերմային ու ջրաջերմային ռեժիմը։ Կլիման կախված է երկրագնդի դիրքից։

Ջրերը։ Առանց ջրի կյանք չկա։ Երբ նայում ենք հիմնականում ամեն ինչ ջրով է պատված։

Կենսոլորի բաղադրիչ։ Կենսոլորտը ամենուր է, չկա որևէ վայր որտեղ չլինեն օրգանիզմներ։

September 1

Թեմա 1 հանձնարարություն 💛

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության ճյուղ է, որը ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

գ)Ինչ է լանդշաֆտը;,

Լանդշաֆտը աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերըհողերըբուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։