March 24

Դեպի Գյումրի💛

Հեեեեյ, բարև։💛 Հիմա կփորձեմ պատմել, թե ինչպես անցավ օրս։ Այսօր ուղևորությունը դեպի Գյումրի էր։ Առավոտյան 9։00 շարժվեցինք քոլեջի բակից։ Գնալու էինք ուսումնասիրելու ու հիանալու Գյումրու գեղեցկությամբ։ Գնալուց ճանապարհը  իրականում այդքան էլ հետաքրքիր չէր, ամեն մեկն իր հեռախոսի մեջ էր։ Սկզբում կարծես, թե սխալ ճանապարհով էինք գնում, մի երեք ժամից նոր հասանք Գյումրու հրապարակ։ Իջանք, քայլեցինք, հետո ընկեր Մարիամն ու ընկեր Ելենան պեռաշկիներ առան ու միասին ուտելով շրջեցինք Գյումրու փողոցներով։💛Այնքան դուրեկան էր քայլել Գյումրու փողոցներով, ամեն անկյունում մի հետաքրքիր բան հաստատ կգտնես։💛 Շրջեցինք, գնացինք վառեմ-մարեմի բալկոնը տեսանք, պտտվեցինք ու այցելեցինք Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը։ Սկզբում նստեցինք ներքևի հարկի սենյակում, ու մի կին ներկայացրեց Մհեր Մկրտչյանի, իր ընտանիքի ու կյանքի մասին։ Անկեղծ շատ հետաքրքիր էր լսել․․․այնքան ափսոսանքով ու հետաքրքրությամբ էր պատմում, քիչ էր մնում լաց լինեի։ Պատմությունը լսելուց հետո բարձրացանք վերևի հարկ, տեսնելու նրանից մնացած հուշերն ու իրերը։💛Թանգարանից դուրս գալուց հետո մի լավ պտտվեցինք ու հրապարակում պտտվելու ժամանակ տեսանք մի լավ ուտելու տեղ, անունը չեմ հիշում անկեղծ😂💛բոլորով կուշտ կերանք ու դուրս եկանք։ Մի քիչ քայլեցինք ու մտանք նաև Յոթ վերք եկեղեցին։ Այնուհետև գնացինք տեսնելու մյուս թանգարանը։ Այն իրականում ավելի գեղեցիկ էր ու գրավիչ։ Երբ մտանք, մեզ ներկայացրին գյումրեցիների առաջվա զբաղմունքները, տեսանք առաջվա նրանց  պատրաստած գործիքիները, նրանց իրերը ու ձեռքի աշխատանքները։ Իսկ հետո լուսանկարվեցինք, տեղավորվեցինք մեքենան ու շարժվեցինք դեպի տուն։ Շնորհակալություն այս գեղեցիկ օրվա համար։💛