May 4

Մարդը որպես զբոսաշրջիկ-նախագիծ💛

Ժամանակահատված— մայիսի 1-20-ը

Նախագիծ— Մարդը՝ որպես զբոսաշրջիկ

Նպատակը- ուսանողները կարողանան վերլուծել  Հայաստանի զբոսաշրջության ռեսուրսների ներուժը, ու կարողանալ կանխատեսել նրա զարգացման հեռանկարները, ըստ իրենց։

Ուսանողները ներկայացնում են զբոսաշրջության տեսակները,և Հայաստանում դրա զարգացման հեռանկարները, ըստ հետևյալ կետերի՝

1․ Սխեմայի միջոցով պատկերել զբոսաշրջության հիմնական ձևերը։

Տուրիզմ- միջազգային-ներքին- ներգնա-արտագնա💛

2․ Նշել այն բոլոր նախադրյալները ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության, այս կամ այն ճյուղի զարգացմանը։

Հայաստանը, որքան էլ փոքր երկիր է, ունի շատ ու շատ տեսարժան վայրեր, որոնցով կարող ենք ավելի զարգացնել տուրիզմը։ Մեզ մնում է միայն մաքուր պահենք մեր երկիրը` թունավոր արտանետումներից և աղբահանության խնդրից։ Օրինակ շատ գյուղեր ունեն ասֆալտապատման բացակայության խնդիր, եթե պետությունը կարողանա լուծել այդ խնդիրը ամբողջ Հայաստանում, ապա ավելի հաճելի կլինի զբոսաշրջիկների համար։💛

3․ Ներկայացնել, ըստ Ձեզ Հայաստանում  զբոսաշրջության ո՞ր ուղղություն է համարվում առաջնային, և ինչու՞։

Ըստ իս, քանի որ Հայաստանը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով և շքեղ բնությամբ, ապա առաջնային ճյուղը կլինի էկոտուրիզմը։💛

Հետազոտական աշխատանք՝

4․Գրեք ՀՀ-ում որևէ բնակավայր, որը վերջին տարիներին ձեռք է բերել զբոսաշրջային կենտրոնի տիտղոս։  Նկարագրեք այդ զբոսաշրջային կենտրոնը, և նշել այն գործոնները, որը խթանել են այդ կենտրոնի ձևավորմանը։

May 4

Այցելություն ՀՀ կենտրոնական բանկ 💛

Ողջույն։💛 Այսօր ընկեր Ելենայի հետ միասին այցելեցինք ՀՀ կենտրոնական բանկ։ Ջերմաչափվեցինք և առաջացանք։ Տեղավորվեցինք այնտեղի նախասրահում գտնվող  հետաքրքիր դրամներով  բարձիկների վրա և բանկային գիդը մեզ պատմեց մետաղադրամների ստեղծման և առևտրի զարգացման  պատմությունները։ Իմացանք շատ հետաքրքիր պատմություններ առաջվա մետաղադրամների մասին։💛 Առաջ օգտվել են հռոմեական ու պարսկական դրամներից, որովհետև եղել է ժամանակ, որ Հայաստանը չի ունեցել իր սեփական փողը։ Մետաղադրամները եղել են պղձից, ոսկուց և արծաթից։💛 Պղինձից մետաղադրամները օգտագործել են երկրի ներսում, իսկ արծաթն ու ոսկին՝ երկրից դուրս։ Առաջներում շատ են օգտագործել բարտեր երևույթը, որը չնայած հիմա էլ են օգտագործում՝ հիմնականում գյուղերում։ Դա, օրինակ՝ իրերի փոխանակումն է։ 1 կգ կարտոֆիլով կարող են գնել բլուզ կամ այլ իրեր։💛Լսեցինք հետաքրքիր պատմություններ հին արքաների անուններով հատած դրամների մասին։ Տիգրան Մեծի անունով փողը կոչվել է դրախմա։ Դվինում և Անիում օգտագործել են մոնղոլական դրամներ։ Առաջին բանկը ստեղծվել է 1893թ Արևմտյան Հայաստանում։ Մեզ շատ հետաքրքիր ներկայացրեցին այդ պատմությունները, և՛ ձայնն էր հաճելի և՛ մթնոլորտը։ Բանկը շատ հետաքրքիր դիզայն ուներ, թե՛ դրսից և թե՛ ներսից։💛 Այնտեղ մեզ սովորեցրեցին, թե ինչպես ստուգենք կեղծ և իրական դրամները։ Բանկում կային նաև շատ թանկարժեք ոսկուց դրամներ, սակայն դրանք հնարավոր է գնել միայն Գերմանիայի հետ կապ հաստատելով։ Վերջում նաև մեզ նվիրեցին գեղեցիկ հուշանվերներ։ Շնորհակալություն այս հետաքրքիր օրվա համար։💛