July 11

Արատես💛

Ողջու՜յն։ Հիմա կպատմեմ, թե ինչպես է անցել մեր Արատեսյան օրերը։ Հուլիսի 6 ին առավոտյան ժամը 8:00 շարժվել ենք Սբ. Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին միմյանց հետ զրուցելով, երաժշտություն լսելով հասանք Արատես։
Առաջին անգամս էր Արատեսում։ Ու ոնց ասում են, ամեն ինչի առաջինը լավն է։ Անկեղծ, շատ շատ հետաքրքիր է անցել առաջին օրս Արատեսում։ Միասին նախ ճանապարհի սկզբին այցելեցինք Հակասելավային պատնեշ, ապա` թանգարան և նոր դեպի Արատես։ Ահա կարող եք դիտել`

Հետո հասանք Արատես, տեղավորվեցինք, մեզ հետ էին նաև մայր դպրոցի մի խումբ սովորողներ, որոնց հետ անցկացրինք 3 օր։ Միասին հավաքվեցինք վրանների մոտ` խարույկի շուրջ։ Պարեցինք երգեցինք զրուցեցինք և քննարկեցինք մեր վաղվա անելիքները, ապա գնացինք քնելու։❤️Երկրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր է անցել։ Առավոտյան նախավարժանքներ, խաղեր, նախաճաշ, այնուհետև հանդիպում ԱԻՆ-ի մասնագետների հետ։ Հետո լողացանք գետում և երեկոյան ընթրեցինք ու քնեցինք։ 
Ֆոտոշարքը`

Երրորդ օրը շատ հետաքրքիր անցավ։ Արթնացանք, ռազմական նախավարժանքներն արեցինք, նախաճաշեցինք։ Հետո միասին զրուցեցինք, հետաքրքիր խաղեր խաղացինք, հանգստացանք։ Հետո բոլորով գնացինք գետ, լողացանք և վերադարձանք։ Միասին երեկոյան նստեցինք խարույկի շուրջ, մաֆիա խաղացին մինչև ուշ գիշեր, իսկ ես` քնկոտս, վաղուց քնած էի..

Հաջորդ օրը հազիվ արթնացանք, հավաքվեցինք, գնացինք ռազմավարական նախավարժանքների, հետո նախաճաշեցինք, մի փոքր հանգստացանք ու ընկեր Տիգրանի հետ գնացինք երկար քայլելու սարերի միջով։ Հետ վերադարձանք, բոլորս հոգնած էինք, ես իհարկե քնեցի, հետո մինչև արթնացա ճաշի ժամն էր։ Ճաշեցինք, հետո երկար ժամանակ ունեինք մեր իրերը դասավորեցինք, լողացանք, հանգստացանք։ Երեկոյան էլի հավաքվեցինք խարույկի շուրջ և քնեցինք շատ ուշ։❤️

Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, հավաքվեցինք, հավաքեցինք մեր շուրջը, սենյակները, հանձնեցինք և ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Ճանապարհին էլ Սևանով գնացինք։❤️Այսքանով ավարտվեց մեր անմոռանալի օրերը Արատեսում։❤️

Միայն մի բան կասեմ, Արատեսը այն վայրն է, որտեղ բոլորը դառնում են մի ընտանիք։❤️


Posted July 11, 2021 by manukyantamara in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*