November 17

Ներկա սաղմոն 💛

Այսօր միասին ֆիլմ դիտեցինք։ Ֆիլմը սաղմոնի մասին էր։ Այն նկարահանվել էր Կամչատկայում։

Հետաքրքիր բնություն ունեցող Կամչատկայում կենդանիները մարդկանցից չէին վախենում, քանի որ մարդ չէին տեսել երբեք և նրանց շատ հետաքրքիր էր։

Սաղմոն ձուկը շատ հայտնի է, քանի որ իր իկռան համեղ է։

 

Ֆիլմում տեսնում էինք, թե ինչպես են արջերը ուտում սաղմոն, նույնիսկ ագռեսիվանում էին, երբ չէին ուտում։ Նրանք արդեն գիտեին սաղմոնների գալու ժամանակը և պատրաստ սպասում էին։

 

Սաղմոնը բազմանալու ժամանակ կարմրում է, թողնում է իկռա և սատկում։

Իրականում ֆիլմը դաժան է։

Ֆիլմում տեսանք նաև թե ինչպես են բռնում սաղմոններին, ինչքան տանջանք են գործադրում, ինչպես են մաքրում։ Վերջում էլ արդեն իկռան լցնում են փաթեթավորման համար նախատեսված ամանների մեջ և տանում վաճառքի։

Չեմ սիրում դիտել ֆիլմեր կենդանական աշխարհի մասին, բայց շատ հետաքրքիր էր։💛

November 17

Գաստրոտուրիզմ💛

Պատասխանում ենք հետևյալ հարցերին։

 

Ի՞նչ է գաստրոտուրիզմը։

Գաստրոտուրիզմը կարելի է բնորոշել որպես ճանապարհորդություն, որի նպատակն է ծանոթանալ այլ երկրի ազգային խոհանոցի, սննդի պատրաստ­ման առանձնահատկությունների հետ։

Ի՞նչ պետք է անել գաստրոտուրիզմ սկսելու համար։

Ունենալ հիանալի ազգային ուտեստներ, երևի

Ի՞նչ լավ օրինակներ կան Հայաստանում և աշխարհում գաստրոտուրիզմի։

Գինու փառատոն, գաթայի, ձմերուկի, թեյերի և այլ փառատոներ։

Ինչո՞վ է գաստրոտուրիզմը գրավում տուրիստներին։

Համեղ ու հետաքրքիր խոհանոցով։

Առաջարկներ։

Առաջարկում եմ մոտիկից ուսումնասիրել գաստրոտուրիզմը։💛