March 17

Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն💛

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը

Քանի որ ես ընտրել եմ զբոսաշրջության ոլորտը, շատ հետաքրքրված եմ կատարում այս ուսումնասիրությունը քանի որ ապագայում համոզված եմ, որ աշխատելու եմ այս ոլորտում։

Մինչ այս ուսումնասիրությունը, հետևել եմ տարբեր զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների, նրանց

գործունեություններին, տարվող հետաքրքիր ճամփորդություններին։ Սիրում եմ ճամփորդել, բացահայտել նոր հետաքրքիր վայրեր։ Ոլորտին ավելի մոտիկից ծանոթանալու համար մասնակցել եմ մի քանի կոնֆերանսների, նույնիսկ ինքս եմ հրավիրել քոլեջ մի քանի կազմակերպությունների անդամների, ու ավելի մանրամասն պատկերացում եմ կազմել զբոսաշրջություն ոլորտ հասկացության մասին։

 

Իմ կարծիքով զբոսաշրջության ոլորտում այդքան էլ հեշտ չէ աշխատել, քանի որ ամեն ինչ ճիշտ պետք է լինի, զբոսաշրջիկների ապահովությունն ավելի անվտանգ դարձնելու համար, սակայն պատրաստ եմ անել ամեն ինչ, Հայաստանում զբոսաշրջությունն ավելի զարգացնելու համար։

 

Զարգացած տուրիստական գործակալություններ Հայաստանում`

One way tour

Extreme tourism/ Scream of soul

Nur travel

Lore travel

 

Իմ ընտրած մասնագիտական ոլորտը զբոսաշրջությունն է։ Այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում է Բրյուսով համալսարանը ըստ իմ ուսումնասիրությունների։ Աշխատանք կարող եմ գտնել տարբեր տուրիստական գործակալություններում, սակայն քանի որ ես ավելի շատ ներքին զբոսաշրջությամբ եմ ցանկանում զբաղվել, ապա կառանձնացնեմ այն գործակալությունները, որոնք հիմա ամենալավն են ու զբաղվում են ներքին տուրեր կազմելով։

 

Աշխատաշուկայում պահանջարկը շատ մեծ է, քանի որ այս դարում նամանավանդ բոլորն ուզում են ճամփորդել ու տեսնել հետաքրքիր տեսարժան վայրեր, սկսած 8 տարեկանից մինչև 80 տարեկան մարդիկ ճամփորդում են։ Զբոսավարի աշխատավարձի նվազագույն վճարումը 100.000 է, իսկ առավելագույնը 200.000- 300.000 հազար ՀՀ դրամ։

 

8 լավագույն տուրիստական գործակալությունները Հայաստանում

1. «Լոռե թրավել»

2. «Ախթամար տուր»

3. «Դի ընդ Վի Թրավել»

4. «Դեվիդ տուր»

5. «One way tour»

6. «Positive day tour»

7. «Hamshen Tour»

8. «Nur travel»

 

3. Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:

 

1. Ի՞նչ է տուրիզմը  Ձեզ համար։

Տուրիզմն ինձ համար Հայաստանը ճանաչելու, գումար աշխատելու, Հայաստանի տեսարժան վայրերի հետ մարդկանց ծանոթացնելու, զարգանալու միջոց է:

2. Մի փոքր պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին։

2018թ.-ից աշխատում եմ Ներքին տուրիզմում (հայերի հետ), որպես զբոսավար: 2021թ-ից դասավանդում եմ զբոսաշրջության ռեսուրսներ, որը հնարավորություն տվեց ինձ տուրիզմը ուսումնասիրել բոլոր տեսանկյուններից, իսկ մինչ այդ տուրիզմը մեծամասամբ պատկերացնում էի զբոսավարի տեսանկյունից:

3. Սովորելու ընթացքում մտածու՞մ էիք արդյոք ապագայում այս ոլորտում աշխատելու համար։

Սովորելու ընթացքում չեմ պատկերացրել, որ կարող եմ աշխատել մինչև այն պահը, երբ երրորդ կուրսում մեկ անգամ տուրի գնացի և մտածեցի` ինչու՞ ոչ: Սակայն դրան նույնպես լուրջ չէի վերաբերվում:

4. Առաջին քայլերը որտեղի՞ց եք սկսել։

Առաջին քայլերը սկսել եմ զբոսավարի աշխատանքից, իսկ դրան օգնել է մինչ այդ Հայաստանում շատ ճամփորդելը:

5. Տուրիզմի ո՞ր տեսակն եք սիրում և Ձեզ ավելի հոգեհարազատ համարում։

Ավելի շատ նախընտրում եմ արկածային տուրիզմը: Մասնավորապես լեռնագնացությունը, ժայռամագլցումը: Նախընտրում եմ, որովհետև արկածների սիրահար եմ, սիրում եմ բարդություններ հաղթահարել:

6. Արդյո՞ք մինչև վերջ ցանկանում եք աշխատել տուրիզմի ոլորտում։

Որպես զբոսավար չեմ պատկերացնում, բայց տուրիզմի մեջ այլ բնագավառներում ինձ պատկերացնում եմ:

7. Ի՞նչ խնդիրների եք առնչվել զբոսաշրջության ոլորտում աշխատելիս։

Խնդիրներից առաջնայինը Հայաստանում ենթակառուցվածքների բացակայությունն է՝ ճանապարհների վատ որակ, սանհանգույցների և սննդի կետրի քիչ քանակաություն, որոշ ճանապարհների վրա ընդհանրապես բացակայություն, զբոսաշրջային սեզոնի սկսվելու հետ մեկտեղ զբոսաշրջային վայրերի աղտոտվածություն, զբոսաշրջիկների քիչ տեղեկացվածություն, խնդիրներ վարորդների հետ:


Posted March 17, 2022 by manukyantamara in category Աշխատանքային գործունեության հիմունքներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*