May 15

Positive travel

Տուրիստական գործակալությունների հետ համագործակցությունների շրջանակներում արդեն 2 անգամ է, ինչ այցելում եմ Positive travel: Նշեմ, որ անունը համապատասխանում է տուրիստական գործակալությանը և շատ ճիշտ է ընտրված։ Քանի որ տուրիստական գործակալությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ, երկու դասերի ընթացքում էլ ուսումասիրել ենք մի քանի երկիր, որոնք ավելի ակտուալ ու պահանջված են։ Ծանոթացել եմ դեսպանատների և դրանց կանոնների հետ։ Հուսով եմ մեր համագործակցությունն ավելի հետաքրքիր շարունակություն կունենա։