April 8

Ա․ Մորավիա-“Երդում” վերլուծություն💛

Պատմությունը սկսվում է նրանով, որ հեղինակը ողջ ձմեռ և գարնան մի մասը հիվանդ է լինում նախ գրիպով ու երկկողմանի թոքաբորբով, որից քիչ էր մնում մահանար։ Մինչ այդ ամիսներն անցնում էին, նա փակված իր ավտոպահեստամասերի խանութում, մտածում էր միայն ծովի մասին, ցանկանալով կրկին լինել այնտեղ։ Մայիսի վերջին մի օր նա իր նշանածին՝ Ջինետտային ասում է, որ հաջորդ օրը գնալու են Կաստելֆուզանո, սեզոնի բացմանը առաջին անգամ լողալու: Ջինետան նեղացած տեսք ընդունելով իսկույն հրաժարվում է գնալ։ Պատճառն այն էր, երբ հեղինակը հիվանդ է լինում, Ջինետտան երդվում է, եթե նա առողջանա, այս տարի չի գնալու ծով լողալու: Երկար կռվելուց հետո նշանածն ասում է, որ ում հետ ուզում է, թող գնա լողալու։ Նա պատրաստվում է լողալու գնալ Տիլդեի հետ։ Տիլդեն գանձապահ էր աշխատում: Այդ աղջիկը Ջինետտայի լրիվ հակառակ պատկերն էր: Որքան Ջինետտան մռայլ էր, նյարդային, բարդ, ամբողջովին տրամադրություն ու հոգեվիճակ, նույնքան Տիլդեն պարզ էր, հանգիստ, անվրդով: Եվ ինչպիսին բնավորությունը, նույնպիսին էլ արտաքինը։ Ջինետտան նիհար էր, թուխ, այրող, իսկ  Տիլդեն շիկահեր էր, գեր, խաղաղ: Նա Տիլդեին առաջարկում է իր հետ գնալ Կաստելֆուզանո, աղջիկը համաձայնվում է։ Հաջորդ առավոտ, երբ նա մոտոցիկլով գնում է Տիլդեի հետևից, պարզվում է, որ Ջինետտան էլ է որոշել գնալ իրենց հետ։ Հեղինակը այդ անակնկալից դեռ չի հասցնում ուշքի գալ, երբ հայտնվում է Ջինետտան՝ թունավոր ժպիտը շուրթերին, մոխրագույն բրդե հագուստը մինչև պարանոցը, տաք հագնված այդ շոգին։ Լողազգեստ իր հետ չէր վերցրել այն պատճառով, որ պարզապես չէր պատրաստվում մտնել ջուրը, վախենալով այն բանից, որ հեղինակը կարող է կրկին հիվանդանալ։ Ճանապարհին տեղի են ունենում մի քանի միջադեպ ու փոքրիկ վեճեր, բայց վերջիվերջո հասնում են ծով։ Ծովափը գրեթե ամայի էր, միայն լողորդների մի քանի խումբ կար այս ու այն կողմում։ Հեղինակը միանգամից փոխվում է, որպեսզի գնա լողալու, սակայն Ջինետտան վերցնում է նրա հագուստները և նա մնում է թփուտներում լրիվ մերկացած։ Տեղի է ունենում երկար վիճաբանություն. նա բղավում էր Ջինետտայի վրա, որ վերադարձնի հագուստը, իսկ նա` չէ´ ու չէ´:

Տիլդեն էլ կրկնում էր, որ ցանկանում է գնալ լողալու: Հեղինակը խնդրում է Տիլդեին վերցնել Ջինետտայի ձեռքից իր հագուստը։ Տիլդեն մի ցատկ է անում, որ բռնի Ջինետտային, սակայն վերջինս պատրաստ էր փախչելու` հագուստները թևի տակ: Թփերի միջից, հեղինակը  տեսնում  է  Տիլդեին` լողազգեստով և Ջինետտային` հագնված, իրար հետապնդելիս ծովափին: Բավականին վազում են ու ահա, Տիլդեն հասնում է նրան ու ձեռքը մեկնում է հագուստներին, որոնք ցած են թափվում: Ջինետտան շրջվում է: Տիլդեն, որը շարունակում էր ծիծաղել, կռանում է հագուստները վերցնելու: Այդ ժամանակ մի սուր ճիչ է լսվում և երևում է, թե ինչպես է Ջինետտան բռնել Տիլդեի գանգուրներից ու քարշ տալիս ավազի վրայով, ապա նետում  է մի ավազաբլրի վրա, և սկսում է ապտակներ հասցնել: Դրանից  հետո  Տիլդեն  հեծկլտալով  հեռանում  է, իսկ  Ջինետտան  արդեն  անհետացած է լինում։ Հեղինակը  այրող  արևի  տակ  մնում  է  այնքան, մինչև  Ջինետտան  հետ  է  գալիս։ Նրանք  պայմանավորվում  են, որ  հագուստները  կվերադարձնի  մեկ  համբույրի  փոխարեն։ Որոշ  ժամանակ  հետո  Տիլդեն  վերադառնում  է  և  նրանք  հաշտվում  են։ Պատմվածքը  վերջանում  է  հետևյալ  խոսքերով․

<<Քայլեցի Տիլդեի կողքով, որը շատ ընկճված էր թվում, և ասացի. «Համա թե ապտակներ տվեց Ջինետտան»:
– Գիտե՞ս, երդվել էի, որ նրան այլևս երբեք չեմ տեսնելու:
– Իսկ հետո՞:
– Հետո ի՞նչ, հետ վերադարձա: Ջինետտան գիտի իր երդումը պահել, իսկ ես` ո´չ:>>

April 8

Liana-Melanya-социальное неравенство

Ani-Jasmina- неграмотность

Jemma- загрязнение окружающей среды

Elen- голод

Agapi-Bella- снижение разнообразия животного и растительного мира

Anna-Vika-Roza-Anul- голод,

Anush-загрязнение окружающей среды

Tami-Tereza-Rozi-социальное неравенство

April 5

Дополнительное задание💛

Заполните пропуски, употребив глаголы дать, сдать, создать, передать, отдать.
1. Марина, ты, кажется, увидишь сегодня Нину? передай ей, пожалуйста, эти книги. 2. Антон отдал мне журнал, который он взял на прошлой неделе, поэтому
я мог дать тебе его. 3. Джон сдаст  последний экзамен на следующей неделе, я
знаю, что в каникулы он хочет поехать домой. Ты можешь создать с ним сувениры
своим родителям. 4. Молодой инженер создал интересный проект моста.

April 5

Առաջադրանքներ💛

1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։

1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցու կողմից։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։

Նորակոչիկի կողմից կատարվեց կարգապահության այս նոր խախումը։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։

Սատանան և չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը , քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

Ու հանկարծ շուկաների ամայությունը , քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը նկատվեց իշխանավորի կողմից։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս-քչախոս, լռակյաց

տեղյակ- անտեղյակ

շնորհալի-անշնորք, ապաշնորհ, շնորհազուրկ

բարձրանալ- իջնել, ցածրանալ

հաղթանակ- պարտություն

սուր-բութ, տափակ

սահմանադրական-հակասահմանադրական

զառիվեր-զառիթափ, զառիվար

հեղափոխական-հակահեղափոխական

բարեբախտաբար-դժբախտաբար

մակընթացություն-տեղատվություն

բախտավոր- անբախտ, դժբախտ, ապաբախտ, տարաբախտ

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Գնդապետը զինվորներին հրամայեց,որ գրոհի անցնեն։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է  և այդ հողում իրենց սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

-Մայրի՛կ, տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել,- ասաց Շուշանը։

-Զինվորնե՛ր, գրոհի՛ անցեք,- հրամայեց գնդապետը։

Մտածում էի․ “Կոմիսարը որտեղի՞ց իմացավ, որ ես հայ եմ”։

Մարդն ասաց․

-Սա մեր հողն է և այս հողում մեզ սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել․

-Վեր չկենա՞մ ուբոլորի երեսին ճշմարտությունն ասեմ։

 

 

March 2

Լոռու մարզ💛

Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում: Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը  Վանաձորն է: Մարզի տարածքում են գտնվում նաև հետևյալ քաղաքները՝ Ալավերդի, Ախթալա, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան։

Վանաձորը (նախկինում՝ Մեծ Ղարաքիլիսա, 1935-92թթ.՝ Կիրովական) գտնվում է Փամբակ և Բազում լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Տանձուտ և Փամբակ գետակների միախառնման վայրում, ծովի մակերևույթից 1350մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից ավտոխճուղով 110 կմ է, երկաթուղով՝ 224 կմ:

Քաղաքի միջով հոսում են Տանձուտ և Վանաձոր գետերը:  2003թ. հունվարի 1-ի դրությամբ Վանաձորում բնակվել է 106.3 հազ.մարդ, որը կազմում է մարզի քաղաքաբնակ բնակչության 63.1%-ը:

Աշխարհագրություն

Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% ): 283.9 հզր. մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ ևԱղստև:

Անվանում

Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա ։

Կլիմա

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդային զանգվածներից։ Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Հիմնականում երբ հյուսիս-արևելքից կամ հյուսիսից ներթափանցած ցիկլոնները առաջին հերթին այս մարզերի լեռներին դիպչելով, տեղումների մեծ մասը այստեղ է թափվում։ Լեռներից են՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։

Պատմություն

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Պատմամշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Ժողովրդագրություն

Ըստ 2001 թ մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Կրոն

Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ։

Վարչատարածքային բաժանում

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

  • Գուգարք շրջան
  • Թումանյանի շրջան
  • Սպիտակի շրջան
  • Ստեփանավանի շրջան

    Տնտեսություն

    Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։

    Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

    Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

    Տրանսպորտ

    Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան – Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

    Կրթություն

    ԲՈւՀեր

    Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

    • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
    • Վանաձորի պետական համալսարան
    • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

      Քաղաքներ

      • Ալավերդի
      • Ախթալա
      • Թումանյան
      • Շամլուղ
      • Սպիտակ
      • Ստեփանավան
      • Վանաձոր
      • Տաշիր
February 10

Բարբառային ֆլեշմոբ💛

Գյումրվա բարբառային բառեր💛

ջոմարդ– առատաձեռն, կամեցող
զիբիլ – աղբ
ղռավ – եղյամ
աբուռ – ամոթ , նամուս
ղուռմիշ տալ – լարել
քյոսթավասի – աղբը հավաքող բահ
բաբուջ , չանթ– հողաթափիկ (ներ)
բրդուջ – փաթաթած սենդվիչ
փալաս – գորգ
չախլամա – թան
թավաքյալի – տարօրինակ
սայլուգ – գիժ, խելառ
սիլլա – ապտակ
ղազմա – քլունք
քյալա – գլուխ
տերաղոտի – սամիթ
տեյմորտակ – մինչև վերջ
քյանդրբազ – լարախաղ
իննադու, մախսուզ – դիտավորյալ
վերասյա – ոչ կանխիկ,( բարբառային– նիսյա)
նաղդ – կանխիկ
ցվետնո – ծաղկակաղամբ
չակուջ – մուրճ
ղասաբ – մսագործ
ճվալ – բղավել
թութուրբա դառնալ – անհասանելի լինել, թանկանալ
ղայդին – նորմալ, ճիշտ
լփռիկ – անճոռնի, անդաստիարակ
ձութ – ծամոն
ղայիշ – գոտի
մայլա – տեղատարածք
բոշա խոմ չես՞ – անճաշակ,անկուլտուրական վարք ու բարքով մարդ
նարդվան – աստիճան
չիբուղ (սա ճխամուրճի հետ կապ չունի)– բուրդը ձաղտելու ձող
չփխել – ձաղտել
քծիբ, ջինդար – անկամեցող, ժլատ
գանել – զզվել
լախանա – կաղամբ
կագալ – ընկույզ
մամ – տատիկ
ժամ – եկեղեցի
բիլամ – նույնիսկ
ճըբըլ – ճաղատ
օղուլ – այ մարդ
ինչըղ էս – ոնց ես
ըդոր համար – դրա համար
դիլխոր – տխուր
չամուռ – ցեխ
ճլոպա – թաց ձյուն
պլպլան – փայլուն
սալանդոստիկ – սարդոստայն
սարսախ – հիմար, ապուշ
սալամաթ – ողջ–առողջ
մալ – անասուն, տավար
տռճիկ տալ – ցատկոտել, թռվռալ
թավը չէ – չի հաշվվում
կուբի – դագաղ
ճլորտիկ – ճոճանակ
ճլոթի – ապտակ
առավոտ կանուխ – վաղ առավոտյան
կակուղ– թարմ
թազա – նոր
թամբալ – ալարկոտ
քյոշա – անկյուն
կոբալ – ձեռնափայտ
թլիկ լեզու – տառերը ոչ հստակ արտասանող
յազվա մարդ – կպչուն, անհանգստացնող
բալիմ – գոնե
բերնեբերան լցված – լիքը, մինչև վերջին կաթիլը
ղըռեր – անմշակ հողատարածք

January 20

♀ ☼  TM ☽
ց

𝕿𝖆𝖒𝖎 𝕸𝖆𝖓𝖚𝖐𝖞𝖆𝖓

𝓣𝓪𝓶𝓲 𝓜𝓪𝓷𝓾𝓴𝔂𝓪𝓷

𝓱𝓮𝓮𝔂

𝓢𝓲𝓻𝓮𝓺, 𝔀𝓸𝓻 𝓼𝓲𝓻𝔀𝓮𝓺

𝔂𝓸𝓾 𝓪𝓻𝓮 𝓶𝔂 𝓼𝓾𝓷

В космосе нет времен года: нет зимы и лета, нет весны и осени. Нет здесь какого-то конкретного вечера или утра, а есть только космос и более ничего.

Жизнь не в том, чтобы жить, а в том, чтобы чувствовать, что живешь.

 

 

December 22

Դեպի Էջմիածին💛

Բարև։💛 Այսօր մենք մեր կուրսով ունեցանք հետաքրքիր շրջայց Էջմիածնում։ Մեզ հետ էին ընկեր Բելլան, Պատվելի Թամարը և երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները։ Ծանոթացանք Էջմիածնի պատմամշակութային վայրերի հետ։ Մեր շրջայցը ուներ նաև ուսումնական նպատակ։💛 Երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները՝ որպես գիդ, մեզ ներկայացնում էին Էջմիածնի տեսարժան վայրերը։ Ասեմ, որ նրանց մոտ դա շատ լավ էր ստացվում։ Ամեն ինչ շատ կազմակերպված էր ընթանում և մենք ունեցանք հետաքրքիր շրջայց։ Սա միայն նախաբանն էր, իսկ հիմա մանրամասն ներկայացնեմ մեր անմոռանալի օրը։💛

Առավոտյան, եթե անկեղծ ժամը չեմ հիշում, չնայած ժամն այստեղ այդքան էլ էական չէ, մենք  տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և շարժվեցինք։ Սկզբում ծանոթացանք երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների հետ։ Միասին զրուցեցինք, որոշ չափով ճանաչեցինք միմիանց։💛Բոլորն էլ շատ դրական ու գեղեցիկ աղջիկներ էին։ Հասանք տեղ։ Առաջին կանգառը Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին էր։ Սկզբում 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Սերգեյանը մեզ մուտքի մոտ ներկայացրեց պատմությունը, կամ նախաբանը, ապա Միլենա Շանոյանը շարունակեց նրան և մեզ ներկայացրեց եկեղեցու պատմությունը, եկեղեցու կառուցվածքի և Հռիփսիմեի դամբարանի մասին։ Հետո մտանք եկեղեցի։💛 Նախ ասեմ, որ ինձ շատ դուր եկավ եկեղեցու կառուցվածքը և ձևը։ Եթե ճիշտ եմ հիշում, եկեղեցին կառուցված էր հենց դամբարանի վրա։ Առաջացանք, տեսանք դամբարանը։ Եկեղեցին իրականում շատ գեղեցիկ էր և ինձ շատ դուր եկավ։💛

Հետո շարժվեցինք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցին տեսնելու։💛Եկեղեցին վերանորոգման շրջանում էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Մուտքի մոտ 3-րդ կուրսի ուսանողուհի Նինել Աղանյանը մեզ ներկայացրեց՝ նախ դարպասների նշանակությունը, ապա առաջացանք և ցանոթացանք ընդհանուր տարածքի հետ։💛 Հետո 3-րդ կուրսի ուսանող և մեր շրջայցի միակ տղան՝ Անդրանիկ Սադաղյանը, մեզ ներկայացրեց խաչքարերի մասին։ Նրան շարունակեց Պատվելի Թամարը և ներկայացրեց տարածքի խաչքարերի մասին։ Հիշում եմ, որ այնտեղ տեսանք Վազգեն Ա-ի Ջուղայից «փրկած» խաչքարերը։💛Շարժվեցինք առաջ։ Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի մասին մեզ ներկայացրեց 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Գոհար Ջհանգիրյանը։💛 Նրան շարունակեց իր կուրսեցի՝ Անի Պետրոսյանը։ Խոսեցինք մկրտվելու մասին։ Ապա միմյանց լրացումներ արեցինք և շարունակեցինք։ Տեսանք նաև մեր այդքան լսած և սպասված Գևորգյան ճեմարանը։

Որից հետո քայլեցինք դեպի ավտոբուսը։💛Գնում էինք տեսնելու Սուրբ Գայանե եկեղեցին։ Տեղ հասնելուն պես, 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Արփի Մարգարյանը, մեզ պատմեց Գայանեի և իր դամբարանի մասին։ Այնուհետև Ռուզաննա Մարգարյանը շարունակեց պատմությունը և մեզ ուղեկցեց տեսնելու Սբ․ Գայանեի դամբարանը, որը գտնվում էր եկեղուցու ներսում։💛 Հիշում եմ, որ եկեղեցին կառուցված է Սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Ուսումնասիրեցինք տարածքը, կար նաև գերեզմանատուն։ Պատվելի Թամարը մեզ ցույց տվեց Խենթի գերեզմանը։ Ապա շարժվեցինք Մաչանենց տուն, իմ այցելած ամենահետաքրքիր ու գեղեցիկ վայրը։ Այն գտնվում է Բալենիների փողոցի գողտրիկ անկյուններից մեկում։ Գիդը մեզ ներկայացրեց Մաչանենց տան մասին։ Մաչանենց անվան ծագումը գալիս է Խոյի բարբառի մաչ-պաչ արմատից, որն էլ նշանակում է համբույր։ Ներս մտնելն արդեն հերիք էր հիանալու համար։ Այնտեղ կար շատ գեղեցիկ Արվեստաց դպրոց, Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա, և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»։ 💛Այնտեղ սովորում են 250 երեխաներ, այդ թվում՝ հաշմանդամ, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով երեխաներ։ Այնտեղ կար նաև գինետուն։ Շրջեցինք, ուսումնասիրեցինք, նկարվեցինք և բարձր տրամադրությամբ գնացինք մեր վերջին կանգառը՝ Զվարթնոցի տաճարը։ Այստեղ քայլեցինք, նկարվեցինք, իսկ Անի Պետրոսյանը մեզ ներկայացրեց Զվարթնոցի պատմությունը։ Շատ հետաքրքիր պատմություն ուներ, տեսանք առաջվա արևային  ժամացույցը։💛

Ահա այսքանը մեր շրջայցից։💛Շնորհակալություն եմ հայտնում մեր 3-4-րդ կուրսերի ուսանողներին, Պատվելի Թամարին և ընկեր Բելլային, մեր օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ուսանողների ներկայացրածին, կասեմ, որ շատ հիանալի և կազմակերպված աշխատանք էր։ Բոլորն էլ շատ հմուտ էին իրենց գործում։ Շնորհակալություն չանտեսելու և ընթերցելու համար։💛

December 2

Առաջադրանքներ-02․12․2020💛

1․Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ

այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ

այգաբաց-արշալույս

անդրավարտիք-տաբատ

ամանոր-նավասարդ

արփի- արեգակ

արգասիք-արդյունք

իղձ-բաղձանք

2․Առանձնացրե’ք հականիշային 6 զույգ.

տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ

Տերևազուրկ — սաղարթախիտ

Սինլքոր — վեհանձն

Երանգավառ — դժգույն

Ողորկ — խորդուբորդ

Համր — խոսուն

Չոր — տամուկ

3․Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում`ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը սիրում էր նստել պատշգամբի առաջ փռված պարտեզում, որտեղով անցնում էր մեծ առուն։ Այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից և գնում դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տներն ու այգիները, երդիկներից ելնող ծխի սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտից, ձգտում էր դեպի երկնասլաց սյուների նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձրունքները:

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

November 26

Español-26.11.2020💛

✅ Սովորում ենք անդրադարձ բայերը։

✅ Սովորում ենք հետևյան անկանոն բայերը

empezar – սկսել

volver – վերադառնալ

ir – գնալ

salir – դուրս գալ

✅ Սովորում ենք շաբաթվա օրերը՝

Lunes, martes, miércoles, jueves, viernes, sábado, domingo.

Շաբաթվա օրերից միշտ օգտագործում ենք el կամ los.

El lunes – երկուշաբթի օրը

Los lunes – երկուշաբթի օրերը կամ ամեն երկուշաբթի

❗️ Ուշադրություն դարձրեք, որ lunes բառը փոփոխության չենթարկվեց։ Հոգնակի թվում -s կստանան միայն sábado, domingo բառերը՝

el sábado – los sábados

el domingo – los domingos

բայց

el martes – los martes

el miércoles – los miércoles

❗️El, los չենք դնում շաբաթվա օրվերից առաջ միայն եթե այն դրված է es օժանդակի բայից հետո՝

Hoy es lunes. – Այսօր երկուշաբթի է։

Առաջադրանքներ

Español en Marcha դասագրքից՝ էջ 36 վ. 3, էջ 37 վ. 5, 6, 7.