April 4

The present 💛

What i took from this video was that sometimes in life we feel defeated, we feel that life is harder for us we have a disadvantage. This little dog showed the boy that even though he has a disadvantage the way to succeed is to never give up.

This is a beautiful story about acceptance. I absolutely love the part when the boy opens a door partially and the tog helps him open in the rest of the way.

 

 

 

March 22

Պուշկինի 56 💛

Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկում կանգնած այս շենքը 130 տարուց ավել պատմություն ունի:

Երկհարկանի ու սև տուֆից, իր չափերի մեջ համեստ և միևնույն ժամանակ ներդաշնակ կառույցը հայտնի է նրանով, որ այստեղ երկար տարիներ գործել է Հայաստանի դեղատնային գլխավոր վարչությունը: Այս շենքը կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին, որի ճարտարապետը եղել է Գուրեցկին։ Նա կառուցեց շենքը, երբ Ռուսական կայսրության բոլոր նահանգներում պայքար էր մղվում երկրում բռնկված տարբեր համաճարակների դեմ:

Այդ նպատակով որոշում ընդունվեց բոլոր նահանգային վարչական կենտրոններում հիմնել մասնագիտացված հակահամաճարակային բուժկայաններ՝դեղերի պահեստարաններով: Երևանում, Սուրբ Զորավոր եկեղեցուց մի փոքր ներքև, կառուցվեց ահա այս անկյունային գեղեցիկ շենքը:

 

Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին այստեղ է տեղակայված եղել Երևանի քաղաքային գործադիր մարմնի բժշկական հարցերով զբաղվող հանձնաժողովը, որին կից գործել է փոքր դեղատուն, և դա եղել է Երևանի առաջին դեղատներից մեկը:

Հետո շենքը տրամադրվում է առողջապահության նախարարության Հայբուժպետառին և նրա պահեստին: 1942-ի սկզբից արդեն այս շենքում և կից տարածքում գործել է Երևանի Քիմդեղագործարանը, որի

արտադրամասերում պատրաստված ողջ արտադրանքը՝ դեղերը, բժշկական նյութերն ու պարագաները ուղարկվել են խորհրդա-գերմանական ռազմաճակատ: Հետագայում, այստեղ երկար տարիներ

տեղակայված է եղել Հայաստանի Դեղատնային գլխավոր վարչությունը և գործել է դեղատուն, որը մինչ այժմ էլ գործում է:

Անցյալ տարի մասնավոր մի ընկերության կողմից իրականացվեց շենքի արտաքին հարդարանքի հիմնովին վերանորոգում՝ պահպանելով շինության նախնական տեսքը: Ներկայումս վերանորոգման

աշխատանքները շարունակվում են նաև շենքի ներսում, որից հետո այստեղ նախատեսված է տեղակայել մասնավոր բժշկական կլինիկա:

 

November 12

Ejercicios 💛

Relaciona cada pregunta con su respuesta.

Y el domingo?

Si ese día me üene bien.

2. Entonces, ¡hasta ei domingo! ¿de acuerdo?

De acuerdo, nos vemos el domingo.

3. ¿A qué hora quedamos?

Pues, podemos quedar a las 11.

4. ¿Está Enrique?

Si soy yo.

5.Vale. ¿Vamos en mi coche o en el tuyo?

Podemos ir en el mío.

6. Soy Pilar. Te llamaba para ver si üenes este

fin de semana a la sierra. ¿Qué te parece el

sábado?

No, ese día no puedo.Viene mi hermano a comer a casa.

 

 

 

 

October 20

Նախագիծ “Փոփոխվող սրճարան”💛

Առաջարկը հետևյալն է`սեղանատունը վերածել հետաքրքիր սրճարանի, որը իր թեմայի համապատասխան կենթարկվի փոփոխության( թեմա, ինտերիեր)։

Այնտեղ կհավաքվենք ամիսը 4 անգամ` 4 տարբեր թեմաներով և ինտերիերով։

Սրճարանի առաջարկներ

Առաջին շաբաթ

📍 Թեմա`Squid game

Այս հանդիպման համար մեզ անհրաժեշտ է հետաքրքիր ինտերիեր, օրինակ սկզբի համար ընդհանուր կստանանք մեր սեղանատան տեսքը, որը կսկսենք երկուշաբթի օրվանից։

Պեչենիներ, որոնք կլինեն պատրաստված շաքարավազից, և ըստ ֆիլմի հյուրերը պետք է փորձեն առանձնացնել եռանկյունին, քառակուսին և կլորը(🔻🔴🟥 )

Կեքսիկներ`որոնց մեջ կլինեն թղթեր, որտեղ էլ կսպասվեն հետաքրքիր առաջադրանքներ։

 

Աքսեսուարներ`կավերից պատրաստված հետաքրքիր զարդեր, որոնք կնվիրենք մեր սրճարանի հյուրերին։

Մենյու- մենյուն կլինի հստակ ինչ-որ շարք (թեյ, սուրճ, քաղցրավենիք)։

Խաղեր`փոփոխված ամեն թեմայի համապատասխան։

Ֆոտոներ` որոնք կարվեն մեր սրճարանը տարածելու, բլոգներում հրապարակելու, շրջապատի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։

Երաժշտություն`որը նույնպես կլինի թեմայի հետ համապատասխան։

Նախապատրաստական առաջարկները կսկսվեն երկուշաբթի օրվանից, նախագիծը պատրաստ կլինի մինչև կիրակի։

 

 

 

 

 

September 24

Սեպտեմբերի 24💛

Առաջադրանք․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՜ր

◾Հայաստանի Հանրապետության մարզերը։

◾Առանձնացնել մարզերի գլխավոր քաղաքները։

◾Նշել գլխավոր լեռնագրական միավորները։

◾Առանձնացնել գլխավոր գետային ցանցը։

Առաջադրանք 3․ Քարտեզներից օգտվելով նշի՜ր

 

◾Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

◾Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ

◾Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

◾Նշիր նաև լեռան բարձրությունը

◾Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը և Արարատ լեռ

 

Առաջադրանք 4․ Ստեղծի՜ր լեռնագրական և ջրագրական քարտեզ․

September 12

Առաջադրանքների փաթեթ💛

Սեպտեմբերի 1-30-ը

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․
ноября 2012 ~ Բարի գալուստ
  • Արևելապոնտական լեռներ
  • Հյուսիսային Տավրոս
  • Ներքին Տավրոս
  • Հայկական կամ հարավային Տավրոս
  • Հայկական պար
  • Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  • Միջագետքի դաշտավայր
  • Կուր-Արաքսյան դաշտավայրը
  • Մեսխեթի լեռներ
  •  Թրիալեթի լեռնաշղթա
  • Վիրահայոց լեռներ
  • Արեգունու լեռներ
  • Վարդենիսի լեռներ
  • Վայքի լեռներ
  • Սյունիքի բարձրավանդակ
  •  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  •  Բազումի
  •  Փամբակի
  • Ծաղկունյաց
  • Գուգարանց
  • Գեղամա
  • Բարգուշատի
  • Մեղրու լեռներ
  • Սևանի լեռները (Հայաստան)
  •  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  • Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարի ջրագրություն ( լրացվում է)

  • Արաքս
  • Ճորոխ
  • Տիգրիս
  • Եփրատ
  • Ախուրյան
  • Կուր
  • Քասախ
  • Դեբեդ
  • Հրազդան
  • Արփա
  • Վեդի
  • Աղստև
  • Ազատ

Առաջադրանք 3․ Քարտեզներից օգտվելով նշի՜ր

  • Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
  • Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ
  • Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
  • Նշիր նաև լեռան բարձրությունը
    • Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը և Արարատ լեռ

Առաջադրանք 4․ Արագածոտնի մարզ

  • Ներկայացնել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։

  • Գրել Արագածոտնի մարզի զբոսաշրջային ոլորտի դրական և բացասական կողմերը։

Արագածոտնի մարզը շատ հետաքրքիր մարզ է զբոսաշրջության տեսանկյունից նայելով։ Ունի շատ գեղեցիկ տեսարժան վայրեր դրական կողմից, իսկ բացասական կողմն այն է, որ շատ հիմնախնդիրներ ունի, որոնցից են մարզի ոչ ամբողջովին ասֆալտապատած լինելը և աղբահանությունը։

  • Առանձնացնել Արագածոտնի մարզի զբոսաշրջային զարգացման հեռանկարները։

Բնական տարածքների տուրիստական պոտենցիալի զարգացման համար լայն հնարավորություն է տալիս մարզի տարածքով անցնող Քասաղ գետի առկայությունը՝ իր շրջակա միջավայրով, կիրճերով, բնության գեղատեսիլ վայրերով:
Զարգացման մեծ հնարավորություն ունի ճանաչողական և ընտանեկան տուրիզմը, մարզում առկա են 1893 պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 1329-ը հանրապետական և 564 տեղական նշանակության:

  • Առաջարկել մարզի զբոսաշրջության համար անհրաժեշտ լուծման ուղղիներ։

Տարածքների բարեկարգում, աղբահանության խնդրի լուծում, աղքատության խնդրի լուծում։

Գործնական․

  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Արագածոտնի մարզի լեռնագրական հետևյալ միավորները․
    • Թեժառույգի լեռներ
    • Ծաղկունյաց լեռներ
    • Փամբակի լեռներ
    • Ապարանի դաշտ
    • Բերդաբլուր (լեռ, Արագածոտն)
    • Գեղարոտ (լեռնագագաթ)
    • Թուխմանուկ լեռնանցք
    • Շամիրամի սարավանդ
    • Սպիտակի լեռնանցք
    • Փամբակի լեռնանցք
    • Արայի (լեռ) /2577մ/
    • Թեժառույք /2423 մ/
    • Թեղենիս /2851 մ/
    • Ծաղկասար (լեռ) /2219 մ/
    • Ծիլքար (լեռնագագաթ) /2558 մ/
    • Մեծ Արտենի /2047 մ/
    • Փոքր Արտենի /1753 մ/
    • Մենսար /2419մ/
    • Մշկասար /1997 մ/
    • Նիգսար /  3424 մ/

 

 

 

 

September 6

Առաջադրանքներ

  • Ծանոթություն սովորողների հետ, քննարկումներ։
  • Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյուր սովորող արտահայտում է իր կարծիքը)։

Կարծում եմ, նրա համար է, որ մարդիկ տեղեկացված լինեն աշխարհի բոլոր  կետերին։

Խնդիրներից են աղբահանությունը, կլիմայական փոփոխություն։

  • Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

Կենսաբանություն-  կենսոլորտի  ուսումնասիրություն։լանդշաֆտագիտություն- բնական երևույթների ուսումնասիրություն, ֆիզիկա- երևույթների ուսումնասիրություն, հայոց լեզու- գրագիտության, օտար լեզուներ- տարբեր երկրների հետ կապերի համար, պատմություն- ուսումնասիրելիս վայրերի պատմությունները։

Մաթեմատիկա- օրինակ` կորդինատները, բնակչության թվերը, ճանապարհների երկարությունները։

  •  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:

Ճանապարհորդելիս- տարածքն իմանալու և չմոլորվելու համար պատմություն ուսումնասիրելիս- պատմական տարածքների տեղն իմանալու համար

June 25

Տարվա հաշվետվություն💛

1-ին կիսամյակի ամփոփում💛

Ողջույն։💛Ես Թամարան եմ։  Սովորում եմ <<Մխիրթար Սեբաստացի>> կրթահամալիրի Քոլեջի 1/1 կուրսում։ Ընտրել եմ զբոսաշրջություն բաժինը։ Առաջին անգամ գրելու եմ հաշվետվություն։ Օգոստոսի 26,27,28֊ին մեր մուտք ճամբարներն էին դեպի քոլեջ։ Բացեցինք մեր բլոգները, սովորեցինք աշխատել համակարգչով։ Սկզբում դժվար էր, քանի որ ոչինչ չէի հասկանում, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի հեշտ դարձավ։ Հենց առաջին կիսամյակում շատ բան սովորեցի քոլեջից։💛 Նախ, նշեմ, որ կորոնավիրուսի ժամանակներում այդքան էլ հեշտ չէ դաս անելը։ Սակայն մենք ինքներս էինք ընտրում մեր ուսման տարբերակը։ Դասերն անում էինք հեռավար տարբերակով, այդքան էլ դժվար չէր։ Քոլեջում արել եմ այն ամենը, ինչը չեմ արել տանը։ Օրինակ՝ կառալյոկ եմ կլպել, չիր եմ պատրաստել, վերանորոգման աշխատանքների եմ մասնակցել, ծառ եմ տնկել, ծաղիկ եմ ջրել, երգել եմ,պարել եմ և այսպես շարունակ։ Ֆիզկուլտուրա առարկայից հնարավորություն տրվեց ընտրել ցանկացած սպարտաձև։ Ես ընտրել եմ նետաձգությունը։ 💛Առաջին օրվանից էլ մեր սիրելի ընկեր Գևորգի հետ հետաքրքիր դասեր ենք անցկացնում։ Նաև կարող էինք լեզուներից ընտրել մեզ դուր եկած լեզուն։ Ես ընտրել եմ իսպաներենը։ 💛Քոլեջում մտերմացել եմ արդեն բոլորի հետ։ Ունեմ լավ ընկերերներ։ Մասնակցել եմ տարբեր նախագծերի ու ֆլեշմոբների։ Ամեն ուրբաթ գնում եմ ժամերգության։ Վերջերս նաև հեծանվավարության։ Մասնակցել եմ տարբեր ճանապարհորդությունների։ Հիմա կներկայացնեմ մի քանիսը։

Դեպի Գյումրի💛-կարող եք կարդալ ՝այստեղ

Դեպի Բերդեր💛-կարող եք կարդալ՝ այստեղ

Մասնակցել եմ տիար Բլեյանի հետ քայլքի💛-կարող եք կարդալ՝ այստեղ

 

Մասնակցել եմ տարբեր նախագծերի, ունեմ նաև իմ անհատական նախագիծը։ Որոշել եմ ձայնագրել ասմունքներս։💛

Մի քանիսն արդեն պատրաստ են՝

Պարույր Սևակ-Դիմում եմ պահանջելու պես💛-կարող եք լսել՝ այստեղ

Համո Սահյան-Դու ինձ թողել էիր մենակ💛-կարող եք լսել՝ այստեղ

Վերջերս նաև անում ենք առավոտյան ընդհանուր պարապմունք։💛Ընկեր Մարինեի հետ երգում ու պարում ենք։ Ամեն առարկայից ամեն ամիս կատարում ենք ֆլեշմոբներ։ Այս 4 ամիսները միակ լավագույն ամիսներն էին այս տարվա մեջ։ Պատվելի Թամարի և մեր կուրսի  հետ հետաքրքիր նախագիծ կատարեցինք։ Այցելեցինք քոլեջիկներին և ներկայացրեցինք “Բարեկենդանը” գորիսի բարբառով։💛

 

Հեքիաթի ընթերցում քոլեջիկների հետ💛- կարող եք կարդալ՝ այստեղ

Մասնակցել եմ «Մոդիլիանի» ֆիլմի քննարկմանը💛-պատումը կարող եք կարդալ՝ այստեղ

Կատարել եմ նախագիծ ռուսաց լեզվից։ Ասմունքել եմ Есенин – Ты меня не любишь, не жалеешь, կարող եք լսել՝ այստեղ

Կատարել եմ նախագիծ իսպաներենից։ Ներկայացրել եմ, թե ինչպես են նշում ամանորը Իսպանիայում։ Կարող եք լսել՝ այստեղ

Կարծում եմ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Դեռ շատ ու շատ հիշվող օրեր եմ ունենալու իմ Քոլեջում։

2-րդ կիսամյակի ամփոփում

Նախ նոր տարին սկսելուն պես, ես իմ անհատական նախագծերի շարքում ավելացրեցի «Ամանորյա ֆիլմեր» վերնագրով հետաքրքիր նյութ, որով առաջարկեցի ֆիլմեր, որոնք հետաքրքիր էր դիտել ամանորին։💛Նաև հետաքրքիր նյութ ունեմ՝ «Ավանդական ուտեստներ» վերնագրով, որտեղ ներկայացնում եմ հայկական ավանդական համեղ ուտեստները։
Պատվելի Թամարի դասերի ընթացքում՝ սովորող-սովորեցնող նախագծով, ռուսերենից թարգմանել եմ՝ Воин и пахарь/Զինվորը և հողագործը հեքիաթը։💛
Մասնակցել եմ տարբեր դիջիթեքների, հղումները ստորև՝
Անիմեի հանդիպում – Այս հանդիպմանը ներկայացրել եմ Լիլիթի հետ, քննարկել ենք ընդհանուր “անիմե” տերմինի մասին, մանրամասն կարող եք կարդալ հղումով։💛Մարքեթինգ-Այս հանդիպմանը քննարկել ենք մարքեթինգի, բիզնեսի և բիզնեսներ ստեղծելու մասին։💛
Առողջ սնունդ-Հանդիպմանը քննարկել ենք, թե ինչ սնունդ պետք է օգտագործել, որպեսզի չվնասենք մեր օրգանիզմը։💛
Հեքիաթների և երազների մասին քննարկում -Դիտել ենք “Գտնված երազը” մուլտֆիլմը և զրուցել երազների մասին։💛
Ֆիլմոգրաֆիա -Դիջիթեքի ընթացքում հասկացանք, թե ինչպե՞ս են նկարվում ֆիլմերը, ֆիլմերի հետաքրքիր կադրերը։
Ազգագրության փառատոն. Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հյուրն է Գևորգ Վարդանյանը
Թաղիքագործության վարպետության դաս
Предварительный просмотр изображения
Մեդիաուրբաթն Ագարակում
   
Ղափամայի ծես💛Այս ծեսը իրականում շաաատ հետաքրքիր անցավ ու շատ հիշարժան օր էր ինձ համար։💛
Տարբերվող մեդիաուրբաթներից մեկն էր։
Հունվարի անելիքները կարող եք կարդալ՝ անցնելով լինկերով։
Հունվարյան ստուգատես💛
ԴիջիթեքՄարզական ստուգատեսԲնագիտական ստուգատեսՄասնագիտական ստուգատես

Փետրվարը համեմատաբար ավելի հանգիստ ամիս էր, հենց ամիսը սկսելուն պես մասնակցել եմ ֆիլմադարան ակումբի “Սպիտակ գառան երազը” ֆիլմի քննարկմանը։

Քննարկման մասին իմ տպավորությունները կարող եք կարդալ՝ այստեղ։
Թևավոր խոսքերի բացատրություն՝ այստեղ։
Սարի ետևում շողերը մեռան՝ այստեղ։
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ՝ այստեղ։
   
Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս՝ այստեղ։
Հրաժեշտի խոսքերից՝ այստեղ։
Վահան Տերյան Հրաժեշտի խոսքերից՝ այստեղ։
Մարտի սկզբին ձայնագրեցի Չարլի Չապլինի նամակը Ջերալդինային։
Ճանապարհորդեցի դեպի Գյումրի, կարող եք տպավորություններիս մասին ընթերցել՝ այստեղ։
Ապրիլ ամսին ճանապարհորդել եմ դեպի Արագածոտնի մարզ, տպավորություններս՝ այստեղ։
Предварительный просмотр изображения
Վահան Թեքեյան “Անունըդ”՝ այստեղ։
Պետրոս Դուրյան “Իմ մահը”՝ այստեղ։
Դեպի Հին Նորք
Համո Սահյան-“Եվ չիմացանք թե ինչու՞-այստեղ
Համո Սահյան-Դու ուզեցիր
Ճամփորդություն դեպի Արթիկ, կարող եք ընթերցել՝ այստեղ։
Մայիս ամսին համարյա թե ավարտեցինք աշխարհագրություն առարկայից մարզերի  ուսումնասիրությունները։
Այցելեցինք ՀՀ կենտրոնական բանկ- հղում
Հանձնեցի քննություններս, բարեբախտաբար նորմալ եմ հանձնել։ Մի փոքր բարդ էր, բայց հասկացա, որ մյուս տարում ավելի լավ պիտի սովորեմ։
Ты знаешь, с наступленьем темноты
Ավագ Եփրեմյան-Առավել է
Բարբառներ ակումբ-հղում
Թարգմանական ուսումնասիրություններ փառատոնային նախագիծ-հղում
Հունիսը ճամբարային ամենահետարքրքիր ամիսն էր։ Սեմինարներ, պարտեզապուրակային աշխատանքներ, հետաքրքիր խմբային աշխատանքներ,որոնց միջոցով ավելի մտերմացանք։ Արդեն ավարտեցի առաջին կուրսը, լեցուն գիտելիքներով ու հետաքրքիր ու հիշարժան օրերով։
Արդեն պլանավորել եմ, այնքան լավ սովորել մյուս տարի, որ մաթեմից լիկվիդ չմնամ։))
May 14

What does adrenaline do to your system?💛

High levels of adrenaline in the body during menstruation can cause health problems. These include:

Weight gain due to metabolic syndrome և hypercortisolemia
heart disease
high blood pressure
Adrenaline rush should not affect your health in a short period of time.

Sometimes a tumor can cause the body to produce too much adrenaline. It can occur when a tumor is located on the adrenal glands, called a pheochromocytoma, or part of the nervous system other than the brain, known as a paraganglioma.

Ադրենալին - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

May 2

Վայոց ձորի մարզ 💛

 

Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ
 
ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով: ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են բազմաթիվ լեռնաշղթաներ, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, դաշտեր, մարգագետիններ, օրինակ՝  Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ): Վայոց ձորի կլիման  ցամաքային է`  ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով:
Մարզի տնտեսության մեջ  գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ՝  արտադրանքի ծավալի 63%, նաև  թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ,  բանջարաբուծությամբ:  Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները:
Մարզի բնակչությունը
Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում: Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր:   Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը:  Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.:
Քաղաքները
Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Եղեգնաձորը  եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Այն հայտնի է իր առողջարաններով: Ամեն տարի այստեղ իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ: