March 1

«Մաթեմատիկա» ամսագիր #34. Տոնական համար💛

Միջին դպրոցի ութերորդ դասարանի սովորողները և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմել են հոբելյանական խնդիրներ նվիրված Աշոտ Բլեյանի 2000-րդ գրին:

Արևելյան դպրոցը ներկայացնում է. «2000 ու մի մաղթանք» 

Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ընտրության գործունեությամբ խմբի սովորողները շնորհավորում են սիրելի Աշոտ Բլեյանին  2000-րդ գրի կապակցությամբ և  առաջարկում են հաշվել…

 

Միջին դպրոցը և Արևելյան դպրոցը ներկայացնում են. «2000 ու մի խնդիր»

Միջին դպրոցի ութերորդ դասարանի սովորողները և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմել են հոբելյանական խնդիրներ նվիրված Աշոտ Բլեյանի 2000-րդ գրին:

1.Տրված նկարում շրջանաձև դիագրամով պատկերված է 2019թ.-ին հրապարակված  Աշոտ Բլեյանի  գրերի թիվն ըստ ամիսների: Նայելով նկարին, պարզիր, թե  ո՞ր ամսին է ավելի շատ գիր գրել:

Պատասխան՝ Հունիս ամսին

Լուիզա Եղիազարյան, Միջին դպրոց

2.Տրված նկարում սյունաձև դիագրամով պատկերված է Աշոտ Բլեյանի 2019 թվականին հրապարակված գրերի թիվն ըստ ամիսների:  Ամենաքիչ գիրը ո՞ր ասմին է  նա հրապարակել:

Պատասխան՝ Սեպտեմբեր ամսին

Անահիտ Վերմիշյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

3.Մարտի  մեկին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տոնում է Աշոտ Բլեյանի հոբելյանական  2000-րդ գիրը: Տոնին  մասնակցում էր կրթահամալիրի սովորողների 90%-ը, իսկ դասավանդողների ՝ 50%-ը: Քանի՞ մարդ էր մասնակցում խնջույքին, եթե դպրոցն ունի 2000 սովորող և 400 դասավանդող:
Վիրաբյան Անդրե, Միջին դպրոց, 8-րդ դասարան

4.2021թ.-ի մարտի մեկին կհրապարակվի  Աշոտ Բլեյանի 2000-րդ գիրը, հաջորդ 2000-րդ գիրը, ե՞րբ կհրապարակվի, եթե նա ամեն օր մեկ գիր է գրում:
Կարեն Մարգարյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

Պատասխան՝ 4021 թ.- ի մարտի 1- ին

5.«Մաթեմատիկա» ամսագիրը հրապարակվում է շաբաթը մեկ անգամ, իսկ Աշոտ Բլեյանի գիրը՝  շաբաթը յոթ անգամ: Եթե «Մաթեմատիկա» ամսագիրը մարտի մեկից հրապարակվի շաբաթը յոթ անգամ, իսկ գիրը՝ շաբաթը մեկ անգամ, ապա ե՞րբ դրանց  թողարկման համարները կհամընկնեն, իմանալով, որ մարտի մեկին  գրի 2000-րդ թողարկումն է, իսկ ամսագրի՝ 35-րդ:
Բուշ Լուսինե, Միջին դպրոցի ծրագրի ղեկավար

6.Աշոտ Բլեյանի  2000-րդ գիրն ունեցավ  1000 այցելու, որն 90%-ով շատ է նախորդ օրվա այցելուների թվից: Քանի՞ այցելու ուներ նախորդ օրվա գիրը:
Նանե Ժամհարյան,Միջին դպրոց, 8-րդ դասարան

7.8-4 դասարանում սովորում է 24 սովորող, ընդ որում, նրանք մեկը մյուսից երկուսով շատ գիր են կարդացել:Միասին քանի՞ գիր են կարդացել, եթե ամենաքիչը կարդացողը եղել է Հայկը՝ 10 գիր:
Արփինե Խաչատրյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

8.Աշոտ Բլեյանի 2000-րդ գրի թողարկման կապակցությամբ, 8-5 դասարանի սովորողները որոշեցին  պատրաստել  մրգային աղցան։ Աղցանի համար նրանք օգտագործեցին խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին կշռում են 750գ,  տանձը՝ 650 գ էր, իսկ դեղձը՝ 50 գ-ով ավել էր տանձից։ Քանի՞ գրամ է եղել աղցանը պատրաստելուց հետո:
Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

9.Այս տարի մարտի 1-ին կթողարկվի  Աշոտ Բլեյանի 2000-րդ հոբելյանական գիրը: Եթե նա սկսի ամեն ամիս հրապարակել 50 գիր, ապա 3 տարի հետո՝ մարտ ամսի վերջում, որերո՞րդ գիրը կհրապարակի:
Մանուկյան Սաթենիկ, Միջին դպրոց, 8-րդ դասարան

10.Աշոտ Բլեյանը  երբ է գրել իր առաջին գիրը, եթե նա գրում է ամեն օր, իսկ 2000-րդ թողարկումը կկայանա մարտի մեկին:
Էլլա Ապու-Անթար, Մկրտչյան Անի, Միջին դպրոց, 8-րդ դասարան

 

Ներկայացնում են Արևելյան դպրոցի սովորողները…

11.Ես ծնվել եմ հունվարի 9-ին: Այս տարի՝ իմ ծննդյան օրը, Աշոտ Բլեյանը իր ո՞ր համարի գիրն է  թողարկել, եթե նա ամեն օր մեկ գիր է գրում, իսկ մարտի մեկին կլրանա նրա  2000-րդ գիրը:
Արփի Հակոբյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

12.Աշոտ Բլեյանը  քանի՞ հատ  նոթատետր պետք է օգտագործի իր բոլոր գրերը նոթատետրում գրելու համար, եթե յուրաքանչյուր նոթատետր ունի 40 էջ, իսկ յուրաքանրյուր գիր գրվում է երկու էջում:
Գոհար Ալեքսանյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

13. Աշոտ Բլեյանը քանի՞ գիր կգրի մինչև տարվա վերջին օրը, եթե նա մարտի մեկին կթողարկի իր 2000-րդ գիրը, և մարտի մեկից սկսած, նա ամեն օր մեկ գիր գրի, բայց շաբաթ, կիրակի օրերին՝ հանգստանա:
Եվա Անթառանյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

14.Սյունաձև դիագրամով նշված է Աշոտ Բլեյանի գրերի թիվն ըստ ամիսների: Միայն 2020 թ.-ին քանի՞ գիր է հրապարակվել:

Եվա Խաչատրյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

15.Աշոտ Բլեյանի էջի արխիվը նայելով տեսնում ենք, որ 2014 մարտ ամսին հրապարակվել է 100 գիր:  Քանի անգամ է այն քիչ  այս տարվա մարտի մեկին հրապարակած 2000 գրից:
Ալեքս Հովհաննիսյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

16.Աշոտ Բլեյանը ծնվել է սեպտեմբերի չորսին: Այս տարի՝ նրա ծննդյան օրը, որերո՞րդ գիրը կհրապարակվի, եթե մարտի մեկին հրապարակվել է նրա 2000-րդ գիրը, իսկ նա  ամեն օր մեկ գիր է գրում:
Խաչատրյան Տիգրան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

17.Աշոտ Բլեյանը այս տարվա հունվարին հրապարակել է 31 գիր, իսկ փետրվարին՝ 35 գիր: Այդ երկու ամսվա ընթացքում  քանի՞ գիր է հրապարակել:
Սարգսյան Խորեն, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

18.2020թ.-ի դեկտեմբերին  Աշոտ Բլեյանը հրապարակել է 45 գիր, 2019թ. դեկտեմբերին՝ 40 գիր,  2018թ.-ին՝ 35 գիր: Գտի՛ր օրինաչափությունը և  գրիր, թե քանի գիր կհրապարակի 2021 թ. դեկտեմբերին:
Արզումանյան Անի, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

19.Արևելյան դպրոցում սովորում է 300 աշակերտ, եթե յուրաքանչյուրն  ամեն օր մեկ գիր գրի, իսկ Աշոտ Բլեյանը իր 2000-րդ գրից հետո  էլ գիր չգրի, ապա մեկ շաբաթ հետո Աշոտ Բլեյանըի  գրերի թիվը մեծ կլինի՞ սովորողների  հրապարակած գրերի թվից:
Մարինե Ամիրջանյան, Արևելյան դպրոց,  դասավանդող

20.Քանի՞ տարեկան կդառնա տիար Բլեյանը, երբ նրա գրերի թիվը հասնի  10.000-ին, եթե նա ամեն օր մեկ գիր  է գրում, իսկ մարտի մեկին նրա 2000-րդ գրի թողարկման օրն  է:
Մանե Սարգսյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

 

Հոբելյանական խաչբառ

 

Օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներից՝ գտիր թաքնված անվանումը: Aybuben

Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանելիս կունենաք մեկ տառին համարժեք միավոր։ Այդ տառը տեղադրելով դատարկ վանդակում, ըստ հերթականության, կգտնեք թաքնված անվանումը։

Screenshot_6

1․ Ագարակում կան խոզեր և հավեր, ընդհանուր թվով 986 գլուխ և 2522 ոտք։ Քանի՞ խոզ և քանի՞ հավ կա ագարակում:

Ճիշտ պատասխանելու դեպքում 1 միավոր։

2․ Աննան զատիկի տոնին գնել  էր 9 տուփ ձու։ Քանի՞ հատ ձու էր գնել Աննան, եթե յուրաքանչյուր տուփում կար 30 ձու։

Ճիշտ պատասխանելու դեպքում  2 միավոր։

3․ Մարտն ունի 31 օր: Անին ու Աշոտը մարտի մեկից մինչև 17-ը ամեն օր խաղում էին գործնագործ:  Նրանք  այս ամիս քանի՞ օր չխաղացին գործնագործ ։

Ճիշտ պատասխանելու դեպքում 30 միավոր։

4․ Մեքենան ամեն օր անցնում է 560 կմ,  7 օրում քանի՞ կմ կանցնի։

Ճիշտ պատասխանելու դեպքում  5 միավոր։ 

5․ 2021 թ.-ի գարնանը  քանի՞ տարեկան կդառնա Ալեքսը, եթե նա ծնվել է 2011 թվականի մարտի մեկին։

Ճիշտ պատասխանելու դեպքում  300 միավոր։ 

6․ Դպրոցականներն շաբաթօրյակի ժամանակ պտղատու այգում տնկեցին 10 տանձենի, 6 սալորենի և 8 ընկուզենի: Քանի՞ պտղատու ծառ տնկեցին այգում:

Ճիշտ պատասխանելու դեպքում  1 միավոր։

7․ Քանի՞ խնձոր կա 9 ծառի վրա, եթե  յուրաքանչյուր վրա կար 80 խնձոր։

Ճիշտ պատասխանելու դեպքում  400 միավոր։


Posted March 1, 2021 by manukyantamara in category Երկրաչափություն, Հանրահաշիվ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*