March 29

Հարցեր💛

1․ Ինչպե՞ս ձեվավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը՝ Ռուբինյան իշխանատան (1080-1219) գլխավորությամբ: Ռուբինյան առաջին Մեծ իշխաններն էին Ռուբեն 1-ը (1080-1095), Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137), որոնց օրոք զգալիորեն ընդլայնվեցին, ինչպես նաև ամրապնդեցին Կիլիկյան Հայաստանի պետական սահմանները:

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

2․ Ի՞նչ քայլեր է կատարել Ռուբեն 1-ը։

Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։

1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։

3․ Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Կոստանտինը Խաչակրաց արշավանքների կազմակերպիչների հետ։

Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ.–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ը հայոց իշխանապետությունը ամպրապնդելու գործում։

Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

5․Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Լևոն 1-ը։

Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։

 


Posted March 29, 2021 by manukyantamara in category Հայոց պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*