April 24

Միասնական օգնություն անօգնականներին💛

Միասնական օգնություն անօգնականներին – Ջեմմա Զարգարյան

Միասնական օգնություն անօգնականներին – Լիլիթ Գրիգորյան

Կարծում եմ, որ բոլորն էլ տեսնում են անօգնական մարդկանց, բայց քչերն են ցանկանում օգնել նրանց։ Շատերը նաև ծաղրում են, չհասկանալով, որ կարող են հայտնվել նույն իրավիճակում։ Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ կարող է լինել նրա հետ օրեր կամ  տարիներ հետո։

Եվ թեկուզ մեր խղճի համար, ցանկացած կլինենք օգնել թեկուզ չնչին  բանով։ Կամ, թեկուզ մոտենալ, զրուցել նրանց հետ, փորձել գոնե մեր խորհուրդներով օգնել։ Ես միշտ ուզել եմ մոտենալ ու հարցնել․
-Ողջու՛յն, ինչ-որ բանով կարո՞ղ եմ օգնել։

Կամ նույնիսկ ուղղակի ծանոթանալ։ Բայց, երբ գիտեմ, որ մենակ եմ, ինքս իմ մեջ վախենում եմ։ Իսկ երբ լսեցի Ջեմմայի նախաձեռնության մասին, իրականում շատ ուրախացա և միանգամից ցանկացա գրանցվել նրա նախագծում։ Նախագիծը հիմա կներկայացնեմ։💛

Մեր նախագծի շրջանակներում մենք բոլորս համատեղ ջանքերով փորձելու ենք իրականացնել բարեգործական ծավալուն այս աշխատանքները, որի հիմքում ընկած է լինելու՝ այս ամենը տարածել ամենուրեք, բոլորին ներառել մեր խմբի մեջ և այդպես շարունակ առաջ գնալ։ Մեզ համար մեծ նշանակություն ունի աղքատ մարդկանց օգնելը։ Իրականացնելու ենք հետևյալ քայլերը՝
1․ Փորձել մեր կարողությունների շրջանակնեում փոքրիկ գումարով կամ գնումներով օգնել նրանց։2. Դրսում ապրող անօգնականի կամ անօգնականների տեսնելով՝ փորձել նրանց հետ միասին օգնութուն խնդրել անցորդներից, նրանց մեջ բարություն սերմանելով՝ անօգնականների նկատմամբ։3. Բացի օգնություն ակնկալելուց, փորձել սեփական ուժերով աշխատանք գտնել, նրանց համար կամ ինչ-որ գործ որի արդյունքում նրանք դուրս կգան այդ իրավիճակից։4. Փորձել որոշ անօգնական մարդկանց (տղամարդկանց) սովորեցնել, որ եթե՝ հասարակությունը գումար է տրամադրում իրենց հացի կամ շատ անհրաժեշտ հագուստի համար, անհրաժեշտ չէ՛ ստացված հասույթը վատնել խմիչքի վրա, որը ներառված է տղամարդկանց մոտ 60%-ի մոտ։ 

5․ Տանը պահվող ոչ անհրաժեշտ իրեր՝ հիմնականում հագուստ, նվիրել անօգնական մարդկանց։

6․ Նախաձեռնությունը ի վերջո տարածել հասարակության ողջ շրջանակներում։

7. Նրանց բացատրել, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է օգնություն ակնկալել և ալարկոտության մատնվել, այլ սեփական ուժերով մի միջոց գտնել՝ իհարկե մեր օգնությամբ։

8. Նախագիծը տարածելով փոքրիկ կազմակերպություն ստեղծել, որը հետագայում կունենա անվանում։

9. Վերջին կարևորագույն քայլը՝ ծերանոց բացելու աշխատանքներ իրականցնել, կապվելով ղեկավարության հետ։