May 13

Ջալալ ալ Ահմադ- Սեթառ💛

Պատմվածքից պարզ երևում է, որ նրանք ապրում էին խղճուկ տան մեջ։ Տղայի խռիվ մազերը ցրիվ էին եկել ճակատին ու աջ աչքի դիմացը փակել էին: Այտերը փոս ընկած էին ու գունաթափ էր: Ցնծությունից վազում էր, որովհետև վերջապես հասել էր իր երազանքին։ Նա մտածում էր սեթառի մասին, որովհետև վերջապես կարող էր նվագել իր անձնական թառը՝ չվախենալով, որ կարող են կոտրվել թառի լարերը։ Մտածում էր, որ այսուհետ այնպիսի արվեստով կնվագի և այնպիսի  հույզեր  կկորզի թառից, որ ինքն էլ չի դիմանա ու ակամայից կարտասվի: Մինչ այդ չէր կարողացել այդպես հոգով նվագել, մտածել էր, որ կարող է կոտրել ուրիշի թառի լարերը՝ դրա համար թանկ վճարելով։ Սակայն տղայի ուրախությունը երկար չի տևում, թառը ընկնելուն պես՝ ընկնում ու խառնվում են նրա մտքերը ևս։ Եվ ի՞նչ պետք է աներ տղան, երբ երկարատև երազելուց, իր քրտինքով աշխատելուց հետո հազիվ էր վաստակել թառը․․․


Posted May 13, 2021 by manukyantamara in category Գրականություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*