May 12

Հասարակական նախաձեռնություն💛

Ողջու՛յն։ Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում ապահովել հասարակական բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նապապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան
  2. Թամարա Մանուկյան
  3. Էմիլ Ավետիսյան
  4. Թամարա Աղասյան

Այսպիսով մենք պատրաստվում ենք`

• Թղթերի վրա գրել հաճելի և զվարճալի խոսքեր(ինչպես նաև կոմպլիմենտներ),

• Թղթերով ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել,

• Բարի պաստառներ ամրացնել պատերին,

• Փոքրիկ համեղ բաներ բաժանել

• Ինչպես նաև կարող են լինել հումորային օրեր, որտեղ մենք պռանկներ կկատարենք։


Իհարկե դա և՛ կարող է բարձրացնել, և՛ չի կարող, և ամենինչ կախված է դիմացինից, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ որպեսզի դիմացինի մոտ առաջանա մոտիվացիա։ Կաշխատենք կոնֆլիկտներից հեռու մնալ և չնեղացնել դիմացինին։

 

Առաջին քայլերը`

•Ամսի 24-25-ին ամրացնել պաստառ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի պատերին։ Ինչպես նաև փորձել զվարճացնել ուսանողներին և ուսուցիչներին։

Ամփոփում`

Նկարներն ու վիդեոները արվելու են նրա համար, որպեսզի ցույց տանք բոլորին, թե ինչքան ուժեղ կարող է մարդ ուրախանալ մի չնչին բանից։ Իհարկե մենք հաշվի ենք առնում դիմացինի ցանկությունն ու իրավունքը, և եթե դիմացինը չի ուզում, որ նրան նկարահանեն, ապա մենք չենք նկարի նրան։ Այսպիսով կփորձեմ նկարների տեղը խոսքերով ներկայացնել։

Այսօր մենք փոքրիկ թղթիկների վրա գրեցինք մի քանի զվարճալի և հաճելի խոսքեր, որոնք պետք է որ բարձրացնեին դիմացինի տրամադրությունը(նկարները ներքևում)։

      

Օրվա ընթացքում փնտրեցինք ուսուցչուհիների և բաժանեցինք այդ թղթիկները։ Առաջին ուսուցչուհին ում մենք մոտեցանք դա ռուսերենի ուսոցչուհին էր՝ Ընկեր Մարիամը, ով ժպտաց և նույնիսկ ծիծաղեց մեր գրածից։ Ընկեր Ելենա հավեսով ծիծաղեց, մեր կազմակերպիչ Ընկեր Մարիամը նույնպես ծիծաղեց։ Ուսուցիչնեչից բացի քոլեջից դուրս գտանք մի անցորդի ում նույնպես տվեցինք այդ թղթիկներից։ Նա ուրախացավ միջի խոսքերը կարդալուց՝ “Ժպտա քեզ շատա սազում”։

Իհարկե ցավալի է, երբ դուք չեք կարող տեսնել այդ ամենը ձեր աչքերով, սակայն մենք կգնենք նրանց ովքեր համաձայն կլինեն տեսանյութին և կկիսվեն ձեր հետ ժպիտով💛։

 

Հունիսի 1ից-3ը

Պատերին ժպիտով պաստառներ ամրացնել և դիտել ընթացքին, թե ով իր օրվա համար ժպիտ կվերցնի։

May 12

Հարցաշար էկոլոգիայից💛

  1. Բնապահպանական միջազգային կազմակերպությունների լոգոները։
  2. Էկոլոգիական և էթիկական նշանները։
  3. Բնական միջավայրի ախտոտման տեսակները։
  4. Երևան քաղաքի արձանները, թվարկել Երևանի 10 արձան։
  5. Էկոհամակարգ։ Ի՞նչ է էկոհամակարգը։
  6. Էկոտուրիզմ։ Ի՞նչ է էկոտուրիզմը։
  7. Թվարկել ՀՀ մարզերը և յուրաքանչյուր մարզում անվանել մեկ մշակութային արձան։
  8. Ներկայացնել մեկ խաղ, որը կզարգացնի երեխայի պատկերացումները էկոլոգիայի կամ բնագիտության ոլորտում։
  9. Տրված էկոլոգիական մի քանի նախադասություն ձևափոխեք այնպես, որպեսզի Ձեզ հասկանա 5 տարեկան երեխան։
  10. Ի՞նչ է ազիմուտը, ներկայացնել բանաձևը, և կատարել տրված առաջադրանքը։
  11. ՀՀ կարմիր գիրքը։ Հատուկ պահպանման տարածքները։
  12. ԳՄՈ։ Ի՞նչ է ԳՄՈ-ն։
  13. Թունավոր կոսմետիկ միջոցներ։ Պարզել արդյոք տրված կոսմետիկ միջոցը թունավոր է, թե՞ ոչ։
May 11

Աշոտ Գ💛

Աշոտ Գ💛

Հայաստանը ունեցել է այնպիսի թագավորներ, որոնք իրենց մեծ գործերով առավել խորն են ամրագրվել պատմության էջերում։

Այսօր ուզում եմ խոսել Բագրատունիների արքաներից մեկի՝ Աշոտ Գ-ի մասին, որի օրոք Հայաստանը ապրել է տնտեսական և մշակութային վերելք։ Աշոտ Գ-ն կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ձևավորել է հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միություն՝ իր գերագահությամբ։ Աշոտ Գ թագավորը պատմագիտության մեջ հայտնի է որպես «Ողորմած»:

Աշոտ Գ-ի Ողորմած պատվանվան հետ կապված կան տարբեր լեգենդներ։  Ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցու Աշոտ Գ-ն բարեգործ էր, որի համար էլ նրան անվանել են Ողորմած: Նա երկրի գլխավոր քաղաքներում բացել է տարբր դպրոցներ, հիվանդանոցներ ու արգելանոցներ, որոնց պահպանման համար հատկացրել է միջոցներ, ինչը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար: Նրա շնորհիվ Հայաստանում զարգացել է քաղաքաշինությունը:

Իսկ նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, ետ չմնալով ամուսնուց՝ հիմնել է Սանահինի, և Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա-կրթական կենտրոններ են դարձել։

Հետաքրքրվել եմ և գտել եմ մեկ այլ լեգենդ պատվանվան հետ կապված։

Ողորմած պատվանունը կապված է մի լեգենդի հետ, ըստ որի մի անգամ աղքատության մեջ ապրող ժողովուրդը դիմում է Աշոտ Բագրատունուն՝ նրա վերակացուի միջոցով: Արքան վերակացուին տալիս է 500 ոսկի, որ տանի ու բոլորին հավասար բաժանի: Եվ ավելացնում է.

«Գիտեմ, որ դու ագահություն պիտի անես և մեծ մասը քեզ կպահես: Ահա հենց քեզ համար 100 ոսկի, միայն թե ժողովրդին իր հասանելիք 500 ոսկին կբաժանես»։

Վերակացուն, գնալով չքավոր ժողովրդի մոտ, ասում է.

«Իմացած եղեք՝ թագավորը շատ բարկացավ ձեզ վրա: Ասաց՝ ուզում է թող բոլորն էլ սովից կոտորվեն, իմ ի՜նչ գործն է»:

Բայց լուրը հասնում է թագավորին, որը ոչ միայն պատժում է վերակացուին, այլ նաև վերցնում է նրանից ամբողջ 600 ոսկին և բաժանում իր ժողովրդին:

Ահա և այս արդարացի արարքի համար Աշոտ 3-րդը կնքվել է Աշոտ Ողորմած…

Աշոտ Գ Ողորմածի արձանը կանգնեցված է Գյումրիում։

Աշոտ Գ Ողորմած արքայի գահակալության ժամանակաշրջանը (953-978 թթ.) Բագրատունյաց թագավորության պատմության կարևորագույն փուլերից է: Հորից՝ Աբասից, ժառանգել էր շատ հզոր թագավորություն և մնում էր միայն կարգին տեր կանգնել թագավորությանը, որը կարծում եմ, լիովին հաջողվել է նրա մոտ;

Նա շատ կարևոր գործեր է կատարել։ Բագրատունյաց արքունիքը Կարսից տեղափոխել է Անի և Անին հռչակել է մայաքաղաք 961թվականին։ Անին կառուցապատել է, շենացրել։ Կառուցել է նաև քաղաքի պարիսպների առաջին գիծը։ Նա իմ կարծիքով շատ խելացի թագավոր և արժանի առաջնորդ է եղել, չեմ կարծում, որ իր ժամանակներում մարդիկ դժգոհ եղած լինեն նրա գործերից։

Բացի տնտեսական աճից՝ նրան հաջողվել է նաև Հայաստանում խաղաղություն սահմանել՝ հաջողությամբ ետ մղելով Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ Նաև 80 հազարանոց զորքով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը: Հաշտություն է կնքել նաև Հայաստանի և Բյուզանդիայի միջև։

Նա, որպես երևի իրեն օգնող ձեռք կարելի է ասել, նշանակել է իր տղային ՝ Սմբատ Բ-ին։

Պատմագիտության մեջ Աշոտ Գ-ի պատմությունը գահակալությունից առաջ և նույնիսկ դրա ընթացքում ամբողջապես ներկայացված չի։ Դրա համար կարևոր է հիշել Աշոտ Երկաթի օրոք տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն։ 918 թ․ Աբաս Բագրատունին Երազգավորսում դավադրություն է կազմակերպում Աշոտ Երկաթի դեմ, բայց նախօրոք իմանալով, հեռանում է այնտեղից՝ իր հետ տանելով Աբասի որդուն։ Տեղեկությունների բացակայության պատճառով դժվար է ասել, թե Աբասի որ որդին է եղել Աշոտ Երկաթի հետ։ Բայց հավանականություն կա, որ Աշոտն է եղել։ Աշոտը Աբաս թագավորի ավագ որդիներից է։ Նա ուներ երկու եղբայր ՝ Մուշեղը և Ատրներսեհը։

Աշոտը Աբաս Բագրատունու գահակալության շրջանում զբաղեցրել է հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Մինչ թագավորելը Աշոտը երկար ժամանակ եղել է հոր ուղեկիցը երկրի կառավարման գործում։ Գահ բարձրանալով 953 թ.՝ Աշոտ Գ-ն թագավորել է 25 տարի։ Աշոտ Գ-ի գահակալության սկիզբը մեզ հասել է մշուշոտ ու վիպականացված։

Աշոտ Գ-ի գերիշխանության ներքո էր գտնվում Վիրքը, ինչից բացի նա ծանրակշիռ դիրք ուներ կովկասյան լեռնականների շրջանում, որի վկայությունն էր լեզգիների զորքի մասնակցությունը Դվինի ազատագրման գործողությանը: Բացի այդ, պարզվում է, որ գահակալության հենց սկզբից նա կրում էր «շահնշահ» տիտղոսը: Հայտնի է, որ Բագրատունիների մեջ առաջինն այն կրել է Աշոտ Երկաթը, իսկ Աբաս թագավորն այդ տիտղոսով չի հիշատակվում: Սակայն անհնար է, որ նոր միայն գահին բազմած Աշոտ Գ-ն ինքնուրույնաբար հասած լիներ թե´ հայոց ու վրաց թագավորի կարգավիճակին և թե´ «շահնշահ» տիտղոսին, ուստի միակ հավանական եզրակացությունն այն է, որ նա այն ժառանգել էր հորից՝ Աբաս թագավորից, որը թեև այդ տիտղոսով չի հիշատակվում, բայց իրականում կրել է այն։Աշոտ Գ Ողորմած թագավորի՝ գահ բարձրանալու և վախճանի տարեթվերը ճշգրտելու համար կարևոր նշանակություն ունեն ժամանակակից պատմիչ Ասողիկի տեղեկությունները: Եվ ընդհանուր առմամբ, Աշոտ Գ-ի մասին մեզ տեղեկություններ է հասել հիմնականում նրա շնորհիվ։

Քանի որ Ասողիկը եղեկ է Աշոտ Գ-ի ժամանակակիցը, ապա թվականների հարցում չեն կարծում, որ սխալ բաներ հասած կլինեն մեզ։ Ըստ Ասողիկի՝ Աշոտ Գ-ն մահացել է 426 մարերի 13-ը։ Աշոտ Գ-ն թաղվել է Հոռոմոսի վանքում, որտեղ նրա օրոք թագավորական հանգստարանն էր: Վանքի Ս. Գևորգ եկեղեցու մոտ մինչև XX դ. սկիզբը պահպանվել էր նրա տապանաքարը՝ «…Աշոտ թագաւոր…» արձանագրությամբ։ Աշոտ Գ Ողորմածը նաև դասվել է սրբերի շարքին։

Վերջաբան

Աշոտ Գ Ողորմածը գահակալել է Բագրատունյաց թագավորության ամենաբեկումնային ժամանակաշրջանում, երբ երկիրը միասնության պատմափուլից անցում էր կատարում ավատատիրական մասնատվածության դարաշրջան: Ըստ իս, նա եղել է այն նորմալ թագավորների շարքում, ովքեր ամեն ինչ արել են երկիրը շենացնելու և ծաղկեցնելու համար։ Երբ նա թագադրվում է, դրանից հետո շտապ հարկ է համարում փնտրել քաղաք, որը կդառնար երկրի մայրաքաղաքը և , որ կհամապատասխաներ հայոց թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման մակարդակին: Սակայն, ցավոք նա անհաջողության է մատնվում Դվինն ազատագրելու ռազմական գործունեության ընթացքում։ Միայն կարողանում է իրեն ենթարկել Երասխի հովտի ամիրայությունները ու ջախջախել թագավորությանը հարավ-արևմուտքից սպառնացող Համդանյանների պետության զորքերին:

Ի վերջո Աշոտ Գ-ն կենտրոնանում է աճող ու զարգացող Անի քաղաքի վրա, որն էլ հենց աճել ու զարգացել է իր շնորհիվ և որն էլ 961 թ. հռչակում է հայոց թագավորության մայրաքաղաք: Անին այնուհետև վերածվում է հայ ժողովրդի քաղաքակրթական արարման հիմնական կենտրոնի: Նման գործունեությունը ցույց է տալիս, որ պատմիչների մի մասի կողմից Աշոտ Գ-ին հիմնականում բարեգործական բնույթի արարքներ վերագրելը հեռու է իրականությունից: Առնվազն իր գահակալության առաջին փուլում Աշոտ Գ-ն իրեն դրսևորել է որպես կառավարման  ձիրքով օժտված գահակալ, որն ընդունակ էր մի կողմից ամրապնդելու պետության անվտանգությունը, իսկ մյուս կողմից, համախմբելով երկրի ներուժը, որն էլ առաջնորդել է դեպի քաղաքական նվաճումներ։

Կարևորն այն է, որ Աշոտ Գ-ին հաջողվում է պահպանել հոր կողմից իրեն հասած հայոց թագավորությանը հաղորդված հզորացման ընթացքը: Նրա կառավարման ընթացքը հանգիստ է անցել։ Սակայն նրա գահակալության երկրորդ փուլում իրավիճակը էապես փոխվել է, որովհետև Աշոտ Գ-ին չի հաջողվել պահպանել Բյուզանդական կայսրության ծավալապաշտական քաղաքականության թիրախում հայտնված թագավորության ներքին միասնությունն ու տարածքային ամբողջականությունը: Բյուզանդիայի կողմից Տարոնի զավթումը այդ տեսակետից առաջին ահազանգերից մեկն էր, որին հետևեցին ամենայն հավանականությամբ կայսրության դավերի հետևանքով Բագրատունյաց նոր թագավորության ի հայտ գալը Կարսում, ինչպես նաև Վասպուրականի տերերի ինքնագլուխ արածները։ Սակայն Աշոտ Գ-ին, ինչքան էլ որ բարդ էր, հաջողվում է կարգավորել երկրի ներսում կատարված խնդիրը։

Կարծում եմ, որ եթե Աշոտ Գ-ն լիներ մեր ժամանակներում, երևի կկարողանար խելացի լուծում գտնել սույն իրավիճակներից երկիրը փրկելու համար։ Աշոտ Գ-ն թեկուզ նույն իր առաջվա մտածելակերպով ավելի խելացի կգտնվեր, քան մեր այսօրվա կառավարողներն են։ Նաև կարծում եմ, որ կբացեր անօգնականների համար ինչ-որ կացարաններ, կամ գոնե ինչ-որ բանով կօգներ նման մարդկանց։ Քանի որ իզուր չէ նրա Ողորմած պատվանունը։  Այս հոդվածը գրելու շնորհիվ, ես հասկացա, որ միայն Տիգրան Մեծ-ով չի ավարտվում Հայոց հզոր ու խելացի արքաների շարքը։  Եվ եթե հետաքրքրված ենք մեր պատմությունով, ապա լավ կլինի յուրովի ուսումնասիրել թագավորներին, իրենց կատարած գործունեություններով և պետք չէ համեմատել թագավորներին իրար հետ, որովհետև ամեն մեկն իր ժամանակաշրջանում համոզված եմ  իր խելացի քայլը կատարած կլինի։

Հղումներ՝ 1 2

 

May 10

Ժամանակ💛

Մարդը անզոր ժամանակի առաջ, իսկ ժամանակն մեծ զորություն ունի մարդու նկատմամբ: Ինչ էլ անենք, մեզ հարկավոր է օրեր, ժամեր, րոպեներ: Ամեն ինչ սահմանվում է ժամանակով՝  ինչքան աշխատել, ինչքան հանգստանալ և այլն։

Մեր կյանքում շատ է լինում պահեր, երբ երջանիկ ենք, և համոզված եմ, բոլորս էլ ցանկացած կլինենք երկարացնել այդ պահերը։ Կյանքը կարճ է ու մի օր կծերանանք ափսոսալով, որ չենք հասցրել անել այն, ինչ ուզում էինք, ինչի մասին երազում էինք:

Ժամանակը կյանքի մի մասն է, որը և լավ, և վատ հիշողություններ է առաջացնում: Երբ սկսում ես զգալ, որ ժամանակը ուղղակի սլանում է, փախչում, և դու չես կարողանում բռնել նրան, լարվում ես, որպեսզի չկորցնես այն, բայց այն ավելի արագ է սկսում սլանալ:  Իմ կարծիքով, երբ մեծանում ես և ապրում ես անհետաքրքիր կյանքով ժամանակը անցնում է շատ դանդաղ: Պետք է, ինչ որ բանով զբաղվել, որ ժամանակը արագ անցնի և իմաստալից: Երբ մարդիկ երկար ժամանակ փորձում են ժամանակ սպառել, նրանք չեն նկատում, որ ժամանակը թանկ է և պետք է զգույշ օգտագործել, որպեսզի վեր հիշել բոլոր լավ պահերը:

Լսած կլինենք “Ժամանակը ոսկի է” արտահայտությունը։ Պետք է կարողանանք ճիշտ կառավարել մեր ժամանակը, այս կամ այն գործը վաղվան չթողնելով։ Մենք պետք է մեր ժամանակը անիմաստ չվատնենք,  որովհետև ուղղակի քնելով ոչնչի չենք հասնի։ Պիտի ինչքան կարողանանք այսօրվա մեջ անենք շատ գործեր, որոնք կօգնեն հասնել մեր երազանքներին կամ նպատակներին։ Բայց պիտի հիշենք, որ օրվա վերջում ավարտված մեկ գործը ավելի լավ է, քան երկու անավարտը։

May 9

What people said about Michael Jackson💛

ARNOLD ALMELOR

His a great entertainer,singer,humanetarian,he sets a good example,he cares about the world.

BARBARA BUTTS

He broke ground around the world.

ARNOLD ALMELOR

His a great entertainer,singer,humanetarian,he sets a good example,he cares about the world.

MARYLYN SUK

He united the world around the art he created.

MAULINE DAVIS
Michael was the ultimate musician, composer and entertainer. Known worldwide.

WILLIAM S. FREEMAN

hIS MUSIC APPEALED TO ALL YOUTH IN THE WORLD

 

May 7

«Ты знаешь …» (автор Иосиф Бродский).💛

Ты знаешь, с наступленьем темноты

пытаюсь я прикидывать на глаз,

отсчитывая горе от версты́,

пространство, разделяющее нас.

И цифры как-то сходятся в слова,

откуда приближаются к тебе смятенье

исходящее от А,

надежда, исходящая от Б.

Два путника, зажав по фонарю

одновременно движутся во тьме,

разлуку умножая на зарю,

хотя бы и не встретившись в уме.

May 7

Իսրայել Օրի💛

Էջմիածնի 1677թ. ժողովը և Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի պատվիրակությունը

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Օրին Հայաստանում. Անգեղակոթի ժողովը

Իսրայել Օրի

Իսրայել Օրի

Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ: Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին:

Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը: Նրանք միաժամանակ հայտնում էին, որ փոքրաթիվ օգնական զորքով Հայաստան ժամանելու պարագայում իրենք Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար անմիջապես զինված ապստամբություն կբարձրացնեն: Ռազմական օգնության դիմաց մելիքները պատրաստակամ էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր: Նրանք տեղեկացնում էին նաև, որ իրենք ռազմական պատրաստություն են տեսնում և երբ իշխանի զորքերը ժամանեն Հայաստան, իրենք անմիջապես կապստամբեն՝ պարսիկներին երկրից դուրս քշելու համար:

Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը

Հովհան Վիլհելմ

Հովհան Վիլհելմ

Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին: Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար: Ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում ինչպես Եվրոպայից սպասվող օգնությանը, այնպես էլ Հայաստանում հայկական ապստամբական ուժերի մասնակցության հարցին: Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել և ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ նրանց տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր:

Եվրոպայում երկար դեգերելուց և հաջողության չհասնելուց հետո Իսրայել Օրին համոզվեց, որ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն Ռուսաստանը:

Իսրայել Օրին Ռուսաստանում

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան: Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին:

Պետրոս I

Պետրոս I

Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով: Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան: Դեսպանության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին նախ գնաց Եվրոպա: Նա իր հետ վերցրեց նաև Հռոմի պապի նամակը՝ ուղղված պարսից շահին, որտեղ խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ:

Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները

Ռուսաստանում ստանալով Պետրոս I-ի հանձնարարություններն ու նամակները՝ Ի. Օրին 1708թ. հասավ Շամախի քաղաք: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը Անդրկովկասում մեծ տպավորություն գործեց: 1709թ. Ի. Օրին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Անդրկովկասում նա կապեր հաստատեց Ղուբայի և Շամախու խաների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության համար պայքարելու պատրաստակամություն հայտնած տարբեր գործիչների հետ: Նա մեծ աշխատանք կատարեց նաև Ռուսաստանի նկատմամբ համակրանք ստեղծելու ուղղությամբ:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ:

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

May 6

Միջազգային բնապահպանական ընկերություններ:💛

Բնության պահպանության միջազգային միություն
ֆր.՝ Union internationale pour la conservation de la nature💛

IUCN logo.svg

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) (անգլ.` International Union for Conservation of Nature, IUCN) միջազգային ոչ առևտրային բնապահպանական կազմակերպություն է, որը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Հիմնական գործունեության ոլորտներն են բնապահպանական մոնիթորինգի իրականացումը, բնության պահպանության պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվության տրամադրումը և այլն։ Գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները։ Անց է կացնում կոնգրեսներ, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, կազմում է բնատեսակների ցանկեր, որոնք պահպանման կարիք ունեն։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։💛

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Flag of the World Meteorological Organization.svg

Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։💛

Գրինփիս

Այս կազմակերպության անվանումը գալիս է անգլերենից ՝ կանաչ ՝ կանաչ և խաղաղություն ՝ խաղաղություն: Այն հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Վանկուվեր քաղաքում, Կանադա, 1971 թվականին: Այն իր նպատակն է սահմանում որպես շրջակա միջավայրի պաշտպանություն և համաշխարհային խաղաղություն:

Դա մոլորակի ամենամեծ անկախ բնապահպանական կազմակերպություններից մեկն է. Այն ունի ազգային և միջազգային գրասենյակներ 55 երկրներում և 32 միլիոն դուստր ձեռնարկություններ, որոնք ֆինանսավորում են նրա բոլոր գործունեությունները, ինչպես նաև արվեստագետներ և մտավորականներ, ովքեր հանգանակություն են կատարում որպես նվիրատվություն: Նրա կենտրոնակայանը գտնվում է Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքում:

Greenpeace- ը հանրային միջամտություններ և բողոքներ է հայտարարել հանուն շրջակա միջավայրի պահպանության, Արկտիկայի պահպանման, կենսաբազմազանության պաշտպանության, տրանսգենային սննդի օգտագործման և միջուկային զենքի օգտագործման դեմ:

Բացի այդ, այն պայքարում է ջերմոցային գազերի (ԳԳ) արտանետումների կրճատման համար, որոնք մոլորակի գլոբալ տաքացում են առաջացնում:

Հետաքրքիր է նշել, որ Greenpeace International- ը մի քանի նավ ունի, որոնք օգտագործում է ոչ միայն որպես տրանսպորտային հետազոտությունների և աշխատանքի, այլ նաև բողոքի գործողություններ և խաղաղ պայքար իրականացնելու միջոց `մեծ ազդեցություն ունենալով greatԼՄ-ների վրա:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)

Կազմակերպության անվանումը իսպաներեն թարգմանվում է որպես Վայրի բնության համաշխարհային ֆոնդ, բայց օգտագործվում է Համաշխարհային վայրի բնության ֆոնդ: Հիմնադրվել է 1961 թվականին:

Դա մոլորակի ամենամեծ բնապահպանական հասարակական կազմակերպությունն է: Այն գործում է ավելի քան 100 երկրներում ՝ շուրջ 5 միլիոն կամավորների միջոցով: Դրա կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայում:

Նրա աշխատանքային նպատակներն են հետազոտությունը, պահպանումը և շրջակա միջավայրի վերականգնումը, որոնք նա առաջարկում է մոլորակի կենսաբանական բազմազանության պահպանման, շրջակա միջավայրի ռեսուրսների կայուն օգտագործման խթանման և շրջակա միջավայրի աղտոտման և սպառման նվազեցման միջոցով: անհագ

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը շատ կարևոր դեր է խաղացել մոլորակի վրա բնապահպանական խղճի զարգացման և համաշխարհային պահպանության շարժման մեջ:

Նրա գործընկերների թվում են `ՄԱԿ-ը (ՄԱԿ), Եվրոպական հանձնաժողովը, Համաշխարհային բանկը և Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN):

ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր (UNEP)

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) գլոբալ բնապահպանական քաղաքականության զարգացման մարմին է, որը գործում է ՄԱԿ-ի համակարգում, որն իրականացնում է կրթական գործառույթներ `գլոբալ կայուն զարգացման խթանման համար:

Երկար և ճանաչված պատմություն ունեցող UNEP- ի աշխատանքը բաղկացած է շրջակա միջավայրի պայմանների գնահատումից և դրանց միտումների կանխատեսումներից `տարածաշրջանային, ազգային և գլոբալ մակարդակներից, աշխատանքային գործիքների մշակումից և պահպանման գործողությունների խթանումից:

Համաշխարհային բնության կազմակերպություն (ԱՀԿ) կամ Համաշխարհային բնապահպանական կազմակերպություն

ԱՀԿ-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը դուրս է եկել շրջակա միջավայրի պաշտպանության բազմակողմ բանակցություններից և որի ձևավորումը գտնվում է մշակման փուլում: Դրա գործառույթներն են ՝ իրականացնել գործողություններ և օժանդակել շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանությանը, համաշխարհային միջազգային մակարդակում:

Հիմնադրման նախաձեռնությունը ծագել է 2010 թ.-ին `Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և աֆրիկյան զարգացող երկրների կողմից, որոնք կազմում են կլիմայի փոփոխությունից առավել վտանգված երկրների խմբերը` երաշտների ավելացման և ծովի մակարդակի բարձրացման միջոցով:

Կազմակերպությունը սկսեց գործել 2012-ի հունիսին Բրազիլիայի Ռիո-դե-Janeանեյրո քաղաքում անցկացված ՄԱԿ-ի Համաժողովի ՝ Երկրի գագաթնաժողովում, բայց պաշտոնապես հիմնադրվեց 2014-ին ՝ Համաշխարհային պահպանության կազմակերպության պայմանագրի միջոցով, որտեղ երկրները Ստորագրողները դեռ պետք է վավերացնեն պայմանագիրը իրենց համապատասխան օրենսդրական մարմիններում:

ԱՀԿ-ն ղեկավարում է քարտուղարությունը և հարակից երկրներից կազմված անդամների ժողովը: Ակնկալվում է, որ այս կազմակերպությունը կդառնա առաջին միջկառավարական կազմակերպությունը, որը նվիրված է շրջակա միջավայրի պահպանությանը համաշխարհային մասշտաբով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջ մղեցին այս կազմակերպությունը Կլիմայի փոփոխության 15-րդ միջազգային համաժողովում, որն անցկացվեց 2009 թվականին Դանիայի Կոպենհագեն քաղաքում:

Բնության պահպանում (TNC)

TNC- ն միջազգային կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է պետական ​​և մասնավոր աղբյուրներից, որի աշխատանքը կենտրոնանում է կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանման վրա: Այն հիմնադրվել է 1951 թվականին և գրասենյակներ ունի 35 երկրներում:

TNC- ն պետք է իր վարկը տա մոլորակի շուրջ 50 միլիոն հեկտար հողի և ծովային տարածքների պաշտպանության հաջող ներդրմանը ՝ պահպանության նորարարական մոտեցումների միջոցով:

Friends of Earth International կամ Friends of Earth միջազգային ցանց

Դա 74 երկրի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունների միջազգային ցանց է: Այն հիմնադրվել է 1969 թ.-ին `միջուկային զենքի մշակման դեմ պայքարող ակտիվիստների կողմից, որոնց հիմնական առաջնորդներն էին Ռոբերտ Անդերսոնը, Դոնալդ Այթկենը, Դեյվիդ Բրաուերը: Կազմակերպությունը կապված է Եվրոպական բնապահպանական բյուրոյի հետ:

«Երկրի բարեկամներ» ցանցի առաջարկած հիմնական նպատակը միջուկային զենքի օգտագործման վտանգների տարածումն է: Կազմակերպությունը գրասենյակ ունի Ամստերդամում, որտեղ առաջարկում է աջակցություն իրազեկման արշավներին:

Նյութը՝ wikipedia

May 6

Հաշվետվություն աշխարհագրությունից💛

Ողջու՛յն։ Ամփոփման միջոցով կփորձեմ ներկայացնել այս ամիսների ընթացքում կատարածս առաջադրանքները և նախագծերը աշխարհագրություն առարկայից։

Տարվա սկզբում, զրուցել ենք ու ուսումնասիրել ենք հիմնականում աշխարհագրական թաղանթից, աշխարհի երկրների տիպաբանությունից։

Հենց առաջին նախագիծը եղել ՝ Ինչպե՞ս կորոնավիրուսը փոխեց Հայաստանը։

Կատարել ենք նաև առաջադրանքներ– Աշխարհագրությանը որպես ուսումնասիրման առարկա։💛

Կատարել ենք այս նախագիծը՝ Պետության զարգացման աստիճանը և համաճարակի դեմ պայքարը։

Վերլուծել ենք՝ Արցախա-ադրբեջանական պատերազմ։

Դեկտեմբերին իրականացրել ենք՝ գործնական աշխատանք։

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը💛

Նաև ամանորյա նախագիծ ենք իրականացրել՝ Ամանորը Բուլղարիայում։

Առաջադրանքներ՝ Աշխարհի զարգացած և զարգացող երկրները։

Կատարել ենք՝ Ինքնաստուգում։

Քաղաքական աշխարհագրություն և աշխարհաքաղաքականություն💛

Ուսումնասիրել ենք՝ ՀՀ սահմանների ձևավորումը, աշխարհագրական դիրքը💛

Ապա սկսեցինք սովորել ու ուսումնասիրել ՀՀ մարզերը և մարզերի տարածքում գտնվող լքված գյուղերը։💛

Արագածոտնի մարզ💛

Տեղեր գյուղ💛

Լոռու մարզի հիմնախնդիրները💛

Գործնական աշխատանք💛

Գեղարքունիքի մարզ💛

Կալավան💛

ՀՀ-թեստային առաջադրանք💛

Կոտայքի մարզ💛

Գործնական աշխատանք💛

Արմավիրի մարզ💛

Լեռնամերձ💛

Արարատի մարզ💛

Տավուշի մարզ💛

Լքված գյուղ Տավուշի մարզում֊Իծաքար💛

Եվ վերջում ունենք 2 նախագիծ՝

Մարդը որպես զբոսաշրջիկ-նախագիծ💛

Քարտեզագրական գործիքների կիրառում-նախագիծ💛

 

 

May 6

Ավագ Եփրեմյան- Առավել է💛

Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են —
հեռավո՜ր,
անհասնելի՛ —
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։