February 8

Բիզնես պլանի SWOT վերլուծություն 💛

Ես և Սաթենը, որոշել ենք ստեղծել ձեռագործ զարդերի շոփ, որը 21-րդ դարում մոդայիկ ու ավելի շատ վաճառվող իրերից է։ Հորինելու ու միախառնելու ենք մեր հետաքրքիր մտքերը և ստանալու ենք նորաոճ, նուրբ ու գեղեցիկ զարդեր։ Մեր թիրախային խումբը 10-60 տարեկաններն են։

 

SWOT վերլուծություն

 

Ուժեղ կողմեր`

🟢Մատչելի

🟢Պահանջված

🟢Տեսականի

🟢Ժամանակակից

🟢Կարող է օգտագործվել տարվա տարբեր եղանակներին։

 

Թույլ կողմեր`

⚪Ժամանակատար

⚪Չի կարող վաճառվել խանութում

⚪Անփորձ

⚪Չգիտենք ինչից սկսենք

 

Հնարավորություններ`

🟢FB, TT, INSTAGRAM և այլ էջեր

🟢Զարդերի առաջարկ խանութներին

🟢Ակցիաներ

🟢Դիզայնը, ոճը փոխել

🟢Լավ փաթեթավորում

🟢Համագործակցություն

 

Խոչընդոտներ`

🟠Մրցակիցներ

🟠Հումքի բացակայություն

🟠Սկզբում մարդկանց չգնելը

February 8

Ինչպես օգնություն ցուցաբերել փակ վնասվածքների դեպքում💛

Բոլոր վնասվածքների դեպքում, եթե դրանք ոչ այնքան լուրջ են թվում, ցանկալի է դիմել բժիշկ-տրավմատոլոգին կամ զանգել շտապ օգնություն (1-03): Սակայն երբ մասնագետները ճանապարհին են, որոշ դեպքերում կարելի է տուժվածին առաջին բուժօգնություն ցույց տալ:

Սալջարդ

Սալջարդը հյուսվածքների եւ օրգանների վնասում է, որոնց դեպքում մաշկն ու ոսկորները վնասվում են: Սալջարդի դեպքում միշտ այտուցում է ի հայտ գալիս, շատ հաճախ նաեւ կապտուկ, իսկ անոթների վնասման դեպքում նաեւ արյան զեղում (հեմատոմա):

 

Սալջարդի տեղին պետք է սառը ինչ-որ բան դնել, օրինակ՝ սառույց, քանի որ դա թույլ կտա մեղմել բորբոքումն ու թեթեւացնել ցավը: Շտապ օգնությանը սպասելիս վնասված տեղը պետք է զերծ պահել արտաքի որեւէ ազդեցությունից:

 

Հոդախախտում

 

Հոդախախտումը վնասվածքի արդյունքում հոդերի տեղաշարժն է, որը ուղեկցվում է հոդային կապսուլայի պատռմամբ կամ ջկերի պատռմամբ: Օգնությանը սպասելիս վնասված հոդին պետք է սառը ինչ-որ բան դնել, իսկ վերջույթը պետք է անշարժացնել այն վիճակում, որը նա ստացել է վնասվածքից ամիջապես հետո: Տուժածին նախընտրելի է նաեւ որեւէ ցավազրկող տալ:

Փորձել ինքնուրույն ուղղել հոդախախտումը ճիշտ չէ, քանի երբեմն դժվար է տարբերել հոդախախտումը կորտվածքից: Ավելի լավ է ՝ այս գործը վստահել մասնագետներին:

 

Ձգումներ ու ջկերի պատռում

 

Անհաջող վայր ըկնելու դեպքում եւ հոդի ֆիզիկական հնարավորությունները գերազանցող ցանկացած շարժման դեպքում հնարավոր է ձգումներ ու հոդերի հյուսվածքների պատռում: Այս դեպքում վնասված մակերեսը ցավում է, այտուցում է ի հայտ գալիս:

 

Առաջին հերթին պետք է վիրակապ դնել վնասված մասի վրա եւ ֆիքսել հոդը: Կարելի է նաեւ սառույց դնել եւ ապահովել տուժածի համար կատարյալ հանգիստ: Եվ, իհարկե, պետք է շտապ օգնություն կանչել: