May 7

Դեպի Արագածոտնի մարզ💛

Ողջու՜յն։ Այսօր այցելեցինք Արագածոտնի մարզ`առաջին կուրսի սովորողների հետ բացահայտելու մարզի բերդերն ու քարավանատները։
Предварительный просмотр изображения
Իրականում այնտեղ այցելում էի արդեն երրորդ անգամ։ Անգիր գիտեի բոլոր ծառերն ու թփերը, սակայն ինչքան այցելում ես, մեկ է ամեն անգամ նոր բան ես բացահայտում քեզ համար։ Ասեմ, որ որոշ բաներ ավելի բարեկարգված էին, անցած անգամվա համեմատ։ Մեր առաջին կանգառը Ագարակ գյուղն էր`վաղբրոնզեդարյան բնակատեղին։ Այնտեղով հոսում է Ամբերդ գետը, որը Քասաղ գետի վտակ է։

Շրջեցինք, իսկ հետո այցելեցինք Կոշի ականատեսի հուշարձանը տեսնելու։ Մեր երրորդ կանգառը Արուճի քարավանատունն էր և Կաթողիկե եկեղեցին։

Предварительный просмотр изображения

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։Հետո գնացինք Թալինի քարավանատուն, Ավերակները պահպանվել են Թալինի շրջանում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։ Այն կառուցվել էր 13-րդ դարում։Ամենագրավիչն ու յուրօրինակը ինձ համար Դաշտադեմի ամրոցն էր։ Այն շատ շքեղ ու հետաքրքիր ոճով ու քարերով է կառուցված, որը գրավում է բոլորին։

Предварительный просмотр изображения

Իսկ մեր վերջին կանգառը Կարմրաշեն գյուղն էր։ Այն վայրը, որտեղ կանգ առանք, շատ վախենալու բարձրություն ուներ, որի ներքևում`գետից այն կողմ, փոքրիկ սրբավայր կար որոշակի բարձրություն վրա։

Предварительный просмотр изображения

 

Հիմա կարող եք տեսնել նկարներն ու մեր պատրաստած փոքրիկ վլոգը։


Posted May 7, 2022 by manukyantamara in category Աշխարհագրություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*