May 31

Երևանի կոնյակի, գինու, շամպայնի, օղու գործարաններ💛

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ

1877թ.-ին առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից հիմնված «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը գտնվում է Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: Այն միավորում է հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները և համաշխարհային կոնյակագործության ձեռքբերումները, որի արդյունքում տարեցտարի ընդլայնվում են հայկական կոնյակի մատակարարման աշխարհագրական սահմանները:

1899թ. գործարանը վաճառվել է ռուսական ալկոհոլային խմիչքների առաջատար արտադրող «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերությանը:
1920թ. գործարանը պետականացվում է և 1921թ. մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը եղել է Խորհրդային Հայաստանի կոնյակագործության և գինեգործության մայր ձեռնարկությունն էր, որի կազմի մեջ էին մտնում Հայաստանի կոնյակի և գինու բոլոր գործարանները:

Երևանի կոնյակի գործարանն ավարտել է շենքի արտաքին լուսավորության բարելավման  աշխատանքները - Պանորամա | Հայաստանի նորություններ

1991թ. Սովետական Միության փլուզումից հետո գործարանը գտնվել է լքված և անմխիթար վիճակում:
2002թ. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը վերստին կյանքի է կոչվել՝ ձեռք բերելով նոր սեփականատեր ի դեմս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի:
Շուրջ երկու տարի է տևել պատմական արժեք դարձած կոնյակագործության սկզբնաղբյուրի վերականգնումը:

Այժմ գործարանը համարվում է մեծ պատմական արժեք ներկայացնող կառույց, որն տարեցտարի ավելի կատարելագործվելով, Հայաստանում արմատավորում է համաշխարհային կոնյակագործության չափանիշները։

 

Երևանի Նոյ կոնյակի-գինու գործարան

Ազնիվ խմիչքները կարծես երեխաներ լինեն. մի րոպե էլ չեն կարող ապրել առանց իրենց ծնողների: Հայկական կոնյակը բացառություն չի: Մայրը Հայաստանի օրհնյալ հողն է` հայտնի իր խաղողի այգիներով, “տատմերը”` ողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի առաջին և հիմնական արտադրողը` ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ: Իսկ չասել հոր մասին նշանակում է անտեսել մեր նշանավոր գինեգործների հիշատակը, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայկական կոնյակ անունը կրող հրաշալի խմիչքի ստեղծման վրա: Իսկ հայկական կոնյակի հայրը Նիկոլայ Շուստովն է:

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական կոնյակի գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքի հրաշալի համն ու բույրը: Մենք արտադրում ենք բացառիկ մի խմիչք և առաքում ենք այն մակարդակով, որին արժանի են մեր գնորդները: Որպեսզի շարունակենք իրականացնել այդ խնդիրները, մենք պիտի ապահովենք, որ մեր գնորդները, կոմբինատի աշխատակիցները և գործընկերները միշտ գոհ լինեն:

 

Կոնյակի սպիրտի ծխումը և կոնյակի պատրաստումը իրականացվում էր դասական ֆրանսիական տեխնոլոգիայով: Երևանի գործարանը առաջինը Հայաստանում համալրվեց Շարանտական տիպի 2 ապարատով և ուներ հատուկ պայմաններում կոնյակի սպիրտի հնեցման համար հարմար տարածքներ: Հայաստանի մյուս կոնյակի գործարանները, փաստորեն, աշխատում էին տնայնագործական եղանակով:

 

“Նոյ” կոնյակների արտադրության մեջ օգտագործվում են Մսխալի, Ոսկեհատ, Կանգուն, Գառան դմակ, Ռքածիթելի սպիտակ խաղողի տեսակներ: Թույլատրելի է աննշան քանակի սպիտակ պտղամսով կարմիր խաղողի տեսակների օգտագործումը: Այս տեսակների խաղողները վերամշակվում են կոնյակի նյութերի:

 

Ազնիվ խմիչքները կարծես երեխաներ լինեն. մի րոպե էլ չեն կարող ապրել առանց իրենց ծնողների: Հայկական կոնյակը բացառություն չի: Մայրը Հայաստանի օրհնյալ հողն է` հայտնի իր խաղողի այգիներով, «տատմերը»` ողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի առաջին և հիմնական արտադրողը`ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ: Իսկ չասել հոր մասին նշանակում է անտեսել մեր նշանավոր գինեգործների հիշատակը, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայկական կոնյակ անունը կրող հրաշալի խմիչքի ստեղծման վրա: Իսկ հայկական կոնյակի հայրը Նիկոլայ Շուստովն է:

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական կոնյակի գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքի հրաշալի համն ու բույրը: Մենք արտադրում ենք բացառիկ մի խմիչք և առաքում ենք այն մակարդակով, որին արժանի են մեր գնորդները: Որպեսզի շարունակենք իրականացնել այդ խնդիրները, մենք պիտի ապահովենք, որ մեր գնորդները, կոմբինատի աշխատակիցները և գործընկերները միշտ գոհ լինեն:

Կոնյակի սպիրտի ծխումը և կոնյակի պատրաստումը իրականացվում էր դասական ֆրանսիական տեխնոլոգիայով: Երևանի գործարանը առաջինը Հայաստանում համալրվեց Շարանտական տիպի 2 ապարատով և ուներ հատուկ պայմաններում կոնյակի սպիրտի հնեցման համար հարմար տարածքներ: Հայաստանի մյուս կոնյակի գործարանները, փաստորեն, աշխատում էին տնայնագործական եղանակով:

 

«Նոյ» կոնյակների արտադրության մեջ օգտագործվում են Մսխալի, Ոսկեհատ, Կանգուն, Գառան դմակ, Ռքածիթելի սպիտակ խաղողի տեսակներ: Թույլատրելի է աննշան քանակի սպիտակ պտղամսով կարմիր խաղողի տեսակների օգտագործումը: Այս տեսակների խաղողները վերամշակվում են կոնյակի նյութերի:

 

Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ

Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Շամպայն գինիների գործարանը հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ: 1954թ-ից արտադրամասը ընդլայնվել է և հիմնվել է շամպայն գինիների արտադրություն: 1995թ.-ից Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ը սեփականաշնորվել է եւ վերկազմակերպվել Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն։ Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ը եղել և մնում է Հայաստանում եզակի իր տեսակի մեջ , որն արտադրում է շամպայն գինիների ողջ տեսականին, ֆրանսիական տեխնոլոգիայով’ դասականից մինչև հավաքածու:

Կես դարից ավելի գործարանի տեսականին արժանացել է շամպայն գնահատողների սիրուն եւ բարձր հարգանքին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Գործարանը լիովին հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան արտադրության տեխնոլոգիայով, որակի հսկման լաբորատորիայով, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Գործարանում արտադրվող արտադրանքը լիովին սերտիֆիկացված է՝ պահպանելով պետստանդարտների անհրաժեշտ պայմանները։

 

 


Posted May 31, 2023 by manukyantamara in category Զբոսաշրջային ռեսուրսներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*