Search Results for: Քարտեզագրություն

January 26

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ դասընթացներ💛

26.01.2023

Առավոտյան ժամը 9:20 արդեն սկսվել էր մեր դասընթացը Միջին և Ավագ դպրոցի սովորողների հետ: Քանի որ սա մեր վերջին դասընթացն էր, մենք ամփոփումով ավարտեցինք այն: Կրկնեցինք այն ծրագրերը, որոնք միասին ուսումնասիրել էինք դասընթացների ընթացքում: Ամենաշատը բոլորը հավանել էին Wikiloc ծրագիրը, քանի որ այն ավելի հեշտ ու պարզ է օգտվելու համար: Վերջում մի քանիսը առաջարկեցին ծրագրեր,որոնք նույնպես քարտեզագրման համար հետաքրքիր ու հասանելի էին:

Դասընթացն ավարտելուց հետո ուղևորվեցինք Հարավային դպրոց, որը ի դեպ մեր ամենասիրելին է: Այնտեղ սովորողները յուրահատուկ են,տարբերվող ու հետաքրքիր մտածելակերպով: Հարավային դպրոցում նույնպես մեր վերջին դասընթացն էր…

Միասին կրկնել ենք այն, ինչ սովորել էինք, Վաղարշակը բոլորին ներկայացրեց իր աշխատանքը, և թե ինչպես է կատարել այն:

Հաջորդ դասընթացն արդեն Արևելյան դպրոցում իրականացրեցինք: Քանի որ խումբը, որի հետ աշխատել ենք այս դասընթացների ընթացքում ճամփորդության էր, մենք աշխատեցինք մեկ այլ խմբի հետ: Նրանց ներկայացրեցինք Google Earth Pro ծրագիրը, հետո միասին օնլայն ճամփորդություն իրականացրեցինք:

 

January 18

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Արևելյան դպրոցում 💛

Դասընթացի շրջանակներում այցելել ենք Արևելյան դպրոց։ Քարտեզների մասին ինֆորմացիան փոխանցեցինք Արևելյան դպրոցի սովորողներին ևս։ Սովորողները այդքան էլ ուշադիր չէին դասընթացի և քարտեզագրության նկատմամբ, չհաշված մի քանի սովորողի։

 

Ներկայացրել ենք ծրագրերը, հետաքրքիր փաստեր քարտեզագրության մասին։ Վերջում շատ են տվել հարցեր, որոնց սիրով պատասխանել ենք։

January 18

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Հարավային դպրոցում

18.01.2023

Ողջու՜յն։ Այսօր մեր երկրորդ դասընթացն անցկացրեցինք Հարավային դպրոցում։ Նախ սկզբում կրկնեցինք քարտեզի, մասշտաբի, գլոբուսի մասին մեր նախորդ դասընթացի թեմաները։ Հետո արդեն անցանք քարտեզագրման ծրագրերին, բոլորը ակտիվ էին ու աղմկում էին, ամեն մեկն ուզում էր մի բան ասել։ Ամենաշատը սպասում էին վերջում երկրների թեմային հասնելուն։

Սովորեցրեցինք ինչպես ճիշտ օգտվել Google Earth Pro ծրագրից, ինչպես գծել երթուղի և մի քանի քարտեզագրման ծրագրեր, որոնցից են Wikiloc, Alpinquest, Maps Me, Earthquake և այլն։ Սովորեցինք մարզերը, նրանց տեղադրությունը քարտեզի վրա։ Իսկ վերջում բոլորին օգնեցինք ներբեռնել Google Earth Pro հավելվածը համակարգիչների մեջ։

December 25

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ նախագիծ

Նախագծի հղում

Ժամանակահատված` հունվարի 9-31

Մասնակիցներ` կրտսեր դպրոցների  սովորողներ

Պատասխատանտու` Թամարա Մանուկյան, Ռոզա Խաչատրյան

Նպատակ` փոխանցել քոլեջում ստացած գիտելիքը կրտսեր սովորողներին

Արդյունք` հրապարակում բլոգում,կրթահամալիրի կայքում, կլոր սեղան-ամփոփում

 

Արդեն 2023 թվականում միասին կատարում ենք նոր նախագիծ, որը 2022թվականի ՝ ,,Էլեկտրոնային, թվային և թեմատիկ քարտեզաուսուցում,, նախագծի շարունակությունն է: Սակայն այս անգամ մեր դասընթացները պատրաստել ենք Քոլեջի ու Միջին դպրոցի սովորողների համար:

Նախնական դասանյութերը `

Պրեզենտացիա

Դիջիթեք 2022

Ճամփորդական երթուղիների կազմում

 

January 14

Դիջիթեք 2022 «Քարտեզագրություն»💛

Դիջիթեք 2022- ի շրջանակներում մեր դասընթացն այս անգամ տեղի ունեցավ Արևելյան դպրոցում։ Ներկայացրեցինք նույն թեման` «Քարտեզագրություն»-ը։ Անկեղծ ասած, շատ տարբերություն նկատեցինք հարավայինի ու արևելյանի սովորողների միջև։ Այստեղ սովորողները այդքան էլ գաղափար չունեին աշխարհագրություն առարկայից առհասարակ, կամ երևի դեռ չէին անդրադարձել այդ թեմաներին։ Նույնիսկ կարծում եմ, նյութը ինչքան էլ փորձեցինք պարզեցնել, մեկ է չկարողացան հասկանալ, չնայած մի քանիսը որոշ չափով հասկացան։ Ահա մի քանի նկարներ դասընթացից`

 

 

January 13

Դիջիթեք 2022 «Քարտեզագրություն»💛

Ողջույն։ Այսօր ես և Ռոզան` «ԴիջիԹեք 2022»-ի շրջանակներում այցելեցինք Հարավային դպրոց։ Դասընթացն անցկացրեցինք 4-5-րդ դասարանի սովորողների հետ։ Թեման քարտեզագրությունն էր, ու ասեմ,  որ մտածում էի բարդ կլինի նրանց համար, սակայն երբ սկսեցինք, հասկացա որ սխալվում էի։ Սկզբում ներկայացանք, հետո բացատրեցինք, թե ինչ էինք ներկայացնելու դասընթացի ընթացքում։ Իրականում շատ հարցեր ունեին, ու հարցերի հետ մեկտեղ պատասխանում էին նաև մեր հարցերին։ Որոշներն արդեն ծանոթ էին քարտեզին, մասշտաբին, ու կարելի է ասել մեզ հետ հավասար բացատրում էին իրենց ընկերներին։ Բոլորը ներգրավված էին դասընթացի մեջ։ Կարծում եմ հետաքրքիր ենք անցկացրել մեր դասընթացը ու հուսով եմ, որ որոշակի տեսական գիտելիքներ արդեն ունեն։ Վերջում էլ ներկայացրեցինք ինչի մասին ենք խոսելու մյուս դասընթացի ժամանակ։

 

Տեսանյութ

 

 

 

May 30

«‎Աիդա Պետրոսյան» անվանակարգում առաջադրվող ուսումնական փաթեթ

Ողջու՛յն: Ես Թամարա Մանուկյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության 3-րդ կուրսում:

Ներկայանում եմ «‎Աիդա Պետրոսյան» անվանակարգում կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

Ինչպես «Դիջիթեք 2022»- ի այնպես էլ «Դիջիթեք 2023»- ի շրջանակներում մենք՝ ես և Ռոզա Խաչատրյանը, կրթահամալիրի դպրոցներում դասավանդեցինք «Քարտեզագրություն» թեմայով դասընթացներ, որի մանրամասները կարող եք կարդալ «Քարտեզագրություն» բաժնում։ Նախագծի նպատակն էր օգնել սովորողներին կողմնորոշվել ինչպե՞ս օգտվել քարտեզից,առավելություններն ու թերությունները և ինչպե՞ս օգտվել Google Earth ծրագրից։ Ներկայացրել եմ դասընթացները, մանրամասն վերլուծելով յուրաքանչյուր դպրոցում անցկացրած դասը։

 

May 28

Սեպտեմբեր-մայիս ամիսների հաշվետվություն

Այս ուսումնական տարվա ընթացքում արդեն Հայաստանի մարզերը ուսումնասիրելուց հետո, մենք անցանք աշխարհին: Դասերի ընթացքում յուրաքանչյուրս ընտրեցինք հետաքրքիր երկրներ ու փորձեցինք ներկայացնել միմյանց ամեն երկիր յուրովի: Հիմա հղումներով կարող եք կարդալ այն երկրներն ու երկրների վերաբերյալ առաջադրանքները, որոնք կատարել ենք տարվա ընթացքում:

Բաց դաս ՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛

Արդեն մեզ համար ավանդույթ դարձած քարտեզագրության դասընթացները՝

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ դասընթացներ
Դասընթաց Արևելյան դպրոցում
Դասընթաց Հարավային դպրոցումԴիջիթեք 2023 ամփոփում

Աֆրիկա

Ավստրալիա

Հարավարևելյան Ասիա

Հնդկաստան

Իտալիայի մասին…

January 27

Դիջիթեք 2023💛

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ նախագիծ

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛

Էլի հունվար, էլի քարտեզ ու Դիջիթեք/Սովորելու ամիս…

Այս տարի արդեն պատրաստվել էինք նորություններով հանդես գալ բոլոր դպրոցներում: Բացի կրտսեր դպրոցներից, քարտեզագրության դասընթացներ ենք ունեցել նաև Միջին դպրոցում և Քոլեջում: Իրականում չէի ասի որ բարդ էր, բայց չեմ էլ ասի որ հեշտ էր: Ամեն դպրոց տարբերվում է, թե համակարգմամբ, թե սովորողներով: Առաջին դասընթացը՝ արդեն ավանդույթ դարձած Հարավից ենք սկսում: Ու ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս տարի Հարավից շաատ գոհ ենք: Համակարգված, խելացի ու տաղանդավոր… Ինչու ոչ նաև տարօրինակ: Վաղարշակը այն տղան էր, ով Դիջիթեքի ընթացքում Հարավային դպրոցում ցույց է տվել իր ակտիվությունը ու հետաքրքրությունը աշխարհագրության, քարտեզագրության ու հիմա զարմանալի կլինի, բայց նաև Հիտլերի ու Գերմանիայի հանդեպ:

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Հարավային դպրոցում

Դասընթաց Հարավային դպրոցում

Քարտեզագրությունը այն կարևոր գիտություններից մեկն է, որ կարծում եմ չկա մեկը, ում պետք չի գալու…

Այս դասընթացների ընթացքում բոլոր դպրոցներում և քոլեջում ներկայացրել ենք մի շարք քարտեզագրական ծրագրեր, որոնց միջոցով ավելի հեշտ կարելի է կողմնորոշվել, օգտվել ու ինչու ոչ նաև ծրագրեր, որոնք միջոցով շատ բաներ կբացահայտեք…

Դասընթացները Միջին դպրոցի հետ հետաքրքիր էր անցնում, քանի որ նախ չենք կարող համեմատել նրանց Կրտսեր դպրոցների սովորողների հետ, նրանք ավելի հասուն ու ուշադիր էին լսում: Միասին զրուցում էինք նաև Հայաստանի տեսարժան վայրերի, առանձնահատկությունների մասին ու դրանք գտնում քարտեզների մեջ: Միջին դպրոցի սովորողները առաջարկում էին նաև ծրագրեր, որոնց մասին նույնիսկ մենք տեղյակ չէինք:

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ դասընթացներ

Դասընթաց Արևելյան դպրոցում

Արևելյան դպրոցում նույնպես կային սովորողներ ովքեր ամեն անգամ սպասում էին մեր հանդիպմանը, սակայն կային նաև սովորողներ, որոնց ընդհանրապես չէր հետաքրքրում քարտեզագրությունը: Սիրում եմ, երբ խումբը հետաքրքրված ու ուշադիր լսում է, ու սովորելուց բացի իր իմացած գիտելիքով արագ օգնում է կողքինին:

Կարծում եմ հունվարյան դիջիթեքը մեծ հնարավորություն է տալիս Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողին, ու ինչպես ասում են,,

Մենք մենակ չենք սովորում, այլ նաև սովորեցնում ենք ուրիշներին: