Search Results for: Քարտեզագրություն

December 7

«‎Աիդա Պետրոսյան» անվանակարգում առաջադրված ուսումնական փաթեթ💛

Ներկայանում եմ «‎Աիդա Պետրոսյան» անվանակարգում կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։💛

Քարտեզագրության դասընթաց Դիջիթեք 2022-ի շրջանակներում

«Դիջիթեք 2022»- ի շրջանակներում մենք՝ ես և Ռոզա Խաչատրյանը, կրթահամալիրի դպրոցներում դասավանդեցինք «Քարտեզագրություն» թեմայով դասընթաց, որի մանրամասները կարող եք կարդալ հղումներում։ Նախագծի նպատակն էր օգնել սովորողներին կողմնորոշվել ինչպե՞ս օգտվել քարտեզից,առավելություններն ու թերությունները և թե ինչպե՞ս օգտվել Google Earth ծրագրից։

Ներկայացրել եմ դասընթացները, մանրամասն վերլուծելով յուրաքանչյուր դպրոցում անցկացրած դասը։

Այստեղ այն պրեզենտացիաներն են, որոնց միջոցով մեր ասածը ավելի հետաքրքիր ու հասկանալի էր դառնում:

Պրեզենտացիա 1

Պրեզենտացիա 2

Նախագծի հղում

Առաջին դասընթացն իրականացրել ենք Հարավային դպրոցում

Մեր երկրորդ դասընթացն արդեն անցկացրել ենք Արևելյան դպրոցում

Երրորդ դասընթացը անցկացրել ենք Արևմտյան դպրոցում

Դասընթացը Հյուսիսային դպրոցում

Դասընթացները ամփոփել եմ մեկ ամբողջական հոդվածի մեջ։ Հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ։

Ինձ չեմ պատկերացրել որպես դասընթացավար, սակայն մեծ փորձ էր այս դասընթացները վարելը ինձ համար, քանի որ շատ տպավորված եմ եղել դասընթացների ընթացքում։ Սիրել եմ մեր դպրոցի յուրահատուկ երեխաներին, որոնք մինչև հիմա տպավորվել են մտքումս:💛

 

June 4

Սեպտեմբեր-մայիս ամիսների հաշվետվություն💛

Ինչպես մյուս բոլոր առարկաներից, նաև աշխարհագրությունից տարվա ընթացքում հետաքրքիր նախագծեր ու թեմաներ ենք ուսումնասիրել:

Դիջիթեքի շրջանակներում մեզ հնարավորություն տրվեց լինել դասընթացավար ու վարել դասընթաց ՛՛Քարտեզագրություն՛՛ թեմայով:

Առաջադրանքների փաթեթ

Դիջիթեք 2022 

Դասընթացների ամփոփում

Տուր փաթեթ դեպի Գառնի, Գեղարդ, Ազատի ջրամբար

ноября 2012 ~ Բարի գալուստ

Մարզերը՝ իրենց մարզկենտրոններով ու խոշոր քաղաքներով

Արագածոտնի մարզի զբոսաշրջության հիմնախնդիրները

Լոռու մարզի լեռնագրություն

Տուրիզմը Հայաստանում

Աշխարհագրություն թեստ

ՀՀ գետեր և այլն

ՀՀ լճեր, ջրամբարներ

Պրեզենտացիա

Ինքնաստուգում

Հայաստանի լեռնագագաթները

Դեպի Արագածոտնի մարզ

Предварительный просмотр изображения

 

February 25

Ինքնակենսագրական 💛

Ես Թամարա Մանուկյանն եմ։ Ծնվել եմ 2004 թվականի նոյեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում, այնտեղ ապրում եմ մինչ օրս։ 2010-2020 թվականներին սովորել ու ավարտել եմ գյուղի N°2 միջնակարգ դպրոցը։ Դպրոցում մասնակցել եմ շատ հետաքրքիր միջոցառումների, ասմունքել եմ։ Դպրոցից դուրս նույնպես մասնակցել եմ ասմունքի մրցույթների, ունեմ շնորհակալագրեր ու պատվոգրեր։

Հաճախել եմ նկարչության խմբակ 3 տարի։ Ազատ ժամանակ սիրում եմ նկարել ու գրքեր կարդալ։

2020 թվականից մինչ օրս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի ուսանող եմ։ Այստեղ ունեցել եմ շատ ձեռքբերումներ։ Դիջիթեք 2022-ի շրջանակներում եղել եմ դասընթացավար, դասավանդել եմ «Քարտեզագրություն» թեմային վերաբերող գիտելիքների ընդհանուր գաղափարը։

Նաև դրա շրջանակներում եղել եմ էլեկտրոնային նամակագրության պատասխանատու։

Սովորում եմ իսպաներեն լեզու, մտադրություն ունեմ գնալ Իսպանիա։

Վերջերս ընտրվել եմ կրթահամալիրի խորհրդի նիստի անդամ և պատրաստվում եմ նոր ու հետաքրքիր մտքեր ու նախագծեր մտածել։

 

 

January 25

Հոդված ամփոփում💛

Քանի որ, «Դիջիթեք 2022»- ի շրջանակներում մեզ տրված էր դասավանդելու «Քարտեզագրություն» թեման, մենք այն լիարժեք ավարտին հասցրեցինք։ Ես և Ռոզան միասին, կազմակերպված, մինչև դասընթացները սկսվելը արդեն պատրաստվում էինք։ Հետաքրքիր նյութեր էինք հավաքում ու մտածում, թե ինչպես կարող ենք ավելի լավը դարձնել դասընթացները և խելամիտ օգտագործել այն մի ժամը, որը տրված էր մեզ թեման դասավանդելու համար։

Թեմային արդեն ինքներս քաջ ծանոթ էինք, բայց ուզում եմ նշել, որ կային բաներ նույնիսկ, որ դասընթացի ժամանակ ենք սովորել։

Սկզբում լարվում էինք այնքան, մինչև իրականացրեցինք մեր առաջին դասընթացը։

 

Նախքան սկսելը նորից էինք կրկնում, որ չսխալվենք ու ավելի հետաքրքիր մատուցենք։ Երբ սկսեցինք, արդեն ինքնըստինքյան ամեն ինչ հեշտ ու լավ ստացվեց։ Շատ ուրախ եմ, որ առաջին դասընթացը Հարավային դպրոցում անցկացրեցինք։ Սովորողները որոշ չափով ճանաչում էին քարտեզը, նույնիսկ մեկ-մեկ մեր փոխարեն իրենք էին ներկայացնում։

Դասընթացը կառավարելը սկզբում այդքան էլ հեշտ չէր թվում, ինչպես որ պատկերացնում էինք։ Աղմկում էին ու չէինք կարողանում դասընթացը վարել։

Մեր երկրորդ դասընթացը արդեն Արևելյան դպրոցում անցկացրեցինք։

Արևելյան դպրոցի սովորողները այդքան էլ ակտիվ չէին։ Կարծում եմ, եթե գոնե մի փոքր տարիքայինը համընկներ, գոնե հետաքրքրություն կառաջանար նրանց մոտ։ Բացի այդ նրանք աղմկում էին ու ինչպես նշեցի շատ դժվար էր արդեն կառավարելը։ Չնայած որ մի քանիսը ուշադիր լսում էին…
Արդեն երկրորդ դասընթացից հետո, հասկացա, որ շատ բարդ է ուսուցչի աշխատանքը, ինքս իմ մեջ հիշում եմ ինչպես էինք փոքր ժամանակ բարկացնում մեր ուսուցիչներին ու ափսոսում եմ, որ նրանց աշխատանքը շատ ժամանակ չենք գնահատել։
Շատ բարդ է աշխատելը այնպիսի լսարանի հետ, որը չի լսում քեզ ու հետաքրքրված չէ։
Երրորդ դասընթացն Արևմտյան դպրոցում էր, որն ավելի լավ անցավ, սովորողները աշխարհագրությունից գաղափար ունեին ու ուշադիր լսում ու հետաքրքիր հարցեր էին տալիս, որը չէինք լսել այն երկու դասընթացների ընթացքում։

Վերջին երկու դասընթացները արդեն ավելի մատչելի ենք անցկացրել, քանի որ արդեն մեծ փորձ ունեինք։ Վերջում խաղն ու հետաքրքիր ծրագրերը ներկայացրեցինք նրանց, որոնց մենք ծանոթ էինք ընկեր Գայանեի շնորհիվ։ Այնքան ուրախ էին, զարմացած ուշադիր նայում էին, ու նաև խնդրեցին ծրագրերն իրենց ուղարկենք, որ հետո տանն էլ նայեն։

Ես արդեն հիացած էի մեր վերջին դասընթացով։

Իրականում շատ դժվար էր աշխատել փոքր տարիքի սովորողների հետ, ոմանք լսում էին, ոմանք աղմկում ու խանգարում…

Այդ իսկ պատճառով որոշեցինք դասընթացը կառավարել ավելի մատչելի ու ավելացրեցինք խաղ, որը իհարկե գրավեց նրանց նույնպես։

Քանի որ, նրանք այդքան էլ մեծ չեն ու նամանավանդ 21-րդ դարում շատ ինտելեկտուալ խաղեր կան որոնցով սկզբում ասեցին, որ հետաքրքրվում էին, մենք էլ մտածեցինք կիրառել հենց դա։

Երբ սկզբում ասեցինք, որ ուշադիր լինեն դասընթացի ժամանակ լսված ամեն բառին, քանի որ վերջում խաղ են խաղալու, ոչ մի ձայն չէինք լսում, էնքա՜ն ուշադիր էին լսում։

Այդպես մեր դասն ավելի լիարժեք դարձրեցինք։ Սովորեցինք կառավարել մեր դասընթացը, ինչպես աշխատել սովորողների հետ, ինչպես մատուցել նյութը, որ ավելի ուշադիր լսեն ու ձանձրույթ չառաջանա սովորողների մոտ…

Մի աղջիկ շատ խելացի ու անհամբեր էր, ամեն նոր ծրագիր երբ բացում էինք, արագ նայում էր անվանումը, գուգլում էր ու բացում մեզ հետ հավասար թերթում էր, ու արագ ընկերներին էր օգնում։ Անկեղծ մի պահ ինձ պատկեըացրեցի այդ ժամանակ, ես նույնպես այդպիսին եմ …

Մեզ դասընթացները վստահելը շատ մեծ օգուտ տվեց ինչու ոչ նաև մասնագիտականի կողմնորոշման հարցում։ Նախ սկզբում հասկացա, որ կարող եմ կատարել թիմային աշխատանքներ, քանի որ Ռոզայի հետ շատ հետաքրքիր էր աշխատելը ու հետաքրքիր նյութեր հավաքելը, մենք հասկանում էինք իրար։ Կարողանում էինք արագ կողմնորոշվել, եթե հանկարծ սխալների էինք հանդիպում դասընթացի ժամանակ։
Քարտեզագրությունը ինձ հաստատ պետք է գալու, մանավանդ որ ընտրել եմ «զբոսաշրջություն» բաժինը։
Եվ ավելին ասեմ, ոգեշնչվել եմ ու այս տարվա մեջ անպայման մի քանի ճամփորդական երթուղի եմ կազմելու, ու շատ ուրախ կլինեմ եթե միասին այցելենք ու ինքս ներկայացնեմ այն վայրերը, որտեղ գնալու ենք…
Դասընթացների ընթացքում մի քանի երեխա կոնկրետ տպավորվել են իմ ներսում, որպես ուշադիր, խելացի ու լավ սովորողներ…
Շնորհակալություն մեզ այսպիսի տպավորությունների, հիշողությունների ու այդպիսի լավ հնարավորություն ընձեռելու համար…💛

January 21

Դասընթացների ամփոփում 2022 💛

Դիջիթեք 2022-ի ընթացքում ես և Ռոզան ներկայացնելու էինք «Քարտեզագրություն» թեման։ Պատրաստվելուց հետո մենք սկսեցինք այցելել դպրոցներն ու ներկայացնել դրանք։

Մեր առաջին դասընթացն անցկացրել ենք Հարավային դպրոցում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ` այստեղ։

Մեր երկրորդ դասընթացը իրականացրել ենք Արևելյան դպրոցում, որի վերլուծությունն ու ամփոփումը կարող եք կարդալ այստեղ։

Երրորդ դասընթացն իրականացրել ենք արևմտյան դպրոցում։ Հղումն` այստեղ։

Եվ հյուսիսային դպրոցում ենք ունեցել դասընթաց, որն իրականում կարծում եմ ավելի հետաքրքիր ենք անցկացրել, որովհետև արդեն կարելի է ասել փորձ ունեինք երեխաներին հասկանալու, փորձելու ներառել դասընթացի մեջ ու ավելի հետաքրքիր դարձնել դասը։ Ուղղակի այնքան էինք խորացել դասընթացով, որ չենք էլ հասցրել շատ նկարներ անել ու տեսագրել։

Հուսիսային դպրոցի դասընթացի մասին ` այստեղ։

Հիմա կփորձեմ ամփոփել այս չորս դասընթացները։

Դասընթացների ընթացքում հասկացա, որ Սեբաստացիները ուրիշ են, ու համոզված եմ, եթե նույն դասընթացն անցկացնեինք մեկ այլ սովորական դպրոցում, նրանք ակտիվ չէին մասնակցելու… Իրոք զարմացած էի, որ Արևմտյան դպրոցի 4-րդ սովորողները նույնիսկ արդեն մարզերն անգիր գիտեին։

Կասեմ, որ հետաքրքիր էր աշխատել 4-6 դասարանի սովորողների հետ, ու հուսով եմ այս դասընթացների ընթացքում այն, ինչ  սովորել են, չեն մոռանալու…

Մտածել էինք դասընթացն ավելի հետաքրքիր դարձնել ու վերջում հետաքրքիր խաղ կազմակերպել, հուսով եմ նրանց դուր է եկել խաղը։

Իհարկե դասընթացների ընթացքում շատ զվարճալի ու ծիծաղելի դեպքեր են եղել, որոնք մենք նույնպես չենք մոռանա։

Ամբողջ դպրոցների մասին կասեմ, որ շատ լավ սովորողներ ունենք, ու նրանք շատ բաների կարող են հասնել։

 

January 17

Դասընթաց Արևմտյան դպրոցում…💛

Ողջույն։ Այսօր դասընթացը Արևմտյան դպրոցում էինք անցկացնում։ Թեման ` «Քարտեզագրությունն»-էր։ Այս անգամ վստահ էինք ու լարված չէինք, որ ավելի հետաքրքիր անցկացնեինք դասընթացը։ Արևմտյան դպրոցի սովորողները` համեմատած մյուս դպրոցների սովորողների ավելի ակտիվ էին, նրանք գաղափար ունեին քարտեզների, կիրառության բնագավառի, էլէկտրոնային քարտեզների և ի զարմանս ինձ նաև ՀՀ մարզերի։ Նույնիսկ վերջում իրենք ներկայացրեցին մարզերը, իսկ մենք խոստացանք, որ մյուս դասին ճամփորդական երթուղիների մասին կխոսենք, ու կօգնենք կազմել դրանք։ Իմ կարծիքով շատտ հետաքրքիր ենք անցկացրել, ու հասկանում եմ, որ սովորողները մեծ ցանկություն ունեն իմանալու քարտեզն ու դրա առանձնահատկությունները։

December 31

ԴիջիԹեք 2022💛

Պրեզենտացիա `

Հղում

Թեմա ` Քարտեզներ, ինչպե՞ս օգտվել քարտեզից, քարտեզների տեսակներ, քարտեզագրություն, ի՞նչ է քարտեզագրությունը, մասշտաբ, զուգահեռականներ և միջօրեականներ։

Նպատակը ` օգնել կողմնորոշվել ինչպե՞ս օգտվել քարտեզից, դրանից օգտվելու իմաստը, առավելությունը։ Ինչպե՞ս օգտվել Google Earth ծրագրից։

Բովանդակություն

Քարտեզ
Քարտեզի տեսակներ
Կիրառման բնագավառներ
Ի՞նչ է քարտեզագրությունը։
Ի՞նչ բնագավառում է անհրաժեշտ քարտեզագրական գիտելիքները։
Մասշտաբ
Կոորդինատներ
Զուգահեռականներ և միջօրեականներ

Նյութերը `

Քարտեզ

Քարտեզը երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ որևէ տարածքի ընդհանրացված պատկերն է հարթության վրա, որոշակի մաշտաբով և պայմանական նշաններով։

Ըստ բովանդակության ՝ քարտեզները լինում են․ ընդհանուր աշխարհագրական, որոնց վրա պատկերված են երկրի մակերևույթի ձևերը, գետերը, լճերը, քաղաքները, թեմատիկ ՝ նվիրված առանձին թեմաների, գիտության ճյուղերի (օրինակ ՝ երկրաբանական, կլիմայական, օգտակար հանածոների, բնակչության, ծովային ուղիների, տնտեսության տարբեր ճյուղերի և այլն)։

Քարտեզը երկրային մակերևույթի քարտեզագրական պրոյեկցիայով կառուցված փոքրացված ընդհանրացված պատկերն է հարթության վրա, որը պարունակում է կոորդինատային ցանց և ներկայացնում է նրա վրա տեղակայված օբյեկտներն ու երևույթները պայմանական նշանների որոշակի համակարգով։

Շատ քարտեզներ ստատիկ են, հիմնականում երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Դրանք ցույց են տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության ու ժամանակի մեջ։ Աշխարհագրական քարտեզները դասակարգվում են ըստ բովանդակության, մասշտաբի, նշանակության, տարածքի ընդգրկման։

Ըստ բովանդակության ՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական և թեմատիկ։

Ընդհանուր աշխարհագրական քարտեզներում ներկայացվում են բոլոր աշխարհագրական երևույթները, այդ թվում ՝ ռելիեֆը, ջրագրությունը, բուսական- հողային ծածկույթը, բնակավայրերը, տնտեսական կառույցները, հաղորդակցումը, սահմանները և այլն։

Ընդհանուր աշխարհագրական խոշորամասշտաբ քատեզները, որոնցում պատկերված են տեղանքի բոլոր օբյեկտները, կոչվում են տեղագրական քարտեզներ։

Թեմատիկ քարտեզները ներկայացնում են բնական երևույթները, բնակչության, տնտեսության տեղակայվածությունը, փոխադարձ կապերն ու դինամիկան, սոցիալական ոլորտը։

Ըստ տարածքի ընդգրկման ՝ լինում են `

1. Տիեզերքի քարտեզներ

2. Աշխարհի քարտեզներ

3. Մայրցամաքների քարտեզներ

4. Երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Ըստ մասշտաբի ՝

1. Խոշորամասշտաբ

2. Միջին մասշտաբի

3. Փոքր մասշտաբի

Տարբեր մասշտաբի քարտեզներն ունեն պատկերի տարբեր ճշգրտություն և մանրամասնություն, ընդհանրացման տարբեր աստիճաններ և տարբեր նշանակություններ։

Ըստ նշանակության և կիրառության քարտեզները լինում են ՝

1. Գիտատեղեկատվական, որը նախատեսված է գիտական հետազոտությունների իրականացման և առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։

2. Մշակութային- կրթական, որը նախատեսված է գիտելիքների, գաղափարների ժողովրդականացման համար։ Օգտագործվում է որպես տեսողական ուղեցույցներ աշխարհագրության, պատմության, երկրաբանության և այլ առարկաների ուսումնասիրության ժամանակ, դրանց թվին է պատկանում եզրագծային քարտեզը, տեխնիկականը։ Այն արտացոլում է օբյեկտները և պայմանները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական այս կամ այն խնդիրները լուծելու համար։

Ի՞նչ է քարտեզագրությունը

Քարտեզագրությունը գիտություն է աշխարհագրական քարտեզների, դրանց կազմելու և օգտագործելու մեթոդների մասին։ Այս բնորոշումն արտահայտում է նաև քարտեզագրության տեխնիկական կողմերը։ Ժամանակակից առումով քարտեզագրությունը գիտություն է քարտեզագրական պատկերներով տարածության արտացոլման և ուսումնասիրման, բնության ու հասարակական երևույթների զուգակցման, փոխադարձ կապերի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին։

Քարտեզագրությունը լինում է տարբեր եղանակներով ` թվային, էլեկտրոնային և թեմատիկ։

Քարտեզագրությունը մեր Երկիր մոլորակի ամփոփ արտացոլումն է որևէ կրիչի վրա: Դեռևս վաղ միջնադարում գոյություն ուներ լանդշաֆտային քարտեզագրությունը, երբ ոչ միայն գծագրապես էր քարտեզագրվում տարածաշրջանը, այլ նաև պատկերվում էր, նկարվում: Օրինակ. ` քաղաքի վրա նկարվում էին տարբեր աշտարակներ, եկեղեցիներ, տաճարներ, բերդեր, իսկ երկրում՝ անտառներ, լեռներ:

Ժամանակի ընթացքում այս ամենը զարգացման գործընթացը ապրելիս ի վերջո դարձավ պայմանանշան, ինչն էլ քարտեզագրության գործիքն է:

Ի՞նչ բնագավառում է օգտագործվում քարտեզագրությունը։

Քարտեզագրությունը հիմնականում ծառայում է քարտեզի վրա նախագծել տարածք, ռելիեֆ, հողային ձև կամ ռելիեֆ, ի թիվս այլ ասպեկտների, որը գտնվում է որոշակի տարածքում:

Ի՞նչն է թույլ տալիս իմանալ նշված տարածքի մասին ՝ առանց այնտեղ լինելու

Բացի այդ, այն զբաղվում է կատարված քարտեզների ուսումնասիրմամբ և գնահատմամբ, միշտ ձգտելով կատարելագործել դրանց պատրաստման համար օգտագործվող մեթոդներն ու մեթոդները ՝ փորձելով նվազեցնել կամ վերացնել հնարավոր սխալները:

Մասշտաբ

Մասշտաբը ցույց է տալիս, թե քարտեզի կամ հատակագծի վրա պատկերված օբյեկտը քանի՞ անգամ է փոքրացված իրական չափերից։

Աշխարհագրական քարտեզն ու գլոբուսն ասես պատած են նուրբ ցանցով: Դա Երկրի աստիճանացանցն է ` կազմված միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների: Միջօրեականները ,,փաթաթվում,, են Երկրին ՝ հատվելով բևեռներում: Բոլոր
միջօրեականները կիսաշրջանագծեր են և ունեն նույն երկարությունը:

Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0°): Բոլոր միջօրեականներն իրար հավասար են և ունեն 20.000 կմ երկարություն: Սրանք ցույց են տալլիս հյուսիս- հարավ ուղղությունը և գլոբուսի վրա զուգահեռականների հետ հատվում են ուղիղ անկյան տակ: Ըստ միջօրեականների ՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը:

Հասրակածին զուգահեռ Երկիրը գոտևորող երևակայական շրջագծերը կոչվում են զուգահեռականներ։ Դրանք ցույց են տալիս արևմուտք- արևելք ուղղությունները։ Ամենաերկար զուգահեռականը հասարակածն է, որից դեպի բևեռներ զուգահեռականները կարճանում են և վերածվում կետի: Հասարակածի երկարությունը ավելի քան 40.000 կմ է, հետևաբար նրա նրա շրջագծի 1° աղեղի երկարությունը 111 կմ է (40.000 կմ : 360° = 111 կմ)։

Ինչպե՞ս օգտվել ,,Google Earth,, ծրագրից

,,Google Earth,, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բացել ծրագիրը, որոնման բաժնում գրել որևէ վայրի անվանում, սեղմել հաստատելու կոճակը և տեսնել տվյալ վայրի կոորդինատները, որոշ նկարագրություն ու տեղեկություն։ Ծրագրի միջոցով կարելի է նաև նշումներ կատարել։

December 23

Դիջիթեք 2022 մասնագիտական ուսուցման հարթակ Երևանի «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր

 

Թեմաներ՝- Զբոսաշրջություն

  • Քարտեզագրություն
  • Quest-ի կազմում
  • Ճամփորդական երթուղիների մշակում
  • Էլեկտրոնային, թվային և թեմատիկ քարտեզաուսուցում
  • Միջազգային տուրիստական կայքեր

 

Օգտագործվող գործիքներ ՝

Տևողությունը՝ Հունվարի 10-ից 30-ը

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, բոլոր հետաքրքրված անձիք։

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ

Խնդիրներ՝

· Ձեռք բերվող տեղեկատվության, գիտելիքների, հմտությունների կիրառելիություն

· Յուրացրած կարողությունների, հմտությունների / թվային տեխնոլոգիաներ/ ներկայացում

· Հանդիպումների շնորհիվ մասնագիտությունների մասին ավելի լայն պատկերացում, մասնագիտական կողմնորոշման գործնական փորձաշրջան

· Աշխատաշուկայում առկա գործընկերների հետ ծանոթացում և վերջիններիս ծանոթությունը կրթահամալիրի գործերին

Գրանցման հայտ
Մասնակիցները գրանցվում են մինչև դեկտեմբերի 24-ը
Մասնակիցը պարտավորություն է կրում դասընթացի ծրագրով պայմանավորված ամբողջական փուլերի մասնակցության համար

Հավաստագիր
Հավաստագիր տրվում է այն մասնակցին, ով կատարել է տվյալ դասընթացի ծրագրով նախատեսված ամբողջ աշխատանքը, ում երաշխավորել է դասընթացավարը

Մասնագիտական հանդիպումների ժամանակացույց
Ժամանակացույցը հրապարակվում է հանդիպումների-դասընթացների ընթացքում

Նպատակը

Մասնագիտական կողմնորոշում,

21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք պետք են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար

Մասնակիցները ձեռք կբերեն հիմնական հմտություններ ծրագրերի իմացությամբ

Քննարկել հնարավոր համագործակցությունը սովորողների հետ