February 12

Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում 💛

Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները:Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկմանեն ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով: Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել,  որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են 5.8%,  ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի,  ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ:  Միաժամանակ նշվում է,  որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում:  Իսկ ՀՀ հյուսիսարևելքում,  Արարատյան դաշտում,  Շիրակում և միշարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում:  Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում,  Սևանում,  Ապարան-Հրազդանում,  Շիրակում,  Արարատյան դաշտում,  Հարավային Սյունիքում 2100թ.  պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%:

Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում կարկտայինօրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է 46 օրով: Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%:

1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերը ընդհակառակը նվազել են 12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում աճել:


Posted February 12, 2022 by manukyantamara in category Լանդշաֆտագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*