January 27

Դիջիթեք 2023💛

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ նախագիծ

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛

Էլի հունվար, էլի քարտեզ ու Դիջիթեք/Սովորելու ամիս…

Այս տարի արդեն պատրաստվել էինք նորություններով հանդես գալ բոլոր դպրոցներում: Բացի կրտսեր դպրոցներից, քարտեզագրության դասընթացներ ենք ունեցել նաև Միջին դպրոցում և Քոլեջում: Իրականում չէի ասի որ բարդ էր, բայց չեմ էլ ասի որ հեշտ էր: Ամեն դպրոց տարբերվում է, թե համակարգմամբ, թե սովորողներով: Առաջին դասընթացը՝ արդեն ավանդույթ դարձած Հարավից ենք սկսում: Ու ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս տարի Հարավից շաատ գոհ ենք: Համակարգված, խելացի ու տաղանդավոր… Ինչու ոչ նաև տարօրինակ: Վաղարշակը այն տղան էր, ով Դիջիթեքի ընթացքում Հարավային դպրոցում ցույց է տվել իր ակտիվությունը ու հետաքրքրությունը աշխարհագրության, քարտեզագրության ու հիմա զարմանալի կլինի, բայց նաև Հիտլերի ու Գերմանիայի հանդեպ:

“Քարտեզագրությունը կարևոր հմտություն” դասընթաց Հարավային դպրոցում

Դասընթաց Հարավային դպրոցում

Քարտեզագրությունը այն կարևոր գիտություններից մեկն է, որ կարծում եմ չկա մեկը, ում պետք չի գալու…

Այս դասընթացների ընթացքում բոլոր դպրոցներում և քոլեջում ներկայացրել ենք մի շարք քարտեզագրական ծրագրեր, որոնց միջոցով ավելի հեշտ կարելի է կողմնորոշվել, օգտվել ու ինչու ոչ նաև ծրագրեր, որոնք միջոցով շատ բաներ կբացահայտեք…

Դասընթացները Միջին դպրոցի հետ հետաքրքիր էր անցնում, քանի որ նախ չենք կարող համեմատել նրանց Կրտսեր դպրոցների սովորողների հետ, նրանք ավելի հասուն ու ուշադիր էին լսում: Միասին զրուցում էինք նաև Հայաստանի տեսարժան վայրերի, առանձնահատկությունների մասին ու դրանք գտնում քարտեզների մեջ: Միջին դպրոցի սովորողները առաջարկում էին նաև ծրագրեր, որոնց մասին նույնիսկ մենք տեղյակ չէինք:

՛՛Քարտեզագրությունը կարևոր հմտություն՛՛ դասընթացներ

Դասընթաց Արևելյան դպրոցում

Արևելյան դպրոցում նույնպես կային սովորողներ ովքեր ամեն անգամ սպասում էին մեր հանդիպմանը, սակայն կային նաև սովորողներ, որոնց ընդհանրապես չէր հետաքրքրում քարտեզագրությունը: Սիրում եմ, երբ խումբը հետաքրքրված ու ուշադիր լսում է, ու սովորելուց բացի իր իմացած գիտելիքով արագ օգնում է կողքինին:

Կարծում եմ հունվարյան դիջիթեքը մեծ հնարավորություն է տալիս Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողին, ու ինչպես ասում են,,

Մենք մենակ չենք սովորում, այլ նաև սովորեցնում ենք ուրիշներին:

January 27

՛՛Պատմության լուռ վկաները՛՛ նախագիծ💛

Այցելվող վայրը` Երևանի բիայնական դամբարան

Օրը` 03.02.2023

Երևանի բիայնական դամբարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մասնակիցներ` 3րդ կուրսի զբոսաշրջության բաժնի ուսանողներ

Նպատակը՝ ճանաչել Երևանում և Երևանից դուրս գտնվող պատմական հնավայրերը, որոնք հնարավորություն կտան առավել պատկերավոր և խորը ուսումնասիրել պատմական տվյալ ժամանակահատվածը։ Այս նախագծի շրջանակներում էլ կգնանք բացահայտելու ու ուսումնասիրելու բոլոր հնավայրերը։ Այցելելով հնավայրեր, կկազմենք հնավայրերի և մնացյալ տեղեկությունների մասին վիճակագրություն։ Վիճակագրությունը կլինի նաև աուդիո տարբերակով` ձայնային։

Լուծում`

• Հնավայրերը դարձնել ուսումնաական միջավայր՝ հետազոտության և ուսումնասիրության համար

• Հնավայրերը դարձնել հանրաճանաչելի

 

Ընթացք/քայլեր՝

• Հնավայր-հուշարձանների մասին փնտրել և հավաքել տեղեկություններ համացանցից և գրքերից։

• Իրականացնել ուսումնական ճամփորդություններ դեպի հնավայր:

• Իրականացնել հարցում առևտրի կենտրոն այցելուների և աշխատակիցների շրջանում: Պարզել, թե անցորդները ինչքանով են տեղյակ հնավայրի մասին։ Արդյունքում կազմել որքան հանրային ու ճանաչելի է հնավայրը։

• Ուսումնասիրությունների ներկայացում տեսանյութերի, տեքստի, լուսանկարների տեսքով։

Արդյունքը ներկայացնել պրեզենտացիայի տեսքով։