January 26

Հանդիպում-Ֆիլմոգրաֆիա💛

Այսօր տեղի ունեցավ Բելլա Մարտիրոսյանի ֆիլմոգրաֆիայի քննարկումը։ Ես նկարում էի ամբողջ գործընթացը։ Քննարկումը շատ հետաքրքիր անցավ։ Մենք զրուցեցինք ու հասկացանք, թե ինչպե՞ս են նկարվում ֆիլմերը, ֆիլմերի հետաքրքիր կադրերը։ Միասին հասկացանք, թե ի՞նչ դեր ունեն ռեժիսորները, դերասանները և նկարիչները։ Հետո բոլորս թվարկեցինք մեր սիրելի դերասաններին։ Վերջում էլ հետաքրքիր հատվածներ դիտեցինք տարբեր ֆիլմերից, որպեսզի ավելի ամրապնդվի մեր մեջ։ Միասին զրուցեցինք տարբեր ու սիրելի ֆիլմերից, հետո Հարրի Փոթերից։ Հիշում եմ, որ 900 տղա էր մասնակցել գլխավոր դերի քաստինգի համար և նրանցից ընդհամենը մեկն էր ընտրվել։ Ինձ շատ դուր եկավ Ֆիլմոգրաֆիայի հանդիպմանը մասնակցելը։ Իսկ հիմա կարող եք դիտել իմ պատրաստած կարճամետրաժ ֆիլմը։

January 26

Ավանդներ💛

Մենք այս դասերի ընթացքում քննարկում ենք ավանդների մասին։ Հիմա իմ սովորածը կփորձեմ ներկայացնել։

Ինչպես արդեն գիտենք՝ բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ավանդատուն կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ:
Ավանդը՝ որպես վարկի գրավ, ձեր խնայողությունները կարող են դառնալ վարկի գրավի միջոց, ինչը զգալիորեն կարագացնի վարկի ստացման գործընթացը:

Խոսեմ մի փոքր ժամկետային ավանդների մասին։

Ժամկետային ավանդի դեպքում նույնպես ավանդատուն կարող է ետ վերցնել ավանդը մինչ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը և բանկը պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ներդրած գումարն ամբողջությամբ։ Սակայն տվյալ դեպքում հնարավոր է, որ բանկը հատկացնի պայմանագրի կնքման պահին տոկոսագումարների մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ։

Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները, ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ABCfinance