January 11

Անիմեներ💛

Ես և Լիլիթ Գրիգորյանը՝ Ձեզ հետ միասին, կուսումնասիրենք, թե ի՞նչ է անիմեն, ինչո՞վ է տարբերվում մուլտֆիլմից, և թե ի՞նչ առանձնահատկություններ ունի։ Միասին կքննարկենք և կմտածենք, թե ինչպես զարգացնենք անիմեն Հայաստանում։ Կարող են մասնակցել 12 տարեկանից  սկսած բոլոր երեխաները, նաև մեծերը։💛

Հանդիպման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» քոլեջի վերնատուն։ 19․01․2021 Ժամը՝ 13։00։

Անիմեն, ճապոնական անիմացիոն արտադրանք է, որը սովորաբար ստեղծվում է ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով։ Անվանումը animation բառի ճապոներեն տարբերակի կրճատ ձևն է, որը Ճապոնիայում օգտագործվում է ցանկացած անիմացիայի մասին խոսելիս։ Չնայած նրան, որ նման ոճի անիմացիան կարող է արտադրվել Ճապոնիայից դուրս, արևմուտքում շատերը սկզբունքորեն «անիմե» են համարում միմիայն ճապոնական անիմացիան։ Անիմեն հանդիսատեսին է մատուցվում կինոթատրոններում, հեռուստատեսային հաղորդումների և համացանցի միջոցով։ Այն բաժանվում է մի շարք ժանրերի և այսպիսով ընդգրկում է հանդիսատեսի լայն շրջանակներ։ Անիմե արտադրության գործընթացի ժամանակ ուշադրություն է դարձվում ոչ այնքան հերոսի շարժման անիմացիայի ստեղծմանը, որքան միջավայրի և իրադարձությունների իրատեսականությանը, ինչպես նաև տեսախցիկի էֆեկտներին՝ կադրի խոշորացման, անկյունային հայացքի և տեսարանի շարժմանը։ Հերոսների արտաքինի և կառուցվածքի ստեղծման ընթացքում օգտագործվում են զանազան գեղարվեստական ոճեր, այդ պատճառով նրանց արտաքին հատկությունները կարող են խիստ տարբերվել միմյանցից։ Օրինակ՝ հերոսները կարող են ունենալ անիմեին հատուկ մեծ և էմոցիոնալ աչքեր կամ էլ իրական չափի աչքեր։ Անիմե արտադրությամբ զբաղվում է ավելի քան 430 ստուդիա։💛

Показ фильма «Ходячий замок» в Музее кино – события на сайте «Московские Сезоны»

Наруто»: Особенности право-консервативного аниме - Нігіліст

✿ pinterest: @Shinozaki | Anime, Anime expressions, Aesthetic anime

Ժամանակակից անիմեի հիմնադիրը դարձավ Օսամու Թեզուկան, ում հաճախ ասում են «անիմեի և մանգայի արքա»։ Նա ստեղծեց ժամանակակից անիմեի հիմքերը։ Օրինակ՝ Թեզուկան, օգտագործելով մեծ աչքեր նկարելու Դիսնեյի ոճը և այն զարգացնելով, կարողացավ ստանա հերոսների ավելի վառ արտահայտված զգացմունքներ։ Հենց նրա գրչին են պատկանում առաջին անիմեները։💛

Այնուհետև ի հայտ եկան անիմե-սերիալներ դեռահասների համար։ Այդ սերիալները մեծ տարածում ունեցան և գտան իրենց երկրպագուներին ոչ միայն դեռահասների, այլև մեծերի շրջանում։ Սակայն անիմեն ետ էր իր նախահորից՝ մանգայից, որը սկսել էր իր գործունեությունը մի փոքր ավելի շուտ և որն արդեն նվաճել էր Ճապոնիայի հասարակության բոլոր խավերի սիրտը։💛

Անիմեն արվեստի, մասնավորապես՝ մուլտիպլիկացիայի տեսակ է, որն իր մեջ է ներառում ֆիլմարտադրության մեջ առկա բոլոր ժանրերը, բայց կարող է սխալմամբ ընդունվել որպես առանձին ժանր։ Ճապոնիայում անիմե տերմինը վերաբերում է համաշխարհային անիմացիայի բոլոր տեսակներին։💛

Անիմեն հաճախ դասակարգվում է նպատակային ժողովրդագրական ձևով՝ ներառելով քոդոմոն, շոջոն, շոնենը և ժանրերի բազմազան տեսականին չափահաս լսարանի համար։ Շոջո և շոնեն անիմեները ժամանակ առ ժամանակ պարունակում են այնպիսի տարրեր, որոնք և տղա, և աղջիկ երեխաներին էլ կհետաքրքրեն՝ փորձելով այդպիսով հասնել կրոսովերի։💛

💎ᴘɪɴᴛᴇʀᴇsᴛ: @ʟᴜɴᴀᴛɪᴄᴇᴇᴇ💎 | Aesthetic anime, Anime expressions, Anime art girl

Անիմեն արվեստի բազմաժանր տեսակ է, որը նպատակաուղղված է և արտադրվում է ճապոնական ընտանեկան լսարանի և շուկայի համար։ Անիմեն շատ է տարբերվում անիմացիայի մյուս տեսակներից իր բազմազանությամբ, անիմացիայի միջոցներով, իր արտադրանքով և արտադրության ընթացքով։ Արտաքնապես դա արվեստի մի ձև է, որն ներառում է տարատեսակ ոճեր, որոնք իրար հետ շատ քիչ ընդհանրություններ ունեն։ Ճապոնական անիմեները այլ մուլտֆիլմերից տարբերվում են նկարելու ոճով, սյուժեներում ընդգրկված թեմաներով, ժանրերի բազմազանությամբ և այլնով։ Անիմեն շատ է տարածված Ճապոնիայի հասարակության մեջ։ Երբ մնացած երկրներում մուլտֆիլմեր նայում են միայն փոքր երեխաները Ճապոնիայում դրանք նայում են գրեթե բոլորը։ Դա պայմանավորված է նրանով, որ անիմեները ստեղծվում են հատուկ որոշակի խավի համար։ Ըստ տարբեր սոցիալական և տարիքային խմբերի համար նախատեսված լինելուն, անիմեները լինում են՝

  • քոդոմո՝ մինչև 12 տարեկանների համար,
  • շոնեն՝ պատանիների համար,
  • շոջո՝ աղջիկների համար,
  • սեյնեն՝ հասուն տղամարդկանց համար,
  • ջոսեյ՝ կանանց համար։

Նաև բազմազան են անիմեների գեղարվեստական ժանրերը։ Այսպիսով, գրեթե բոլոր մարդիկ հեշտությամբ կարող են գտնել իրենց համար հետաքրքիր և համապատասխան անիմե, որի շնորհիվ անիմեն մեծ ճանաչում ստացավ տարբեր երկրներում։ Անիմեները կարելի է հեշտությամբ տարբերել մնացած մուլտֆիլմերից նույնիսկ առաջին հայացքից։ Նրանց հերոսները սովորաբար նկարված են լինում մեծ աչքերով, իսկ շրթունքները և քիթը կարող են լինեն փոքրիկ գծիկների տեսքով։ Անիմեում մարդկանց մարմնի չափերը համապատասխանում են իրականությանը։ Գլխի բարձրությունը քննարկվում է նկարչի կողմից՝ որպես բազային միավորի չափ։ Գլուխների բարձրությունները կարող են տարբերվել, բայց շատ անիմե կերպարներ յոթից ութ գլուխ բարձր են։ Շատ անիմե նկարիչներ կանխամտածված փոփոխություններ են մտցնում մարմնի չափերի մեջ, որպեսզի ստեղծեն գերդեֆորմացված կերպարներ, որոնք ունեն գլխի համեմատ անհամաչափ, փոքր մարմին. այդպիսի գերդեֆորմացված շատ կերպարներ երկուսից չորս գլուխ բարձրահասակ են։💛

Here Comes the Sun: Animation Master Makoto Shinkai Faces the Climate Crisis in Weathering with You - Boxoffice

Անիմեի շատ հեռուստատեսային դրվագների բացման և լուսագրերի հաջորդականությունը ուղեկցվում են J-Pop կամ J-Rock երգերով, հաճախ էլ՝ հռչակավոր խմբերի կատարումներով։ Դրանք կարող են գրված լինել սերիաների հետ միասին, բայց նաև ուղղված լինել դեպի գլխավոր երաժշտական շուկա, և հետևաբար՝ կակնարկվեն ոչ հստակ կամ էլ ոչ բոլոր թեմաների սերիաների սյուժեների մեջ։ Փոփ և ռոք երաժշտությունները երբեմն օգտագործվում են որպես պատահական երաժշտություն մի դրվագում՝ հաճախ ընգծելով կարևոր նշանակության տեսարանները։💛

 


Posted January 11, 2021 by manukyantamara in category Անհատական նախագծեր💛, Դիջիթեք

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*