November 12

Ագարակի հնավայր

Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում:Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է:Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Առկա են բազում ժայռախորշեր, աստիճանահարթակներ, վիմափոր դամբարաններ, բազում նշանակության կերտվածքներ: Այստեղ իրար հաջորդում են փողոցները, տները, ծիսական, կենցաղային կերտվածքները, բազում են պայտաձև, կլոր փորվածքները, դրանք իրար հետ կապող առուները, զոհարանները… և այս ծիսապաշտամունքային հնավայրի տարածքը կազմում է շուրջ 200 հազար մ:

AriTes | Ագարակ պատմամշակութային արգելոց

 

Դեռևս մ.թ.ա. III հազարամյակի սկզբին, այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված հսկայական պաշտամունքային համալիր, որի տարածքում փորված բազմապիսի կլորավուն, թասիկանման, տաշտականման ավազաններից, ՙլաբիրինթոսներից՚, զոհասեղաններից և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, օգտագործվել են ժամանակին այստեղ իրականացված ծիսական արարողությունների համար։ Այս ամենը նախատեսված են եղել ծիսական նվիրաբերությունների, զոհաբերությունների և այլ արարողությունների համար: Ագարակի հնավայրը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և այստեղ բնակատեղի է եղել նաև Երվանդունիների և Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, ինչպես նաև` զարգացած և ուշ միջնադարում, քանի որ տարածքում առկա են նաև քրիստոնեական ծեսով թաղումներ, ինչը վկայում է, որ միջնադարում տարածքը օգտագործվել է որպես գերեզմանոց: Իսկ Ագարակը որպես բնակավայր առավել զարգացած է եղել մ.թ.ա. 4-ից մ.թ. 4-րդ դարերում: Պեղումների ընթացքում շատ են գտնվել հելլենական և հռոմեական շրջանների դրամներ, ինչը վկայում է, որ այստեղ նաև տարանցիկ առևտուրն է զարգացած եղել: Փաստորեն, այն որպես բնակավայր հին է, նաև` երկարակյաց է, քանզի այստեղ հանդիպում ենք բազմաշերտ մշակույթների: Հնավայրը 2001 թվականից պեղվում է ՀՀ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կողմից:

 

Ագարակ արգելոցում բարեկարգման աշխատանքներ են սկսվում | Լրագիր


Posted November 12, 2022 by manukyantamara in category Զբոսաշրջային ռեսուրսներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*