November 17

El Bola💛

Es un niño de 12 años que sufre brutales agre- siones, por parte de su padre. La película nos enseña que la única manera de luchar contra este problema es a través de la comunicación.

Su situación familiar violenta le impide tener amigos hasta que un nuevo alumno, Alfredo (Pablo Galán), se presenta en la escuela.

El Bola – Kuglen | Filmcentralen

La escena final en la cual la bola de Pablo es machacada por el tren de cercanías es todo un símbolo de la liberación del muchacho de su terrible problema.

Pablo, el protagonista de la película, es un joven de 12 años conocido como el Bola. Vive con su padre, quien le maltrataba física y psicológicamente, su madre, que no se enfrentaba a la situación, y su abuela, con una edad avanzada. Su hermano falleció en un accidente de tráfico.
En el colegio de Pablo llega un nuevo alumno, Alfredo, a quien ninguno de sus compañeros le muestran afecto. Pero el protagonista, cansado de su pandilla, es el único que se interesa en conocerle y finalmente llegan a ser muy buenos amigos, compartiendo la mayor parte de su tiempo juntos.Pellet / El Bola - Film - European Film Awards
Un día, Alfredo vio moratones y marcas en el cuerpo a su amigo Pablo y empezó a preocuparse por él. Descubrió que el padre de éste le maltrataba y decidió comunicárselo a sus padres, quienes estaban dispuestos a ayudarle. Pero fue una noche cuando Pablo huyó de casa y se dirigió a la de su amigo Alfredo, tras un enfrentamiento fuerte con su padre. Allí los padres de éste, le llevaron al hospital para curarles las heridas. Cuando Pablo salió del hospital regresó a casa de los padres de Alfredo; éstos decidieron avisar al padre de Pablo, por miedo a denunciarles por secuestro de un menor, pero Pablo volvió a huir de la casa atemorizado, y decidieron entre todos, incluyendo el padre, buscarle. Finalmente lo encuentran en la calle asustado y el padre de Alfredo lo protege contra el padre.
Es entonces cuando el Bola se enfrenta a su padre y lo denuncia contando todo el maltrato psicológico y físico que recibía por parte de éste.
November 17

Informe del español…💛

Como ya estamos estudiando en el 3er año, hemos comenzado a estudiar español más profundamente. Estamos trabajando para mejorar más conversacional.

Aquí puedes ver la mitad de mis trabajos de septiembre a noviembre

Ejercicio numero 1

Entrevista con Rosa

Ejercicio numero 4

Entrevista con Rosa 2

Tareas

Vimos la película juntos, que en realidad fue muy emocionante, y luego presentamos la trama en español

Լa pelicula se llamaba՝

El Bola

Pellet / El Bola - Film - European Film Awards

Pagina 28 ejercicio 4

Pagina 29 ejercicio 5

Pagina 30 ejercicio 1

Pagina 30 ejercicio 2

 

También tuvimos una mesa redonda en español, implementamos un interesante proyecto llamado “¡Vamos a España!” durante la cual todos presentaron su video o presentación.

Aquí está el tema que presenté yo, en la mesa redonda `Museos interesantes y divertidos en españa

Mesa redonda española

November 17

Հաշվետվություն💛

Այս տարի աշխարհագրությունը ավելի հետաքրքիր է ինձ համար, քանի որ անցնում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլն նաև մեր հարևան երկրների մասին:

Ուսումնասիրությունը սկսել ենք մեր թշնամի երկրից՝ Թուրքիայից:

Այստեղ կարող եք տեսնել իմ պատրաստած նյութը Թուրքիայի մասին:

Turkey | Location, Geography, People, Economy, Culture, & History |  Britannica

Չենք մոռանում մեր Հայկական լեռնաշխարհի մասին:

Հայկական լեռնաշխարհի ուրվագծային քարտեզ

 

Պրեզենտացիա ՝ Թուրքիա

Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը․ ԵԽ զեկույց

Այստեղ ներկայացված է Թուրքիայի խոշոր քաղաքների ցուցակը:

Առաջադրանք Թուրքիայի վերաբերյալ:

 

Թուրքիան ավարտելուց հետո սկսեցինք ուսումնասիրել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Առաջադրանք Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Իրան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այնուհետև անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության բնակչությունը

Գծել ենք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքների քարտեզ

Գրել ենք հետաքրքիր տեղեկություններ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքների մասին

Այստեղ կարող եք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության սեռատարիքային բուրգը

Եվ նոր ենք սկսել Ադրբեջանի մասին….

November 17

Կոտայքի մարզը և էկոտուրիզմը…

Կոտայքը կարեւորագույն տարածաշրջան է Հայաստանի համար։ Առաջին հերթին, Կոտայքը միակ մարզն է, որը չունի արտաքին սահմաններ հարեւան երկրների հետ։ Երկրորդ՝ Հայաստանի տուրիզմի այցեքարտերից մեկը Կոտայքի մարզում է։ Անհնար է պատկերացնել զբոսաշրջիկի, որը Հայաստանում է եւ չի այցելել Գառնի-Գեղարդ։ Հաջորդը՝ Հայաստանի լավագույն խնձորի այգիները Կոտայքի մարզում են։ Չորրորդ՝ ամենաշատ առողջարանները հենց այս մարզում են։ Եվ վերջապես, Հայաստանի արդյունաբերական հզորությունների մի զգալի մասը Կոտայքում է։

Բազմաթիվ լեռներ, հովիտներ, գետեր, լճակներ, կիրճեր՝ եւս մեկ առավելություն, որ Կոտայքի մարզն ունի՝ գտնվելով Երեւանի անմիջական հարեւանությամբ։ Կոտայքը կարծես Հայաստանի փոքր մոդելը լինի՝ հաշվի առնելով վերոնշյալ առավելությունները։ Մարզում բազմաթիվ են հնադարյան ժամանակներից մինչեւ միջնադար կառուցված բնակավայրերը, կառույցներն ու համալիրները։

 

 

Մյուս կողմից էլ, Կոտայքի հիմնական քաղաքները, համեմատաբար, երիտասարդ են հանրապետության այլ քաղաքներից։ Մասնավորապես Հրազդանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1959-ին, Չարենցավանը՝ 1961-ին, Աբովյանը՝ 1963-ին։

 

 

Մարզում գտնվող քաղաքների զգալի մասը կառուցվել է վերջին 60-70 տարիներին՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների շրջակայքում։

 

 

ԵՐԿՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

Նպաստավոր դիրքի շնորհիվ է, որ դեռ խորհրդային ժամանակներից մարզում զարկ է տրվել արտադրական տարբեր ձեռնարկությունների հիմնադրմանը՝ մարզը դարձնելով Հայաստանի արդյունաբերական կենտրոն։ Կոտայքի մարզի կայուն զարգացող ոլորտներից է էներգետիկ արդյունաբերությունը։ Դրա երաշխիքներն են 17 հիդրոէլեկտրակայանների եւ «Հրազդան-5» էներգաբլոկի առկայությունը։

 

 

Արդյունաբերական ճյուղերից առաջատար են համարվում մեքենաշինական արդյունաբերությունը, շինանյութերի, մասնավորապես` ցեմենտի արտադրությունը, փայտամշակման ոլորտները, քարամշակումը։ Չարենցավանի, Աբովյանի, Բյուրեղավանի գործարանները շահագործվել են դեռեւս խորհրդային ժամանակներից, սակայն կան նաեւ վերջին 20-25 տարիներ ընթացքում հիմնադրված ձեռնարկություններ. «Սեմուր ընդ Կո» մետաղյա շինանյութերի արտադրությունը եւ «Արմբազալտ» բազալտե թելքի գործարանը լավագույն օրինակներից են։ Դեղագործական ոլորտը նույնպես զարգանում է՝ ի դեմս «Արփիմեդ» դեղագործական ձեռնարկության։

 

 

Կոտայքում զարգացած է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի (այդ թվում՝ ոսկու) վերամշակումը: Նոր Հաճընի ադամանդի վերամշակման գործարանը վառ ապացույցն է։ Մարզը միակն է, որտեղ արտադրվում են ապակե տարաներ, մասնավորապես՝ գործում է «Սարանիստ» ապակե տարաների արտադրական ձեռնարկությունը։ Առաջատար դիրքերում է սննդի արդյունաբերությունը։ Այս բնագավառի կարեւոր ոլորտներից է կաթնամթերքի վերամշակումը։ «Թամարա» կաթի վերամշակման գործարանը եւ «Անի պրոդուկտ» կաթնամթերքի ձեռնարկությունը առաջատար դիրքեր են գրավում Հայաստանում եւ արտահանվում են մի շարք երկրներ։ Մսամթերքի ոլորտի որակի չափորոշիչներ է սահմանում «Բեկոն» ձեռնարկությունը, իսկ պահածոների արտադրության ոլորտում՝ «Արագած Ֆուդ»-ը։

 

 

Ոչ ոգելից խմիչքների, գարեջրի եւ հանքային ջրերի արտադրություններն էլ բազմաթիվ են։ Դրանց շարքին են դասվում «Սիփան» ոչ ոգելից խմիչքների գործարանը, «Բջնի եւ Նոյ» ջրերի գործարանը, «Կոտայք» գարեջրի գործարանը։ Ի հայտ են գալիս նաեւ նոր նախագծեր։ Այս տարի մի քանի տեղական եւ չինական ընկերությունների միջեւ հուշագիր ստորագրվեց Կոտայքում վերելակների արտադրություն սկսելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, «Սփյուռ»-ում փնտրելով «արտադրություն+Կոտայք» բառակապակցությունը Կոտայքի մարզի տարածքում կարելի է գտնել 201 արտադրական ձեռնարկություն:

 

ՄԱՐԶ-ԱՌՈՂՋԱՐԱՆ

 

Մարզում բազմազան են նաեւ պասիվ եւ ակտիվ հանգստի, տարատեսակ տուրիստական զբաղմունքների, վերականգնողական առողջապահական հնարավորությունները։

Կոտայքի մարզը բացառիկ է առողջարանների քանակով։ Աղվերան, Հանքավան, Արզական, Բջնի, Արզնի. ցանկը կարելի է շարունակել։
Արդեն մի քանի տասնամյակ է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը՝ հիմնականում միջին եւ բարձր տարիքի, հանգստյան ժամանակահատվածն անցկացնում են մարզի առողջարաններում։

 

 

Արկածային տուրիզմը եւ էկոտուրիզմը եւս կարեւորագույն ուղղություններից են։ Ծաղկաձորի ձմեռային հանգստի տարբերակները, զիփլայնի, լեռնագնացության, արագահոս լեռնային գետերի, պարաշյուտային սպորտաձեւերի առկայությունը մարզը դարձնում են բացառիկ։ Գառնիի ձորի քարի սիմֆոնիան մագնիսի նման դեպի իրեն է ձգում հազարավոր այցելուների։ Ծաղկաձորը եւս Հայաստանի այն վայրերից է, որտեղ գնալը «պարտադիր է»՝ անկախ նրանից՝ ձմեռային մարզաձեւերի սիրահար ես, թե պարզապես գնում ես քաղաքում շրջելու։ Ծաղկաձորը հյուրանոցների եւ հյուրատների թվով Հայաստանի բնակավայերի շրջանում առաջատար դիրքերում է, թերեւս մարզն այս ցուցանիշով զիջում է միայն Երեւանին։ Մարզում գրանցված են 3000-ից ավելի պատմամշակութային արժեքներ եւ հուշարձաններ, որոնք լուրջ հիմք են ստեղծում արտասահմանցի տուրիստների ներգրավման համար։

 

ՆՈՐԱՐԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Կոտայքի մարզի մյուս առավելությունը բարենպաստ բնակլիմայական պայմաններն են, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման առումով: Այդ առավելությունը հնարավորություն է տալիս մարզում զարգացնել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը. անասնապահություն, պտղաբուծություն, հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաներ, ինտենսիվ այգիներ եւ այլն: Տարբեր բարձրությունների վրա գտնվող բնակավայրերում կարելի է մոդելային, փորձարարական նախագծեր իրականացնել՝ հաջողված օրինակների հետագա բազմացման նպատակով:

Մարզի մի քանի համայնքների անուններն արդեն իսկական գյուղատնտեսական բրենդ են դարձել երկրում. Արամուս, Նոր Հաճն, Պտղնի, Նոր Գեղի, Արագյուղ: «Արզնի» տոհմային ֆերման նույնպես առաջիններից էր, որ հիմք դրեց Հայաստանում ֆերմերային մասնավոր խոշոր տնտեսությունների հետագա զարգացմանը։ Ձորաղբյուրում գտնվող «Կանաչ արահետ» ՀԿ-ի գյուղատնտեսական ուսուցման կենտրոնը դարձել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության պրակտիկ կրթության առաջատարներից։

 

 

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳԳ-ն

 

Կոտայքի մարզն ունի ռազմավարական դիրք՝ գտնվելով Երեւանի հարեւանությամբ։ Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհն անցնում է ամբողջ մարզով՝ հարավից մինչ հյուսիս՝ մարզին հնարավորություն տալով դառնալու լոգիստիկ կենտրոն։ Հայաստանի հիմնական սպառողական շուկան անմիջապես կողքին է՝ խթանելով արտադրությունների հիմնադրումն ու ընդլայնումը։ Աշխարհագրական իմաստով էլ Կոտայքի մարզում պայմաններն անգնահատելի են՝ զբոսաշրջության եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։

Այս հնարավորությունները կարեւոր դեր կարող են ունենալ ներդրողների կողմից մարզում բիզնեսներ սկսելու տեսանկյունից: Այստեղ կարող է աշխատել փոքր եւ միջին ձեռնարկությունների իտալական մոդելը. 80-100 աշխատատեղով արտադրություններ՝ կլաստերային սկզբունքով: Զովունուց դեպի Եղվարդ ճանապարհին կից միշտ պատկերացրել եմ, որ գործում են տասնյակ փոքր եւ միջին արտադրական ձեռնարկություններ։

Նույն մոդելը կարող է գործել նաեւ առողջարանների պարագայում, որը փաստացի արդեն գոյություն ունի, սակայն պետք է համակարգել, բրենդավորել եւ ներկայացնել ներքին եւ արտաքին սպառողին՝ սպասարկման մրցունակ մոդելով:

 

 

Փոքր բիզնեսի համար նույնպես մարզը տալիս է լայն հնարավորություններ՝ ապահովելով տարբեր բնույթի գործունեության ոլորտների եւ խոշորների հետ համագործակցության կայուն հիմք։ Լեւոն Ստեփանյանը փոքր բիզնեսների լավագույն ներկայացուցիչներից է, որը տարբեր նախագծերով մոտիվացնում է նաեւ մարզի երիտասարդությանը՝ սկսելու սեփական բիզնեսը։ Մերձլեռնային գոտիներում մեծ հնարավորություններ կան ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ սառնարանային տնտեսությունների զարգացման առումով։

Այնպես որ, Կոտայքի մարզը, յուրացնելով իր հնարավորությունները, պետք է ապացուցի, որ արժանի է լինել Հայաստանի փոքր մոդելը:

 

 

 

Էկոտուրիզմը Կոտայքի մարզում

Էկոտուրիզմը, արկածային տուրիզմի պես, ևս նոր զարգացող տուրիզմի տեսակ է Հայաստանում, որը Կոտայքի մարզում ևս ունի մեծ պոտենցիալ: Առկա ռեսուրսներն արդեն իսկ թույլ են տալիս զբոսաշրջիկին առաջարկել՝
– Կենդանադիտում, թռչնադիտում Խոսրովի արգելոցում

– Հայքինգ և թրեքինգ տուրեր, որոնք ընդգրկում են Արա լեռ – Ծաղկեվանք – Հատիս լեռ, Գեղարդավանք – գյուղ Գեղարդ – Վիշապալիճ – վիշապաքարեր, Վիշապալիճ – Նազելի լեռ – Աժդահակ լեռ, Աժդահակ լեռ – Ակնա լիճ, Բուժական գյուղ – Թեղենյաց վանք – Թեղենիս լեռ – Նեղուցավանք ուղղությունները 4-7 ժամ տևողությամբ
– Քարանձավային արշավներ Խոսրովի արգելոցում, Դավրիժեցու քարանձավում, Լեռնանիստի երդիկավոր քարանձավում և այլն
– Ձիարշավներ Գառնու կիրճում, Հատիս լեռան լանջերին

Էկոտուրիզմին զուգահեռ կարող է գյուղական համայնքներում զարգանալ նաև գյուղական տուրիզմը և տուրիզմի ջայլոո կոչվող տեսակը Աժդահակ լեռան ստորոտում բնակվող տեղաբնակների ժամանակավոր բնակավայրերում:

November 17

Կոտայքի մարզ

Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում կարելի է հանդիպել տարատեսակ արձաններ, հուշարձաններ, քանդակներ, որոնք այս կամ այն կերպ պատմում են մեր երկրի մշակույթի, արվեստի, պատմական ժառանգության և նշանակալի իրադարձությունների մասին: Դրանցից որոշները լավագույնս պահպանվում են նույնիսկ  դարեր շարունակ, որոշներն էլ, չգիտես ինչու, վանդալիզմի են ենթարկվում, արժանանում անուշադրության, տեսքի խեղաթյուրման, ինչպես նաև թալանի:

 

ՀՀ-ում ոչ բոլոր արձաններն են պետական պահպանման և վերահսկողության ներքո, ուստի դրանք հասանելի են շատերին և հեշտությամբ կարող են թալանի ու կողոպուտի ենթարկվել:

Երևան-Սևան միջպետական ճանապարհով երթևեկողներն իրենց մեքենայի ընթացքը դանդաղեցնելու առիթ ունեն ոչ միայն ճանապարհի ոլորանները հաղթահարելու, այլև մայրուղու մի քանի գեղեցիկ արձաններով հիանալու համար: Դրանցից մեկն էլ քանդակագործ Խաչատուր Հակոբյանի հեղինակած «Արձագանք» արձանն է: Այն հիմնադրվել է 1980 թվականին, գտնվելու հստակ հասցեն է՝ Կոտայքի մարզ, Բյուրեղավան համայնք:

Արձագանք արձան 1

Հուշարձանը բոլորաքանդակ է ուղղանկյուն երկաստիճան պատվանդանի վրա: Արձանը թիկնած աղջկա կերպար է՝ դեպի վեր ուղղված իրանով: Մեկ ձեռքով աղջիկը հենված է, մյուսը պահած է ականջի մոտ՝ ի նշան ձայն լսելու շարժման: Եթե կատարենք արձանի տեսքի գեղարվեստական վերլուծություն, ապա կարող ենք ենթադրել, որ աղջիկը լսում է իրեն հարակից խրոխտ լեռների արձագանքը խորը ձորի և քամիների միջով: Իսկ թե լեռները պարզապես ասում, պատմում, խոսում, մռնչում, բարկանում, թե հառաչում են, մնում է արձանն ուսումնասիրողի կամ դիտողի երևակայությանն ու դատողությանը:

«Արձագանք» արձանը բազմիցս վերանորոգելու և մշակելու առիթներ են եղել, քանզի այն մշտական վանդալիզմի էպիկենտրոն է հանդիսացել:

Արձագանք արձան 2

Տարբեր ժամանակներում անընդհատ վերանորոգումների ենթարկվելով՝ արձանը փոփոխության է ենթարկվել: Ըստ նախնական տեսքի՝ աղջիկը պատվանդանին հենված է եղել ամբողջ նախաբազկով, մինչդեռ 2000-ականների  վերականգնումներից հետո հենման կետը ձեռնաթաթն է միայն:

Արձագանք արձան 3

2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթության ոլորտի բյուջետային ծախսերում կրկին վերականգնման միջոցներ են տրամադրվել այս արձանի համար: 2021 թվականի հունիս ամսից սկսվել են քանդակի վերականգնման աշխատանքները, որի էսքիզային նախագիծը ներկայացրել է քանդակագործ, պրոֆեսոր Գագիկ Ղազարյանը: Վերականգնման ընթացքում պահպանվել է հենման ձեռնաթաթի տարբերակը, քանի որ այն ավելի է համապատասխանում անատոմիական կառուցվածքին:

Արձանի վերականգնողական աշխատանքներն իրականացրած ընկերության գլխավոր ճարտարագետ Գևորգ Մկրտչյանի խոսքով՝ արձանն անցել է վերականգնման և վերամշակման հինգ փուլ՝
1.    Գիպսե մանրակերտի իրականացում
2.    Օրիգինալ չափերով գիպսե մանրակերտի իրականացում
3.    Բետոնե կաղապարների դրվագում
4.    Պղնձե կոփածոյի պատրաստում
5.    Պղնձե արձանի տեղադրում։

Արձանի հարակից տարածքը ևս բարեկարգվել է․ տեղադրվել են նստարաններ, իրականացվել է կանաչատում: Այժմ արձանը գտնվում է բարեկարգ վիճակում, զբոսաշրջիկների համար գրավիչ և հաճելի մթնոլորտ է ստեղծված ոչ միայն այն տեսնելու և հիանալու համար, այլև նրա իսկ շուրջ հարմարավետ քննարկումներ իրականացնելու:

November 17

Տուրիզմը լոռու մարզում

Հետազոտություն, տուրիզմի զարգացում, գովազդ

Կենտրոնները հիմնվել են «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի եւ իրականացվում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

«Մենք  զբաղվում ենք հետազոտությամբ ու տուրիզմի զարգացմամբ։ Ուսումնասիրում ենք նոր վայրեր, բացահայտում այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել տուրիզմի զարգացումն ու փորձում ենք դրանց համար լուծումներ գտնել։ Նաեւ գովազդով ենք զբաղվում, այսինքն՝ այն ուղղությունները, որոնք այնքան էլ հայտնի չեն թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին, փորձում ենք ավելի հայտնի, ճանաչելի դարձնել։ Բացի հիմնական՝ Հաղպատ, Սանահին ուղղություններից, փորձում ենք նոր վայրեր ներգրավել։ Մենք մշակում ենք պրոդուկտը, ուսումնասիրում, ներկայացնում, իսկ ինֆոկենտրոնը մատուցում է»,- պատմում է Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Բալայանը:

Զբոսաշրջիկի հետ վարվելու, խոսելու ձեւից սկսած՝ մինչեւ սպասարկման ոլորտի խնդիրներ. այս ամենը կենտրոնի տեսադաշտում է:

Աննա Բալայանը

Աննա Բալայանը

Մարզում՝ մասնավորապես Վանաձորում, հյուրատնային բիզնեսը դեռեւս զարգացման փուլում է։ Դա է պատճառը, որ զբոսաշրջիկին քաղաքում պահելը դժվար է լինում ու ստիպված արդեն հենց այցելության օրը նրան ուղղորդում են մարզի այլ վայրեր։ Ցուցանակների եւ տեղեկատվական վահանակների բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է քաղաքին անծանոթ այցելուների համար։

Քաղաքային տուրեր

Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնում վստահեցնում են, որ չնայած բազմաթիվ խնդիրներին՝ Վանաձորում տուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ կա: Ներկայում էլ ամենապահանջված պրոդուկտը քաղաքային տուրերն են:

«Քաղաքային տուրերը խմբավորել ենք՝ ըստ վայրերի: Մի դեպքում զբոսաշրջիկին ցույց ենք տալիս քաղաքի տեսարժան վայրերը, իսկ մյուսում՝ Վանաձորի արդյունաբերական անցյալը՝ Քիմիական մանրաթելերի, «Ավտոմատիկա», «Էլեկտրոն», «Ջերմաէլեկտրոն», «Ավտոգենմաշ» գործարանները, նաեւ՝ խորհրդային ժամանակների նմուշ-կոթողներ, ինչպիսին, օրինակ, քիմիագործների այգու զինվորի արձանն է, ու պատմում ենք դրանց մասին:

Քաղաքին ծանոթացնելը սկսում ենք Հայքի հրապարակից՝ Ղարաքիլիսայի պատմությամբ, հետո ուղղվում ենք դեպի Տիգրան Մեծի պողոտա, ապա՝ Գեղագիտական կենտրոն: Սա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է, որտեղ ազգային մշակույթի բոլոր ճյուղերը կան: Այստեղ նրանք վարպետաց դասերի են մասնակցում: Ճանաչողական տուրն ընդգրկում է  նաեւ Վանաձորի պատկերասրահը, քանդակագործ վարպետ Մեհրաբի տունը, Լճերը, Թթու ջուրը, Գուգարաց թեմի առաջնորդարանը, հայկական ու ռուսական եկեղեցիները»,- պատմում է Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնի համակարգող Անի Մալոյանն ու ավելացնում, որ տուրերը երբեք չեն կրկնվում, ամեն անգամ նոր բան են ավելացնում։

Անի Մալոյանը

Անի Մալոյանը

Ինչ արժե

Վանաձորին ծանոթանալը 2-3 ժամ է պահանջում:

Քաղաքը ճանաչում են՝ քայլելով: Ի դեպ, այս տուրերն անվճար են: Իսկ, այսպես կոչված, գործարանային տուրերի դեպքում հարկավոր է զբոսավարին 8000 դրամ վճարել, գումարած՝ տրանսպորտի ծախսը:

Կազմակերպիչները վանաձորյան շրջագայությունները համեմում են Լոռվա հումորով, պատմում նաեւ քաղաքի հայտնի մարդկանց մասին՝ փորձելով փոխանցել Վանաձորի ամբողջ կոլորիտը։

Կապեր Դիլիջանի ու Գյումրիի հետ

Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնն ու Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնն ակտիվ համագործակցում են Դիլիջանի եւ Գյումրիի ինֆոկենտրոնների հետ, միմյանց փոխանցում տեղեկատվության անհրաժեշտ բազան:

«Մեր գործառույթը նաեւ քաղաքի, մարզի տարածքում անցկացվող միջոցառումների մասին մարդկանց տեղեկացնելն  ու նրանց ներգրավելն է։ Մենք նույնպես կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ։ Ամանորի տոնավաճառին, օրինակ,  5 օր շարունակ մարզի արտադրողները ներկայացրել ու վաճառել են իրենց արտադրանքը, նաեւ՝ նոր կապեր հաստատել: Իսկ սեպտեմբերի 27-ը՝ Զբոսաշրջության միջազգային օրը, նշանավորեցինք մարզի զբոսաշրջային  ոլորտում գործունեություն իրականացնող մարդկանց պարգեւատրելով»,- կենտրոնի կազմակերպած միջոցառումներն է ներկայացնում Աննա Բալայանը:

Նոր պրոդուկտներ, կայք, տուր-փաթեթներ

Տուրիզմի զարգացման եւ Տեղեկատվական կենտրոնները ներկայացնում են ապագա անելիքները.

– Ամեն հնարավոր բան դարձնելու ենք պրոդուկտ՝ քաղաքային տուրիզմը զարգացնելու նպատակով: Տուրերի ընթացքում քայլելիս նկատել ենք, որ շատ հուշարձաններ կան Վանաձորում, որոնց մասին ինքներս էլ չգիտենք: Ու փորձում ենք իմանալ, պարզել, թե օրինակ՝ ինչ քանդակ է, ով է հեղինակը եւ այլն:

– Մեր կենտրոնները կայք են ունենալու: Երբ տարածաշրջանի մասին ամբողջ ինֆորմացիան եւ տուր փաթեթները պատրաստ կլինեն, այդ ժամանակ արդեն կներկայանանք նաեւ օնլայն հարթակում:

– Տուր փաթեթները հետագայում նաեւ կվաճառենք: Նախատեսում ենք նաեւ հուշանվերների վաճառք: Մեր կենտրոնների ծրագիրը ֆինանսավորում ստանալու է մինչեւ 2020-ի դեկտեմբեր, հետեւաբար՝ պետք է անցնել ինքնաֆինանսավորման:

Կլինի նաեւ Guide Book

Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանի խոսքով՝ զբոսաշրջային սեզոնը թեեւ ավարտվել է, սակայն անելիքները  շատ են:

Գեւորգ Վարդանյանը

Գեւորգ Վարդանյանը

Մարզի եւ Վանաձորի համար տեղեկագիրք (Guide Book) են կազմում, միաժամանակ՝ աշխատում մարզի զբոսաշրջության զարգացման ռազմավարության վրա՝ առաջիկա 5 տարիների կտրվածքով։

November 17

Ахпат…

10 оттенков загадочности в древней красоте Ахпат
10 оттенков загадочности в древней красоте Ахпат

Памятники Ахпата отличают компактность, суровая строгость форм, изящество немногочисленных декоративных деталей, остроумие архитектурно-инженерных решений пространства, конструкций.

10 оттенков загадочности в древней красоте Ахпат

О каждой постройке комплекса можно рассказывать очень долго и, конечно, для полного обзора монастыря уместнее другой жанр видео, с серьезной научно-публицистичекой подготовкой. Это же скорее путевая заметка не претендующая на донесения до зрителя всего того объема информации, которое заключает в себе уникальное место под названием Ахпат. Просто приглашаем вас прогуляться по монастырю, а если он вас заинтересует, то вы обязательно узнаете о нем больше. Ахпад, хоть и хранит в себе много тай, но охотно делится ими с заинтересованными.

November 17

Հաշվետվություն💛

Արդեն 3 ամիս է, ինչ ուսումնասիրում ենք կոնֆլիկտաբանություն և ղեկավարման հմտություններ։ Այն նախ, ոչ միայն կարևոր է մարդկանց հետ շփման այլ նաև մեր մասնագիտության մեջ։

կոնֆլիկտ | MediaMag

Օրինակ ՝ իմանալով կոնֆլիկտաբանության հետաքրքիր հնարքներ, կարողանալով հեշտ դուրս գալ կոնֆլիկտներից, մենք ավելի հեշտ ենք շփվելու և առնչվելու զբոսաշրջիկների հետ և կարողանալու ենք ավելի արագ դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից:

Կոնֆլիկտները մարդու կյանքում – Էլլադա Բաբայան

Առարկայի շրջանակներում նաև բացահայտել ենք ինքներս մեզ՝ կատարելով հետաքրքիր թեստավորումներ և խաղեր։

 

Նախագծեր, որոնք իրականացրել ենք երկու առարկաներից միաժամանակ՝

Հայոց թագուհիներ ուսումնական նախագիծ

Անհատական նախագիծ՝ Google

Ղեկավարման հմտություններ առարկայից քննարկել ենք ղեկավարման ոճերի ու տեսակների մասին։

Ղեկավարման ոճերն ու տեսակները։

Հոգեբանությունից ուսումասիրել ենք թեմա, որն ինձ ամենաշատն է դուր եկել՝ ֆիզիոգնոմիկան, որի ժամանակ կարողացել ենք մարդու արտաքին տեսքով պայմանավորված տալ նրա բնավորության նկարագիրը։ Ֆիզիոգնոմիկան ուսումասիրելուց հետո, ես սկսել եմ ուշադիր նայել մարդկանց, փորձում եմ հասկանալ նրանց բնավորության գծերը՝ նայելով յուրաքանչյուրի դեմքին։

Физиогномика глаза. Близко посаженные глаза физиогномика

Ուսումասիրել ենք մարդկային ռեսուրսներ, որի մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել ՝ այստեղ։

Human Resource Management (HRM): Definition & Functions - HRM Exam

Հետաքրքիր թեմաների շարքին է պատկանում նաև կոնֆլիկտներն ու դրանց տեսակները,  կոնֆլիկտների դրական և բացասական կողմերը, կոնֆլիկտի կառուցվածքը, ուսումնասիրել ենք միջանձնային կոնֆլիկտներն ու դրանց լուծումները, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

Կոնֆլիկտներ – Անի Պետրոսյան