November 12

Օրգով

Օրգով, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ ԵրկիովԵրկյովԷրգյովԷրգովՈրկովի։

Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Քարայր – կացարան «Ճգնավորի այր»
Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետևյալ կերպ. արոտավայրեր՝ 185 հա, վարելահողեր՝ 2 հա, խոտհարքեր՝ 5 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։ Գյուղում կա Չրախլու կոչվող մատուռը, որի շրջակայքում գերեզմանատուն է։ Ըստ ավանդության Չրախլու նշանակում է ճրագով լի։ Կան ավերված խաչքարեր։ Այստեղ է գտնվում Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայանը։


Posted November 12, 2022 by manukyantamara in category Զբոսաշրջային ռեսուրսներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*