October 12

Գրքեր, որոնք կարելի է կարդալ ազատ ժամանակ💛

Գրքերը իմ կյանքն են։ Ես շատ եմ սիրում կարդալ։ Կարդում եմ հիմնականում արտասահմանյան գրականություն։ Իրականում չեմ հասկանում նրանց, ովքեր  չեն սիրում կարդալ։ Կարդալով, մենք ավելի շատ զարգացնում ենք մեր երևակայությունը, մտքի թռիչքը։ Շատ գրքեր եմ կարդացել, բայց ոչ բոլորն են դուր եկել։ Ամեն մեկն ունի իր առանձնահատկությունը։

Հիմա կառաջարկեմ իմ կարդացած լավագույն գրքերը, իրենց սյուժեներով։💛

1․Վարդգես Պետրոսյան-“Ապրած և չապրած տարիներ”,”Վերջին ուսուցիչը”

Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Լևոնի համադասարանցիներից միայն չորսն են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը: Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սերոբը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, որն իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին։

Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում։ Սակայն հարց է. ապրու՞մ են արդյոք․

«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները»։

Պաուլո Կոելյո-Ալքիմիկոսը

Գրքի գլխավոր հերոսը հովիվ Սանտիագոն է, ով ապրում է Անդալուսիայում: Մի օր Սանտիագոն երազ է տեսնում, որը դրդում է նրան հասնել եգիպտական բուրգերին, որպեսզի գանձ գտնի։2․Պաուլո Կոելիո-“Ալքիմիկոսը”

Ծեր գնչուհին գանձի 10 տոկոսի դիմաց մեկնում է երազը։ Հետո երիտասարդ ճամփորդը հանդիպում է Սալիմի արքա Մելքիսեդեկին, ով իրեն համոզում է ուղևորվել Եգիպտոս, և տալիս է երկու քար՝ Ուրիմ և Թումիմ, որոնք դժվար որոշում ընդունելիս կօգնեն գտնել ճիշտ պատասխանը։

Այսպես Սանտիագոն վաճառում է իր ոչխարները և ուղևորվում դեպի Աֆրիկա։ Նա կորցնում է իր ամբողջ կարողությունը և ստիպված է լինում աշխատել մի վաճառականի մոտ։ Աշխատած գումարով ուղևորվում է դեպի եգիպտական բուրգեր։ Էլ Ֆայում անապատի օազիսում գտնում է Ալքիմիկոսին։

Ալքիմկոսը սովորեցնում է Սանտիագոյին ճանաչել «աշխարհի ոգին», պատմում է ալքիմիայի մասին և օգնում առաջ գնալ իր ճակատագրի ճանապարհով։ Նա սիրահարվում է Ֆաթումային։ Սանտիագոն գանձը գտնում է ոչ թե Եգիպտոսում, այլ իր հայրենիք Իսպանիայում:

3․Ալբեր Քամյու-“Ժանտախտը”

եպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր.

«Իսկ ինչ է ժանտախտը, – հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, – դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:

Մարդիկ պայքարում էին սարսափելի վարակը հաղթահարելու, չարին հաղթելու համար: Բայց պայքարի այդ շղթան դեռ անընդհատ պետք է շարունակվեր: Վեպի ավարտին սարսափելի հիվանդության նահանջը նշող քաղաքացիների ուրախ բացականչությունների ներքո բժիշկ Ռիեն մտածում էր այն մասին, որ այդ ուրախությունը ժամանակավոր է, որ

«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

4․Դանիել Քիզ-“Ծաղիկներ Էլջերնոնի համար”

Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։

Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի։

5․Ջոն Գրին-“Աստղերն են մեղավոր”

Գլխավոր հերոսուհին Հեյզել Գրեյս Լանքասթրն է՝ 16-ամյա աղջիկ, որը տառապում է վահանագեղձի քաղցկեղից։ Նա իր մայրիկի խնդրանքով քաղցկեղով հիվանդների աջակցության խմբի անդամ է դառնում։ Հանդիպումներից մեկի ժամանակ Հեյզելը հանդիպում է 17-ամյա պատանու՝ Օգոստոս Ուոթերսին, որը հիվանդության պատճառով կորցրել էր իր աջ ոտքը։ Օգոստոսն այնտեղ էր իր ընկերոջը՝ Այզեքին, սատարելու համար, որը քաղցկեղի պատճառով պետք է կորցներ տեսողությունը։ Հանդիպումից հետո Հեյզելն ու Օգոստոսն անմիջապես ընկերանում են, և Օգոստոսը Հեյզելին հրավիրում է իր տուն, որպեսզի միասին դիտեն «Վ նշանակում է Վենդետա» ֆիլմը, որտեղ էլ նրանց կապն ամրապնդվում է։ Մինչ բաժանումը Օգոստոսը Հեյզելին առաջարկում է կարդալ իր նախընտրած գրքերից մեկը՝ «Լուսաբացի գինը», իսկ Հեյզելն իր հերթին՝ «Արքայական վիշտը» գիրքը, որը քաղցկեղով տառապող մի աղջկա մասին էր, որը կիսում էր իր փորձն ու մտահգությունները։ Այսպիսով, նրանք պայմանավորվում են կարդալ այդ գրքերը, մինչև իրենց հաջորդ հանդիպումը։ Նրանք որոշեցին, որ պետք է մյուս հանդիպումը լինի այն ժամանակ, երբ ավարտեն գիրքը․․․

6․Անտուան Դը Սենտ Էքյսուպերի-“Փոքրիկ իշխանը”

Մեջբերումներ՝

  • Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
  • Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
  • Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
  • Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
  • Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
  • Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
  • Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
  • Գնա և մի անգամ ևս վարդերին նայիր։ Այն ժամանակ կհասկանաս, որ քոնը միակն է աշխարհում:
  • Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ,որ կարողանում են ընկեր ունենալ։
  • Փառասերները միայն գովեստներ են լսում։

7․Ժյուլ Վեռն-“Աշխարհի շուրջը 80 օրում”

եպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա շրջանցել Երկրագունդը՝ արևելքից–արևմուտք ութսուն օրից ոչ ավել ժամանակահատվածում, որն այդ ժամանակվա համար հնարավոր առավելագույն արագությունն էր, հաշվի առնելով տրանսպորտային տեխնիկական հնարավորությունները։ Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա։ Ճանապարհի ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ վտանգների։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Պասպարտուն փրկում են հիասքանչ Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Հետագայում տիկին Աուդան դառնում է Ֆոգի կինը։ Ճանապարհորդությանը խանգարում է նաև հետախույզ Ֆիքսը։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից խոշոր գումար, իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Մեծ Բրիտանիա, նա որոշում է հաջորդ օրը՝ երկուշաբթի, ամուսնանալ Աուդայի հետ։ Եվ ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ հոգևորականը ասում է, որ հաջորդ օրը կիրակի է։ Այդպես խիզախ և անվրդով պարոն Ֆոգը շահում է գրազը։ Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը՝ բացի այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից։

8․Էդգար Հարությունյան-“Չգտնված երիցուկներ”

Գիրքը պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին: Բայց իրականում սյուժեն այդքանով չի սահմանափակվում, գիրքը շատ ավելի խորքային մարդկային հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն:

9․Ռեյ-Բրեդբերի-451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ։

Գրքի գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթագը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Քլարիս Մըքլելըն անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին։ Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և դառնում է օրենքից դուրս։

10․Ռոբերտ Կլեմենտ-“Դասամիջոցից առաջ և հետո”

Գիրքը Սպիտակի երկրաշարժի մասին է, հիմնված իրական դեպքերի վրա։

11․Ալեքսանդր Դյումա-“Ասկանիո”

Թագավորի ֆավորիտուհի դքսուհի դ’Էտամպը սիրահարվում է հրաշագեղ Ասկանիոյին և հանուն նրա պատրաստ է անգամ դավաճանել Ֆրանսիային։ Բայց Ասկանիոն ամբողջ սրտով սիրահարված է գեղեցկուհի Կոլոմբային և չի էլ կասկածում, թե ինչ ինտրիգներ են պատրաստում արքունականները իր թիկունքի հետևում։ Այդ ժամանակ համարձակ Չելինին որոշում է պաշտպանել սիրահարներին։ Տաղանդավոր վարպետը հրաշալի տիրապետում էր սուսերին և դաշույնին։ Նա քաջ է, համարձակ, խելացի և ազնիվ, այդ պատճառով էլ չի ընկնում արքունական որոգայթների մեջ՝ հյուսված ստի ու զրպարտության վրա։

12․Տա Թևեր-“731 օր քեզ համար”
Սուտ է։Մարդուն չեն կարոտում։Կարոտում են նրա հետ անցկացրած վայրկյաններին։Կարոտում են ոչ թե նրա շնչին,այլ նրա հետ շնչած օդին։Կարոտում են ոչ թե նրա բույրին,այլ նրա բույրով լցված օդին։Կարոտում են ոչ թե նրա ձայնին,այլ նրա փաղաքշական խոսքերին։Կարոտում են ոչ թե նրա աչքերին,այլ նրա բարի հայացքին։Կարոտում են ոչ թե նրա գրկախառնություններին,այլ դրանց տված ջերմությանը։Կարոտում են ոչ թե համբույրներին,այլ դրանց համին ու քաղցրությանը։Կարոտում են ոչ թե նրա հետ մինչև ուշ գիշեր ունեցած զրույցներին,հանդիպումներին ու զբոսանքներին,այլ ողջ գիշեր մենակություն և ունայնություն չզգալուն։Կարոտում են սիրելիի սիրով հացեցած ժամանակին ու ատում նրանից հետո մնացած դատարկությունը։Կարոտում են ոչ թե մարդուն՝ իր եղելությամբ,այլ նրա հետ կապվածին ու արդեն մերը դարձրածին։Փաստորեն,կարելի է ասել՝ մենք ոչ մեկին էլ չենք կարոտում,մենք միայն կարոտում ենք ինքներս մեզ,ինչ֊որ տեղ,ինչ֊որ ժամանակ,ինչ֊որ մարդկանց հետ մեր իսկ ունեցած 《ես》֊ին ենք կարոտում։Էգոիստ ենք,ի՞նչ խոսք։

13․Սթեյս Կրամեր-“Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ”

Երիտասարդ գրող Ստեյս Կրամերի գիրքը դեռահաս Գլորիա Մաքֆինի մասին է։ Գլորիան 16 տարեկան է, ապրում է Ֆլորիդայում։ Նա լուռ և փխրուն աղջիկ է։ Անպատասխան սիրո, ծնողների բաժանության, դավաճանության պատճառով նա որոշում է ինքնասպանություն գործել 50 օր հետո։ Այսպիսով, նա ունի 50 օր, որպեսզի գտնի պատճառներ մեռնելու կամ ապրելու համար

14․Դավիթ Սամվելյան-“Ռոդենի ձմեռը”

Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

October 12

What is a Vegan?

What is a vegan? Here is a better question: who is a vegan? A vegan is a
person who does not eat meat, fish, chicken, eggs, cheese or other dairy
foods such as ice-cream or milk. Also a vegan does not use animal products
like leather. Here is another question: what does a vegan eat? A vegan eats
foods like fruits and vegetables, beans, bread, and pasta (a “vegetarian”
doesn’t eat meat but sometimes eats cheese and dairy foods). Recently,
more and more people are vegans. In the U.K. there are now more than one
million vegans. In the U.S.A. there are now more than four million vegans. In
the world, there may be fifteen million vegans. Maybe you know about these
famous vegans and vegetarians: Abraham Lincoln, Albert Einstein, Brad Pitt,
Johnny Depp, Leonardo Da Vinci and Venus Williams. Why are so many
people changing the food they eat? There are many answers to this question.
Here are two very important answers. First, they think meat is not healthy.
Second, many people say it is not a good idea to kill animals and eat them.
Farm animals can think and feel the same as the pets
in our homes. “Most
people don’t eat cats and dogs,” vegans say, “so it is also not a good idea for
people to eat pigs, cows and chickens”

leather – կաշի – a material made from the skin of an animal by tanning or a similar process.
dairy – 
կաթնամթերք – containing or made from milk.
product – արտադրանք – production
Recently – վերջերս – latterly
million – 
միլիոն
famous – 
հայտնի – popular 
healthy – 
առողջ – wholesome
pet – 
ընտանի կենդանուն – a domestic or tamed animal kept for companionship or pleasure.

October 12

месть и великодушие сочинение

Великодушие – хорошее качество для человека. Уметь прощать конечно нужно, но только важно различать ситуации, когда простить можно, а в которых прощать нельзя. Всё всегда зависит от обстоятельств и людей. Если человек провинился перед и сделал вам больно и теперь просит о прощении, и вы видите, что слова искренние, то этому человеку можно дать шанс. Простите его и позвольте продолжить отношения с вами с нуля. Так же мы сами можем обидеть кого-то или задеть. Следует попросить прощения за это.

Месть — это желание наказать обидчика. Хорошо ли это? Правильно ли? А что если по-другому справедливости не добиться? Когда обида «горит огнём в груди», люди готовы пойти на всё, чтобы этот «огонь» унять. Есть и те, кто вообще не способен прощать. Одновременно ранимые и злобные люди, с которыми тяжело общаться и уж тем более строить дружеские отношения. Человек жаждущий мести бывает очень страшен и опасен. Если им овладевают только эмоции, то затмевается разум. Порой люди совершали ужасные вещи, только бы наказать врага. Поэтому многие наверняка слышали фразу: «Месть должна подаваться холодной». Это значит, что сначала нужно остыть, всё обдумать и если уже по-другому никак, то суметь отомстить так, чтобы самому не упасть в грязь лицом.

О мести много говорят в пословицах разных народов всего мира, предупреждая что месть не лучший способ на пути к собственному спокойствию. Пример: «Если начнешь кидать грязь в человека, до него она может и долетит, но всё равно останется на твоих руках», или «Месть есть наслаждение души мелкой и низкой».  Народные мудрости советуют прощать обидчиков, игнорировать, оставаться невозмутимыми. Но сколько же историй в мире, где люди были вынуждены прибегнуть к мести. Такие события часто описываются в литературе и фильмах, стихах и песнях. И когда мы слышим саму историю, понимаем ситуацию, то мы рады за того человека, который добился справедливости, пусть и плохим путём. И на такой случай в народе тоже есть поговорка: «Добро бывает с кулаками».

Источник: Сочинение на тему Месть и великодушие

October 12

12-16 октября💛

Притча Ошо ,,Бутылка вина,,./1,2,3 к./

Проект Дни Комитаса/ 1 курс/

Նախագիծ. Հայաստանի մարզերը՝ ռուսաց լեզվով /2-3-րդ կուրս/

Гюмри/3-й курс/

Вайоцдзорская область/2-ой курс/

Проект ,,Время поэзии,, Вероника Тушнова

Притча Ошо ,,Бутылка вина,,./1,2,3 к./

,,Не,, и ,,ни,, с разными частями речиСписок упражнений

Чтобы понять, как пишутся не, ни с разными частями речи, нужно уметь разграничивать, когда нужно писать НЕ, а когда – НИ.

Между не и ни существует главное отличие: смысловое. Частица не употребляется для отрицания, а частица ни – для усиления.

Ни пишется слитно в двух случаях: в отрицательных местоимениях без предлога (ничей, никому и др.), в наречиях (нигде, нисколько и др.) в остальных случаях – раздельно.

Правописание

Особую сложность вызывает то, как нужно писать не и ни: слитно или раздельно. Чтобы это понять, нужно определить, к какой части речи относится то или иное слово. Поэтому правило называется так: «Правописание не, ни с разными частями речи».

Имя существительное

О слитном и раздельном написании не с именем существительным скажет данная таблица:

Слитно Раздельно
Без не не употребляется (ненависть, негодование и др.) Есть противопоставление с союзом а (не друг, а враг и др.)
Можно подобрать синоним без не (недруг – враг и др.) В вопросительном предложении при логическом подчеркивании отрицания (Вы сюда пришли просто так, не правда ли? и др.)

Имя прилагательное

Слитно Раздельно
Без не не употребляется (невзрачный и др.) Есть противопоставление с союзом а (не маленький, а большой; и др.)
Можно подобрать синоним без не (небольшой – маленький; и др.) С относительными и притяжательными прилагательными (часы не золотые, пиджак не мамин; и др.)
Есть противопоставление с союзом но (он не большой, но статный; и др.) С краткими прилагательными, если в полной форме они пишутся с не раздельно (книга не интересна, а скучна; и др.)
С краткими прилагательными, если в полной форме они пишутся с не слитно (Он невысок; и др.)

Имя числительное

Не с именами числительными всегда пишется раздельно (не пятеро, не второй и др.).

Местоимение

Слитно не пишется с неопределенными и отрицательными местоимения без предлогов (некому, нечто, некто и др.). Раздельно не пишется с остальными разрядами местоимений (не на нашем месте; и др.).

Глагол

Не пишется с глаголами слитно, если без не не употребляется (ненавидеть и др.), с остальными глаголами не пишется раздельно.

Причастие

Слитно Раздельно
Полные причастия не имеют зависимых слов (нераспустившийся цветок и др.) Полные причастия имеют зависимые слова (не заросшая травой дорога; и др.)
Краткие причастия (домашнее задание не сделано; и др.)
Есть противопоставление (не законченная, а лишь начатая деятельность; и др.)

Деепричастие

Слитно не пишется, если деепричастие без не не употребляется (ненавидев и др.), с остальными деепричастиями не пишется раздельно.

Наречие

Слитно Раздельно
Без не не употребляется (небрежно и др.) Наречия на -о, -е, если есть противопоставление (не смешно, а обидно; и др.)
Наречия на -о, -е, если можно подобрать синоним без не (неумно – глупо; и др.) Наречия на -о, -е, если есть пояснительные слова вовсе не, далеко не, отнюдь не, ничуть не (ничуть не весело; и др.)
Наречие пишется через дефис (не по-русски; и др.)

Домашняя работа

Упражнение 6

Перепишите. Раскройте скобки. Вместо точек вставьте пропущенные буквы.

1. (Не)засыпая (н…) на минуту, он смотрел с (не)меркнущим интересом на (не)знакомые ему места. 2. Он ушел (не)заметно. 3. Вдруг разнесся по лесу короткий, глухой рев: (не)знакомый и страшный голос какого-то зверя (Биан). 4. Страх на море зависит от привычки или (не)привычки к морю, то есть от знакомства или (не)знакомства с его характером (Гонч.). 5. Стрелки (не) поняли, в чем дело, и в (не)(до)умении смотрели на мои движения (Арс.). 6. Глядите на меня. Мне это (н…)(н…)приятно (Тург.). 7. На красоту (не) броскую, (не) крикливую, (не)бьющую в глаза роскошью форм и буйством красок (не) вольно отзывается наше сердце (О.Авдеева). 8. Вдруг меня (не) поймут, (не) (до) оценят (А.Крон). 9. Он привел вовсе (не) убедительные аргументы. 10. Приезжий был (не)высок ростом и (не)казист с виду (Шол.). 11. Пусть струится над твоей избушкой тот вечерний (не)сказанный свет (Ес.). 12. (Не) один человек писал эту книгу. 13. (Не)далеко показались огни деревеньки. 14. Берег реки (не)отлог, а очень крут. 15. (Не)горазд я петь. 16. В почве (не)(до)стает питательных веществ. 17. (Не)лающий пес похлебки (не) получит (Посл.). 18. (Не)умеющий говорить кулаком пугает (Посл.). 19. Спектакль мы до конца (не)(до)смотрели. 20. За окном стояла (не)проглядная тьма. 21. (Не)умело приготовлен обед: что-то (не)(до) жарилось, что-то (не)(до) варилось. 22. (Не) я, (не)ты виноваты в этом. 23. (Не)други моего друга — мои (не)други. 24. (Не)удача, а трудности ждали его в работе. 25. Мы скрылись в шалаше от (не)погоды. 26. Ребята мечтают о (не)обжитых местах, о(не)изведанных тайнах. 27. Отец (не)(до)смотрел за ребенком. 28. Ты как будто (не)рад мне? 29. (Не) достать мне этой редкой книги! 30. Урал — край (не)сметных богатств. 31. Издали слышался шум (не)угомонного ручья. 32. Никак (не)потревоженный снег лежит волнистыми сугробами.

Упражнение 7

Переставьте предложения так, чтобы получился связный текст. Раскройте скобки. Сформулируйте основную мысль текста. Согласны ли вы с предложенной формулировкой?

А. К нему нужно подойти вплотную и наклониться.

Б. (Не)словами, а молчанием, добрым взглядом, улыбкой лучше всего раскрывается такой человек.

В. Благоухание ландыша (не)слышишь за сто шагов.

Г. Есть и люди, которых нельзя понять, (не)приблизившись к ним, (не)увидев их в кругу друзей или даже наедине. (По О.Кожуховой)

October 12

Առաջադրանքներ-12․10․2020

1․Սյունակներից ընտրել մեկական արմատ և կազմել բարդ բառեր։

խոսք      քանդել      տնաքանդ

գարի      բխել        առատաբուխ

տուն       հող        խոսքակռիվ

առատ     կռիվ        գարեհաց

սև         հաց        սևահող

 

հուր      փառք         դրկից

դուռ     զբաղվել       մտքազբաղ

միտք     զենք           ինքնավստահ

սին      վստահ         հրազեն

ինքը      կից           սնափառ

 

նեղ        ընծա       նեղմիտ

ոսկի       իջնել       ոսկեծուփ

այր         միտք      ելևէջ

ելնել        ծփալ      նորընծա

նոր         ձի         այրուձի

 

Ողջ       իրան     ողջամիտ
բարակ   իմաստ    բարակիրան
նոր      ունայն     նորընտիր
խոր      ընտիր    խորիմաստ
ձեռք     միտք      ձեռնունայն

 

խաղաքարտ, խաղամոլ, բառախաղ, խաղահրապարակ, մրցախաղ, խաղասեր