Առցանց ուսուցում աշխարհագրությունից-26․10․2020💛
Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից
Աշխարհագրական գոտին աշխարհագրական թաղանթի խոշոր զոնալ միավորներն են: Աշխարհագրական գոտիներն են ՝ հասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան
3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը
Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը զոնայականությունն է:
4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության
5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները։