October 30

Դանիել Քիզ-“Ծաղիկներ Էլջերնոնի համար”💛

Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։

Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի։

Ամփոփումը գրադարակում։

October 30

Ալբեր Քամյու-“Ժանտախտը”💛

Վեպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր.

«Իսկ ինչ է ժանտախտը, – հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, – դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:

Մարդիկ պայքարում էին սարսափելի վարակը հաղթահարելու, չարին հաղթելու համար: Բայց պայքարի այդ շղթան դեռ անընդհատ պետք է շարունակվեր: Վեպի ավարտին սարսափելի հիվանդության նահանջը նշող քաղաքացիների ուրախ բացականչությունների ներքո բժիշկ Ռիեն մտածում էր այն մասին, որ այդ ուրախությունը ժամանակավոր է, որ

«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:💛

Ամփոփումը գրադարակում։

October 30

Վանի թագավորության տնտեսությունը, մշակույթը, պետական կարգը💛

Վանի թագավորության տնտեսության հիմունքները

Առևտուրը

Հայկական լեռնաշխարհում գյուղատնտեսության մեջ աշխատանքի բաժանում կատարվում էր Վանի թագավորության կազմավորումից դեռ շատ առաջ։ Այդ պատճառով հետազոտողները չեն կասկածում, որ Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ այդ պետության պատմության հենց սկզբից: Երկրում առևտուրը ապրանքափոխանակության բնույթ ուներ, այլ ոչ ապրանքա-դրամային։ Հիմնականում առևտրի առարկա էին դառնում անասունները, ձիերը, ձավարեղենը, գինին, մետաղները, բնափայտը։

Ոռոգումը և ջրամատակարարումը

Ջրամատակարարումն ու ոռոգումն պետության տարածքների տնտեսության վրա ազդեցության կարևորագույն գործոններ էիր։ Ուրարարտական թագավորական բոլոր տնտեսությունները տեղաբաշխվում էին գործարկված ոռոգման ջրանցքների շուրջը։ Հայկական լեռնաշխարհի շատ տարածքներ՝ այդ թվում Վանա լճի շրջակայքը, Արածանի գետի հովիտը և Արարատյան դաշտը պարզագույն հողագործության համար պիտանի չեն, սակայն արհեստական ոռոգման պայմաններում առատ բերքատվություն կարող են ապահովել։

Գյուղատնտեսությունը

Հողագործությունը

Հողագործությունը Հայկական լեռնաշխարհում հին ավանդույթներ ունի։ Համաձայն հնագիտական տվյալների՝ հողագործությունը այդ տարածաշրջանում կիրառվում էր նեոլիտի ժամանակներից, դեռևս մ.թ.ա. III հազարամյակում։ Ուրարտական շրջանում հողագործությունը լավ զարգացած էր, հողագործության տեխնիկան բարձր մակարդակի վրա էր և հավանաբար ասորիներից փոխառված։ Հողի մշակման գործիքների մեծ մասը պատրաստվում էր երկաթից, օգտագործվում էին ցլերի զույգի (հազվադեպ՝ քառյակի) համար նախատեսված ծանր գութաններ: Հաջող հողագործություն իրականացնելու համար տարածքների մեծ մասը արհեստական ոռոգում էին պահանջում, այդ իսկ պատճառով Վանի թագավորների կողմից ոռոգման ջրանցքների շինարարությունը տեղանքում կտրուկ խթանում էր հողագործությունը և ապահովում նրա զարգացումը։

Urartu Fork.jpgUrartu Spades.jpgErebuni museum, Yerevan, Armenia 1225a.jpg

Վանա լճի շրջակայքում գտնված երկաթյա եղանների մասեր,ուրարտական գործիքների մնացորդներ։

Գարեջրագործություն

Հնարավոր է գարեջրագործության ավանդույթները փոխառնված լինեն Ասորեստանից: Ինչպես և Ասորեստանում գարեջրի պատրաստման համար գարու հետ զուգահեռ օգտագործվում էր նաև կորեկը: Հետուրարտական ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհով և Մեսոպոտամիայով ճանապարհորդող Քսենոֆոնտ անունով մի անտիկ պատմաբան նկարագրում է տեղացիների գարե գինին ինչպես նաև դրա պահպանման և պատրաստման եղանակները։ Քսենոֆոնտի ժամանակներում ընդունված էր գարեջուրը պահել հողի մեջ թաղված կարասներում ու խմել ձողիկով։ Գարեջուրը շատ թունդ էր, սովոր մարդկանց համար հաճելի։ Հետազոտողները կարծում են Վանի թագավորության գարեջրագործության մշակույթը նույնն էր։

Urartian pottery, Erebuni museum a.jpg

Այգեգործություն

Ոռոգման կազմակերպումը ուրարտացիներին հնարավորություն էր ընձեռնել այգեգործությամբ զբաղվել Հայկական լեռնաշխարհի շատ տարածքներում։ Չնայած այգեգործությունը չի հիշատակվում ուրարտական փաստաթղթերում և այգիները այնպես տարածված չէին ինչպես հացաբույսերը կամ խաղողի բաղերը, հնագետները ուրարտական քաղաքներում և բնակավայրերում հայտնաբերել են մի քանի պտուղների հետքեր։ Օրինակ, հայտնի է, որ Ուրարտուում աճեցվում էր խնձոր, ալուչա, նուռ, դեղձ, բալ և ընկույզ: Վանա լճի շրջակայքում, նախկին ուրարտական մայրաքաղաքի մոտ, ընդարձակ այգիները պահպանվում, մշակվում էին ընդհուպ մինչև XIX դարի վերջը և, հավանաբար, դեռևս ուրարտական ժամանակներից։

Խաղողագործություն

Ուրարտուում խաղողագործությունը շատ լավ էր զարգացած։ Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները արհեստական ոռոգման հետ համատեղ համարյա իդեալական պայմաններ էին ապահովում խաղողագործության համար։ Չնայած հնագետները ուրարտական քաղաքների պեղումների ժամանակ չամիչի հետքեր էին հայտնաբերել, հիմնականում, խաղողի բերքը, անկասկած ծառայում էր գինեգործության համար։ Հայտնաբերած խաղողի որթատնկիների մնացորդները գիտնականները դասակարգել են որպես лат. Vitis vinifera: Նրանց մեջ հաջողվել է տարբերել «Ոսկեհատ» (խարջի), «Գառան դմակ», «Արարատի» ու «Սև խաղող» տեսակները, որոնք աճեցվում են մինչ օրս։

Գինին ուրարտական տնտեսության համար ռազմավարական ապրանք էր։ Ոռոգման ջրանցքներ անց կացնելու և դրանց շրջակայքում անհապաղ խաղողի բաղեր հիմնելու ուրարտական նպատակաուղղված գործունեության բազմաթիվ վկայություններ են պահպանվել։

Գինեգործություն

Գինեգործությունը ուրարտական տնտեսության կարևորագույն բնագավառն էր։ Խաղողագործության համար բարենպաստ պայմանները Ուրարտուն դարձրել էին Առաջավոր Ասիայի գլխավոր գինի արտադրողը։ Օրինակ, հարևան Ասորեստանում խաղողագործության համար պայմանները էապես վատն էին, և ասորիները հանգամանքներից կախված ուրարտական գինին ստանում էին կամ որպես տուրք կամ որպես ռազմական ավար կամ ապրանքափոխանակության արդյունքում։ Համարյա բոլոր ուրարտական քաղաքները խոշոր գինու պահեստներ ունեին։ Օրինակ միայն ուրարտական Թեյշիբաինի քաղաքի գինու պահեստների տարողությունը մոտ 370 հազար լիտր էր։ Գինին Ուրարտուում, հավանաբար, պատրաստվում էր նույն եղանակով, ինչ հետագայում կիրառվեց Հին Հունաստանում՝ գինին երկար ժամանակ արևի տակ պահվում էր կարասներում և դառնում խիտ և քաղցր։ Հնագիտական հետազոտություններով պարզվել է նաև, որ ուրարտացիներին հայտնի էր ծծումբի՝ որպես գինու հիվանդությունների դեմ պայքարի միջոցի, օգտագործման գաղտնիքը։

Հայտնաբերվել են նաև կարասներ՝

Urartian pottery, Erebuni museum 1a.jpg Urartian Wine Pottery01a.jpg

Լեզուն և սեպագրությունը

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի բան 600 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։ Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։

Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Հայերենի ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։

Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § և կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։

Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։

Կրոնը և աստվածների պանթեոնը

Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։ «Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք՝ իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։

Պետական կարգը, բանակը

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։ Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը իրականացնում էր նրա անունից։

Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու Նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

Նյութերը վերցրել եմ՝ wikipedia-ից, վերջին երեքն էլ ընկեր Էլյայից😊💛

October 30

«Գրական ակումբ»-ի իմ ընտրանին💛

Իմ ամենասիրելի գիրքը Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի “Փոքրիկ Իշխանն” է։ Գիրքը հետաքրքիր է նրանով, որ ամեն կարդալիս հասկանում ես, որ “չես հասկացել”։ Ամեն անգամ ընթերցելիս գիրքը ավելի հետաքրքիր է դառնում։

Ներկայացնեմ իմ սիրելի հատվածները գրքից։

► Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:💛

***

► Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:💛

girl reading book

image découverte par Sem Horan. Découvrez (et enregistrez !) vos images et vidéos sur We Heart … | Girl photography poses, Photography poses women, Girl photography Reading in the bus | Vintage | The Readers | Bookworm | Booklover | Bibliophilia | Photo, Pictures, Goals pictures

Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի…💛

***

Այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:💛

***

Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:💛

***

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:💛

***

Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…💛

***

Ես փորձում եմ պատմել նրա մասին, որպեսզի հանկարծ չմոռանամ նրան:💛

***

Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը: – Գիտես…երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը: – Ուրեմն այն օրը,երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը շատ էիր տխուր:💛

***

Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:💛

***

Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել:💛

***

Չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…💛

October 30

Էկոլոգիա-Ջրի որակի ստուգում տնային պայմաններում💛

Փորձի համար անհրաժեշտ է՝ ջուր, թափանցիկ բաժակ, սպիտակ թուղթ։

1-ին հերթին խառնում ենք ջուրը, ապա հոտ ենք քաշում։

2-րդ հերթին համտեսում ենք ջուրը։

3-րդ հերթին ջուրը պահում ենք սպիտակ թղթի վրա և ստուգում գույնը։

Մեր տան ջուրը ունի քաղցր համ, երկաթի հոտ ընդհանրապես չկա, գույնն էլ երկնագույն է։ Փորձի շնորհիվ մենք կարողանում ենք տարբերել ջրի որակները։

 

Երկրագնդի առաջացման վարկածները💛

  1. Դիտել ֆիլմը և պատասխանել հարցաշարում զետեղված հարցերին

Как зародилась жизнь на Земле

1․Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:

Երկրագունդը առաջացել է մոտ 5 մլրդ տարի առաջ:


2․Ի՞նչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը։

Երկրագունդը ամբողջովին բաց գույնի էր: Նրա վրա ծովեր, լճեր և օվկիանոսներ չկային: Չկար նաև բուսաբանություն:

3․Ի՞նչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:

Այդ ժամանակ մոլորակի վրա անդադար անձրևներ էր տեղում:

4․Որո՞նք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։

Պրոկարիոտները՝ բակտերիաները և արքեաները, Երկրի վրա ամենաառաջին կյանքի ձևերն են եղել, քանի որ իրականացրել են մի շարք կենսաբանական գործընթացներ, այդ թվում՝ բջջային հաղորդակցում և հոմեոստազ։ Այս բջիջներն ավելի փոքր են և պարզ, քան էուկարիոտները, չունեն մեմբրանային օրգանոիդներ, այդ թվում և կորիզ։

5․ Հնարավո՞ր  է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում։ Դա դեռ ոչ ոքի չի հաջողվել։ 6․Ո՞րն է պանսպերմիայի տեսությունը, ի՞նչ է այն պնդում:

Առաջին անգամ տեսությունը, որ կյանքը չի ծագել Երկրի վրա, այլ բերվել է Տիեզերքից, առաջացել է մեր դարաշրջանից մի քանի հարյուր տարի առաջ և առաջին անգամ արտահայտվել է հին հույն փիլիսոփա Անաքսագորասի կողմից։ Հենց նա առաջարկեց «պանսպերմիա» տերմինը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «սերմեր ամենուր»: Ըստ Անաքսագորասի ՝ հենց այս սերմերն են տիեզերքում կյանքի աղբյուրը: Այնուամենայնիվ, հնության դարաշրջանում, այս ենթադրությունը, պարզվեց, չափազանց համարձակ էր և լայն տարածում չստացավ: Տեղեկատվությունը վերցված է փոխանակման կայքից։

6․Արդյո՞ք այդ տեսությունը ապացուցված է

Ոչ, դա պարզապես տեսություն է։

 

October 30

Գեն, գենետիկական ծածկագրեր💛

գեների կառուցվածքը հայկ

 

Գեն, ժառանգակիր, ժառանգականության տարրական միավոր, դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ), իսկ որոշ վիրուսներում՝ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մոլեկուլի մի հատվածը, որը իրականացնում է որոշակի ֆունկցիա։ Օրգանիզմի գեների փոխանցումը սերունդներին՝ ֆենոտիպային հատկանիշների ժառանգման հիմքն է։ Այս գեներն առաջացնում են ԴՆԹ-ի տարբեր հաջորդականություններ՝ գենոտիպեր։Գեները կարող են ենթարկվել մուտացիաների, որը պոպուլյացիայում բերում է նույն գենի տարբերակների՝ ալելների առաջացմանը։ «Գեն ունենալ» արտահայտությունը («լավ գեներ», «մազի գույնի գեն» և այլն) սովորաբար նշանակում է, որ նույն գենը ունի տարբեր ալելներ։«Գեն» տերմինն առաջին անգամ օգտագործել է դանիացի բուսաբան, բույսերի ֆիզիոլոգ Վիլհելմ Յոհաննեսը 1905 թվականին։ Բառն առաջացել է հին հունարեն «γόνος, գոնոս» բառից, որը նշանակում է «ժառանգ» կամ «ծնունդ»։Գենի ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը գենետիկական ծածկագրի միջոցով գաղտնագրում է սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը։ Երեք նուկլեոտիդներից բաղկացած կոդոնները համապատասխանում են ամինաթթուների տեսակներին։ Այս սկզբունքն առաջին անգամ ցույց է տրվել 1961 թվականին՝ T4 բակտերիոֆագի rIIB մուտացված գենի վրա։

 

Գենը ԴՆԹ֊ի մի հատված է, որը գաղտնագրում է որոշակի գործառույթ։ Քրոմոսոմը կազմված է ԴՆԹ֊ի երկար պարույրներից և պարունակում է բազմաթիվ գեներ։ Մարդու մեկ քրոմոսոմը կարող է պարունակել ավելի քան 500 միլիոն նուկելոտիդներ և հազարավոր գեներ։

Բժշկության մեջ չի բացառվում հիվանդ օրգանիզմը մուտանտ գեներից ազատելը, նորմալ գենի փախպատվաստելու հնարավորությունը։
Ապագայում գենային ինժեներիան կօգնի մարդկությանը ազատվելու ժառանգական հիվանդություններից։
Դրա հնարավորության մեջ համոզում է այն փաստը, որ հաջողվել է մկան գլոբին սպիտակուցի գենը տեղափոխել կապիկի բջիջների մեջ, և նրանց մեջ սկսվել է մկան սպիտակուց սինթեզվել։